Թրաֆիքինգ (մարդկանց վաճառք կամ առևանգում)՝ մարդու հիմնարար իրավունքների խախտման ամենալուրջ ձևերից մեկն է։
Ինչ է Թրաֆիքինգը
Թրաֆիքինգը նշանակում է մարդու շահագործում՝
ուժով,
խաբեությամբ,
հարկադրանքով,
սպառնալիքով կամ խոցելի վիճակից օգտվելով։
Շահագործումը կարող է լինել․
սեռական շահագործում,
հարկադիր աշխատանք,
մուրացկանություն,
օրգանների ապօրինի վաճառք և այլն։
Ով կարող է դառնալ զոհ
Թրաֆիքինգի զոհ կարող է դառնալ ցանկացած մարդ՝ կին, տղամարդ կամ երեխա, հատկապես՝
աղքատ ընտանիքների երեխաները,
գործազուրկներն ու կրթություն չունեցող մարդիկ,
արտագնա աշխատանքի մեկնողները։
Ինչպես պաշպանվել
Մի վստահիր կասկածելի աշխատանքային առաջարկների,
Երբեք մի հանձնի անձնագիրդ անծանոթին,
Իմանա քո իրավունքները՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում,
Տեղեկացիր, ու հարցրի՛ր, եթե կասկածներ ունես։
Հայաստանում
Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարն իրականացվում է պետական և ոչ պետական կազմակերպությունների միջոցով։ Գոյություն ունեն թեժ գծեր, աջակցության կենտրոններ, որոնց կարելի է դիմել օգնության համար։