Աշխատանք դասարանում
1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:
Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:
2. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:
Ո՞վ եկավ: Նա եկավ
Ո՞ւմ պայուսակը: Նրա պայուսակը
Մոտենալ ո՞ւմ : Մոտենալ նրան
Հեռանալ ումի՞ց: Հեռանալ նրանից
Հիանալ ումո՞վ: Հիանալ նրանով։
3. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):
Եղբոր-նրա խաղալիքն էր ջարդել:
Առանց եղբոր-նրա տեղ չէր գնում:
Ընկերոջ-նրա ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ընկերոջ-նրա ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Ո՞ւմ-նրա պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:
Հանձնաժողովն ո՞ւմ-նրան տվեց մրցանակը:
4. Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:
Իմ, ինձ, ինձնով, ինձնից, իմ մեջ:
քո, քեզ, քեզնով, քեզնից, քո մեջ:
նրա, նրան, նրանցով, նրանցից, նրա մեջ:
իր, իրեն, իրենցով, իրենցից, իր մեջ:
մեր, մեզ, մեզնով, մեզնից, մեր մեջ:
ձեր, ձեզ, ձեզնով, ձեզնից, ձեր մեջ:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:
Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան,…:
Իմ քույրիկը շատ գեղեցիկ է։
Քեզ համար նոր հեծանիվ եմ գնել։
Նրա համար ծաղիկներ եմ հավաքել։
իր մեջ յուրահատուկ մի բան կա։
մեր գործընկերությունը արդեն 10 տարեկան է։
Ձեր զգեստները շատ գեղեցիկ են։
2. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:
Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:
Ուղղական (ո՞վ)-Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ով
Սեռական (ո՞ւմ)- Իմ, քո, նրա, իրա, մեր, ձեր, , նրանց, ում
Տրական (ո՞ւմ)- Ինձ, քեզ, նրան, մեզ, ձեզ, նրանց, ում
Բացառական(ումի՞ց)- ինձնից, քեզնից, նրանից, մեզնից, ձեզնից, նրանցից, ումից
Գործիական (ումո՞վ)- Ինձնով, քեզնով, նրանով, մեզնով, ձեզնով, նրանցով, ումով
Ներգոյական (ո՞ւմ մեջ) —Իմ մեջ, քո մեջ, նրանում, մեր մեջ, ձեր մեջ, ձեր մեջ, նրանց մեջ, ում մեջ
Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:
Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:
Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին: