Posted in Մայրենի 6

Մայրենի

Ինտերնետի օգնությամբ փնտրել և բլոգում տեղադրել Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։

Երկու ուրվական, Պտտվիր պտտվիր կարուսել

2. «ԳԱՐՈՒՆ»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշտագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

1908թ.


Սովորե՛ ք անգիր ( բերանացի)

  1. Գտիր ընգծված բառերից առնվազն երկու հոմանիշ։

Վառել վառված

Քնքշորեն, քնքուշ

2. Կետերի  փոխարեն գրել համապատասխան  ածանցները:

Անկենդան, դժկամ, չխոսկան, տգետ, հայրիկ, կիսել, փառավոր, վայրի, աղի, արևելք, եռանդուն, ազդել, դողդոջուն, հնչել, համով:

Posted in Մայրենի 6

Մայրենի

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

կեղտ աղտ, օրրան հայրենիք, խիղճ գութ, ավար թալան, տեսակետ կարծիք, մորմոք թախիծ

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու հավկիթ, ճաճանչ ճառագայթ, թարթիչ արտևանունք, վիհ անդունդ, նեցուկ հենարան, ճրագակալ աշտանակ

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Խուճապ տագնապ, երկյուղ ահ, գուրգուրանք գորով, տաղաուկ ձանձրույթ, արգելք խոչնդոտ, գինարբուք խրախճանք

Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե

վայրկյան                                  որսալ

շեկլիկ                                       հերակալ

ձուկ                                           ուղտ

խաղալ                                      չափում

ինձ                                             նկարել

2. Ձյուն                                      պատճառ

մուկ                                           ոսկոր

այտ                                            դեղ

միշտ                                          կսկծալ

դառը                                           դալար

սկիզբ                                          ծաղիկ

Բնանկար, խաղաթուղթ, վարկյանաչափ, ձկնորս, ընձուղտ, շիկահեր,մշտադալար, այտոսկոր, դարռնակսկիծ, մկնդեղ, ձնծաղիկ, սկզբնապատճառ

Posted in Մայրենի 6

Մայրենի

Կատարում ենք նախորդ շաբաթվա առաջադրանքների ամփոփում։ ( Շաբաթվա ամփոփում) ։ ( Հրապարակում բլոգում) ։

Այս շաբաթը ևս նվիրում ենք սիրելի բանաստեղծ՝ Վահան Տերյանին։

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով

Ժպտում են նորից անտառ ու ձորակ,

Եվ հեղեղները խոսուն-սառնորակ

Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,

Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել

Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,

Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,

Դուրս ելա տխուր մենության բանտից.

Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,

Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,

Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,

Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —

Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ» — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։

Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։

Զվարդ ծիծաղ, նոր կյանք, ոսկեղեն հեռու, ուրիշ երգեր

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառերը և անծանոթ բառերը։

խոսուն հեղեղ,  թևեր փռել, մենության բանտ, ոսկեղեն հեռու

4.Փորձի՛ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյանի մասին և ներկայացնել վեց-յոթ նախադասությամբ։

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Posted in Մայրենի 6

Մայրենի

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:

աղ

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորթ  ասա՝  հորթ  անձրևից  հորթը  թրջվեց»:

հորթ-կենդանի, հորթ-ուժեղ
3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:

ունկնախից

4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

Նորեկ տղա իրեն ասա թաս տարա գոմ
5.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:

դարակ

6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:

Նվարդ

7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:

Պատանի

  1. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:

Ծիրան

9..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

Գյուղ

  1. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

մատանի, գնդիկ, տնօրեն, բախտ, վառարան, լյարդ,  վերք

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։

հրեղեն խաղ, զվարթ ծիծաղ, նոր կյանք, նոր սեր, մենության բանտ, պայծառ աչքեր, ուրիշ երգեր,

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված կապացությունները։

4.Փորձի՜ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյաի մասին և ներկայացնել վեց,յոթ նախադասությամբ։

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

կեղտ աղտ, օրրան հայրենիք, խիղճ գութ, ավար թալան, տեսակետ կարծիք, մորմոք թախիծ

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու հավկիթ,  ճաճանչ ճառագայթ, թարթիչ արտևանունք, վիհ անդունդ, նեցուկ հենարան, ճրագակալ աշտանակ

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչնդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Խուճապ տագնապ, երկյուղ ահ, գուրգուրանք գորով, տաղաուկ ձանձրույթ, արգելք խոչնդոտ, գինարբուք խրախճանք

Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե

վայրկյան                                  որսալ

շեկլիկ                                       հերակալ

ձուկ                                           ուղտ

խաղալ                                      չափում

ինձ                                             նկարել

Բնանկար, խաղաթուղթ, վարկյանաչափ, ձկնորս, ընձուղտ, շիկահեր

2. Ձյուն                                   պատճառ

մուկ                                           ոսկոր

այտ                                            դեղ

միշտ                                          կսկծալ

դառը                                           դալար

սկիզբ                                          ծաղիկ

մշտադալար, այտոսկոր, դարռնակսկիծ, մկնդեղ, ձնծաղիկ, սկզբնապատճառ

Posted in Մայրենի 6

Մայրենի

Շարունակում ենք ծանոթանալ՝ Վահան Տերյան բանաստեղծին ( նա գրել է գեղեցիկի և սիրո մասին, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԵՔ) ։

Գիտե՞ք, նա առաջինն է , ով գրել է բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության վանկաշեշտային համակարգը:Տերյանը սեր է․․․նրա ներկայացրած սերն ուրիշ է։

  • Փորձեք ներկայացնել Տերյանին որպես բանաստեղծ։

Տերյանը գրում է շատ գեղեցիկ և խոր իմաստ ունեցող բանաստեղծություններ:

  • Եթե ծանոթացաք, փորձեք ձեր բառերով բնութագրել նրան որպես մարդ ու որպես բանաստեղծ։

Տերյանը շատ էր սիրում երաժշտություն: Նույնիսկ պատմում են, որ երբ գյուղում, փոքր տարիքում, լսում էր երաժշտական գործիքի ձայն, վերանում էր ամբողջությամբ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Տիգրան Մանսուրյանը Վահան Տերյաին մասին։

« Ես միշտ վախեցել եմ Տերյան երգելուց, որովհետև ինքը թաթախուն է երաժշտության մեջ, և այնտեղ սեփական արահետը գտնել, սեփական ելևէջների ուղղությամբ գնալ, սեփական ռիթմը գտնել` դժվար է: Նրա ռիթմին եթե ենթարկվում ես` աշակերտական ընթերցանություն է դառնում ընդամենը: Եթե իր ռիթմը վերցնում, դարձնում ես քո երաժշտության ռիթմը` տխուր բան է ստացվում. «Սահուն քայլերով, աննշմա՛ր, որպես քնքուշ մութի թև…»: Եթե այդպես ես կարդալու, ավելի լավ է հեռու մնաս: ՈՒրեմն պետք է անվերջ հաղթահարվի և ստեղծագործաբար յուրացվի, երգե՛ս այսինքն, դո՛ւ երգես: Եվ երբեմն պատահում է, որ երջանիկ պահ է լինում հազվադեպ, երբ տեսնում ես, թե ինչպես` բանաստեղծությունն իբրև մարմին, ամբողջություն, առաջին տողից մինչև 6, 7, 8, 9, ա՛յ էսպես բառ առ բառ երաժշտությունը ճիշտ նույն օրենքով հյուսվում ու դառնում է նույնքան մարմին, ինչպես այդ բանաստեղծությունն է` ճշգրիտ նրան համապատասխանող, իրար վրա եկող մարմին: Այսինքն՝ ոչ թե միայն երգել, այլև նրա շարժման օրենքներով շարժվող երաժշտական մարմին ստեղծել: Դա երջանկություն է երաժշտի համար, այդպիսի համընկնումը` բառային շեշտերի, տրամաբանության, զգացողական ելևէջների, երբ որ դրանք, մեկ էլ տեսնում ես, ճիշտ կտոր են քո երաժշտության: Դրանք գերագույն հաճույքներ են ինձ համար, որովհետև ես պաշտում եմ հայոց լեզուն և հայոց լեզվի արքաներին, որոնցից մեկը, անշուշտ, Վահան Տերյանն է` իր փոքրաքանակ, երկու հատորով, բանաստեղծությունների երկու հատորով:

Հայտնի է, որ Տերյանը երաժշտության նկատմամբ շատ մեծ սեր է ունեցել, շատ մեծ: Նույնիսկ պատմում են, որ երբ գյուղում, փոքր տարիքում, լսում էր երաժշտական գործիքի ձայն, վերանում էր ամբողջությամբ, վերանում էր: Բնական է, որ էդ լեզվի, էդ երաժշտականության ներկայությունը իր բանաստեղծության մեջ` անշուշտ երաժիշտ մարդու, երաժիշտ հոգու արտահայտություն է: Եվ հանճարեղ Ռոմանոս Մելիքյանը, որ Տերյանի ընկերն ու մտերիմն էր, Պետերբուրգի կոնսերվատորիայում սովորելու տարիներին ստեղծեց տերյանական շարք` «Աշնան տողեր»: Անկախ Ռոմանոս Մելիքյանի տերյանական երգերից, երբ ուզում ես Տերյան երգել` պետք է ուշադիր լինել Ռոմանոս Մելիքյանի նկատմամբ: Դա կլինի Ռոմանոս Մելիքյանը` Տերյանի հետ, թե ոչ Տերյանի հետ, միևնույն է, էնտեղ է, Տերյանի մերձավոր երաժիշտ-ընկերն է նա: Ռոմանոս Մելիքյանն անկրկնելի մի երևույթ է, իմ կարծիքով՝ առայսօր ամբողջությամբ չգնահատված: Ինչո՞ւ, որովհետև նախ իր ամբողջ եռանդը, տարիները նվիրեց երաժշտական հանրային կյանքի կայացմանը Հայաստանում, կոնսերվատորիա հիմնեց, մասնակցեց Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը և ապա` մշակեց մի շարք ժողովրդական երգեր, գրեց ռոմանսներ և այլն: Նա չափազանց մեծ պատասխանատվություն ուներ ամեն մի փոքր գործի նկատմամբ, մանավանդ նրա էն նորարարական ոգին, որ ուղղակիորեն գալիս-մտնում էր 20-րդ դարի ամենաարդիական պրոբլեմների տարածք, երբեմն: Զարմանում ես, թե Ռոմանոս Մելիքյանը ինչպես է կարողացել ճշգրտության հասնելու, գունային անսովոր համադրություններ ստեղծելու, հնչյունի և բառի կապը կայացնելու միջոցով` աներևակայելի բարձունքների հասցնել հայ երգը, տերյանականը` մասնավորաբար: ՈՒրեմն, որտեղի՞ց է օգտվել Ռոմանոս Մելիքյանը: Տերյանին նվիրված աշխատություններում մասնագետները նշում են, որ, մի կողմից, եղել է իր համար քաղաքային երգը, մյուս կողմից` աշուղական արվեստը: Բայց սա մի ակունքն է միայն էս մտավոր զարգացումի, մյուսը էլի առեղծված է, որ ինքն է ստեղծել: Երբ Ռոմանոս Մելիքյանի փոքր ռոմանսը վերցնում ես ու տեսնում երկու ակորդ իրար կողքի, անսովոր, գեղեցիկ, նուրբ, և հանկարծ տեսնում ես, թե ինչպես էդ նույնը, նույն մեղեդիական ծալքեր բացահայտելիս` Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի երրորդ մասում է ներկայանում, նույնությամբ, զարմանում ես, ապշելու բան է: Այնպես որ փոքր գործերի մեջ ստեղծել է սաղմեր` մեծ գործ ծնելու, ինքը մնալով էդ ձևերի, չափերի մեջ: Ինչպես ասացի, Ռոմանոս Մելիքյանը Տերյանի մերձավորագույն երաժիշտ-ընկերն էր: Կապը կա, նրանց նամակագրությունը կա: Ռոմանոս Մելիքյանի գրած երաժշտությանը Տերյանը տեղյակ էր, սպասում էր, թե ե՞րբ պիտի գա, որ լսի նրա երաժշտությունը: Նույնիսկ նոտաներն էր խնդրում, որ կազմակերպի երգիչ-երգչուհիների կատարմամբ, դաշնամուրի նվագակցությամբ իր բանաստեղծությունները լսի Ռոմանոս Մելիքյանի երաժշտությամբ» ։

Posted in Մայրենի 6

Մայրենի

1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):

Արծիվ, առյուծ, հուռթի, մռմուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բարբառել, արհամարհել, բարձ, պառկել:

2Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով։

3 Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորև, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Մտմտալ-մտածել-խորհել-խորհրդածել-մտորև

Լալ-հեկեկալ-հեծկլտալ-ողբալ-արտասվել

Շրջել-շրջագայել-պտտել-թափառել

Ցնդել-խելագարվել-խենթանալ-գժվել-հիմարանալ-խենթանալ

Կողոպտել-գռփել-թալանել-գողանալ

4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին զարդանախշ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի նախշազարդ արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա մեքենագիրը ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ գրամեքենա էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)

5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ՝

բռնակալ — լիաբուռ:

Գրական-սևագիր, շնչասպառ-անշունչ, քնել-անքուն, ջրկիր-սոդայաջուր, գլխարկ-անգլուխ, խմբավար-երգչախումբ:

Posted in Մայրենի 6

Մայրենի

Երկուշաբթի ( 30.01.2023)

1․ Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :

Բ. Ընդհամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

     ԱԱմբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Բ խմբի բառերի նախածանցները ան են

3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահիժվում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր դերգենում են  ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլները անգամ վառվում են հողի վրա

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:
գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:
դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:
ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:

Գոտեմարտիկ-ըմբիշ, բերկրանք-հրճվանք, կողով-զամբյուղ, ատելիություն-հակակրանք, երախշիք-գրավական, զորություն-ուժ

Թագավոր-գահակալ, անուրջ-երազանք, արահետ-կաճան,երեկո-մթնշաղ, եդեմ-դրածտ, հարգանք-ակնածանք

Ապերախտ-երախտամոռ, ագահ-անկուշտ, երկչոտ-անհամարձակ, դյութական-կախարդական, խարտյաշ-ոսկեգույն, արդարացի-շիտակ, բերկրանք-խինդ

Իրիկնամուտ-վերջալույս, կարեկցանք-խիղճ, դեզ-կույտ, պատնեշ-պարիսպ, եռանդ-խանդավառություն

ծածուկ-գաղտնի, անմիտ-ապուշ, կայուն-ամուր, խոժոր-մռայլ, հիասքանչ-զմայելի, համեստ-խոնարհ

5. Ստեղծագործական աշխատանք

  • Առաջին ձյունը
  • Ձյան փաթիլի պատմությունը
  • Ձյունը իր երգն է երգում

6. Իմ ամենասիրելի հայազգի գրողը, իմ ամենասիրելի ստեղծագործությունը ( ները) ( աշխատանք բլոգում) ։

Posted in Մայրենի 6

Մայրենիյի հաշվետվություն

1․Քորլայն գիրքը
2․մայրենի
3․ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՌՅԱԿՆԵՐ
4․ԻՆՉ ԺԱՆՐԵՐՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ
5․Իմ գիրքը
6․ՀՈՄԱՆԻՇ, ՀԱԿԱՆԻՇ, ՀԱՄԱՆՈՒՆ, ՀԱՐԱՆՈՒՆ
7․գոյական անուն
8․ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ
9․ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆ
10․ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ
11․ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ
12․ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ
13․ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅՈՒ
14․ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
15․Բ, Պ, Փ-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
16․Գ, Կ, Ք-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
17․ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18․Ձ, Ծ, Ց-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
19․ԱՖՈՐԻԶՄՆԵՐ
20․ընթերցանության ուրբաթ
21․Հարավային կողմն աշխարհիՊտղաբերում թող ըլլա…
22․ՄԱՅՐԵՆԻԻ ՖԼԵՇՄՈԲ
23․ԲԱՌԻ ՈՒՂՂԻՂ ԵՒ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏ
24․ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25․մայրենի
26․սեպտեմբերի հոկտեմբերի Ամփոփում
27․Իմ սմենասիրելի հայ գրողը
28․Համո Սահյան «ԱՆՏԱՌՈՒՄ»
29․Մայրենի
30․Մայրենի
31․Մայրենի ֆլեշմոբ
32․Դսարանական աշխատանք
33․Մայրենի
34․Ուրբաթ
35․ՄԱՅՐԵՆԻ
36․ԱՌԱԿՆԵՐԻ ՇԱՐՔ
37․ԳՈՐՏԸ ԱԳՈՒՏԱԳԱՎԱ
39․ՄԱՅՐԵՆԻ
40․ՄԱՅՐԵՆԻ
41․Ոսկեգույն աշուն
42․Սուրբ Ծննդյան տոնակատարությունները Իսպանիայում
43․ՄԱՅՐԵՆԻ
44․ՄԱՅՐԵՆԻ
45․Մայրենի
46․Մայրենի
47․Մայրենի
48․Մայրենի
49․Մայրենի
50․Մայրենի
51․Մայրենի
52․Մայրենի

Posted in Մայրենի 6

Մայրենի

1․ Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

ծաղկանոց, հյուրանոց, ավազանոց, մեղվանոց

բ) Գոգ, ձեռ, մատ:

գոգնոց, ձեռնոց, մատնոց

զ) Կապել, խարտել, սփռել:

կապոց, խարտոց, սփռոց

դ) Դրամ, կիլոգրամ, մետր:

դրամանոց, կիլոգրամանոց, մետրանոց

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:

խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց

2․ Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:

Ա. Հյուսիս, լեզու, հայր, դրախտ, տոն, նկարիչ, մեղ(ք), հարս(ն), օտար, բազում, բն(ական), հան(ել), հաս(նել), դր (դնել), շահ(ել), պահ(ել):

Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:

Հյուսիսային, լեզվանի, լեզվական, լեզվային, հայրություն, հայրական, դրախտային, դրախտավոր, դրախտական, տոնական, տոնավոր, տոնային, տոնություն, տոնույթ, տոնաբար, նկարչային, նկարչություն, նկարչական, մեղավոր, հարսնացու, հարսնություն, հարսնական, օտարություն, օտարական, օտարացու, բազմություն, բազմական, բազմույթ, բազմոտի, բազմավոր, բնություն, բնական, բնականաբար, բնույթ, հանածո, հասական, դրական, դրածո, դրություն, շահույթ, պահածո, պհույթ:

3․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդատար գնա.ժցքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկակն մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

4․ Ընտրի՛ր փակագծում գրված տարբերակներից մեկը։

Ազատ (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է գյուտերի (հնարների, հնարքների, գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է իրավունք է տրվում (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք թեքել, գցել (շրջել, թավալել, գլորել, գցել): Դասական (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով հնարքների (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու իրավունք (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից ծնվեցին (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական մրցումները (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում տեղ գտավ (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:Սկզբում քաշային անջատումներ (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

5․Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ-ծովամարտ, ձեռնասուն

Բևեռախույզ, երկրամերձ-բևեռամերձ, երկրախույզ

Ձկնակեր, մարդավաճառ-մարդակեր, ձկնավաճառ

6․ Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, մաքսանենգ, կաղնեփայտ, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, ցուցանակ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, լուսամուտ:

Պատկեր+զարդ, բազմել+աթոռ, ոսկի+վառվել, մաքս+նենգ, կաղնի+փայտ, գիրկ+ել, լեռնային+շղթա, պատ+հան, ամռան+մուտ, մարդ+մոտ, ժամ+ցույց, հող+գունդ, ջերմ+նավ, սիրտ+պատառ, ցույց+անակ, սեր+առատ, գինի+վաճառող, գերի+վաճառող, բարի+գութ, մատ+գիր, լույս+մուտք:

Posted in Մայրենի 6

Մայրենի

  • Բացատրի´ր նշված «ձմեռային» դարձվածքների իմաստները.
    Ա) կյանքի ձմեռ-ծերություն
    Բ) անձյուն ձմեռ-անճարակ մարդ
    Գ) անցյալ ձմռան ձյուն-արժեք
    Դ) գլխին ձյուն գալ- աղետի ենթարկվել
  • Գրի´ր, թե նշված թվականներից յուրաքանչյուրը ո՞ր ստեղծագործությունների վերնագրերում է քեզ հանդիպել:
    Ա) երեք-«3 խոզուկները»
    Բ) տասներկու-«12 ամիսներ»
    Գ) քառասուն-«Ալիբաբան և 40 ավազակները»
    Դ) հազար-«1000 ու 1 գիշեր»
  • Բացատրի´ր երեք դարձվածքների իմաստները և գտի´ր ավելորդ արտահայտությունը, որը չունի դարձվածային իմաստ:
  • Ա) կարապի երգ -վերջին երգ
  • Բ) ճնճղուկի սիրտ-վախկոտ
  • Գ) հավի խելք-խելքի պակասություն
  • Դ) ծիծեռնակի ձայն-ավելորդ
  • Եթե հնարավոր լիներ, խաղալիքների փոխարեն ի՞նչ բառ-մաղթանքներով կզարդարեիր տոնածառը: Ի՞նչ բառ-մաղթանքով կզարդարեիր տոնածառի գագաթը:

Առողջություն, երջանկություն, բարություն, արդարություն, ազնվություն, պտղաբերություն, պայծառություն, լավություն

խաղաղություն

  • Նշված բառերից տառեր օգտագործելով ու վերադասավորելով՝ հավաքի´ր այլ բառեր:
    Եղջերվասահնակ, ցրտաշունչ, ձյունաճերմակ, խնդրանք, քաղցրավենիք, տարեմուտ:

սահնակ, հասկ, ակ, կա, նա, վար, վարս, սանր, վերջ, սար

ցուրտ, շատ, շաշ, նուշ, տուն, շուն, աշուն,  շունչ, Շաց

ձյուն, ճերմակ, կամար, կա, ակ, աճ, ճանճ, նանա

Դրա, դար, Արա, նանա, նա, նրանք

Քաղցր, վարք, վերք, վար, վեր, քաղաք, քար, Արա, ցավ, ցավեր, Արաներ, քաղցրավենիքներ

  • Փոխադրի՛ր արևմտահայերեն հատվածը արևելահայերեն:
    Կաղանդ պապա,
    Որքան կրնաս, շուտ եկուր,
    Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա․
    Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր,
    Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար։

Ձմեռ Պապ,

Որքան կարող ես շուտ արի,

Էլ չեմ վախենա, ես կսիրեմ քեզ հիմա

Դու միհատ հայիր իմ անկապբառերին,

Դեմքիս գույնին ու քայլերից դողացող:

  • Բացատրի´ր «մարդ» բառի հոմանիշների ծագումը, իմաստները;
    Ա) մահկանացու-մահացող
    Բ) ադամորդի-մարդ
    Գ) հողածին –մարդ
  • Պատկերացրո´ւ՝ Ձմեռ պապը քեզ խնդրել է գրել իր ամանորա ուղերձի խոսքը՝ աշխարհի բոլոր մանուկներին ուղղված: ( Գրի´ր այդ ուղերձը՝ օգնիր նրան) ։

Սիրելի թոռնիկ այդ ես եմ՝ Ձմեռ պապը ես քեզ շատ եմ կարոտել: Երեխաներից մեծ մասը խնդրել է ինձնից՝ երջանկություն, խաղաղություն, բարություն, առողջություն, պայծառություն, լավություն, արդարություն, ազնվություն և իհարկե ձյուն:Ես այսօր կփորձեմ իրականացնել այդ ամենը նաև ձեր ամենաշատ սպասվող երազանքները: Մաղթում եմ քեզ ամենալավ բաները: Ուրախ եմ, որ կարդացիր նամակս:

Սիրով՝Ձմեռ Պապ.