Եթե ես լինենի գրող կգրեի գիրք, որի անունը կլիներ` «Բուրգերում փակվածները»:
Սյուժե` մի ամառային օր հինգ ընկերներ գնացին Եգիպտոս և անսպասելի ընկան բուրգի մեջ: Այնտեղ կային լաբիրինթոսներ։ Նրանք հերթով մտան այնտեղ, դրանցից մեկի մեջ ելքն էր: Եվ այստեղից սկսեցին արկածները:
Կազմի վրա նկարված կլինեին հինգ ընկերները և բուրգը: Ահա այսքանը:
Հովհաննես Թումանյանը ստեղծագործել է այս ժանրերով՝ նամականի, երկ, քառյակներ, բանաստեղծություններ, հեքիաթներ, պոեմներ, պատմվածքներ, բալլադներ, թարգմանություններ:
Նամականի
Հովհաննես Թումանյանի նամակներ, օրինակ՝
Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին:
Հովհաննես Թումանյանի նամակը կնոջը:
Հովհաննես Թումանյանի նամակը Ղազարոս Աղայանին:
Հովհաննես Թումանյանի նամակը Փիլիպոս Վարդազանյանին և այլ
Հեղինակ` Նիլ Գեյման Թարգմանությունը անգլերենից` Արթուր Մեսրոպյանի
Քորլայնի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ ու հավիտյան: Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն սպասվող փորձությունները հաղթահարելու համար:
Նիլ Գեյման։ Նիլ Գեյման (անգլ.՝ Neil David John Gaiman, նոյեմբերի 10, 1960, Պորտսմութ), անգլիացի գրող է, պատմվածքների, վեպերի, կոմիքսների, աուդիո թատրոնների, պիեսների և ֆիլմերի սցենարների հեղինակ։ Նրա գործերից են «Սենդմեն» կոմիքսների շարքը, «Աստղափոշի», «Ամերիկյան աստվածներ», «Քորալայն», «Գերեզմանի գիրքը» վեպերը։ Նա ստացել է Հյուգո, Նեբուլա և Բրեմ Սթոքեր մրցանակները։ Նա առաջին հեղինակն է, ով ստացել է Նյուբերիի և Քարնեգիի շքանշանները միևնույն գրքի՝ «Գերեզմանի գիրքը» (2008) համար։