Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային  ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը(արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատությանբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

 «Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) արտահայտությունը հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել)սովորույթից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական)հերթականությամբ դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) ազատություն էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) Քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշի (ինչի՞, անել) արարքի համար:

3. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

                                                 Թումանյան          

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Համեմատի՛ր Ա և Բ խմբի բառերը: Ո՞ր խմբում են առանձին բառեր  գրված, որո՛ւմ  բառաձևեր (փոխված բառեր):

Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:

     Գյուղացի, գյուղական, գյուղակ:

     Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:

Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:

      Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով,գյուղին և այլն:

      Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:

Ա խմբում գրված են առանձին բառեր, իսկ Բ խմբում՝ բառաձևեր:

2. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորստի (կոչել) պատճառ դառնալ:

Աշխատող (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային գնացող և եկող (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ:

Մարդագիտությամբ զբաղվողները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

Posted in Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք

1.Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:

Միգուցե դու կարողանաիր օգնել ինձ:

Ես կարծես լավ եմ սովորել այս դասը:

Մի՞թե կա աշխարհում տնից լավ տեղ:

Երևի այսօր անձրև չգա:

Թերևս ամեն ինչ լավ կավարտվի:

2. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:

Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:

մածուն, հրաման, հրաման, ալիք, ծով, ծով, ծով, երկիր, գնալ, գնալ, գտնել, գտնել, կարդալ, կարդալ, տեսնել, տեսնել, մարդ, մարդ, այգի, այգի:

3. Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:

Փական, գառան, ձկան,  լեռնային, արքային, ուսում,  պայուսակում,  կարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ, գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ,  բացել-բացիչ, գործել- գործիչ, խաղալ-խաղ, ուտել- ուտեստ, խմել- , խմիչք, հագնել- հագուստ, ձգել-ձքան, փակել-փակիչ, խթանել-խթան, փաթաթել-փաթաթան, զսպել-զսպան, ջնջել- ջնջիչ, ծածկել-ծածկոց, կապել- կապիչ, օրորել-օրորոց:

2. Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն, տնօրեն, վեհորեն, անսրտորեն, մարդկայնորեն:


3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ-ինքնագոհ, իրեն հավանող-ինքնահավան, իր կյանքի պատմությունը-ինքնակենսագրություն, ինքն իրեն կրթել-ինքնակրթություն, իրեն ժխտել-ինքնաժխտում,իրեն սիրելը-ինքնասեր, իրեն կառավարելը-ինքնակառավարում:

4. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ(գիտ), 
Ձեռագիր անձեռ, հյուր  հյուրասեր, հուսահատ անհույս, վերջածանց անվերջ, գիտուն անգետ։

Posted in Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք

1. Տրված բաղադրյալ բառերը համեմատի՛ր և գրի՛ր նմանություններն ու տարբերությունները:

Ա.Դռդռալ, ճռճռալ, կռկռալ, մռմռալ, հռհռալ:
Բ. Թրթռալ, բարբառել, գրգռել, մրմռալ, սարսռալ:

Երկու խմբերում էլ արմատները կրկնվում են:

Ա խմբում երկու արմատների մեջ էլ ռ է, իսկ բ խմբում առաջին արմատում՝ ր, իսկ երկրորդում՝ռ:

2. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:

Դժգույն, դժբախտ, տգետ, ապաշնորհ, ապարդյուն, ապօրեն, տձև:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժբախտ, դժկամ, ապարդյուն, ապաշնորհ, ապուշ, տհաճ, տգեղ, չտես, չկամ:

4. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները:Դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ թողնել:
գունատ, պոչատ, կռնատ, քնատ, գլխատ”

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:

Կերակուր, գնացքուղի, հեքիաթասաց, անվանագիր, մարդկություն

2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

ա) Սահմանադիր=Սահման+ա+դիր, զմրուխտափայլ=զմրուխտ+ա+փայլ, կանխավճար=կանխ+ա+վճար, սնափառ=սն+ա+փառ, բաղաձայն=վ

Բաղ+ա+ձայն, պարտատեր=պարտ+ա+տեր, կենսախինդ=կենս+ա+խինդ, ջրամուկ=ջր+ա+մուկ,արևամանուկ=արև+ա+մանուկ, ձեռագործ=ձեռ+ա+գործ, նորամուտ=նոր+ա+մուտ:

Ա խմբում կա հոդակապ ,և բառերը բարդ են։

բ) Կենարար=կեն+արար, կենսուրախ=կենս+ուրախ, զուգընթաց=զուգ+ընթաց, ջրկիր=ջր+կիր, ջրհեղեղ=ջր+հեղեղ, բանբեր=բան+բեր, քարտաշ=քար+տաշ, տնպահ=տն+պահ, լուսնկա=լուսն+կա, մթնկա=մթն+կա, ձնծաղիկ=

ձն+ծաղիկ, ռնգեղջյուր=ռնգ+եղջյուր, քարափ=քար+ափ, մոլեռանդ=մոլ+եռանդ, հրձիգ=հր+ձիգ, ակնհայտ=ակն+հայտ:

Բ խմբում բառերը բարդ են, բայց առանց հոդակապի։

3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
Գունաթափն է ավելորդ, որովհետև այն ունի հոդակապ։

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, ջրաման, գետաբերան:
Ջրամանը, որովհետև այն չունի հոդակապ։

4. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատն ի՞նչ փոփոխության է ենթարկվում):

Օրինակ`
սառ- սարսռոտ, սարսռալ, սարսռազդու:
Թիռ-թրթիռ, բառ -բարբառ, գիռ-գրգիռ, մուռ-մրմուռ:

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք: էջ նշանակում է իջնել

Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:

Բան նշանակում է խոսք

Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ: Սին նշանակում է դատարկ

2. . Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ`
զովաշունչ- շնչասպառ:

Մեղմահունչ, ուղղաձիգ, դեղաբույս, աղեկտուր, տանտեր:
Քաղցրամեղմ,ձգվածություն, բուսական,կտվածք, տիրուհի

3. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ`
գուժկան – չարագույժ:

Գթառատ, թունաբեր, մտամոլոր, կրթասեր, գնդակոծել:
Անգութ, դեղաթույն, մեծամիտ, անկիրթ, երկրագունդ, մոլորված

4. Տրված նախադասությունը լրացրո՛ւ:
Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել վերջում (օրինակ՝ անգլուխ, զարտուղի) և սկզբում (օրինակ՝ գլխարկ, ուղեկից):

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:

Օրինակ`

Մարդը որ բարի ու ներողամիտ լինի, ավելի քիչ հիվանդ կլինի:-

Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:

Անտառը ոչ մեկի թշնամին չէ:-Անտառը բոլորի ընկերն է։

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:-Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ընդհանրապես կանաչապատ չէ: Այնտեղ  տաք չէ, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում։

Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:-Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող ոչ մի արձան ու շինություն, բացի եգիպտական բուրգերից, չի գոյատևել , նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:

Զարմանալի նյութ է ապակին։ -Սովորական նյութ չէ ապակին։

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:-Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ծուռ ու նեղ լինելը շատ խիստ չէին պահպանում:

Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել։-Ոչ մեկ չգիտի, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դա եղել է Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհի արդյունքում։

2. . Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:

Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:

Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:

Ի՞նչ է մտածում բանական մարդը:

Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:

Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:

Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:

Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Երկրորդ տեքստում օգտագործված են դարձվածքներ և դա դարձնում է տեքստը ավելի գեղարվեստական։

3. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Ոսկեշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, գաղտագողի:

Բարեհոգի, սպորտաձև, հայալեզու, միազբաղ, համատարած, անհոժար, միանվագ, ջրացիր, գնդաձև, ատամնաշար

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:

Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնումցավին ուրիշ դարման է գտելխելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:

Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:

Մարդու խելքը գնում է աչքի չընկնելու գաղափարը, ու նա խելքին փչածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ ցավին ուրիշ դարման է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց կողքով անցնեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի աչքդ է մտնում: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:

Երկրորդ տարբերակում քանի որ կան դարձվածքներ այն ավելի գեղարվեստական է:

  1. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:

բառային, վիրագետ, միատեսակ, քոսևաբախտ, մանրաբջիջ, սրբագին, մազագանգուր, փայտագործ, մթնադեմ, դյուրահավատ, մրրկազեն, որմնագիր

  1. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:
    Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ, զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

Հայրապետ-հայրասեր, քաղաքապետ

դիմադիր-դիմագիծ, հարկադիր

խաչակնքել-խաչագող, չկնքել

ծանրակշիռ-ծանրաձող, անկշիռ

գլխարկ-գլխաշոր, վերարկու

զվարթաբան-զվարթագին, իրավաբան

ձայնասփյուռ-ձայնաբան, զեփյուռ

լուսապսակ-լուսաբան, ծաղկապսակ

աստղագուշակ-աստղագետ, չարգուշակ

մեղմաշունչ-մեղմագնաց, անշունչ

կանխավճար-կանխաբար, վճարովի

բարետես-բարեհոգի, տեսարժան

ժպտալից-ժպտերես, լիցքաթափում

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ  ն և բառարանով ստուգի՛ր:

Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ:

2.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վեր.ապես նրանք  հասան հռ.ակավոր Խաչաղ.յուրին: Առա.նորդը մագլցեց ժայռն ու անց.ի մոտից մի պարան կապեց, որպե.զի տղաները կառ.ելով բար.րանան քարանձավ: Քարանձավային լճակից թա.վող առվակի մեղմ խոխոջ.նն էր լսվում: Ջուրն այնքան թա.անցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  եր.ում էին: Արշավախմբի  .րոնումները ցն.ող  ար.յունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միա.ն նախամարդու իրեր գտան, այլ. բազմաթիվ ստորգետն. անձավներ, լճեր ու գետեր:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցկի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարորանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  երռում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլն, բազմաթիվ ստորգետնի անձավներ, լճեր ու գետեր:

3. Օդ և երես բազմիմաստ բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառերը փոխաբերական իմաստով են գործածված,ընդգծի՛ր:
Գրքի թարս երեսին գրված էր հեղինակի անունը։
Երտասարդի երեսսը շառագունեց գովասանքի խոսքերից։
Առավոտ կանուղ գյուղի օդը շատ մաքուր է։
Օդի ջերմաստիճանը նվազում է։

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Ձեռքով անել-ողջունել, աչքը մտնել-ուշադրության կենտրոնում հայտնվել, ձեռք մեկնել-օգնել, ձեռք բերել-ունենալ, աչքից ընկնել-հիասթափեցնել, լույս տեսնել-ծնվել, հացը ցամաք ուտել- վատ դրության մեջ հայտնվել:

2. Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:
Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց.
-Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:
Մի մարդ ժլատ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար կոտրվեց: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, ամբողջովին ջնարակված աման գտավ ու ժլատին վերադարձրեց: Ագահը ուրախացավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ շոշափեց ամանը, հառաչեց.
-Նորը, իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

3. .Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:Օրինակ`
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:

Ա. Ծովահեն-ծով-ա-հեն-1 հոդակապ-2 արմատ, լուսնկա-լուսն(լույս)-կա-(ընկնել)-2 արմատ, ընձուղտ-ընձ(ինձ)-ուղտ-2 արմատ, նավահանգիստ-նավ-ա-հանգիստ-1 հողակապ-2 արմատ, գիսաստղ-գիս-աստղ-2 արմատ, գիտարշավ-գիտ(գիտություն)-արշավ-2 արմատ, բախտակից-բախտ-ա-կից-1 հոդակապ-2 արմատ, ճերմակաթույր-ճերմակ-ա-թույր-1 հոդակապ-2 արմատ, կամազուրկ-կամ(կամք)-ա-զուրկ-1 հոդակապ-2 արմատ:
Բ. Մաքրահնչյուն-մաքր(մաքուր)-ա-հնչյուն-1 հոդակապ-2 արմատ, ռմբարկու-ռմբ(ռումբ)-արկում(ուղարկում)-2 արմատ, վրիժառու-վրիժ(վրեժ)-առու(առնող)-2 արմատ, կառավարիչ-կառ-ա-վար-իչ-1 ածանց-2 արմատ, կուսակցություն-կուսակ(կուսակից)-ից-ություն-2 ածանց-1արմատ, անկանխակալ-ան-կանխ-ա-կալ-2ածանց-1 արմատ-1հոդակապ, աղմկարարություն-աղմկ(աղմուկ)-արար-ություն-2 արմատ-1 ածանց, բանաստեղծություն-բան-ա-ստեղծ(ստեղծել)-ություն-1 ածանց-2 արմատ-1 հոդակապ, կարգադրիչ-կարգ-ա-դր(դիր)-իչ-2 արմատ- 1 հոդակապ-1 ածանց:
Գ. Բառարանային-բառ-արան-ային-1 արմատ-2 ածանց 1 արմատ, անմտություն-ան-մտ(միտ)-ություն-2ածանց- 1 արմատ, դժբախտություն-դժ-բախտ-ություն-2 ածանց-1 արմատ, հակագիտական-հակ-ա-գիտ-ական-2ածանց-1 արմատ-1 հոդակապ, տկարություն-տկար-ություն-1արմատ-1 ածանց, գրչակ-գրչ(գրիչ)-ակ-1 արմատ-1 ածանց, (ապաշնորհ գրող), գրականություն-գր(գիր)-ական-ություն-1 արմատ-2 ածանց:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Պարզի՛ր,թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:

Ա. Ծաղիկ, ուղի, լույս, բույր, պատ…:
պարզ բառեր
Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն…:
բարդ բառեր
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի…:
ածանցավոր բառեր

  1. .Տրված նախադասությունները լրացրո՛ւ:

Բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ:
Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են արմատներն ու ածանցները:
Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը բարդ են:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը ածանցավոր են:
Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք ունեն երկու արմատ և ածանցներ:

3.  Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:

ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:
բ) Մուտ, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:
Խնդրային, ձուլածո, ջրանցք, ոսկեշող, թթվածին, տարեմուտ, պիտանի, կնամեծար