Posted in Անհատական ուսումնական պլան, Uncategorized

Անհատական ուսումնական պլան

Ուսումնական տարեթիվ: 2025–2026
Շուշան Մանվելյան
Միջին դպրոց 9․9 դասարան

Ընտրություն
Քերականություն

Մարզաձև
Վոլեյբոլ

Շտկողական պարապունք
Հայոց լեզու

Բնագիտության խումբ
Քիմիա – Էմմա Այվազյան
Ֆիզիկա – Գոհար Իսկանդանյան

Կենսաբանության խումբ
Հասմիկ Ուզումյան

Լրացուցիչ կրթություն
Մաթեմատիկա
Անգլերեն լեզու

Posted in Հանրահաշիվ 9, Uncategorized

ԹՎԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՅԱԼԻ ՆՇԱՆԸ

Որոշել թվի նշանը՝ նշանակում է պարզել՝ այն դրակա՞ն է, բացասակա՞ն, թե՞ հավասար է 0-ի։ Արտահայտության նշան ասելով՝ նկատի ունենք այդ արտահայտության արժեքի նշանը։ Օրինակ՝ 3⋅(−5) արտահայտությունը բացասական է, իսկ (−2)⋅(−8)-ը՝ դրական։

Թվերի արտադրյալը զրո է, եթե արտադրիչներից գոնե մեկը
հավասար է զրոյի։
• 0-ից տարբեր թվերի արտադրյալը դրական է, եթե բացասական
արտադրիչների քանակը զույգ է։
• 0-ից տարբեր թվերի արտադրյալը բացասական է, եթե
բացասական արտադրիչների քանակը կենտ է։

Առաջադրանքներ․

1)Պարզե՛ք արտահայտության նշանը․

ա)Դրական
բ)Բացասական
գ)Դրական
դ)Դրական
ե)Բացասական
զ)Դրական
է)Բացասական
ը)Դրական
թ)Դրական

2)Դրակա՞ն, թե՞ բացասական է արտահայտության արժեքը․

ա)Բացասական
բ)Դրական
գ)Բացասական
դ)Դրական
ե)Դրական
զ)Բացասական
է)Դրական
ը)Դրական

3)Ո՞ր բազմությունն է պատկերված գծագրում.

ա)(-1;4]
բ)[2.5;6]
գ)(-7;2)U{4}
դ)[-2;3)
ե){0;3;4}
զ)0

4)Գտե՛ք A և B բազմությունների միավորումն ու հատումը.

ա)U-[-3;8)
(1;5)
բ)U-[9;9]
(6;8)
գ)[1,9],(2;4]∪ [6;7)
դ)U-(1,5)
[3,5]
ե)
զ)

5)Պարզեցրե՛ք արտահայտությունը.

ա)2√3 • 4√3 = 2•4•3 =24
բ) (√2)3 • 5√2 = 45 =20
գ) √6 • √2 = √2 • √3 • √2 =2√3
դ)√50 • √6 = √25 • √2 • √3 • √2 = 5 • 2 • √3= 10√3

Posted in Ուսումնական նախագիծ, Uncategorized

Խոհանոցային օր

Այսօր ճամբարում խոհանոցային օրն էր։ Մենք շատ ոգևորված էինք, որովհետև պետք է փանքեյք պատրաստեինք։ Խմբով քայլեցինք Մեդիա Կենտրոն, որտեղ էլ պատրաստելու էինք մեր համեղ փանքեյքները՝ ելակով, բանանով, շոկոլադով ու խտացրած կաթով։

Նախապես բոլորս բաժանեցինք գործերը։ Մի մասը պատրաստում էր փանքեյքի խմորը, մյուսները շոկոլադն էին հալեցնում, իսկ մնացածը կտրատում էին ելակներն ու բանանը։

Բոլորս շատ սիրով ու հաճույքով էինք աշխատում։ Երբ փանքեյքները պատրաստ էին, դրանք դնում էինք ափսեների մեջ, վրան շարում ելակ, բանան, հետո ավելացնում շոկոլադ ու խտացրած կաթ։

Այս օրը մեզ համար շատ հետաքրքիր ու համեղ անցավ։ Բոլորս էլ շատ էինք ուրախ, որովհետև մեր ձեռքով պատրաստածը շատ համեղ էր ստացվել։

Posted in Գրականություն 8, Uncategorized

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս շրջանում ձեռք բերեցի նոր գիտելիքներ և հմտություններ՝ մասնակցելով տարբեր նախագծերի, ընթերցանության ֆլեշմոբերին և ստեղծագործական աշխատանքների։ Շատ բացակայելուս պատճառով դժվարություններ առաջացան։ Դժվարություններ առաջացան նաև այն ժամանակ, երբ պետք էր համատեղել դպրոցական աշխատանքները և անձնական նախագծերը։

Հաջողված համարում եմ «Գրում եմ ու կգրեմ…» նախագիծը, որի շրջանակներում ստեղծեցի պատմվածքներ և շարադրություններ։ Այս նախագիծը ինձ հնարավորություն տվեց արտահայտել իմ մտքերը և երևակայությունը։

Կարդացած ստեղծագործություններից ամենաշատը տպավորեց Լևոն Նեսի «Բալզակ» գիրքը։ Այն ներկայացնում է շան կյանքը և նրա հարաբերությունները մարդկանց հետ։ Գիրքը ցույց է տալիս, թե ինչպես կենդանիները նույնպես ունեն զգացմունքներ և կարող են հասկանալ մարդկանց վերաբերմունքը։

Իմ սիրելի հեղինակներից մեկը Վահան Տերյանն է։ Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում խորությամբ և անկեղծությամբ։ Նրա բանաստեղծությունները արտահայտում են հայրենասիրություն և ժողովրդի ցավը։

Ինձ համար ամենահետաքրքիրն այն աշխատանքներն էին, երբ դասը սովորական ձևով չէր անցնում։ Օրինակ՝ երբ միասին քննարկում էինք գրական ստեղծագործություն, ու բոլորը կիսվում էին իրենց մտքերով։ Հաճույքով մասնակցում էի նաև ֆլեշմոբերին, երբ պետք էր ընթերցել կամ գրել։ Այդ պահին զգում էի, որ ես էլ եմ ինչ-որ բանի մասնակից, և իմ կարծիքը կարևոր է։ Նման պահերին դասը դառնում էր կենդանի, ոգեշնչող։

Սովորեցի, որ կրթությունը ոչ միայն գիտելիքների փոխանցում է, այլև ստեղծագործական մտածողության և ինքնարտահայտման զարգացում։ Կարևորում եմ նախագծերի միջոցով սովորելը, քանի որ դրանք օգնում են ավելի լավ հասկանալ նյութը։

Առաջարկում եմ ավելացնել ավելի շատ ստեղծագործական նախագծեր, որոնք կօգնեն զարգացնել երևակայությունը և ինքնարտահայտումը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ դասղեկին՝ ինձ նոր բաներ սովորեցնելու և մշտապես աջակցելու համար։

Posted in Գրականություն 8, Uncategorized

Սպիտակ ձին

15.05.2025

 Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
Նժույգ — ձի, ձիավոր։

Ճեղքել — կոտրել, անցնել։

Հրեղեն հրաշք — հրաշալի երևույթ։

Վրնջալ — աղաղակել, բարձր ձայնով կանչել։

2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։
Այս հատվածում արտահայտվում է գյուղացիների ցանկությունը, որ ձին ազատվի և վերադարձնի նրանց կորցրած արժանապատվությունը։ Նրանք տեսնում են ձիու ազատությունը որպես իրենց սեփական ազատության խորհրդանիշ։

3.Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…
Կոստանդ աղան, լինելով հարուստ, կարողացել է խուսափել իր ձիու բռնությունից, մինչդեռ Սիմոնը, աղքատ լինելով, ստիպված է եղել հրաժարվել իր սիրելի Ցոլակից։ «Սևն ու սպիտակը» արտահայտությունը ցույց է տալիս սոցիալական տարբերությունները և դրանց ազդեցությունը մարդկանց ճակատագրերի վրա։

4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Այս հատվածում Շարմաղ բիբին հրաժարվում է ընդունել իր կորուստը։ Նա չի բացում դուռը, չի արձագանքում զանգերին, քանի որ չի ցանկանում ընդունել իր սիրելի Ցոլակի կորուստը։ Նրա լռությունը և մերժումը ցույց են տալիս խորագույն վիշտը և հուսահատությունը։

Posted in Հանրահաշիվ 8, Uncategorized

Քառակուսային հավասարում

1)Լուծեք հավասարումը.

ա) x2 — 6x + 8 = 0

36-32=4

x1=6+√4=8

x2=6-√4=4

բ) x2 — x — 2 = 0

1+8=9

x1=1+√9=4

x2=1-√9=-2

գ) x2 + 4x + 15 = 0

16-60=-44

Լուծում չունի

դ) 5×2 + 8x — 9 = 0

64+180=244

x1=-8+√244/10

x2=-8-√244/10

ե) 3×2 — 5x — 2 = 0

25+24=49

x1=5+√49/6=5+7/6

x2=5-√49/6=5-7/6

2)Լուծեք հավասարումը` նախապես հավասարման երկու մասերը բազմապատկելով այնպիսի թվով, որ նրա գործակիցները դառնան ամբողջ թվեր.

ա) x2 — 3/4x + 1/8 = 0

36-32=4

x1=6+√4/16=8/16=1/2

x2=6-√4/16=4/16=1/4

բ) x2 + x/7 — 50 = 0

1+9800=9801

x1=-1+√9801/14=98/14=7

x2=-1-√9801/14=-100/14

գ) x2 — 1/5x + 1 =0:

1-100=-99

Լուծում չունի

դ)x2 — 1/2x — 1/2 = 0

1+8=9

x1=1+√9/4=4/4=1

x2=1-√9/4=-2/4=-1/2

ե) x2 — 8 — x/3 = 0

1+288=289

x1=1+√289/6=18/6=3

x2=1-√289/6=-16/6=-8/3

զ) x2— 2,5x + 1 = 0

2×2-5x+2=0

25-16=9

x1=5+√9/4=8/4=2

x2=5-√9/4=2/4=1/2

Posted in Պատմություն 8, Uncategorized

Քրիստոնեության առաջացումը և տարածումը

1. Որտե՞ղ և ե՞րբ է առաջացել քրիստոնեությունը։

Քրիստոնեությունը առաջացել է I դարում՝ Պաղեստինում, Հռոմեական կայսրության արևելյան մասում։ Այն ձևավորվել է հրեական մեսիական շարժումների ազդեցությամբ, երբ Հիսուս Քրիստոսը քարոզում էր Աստծո թագավորությունը և փրկության ուղին։ Նրա աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։


2. Միջնադարի սկզբում ո՞ր երկրներում էր տարածված քրիստոնեությունը։

Միջնադարի սկզբում քրիստոնեությունը տարածված էր Հռոմեական կայսրության տարածքում՝ հատկապես Եվրոպայում։ Այդ շրջանում քրիստոնեությունը ընդունել էին նաև Հայաստանի, Աղվանքի, Արշակունյաց Պարսկաստանի, Բյուզանդիայի, Սիրիայի, Եգիպտոսի, Կոստանդնուպոլսի և այլ երկրներ։


3. Ո՞րն է քրիստոնյաների Սուրբ գիրքը։

Քրիստոնյաների Սուրբ գիրքը Աստվածաշունչն է։ Այն բաժանվում է երկու մասի՝ Հին և Նոր կտակարաններ։


4. Ի՞նչ մասերից է այն կազմված։

Աստվածաշունչը բաղկացած է երկու մասից՝ Հին և Նոր կտակարաններ։

  • Հին կտակարան՝ ներառում է հրեական կրոնի սրբազան գրքերը, պատմություններ, օրենքներ և մարգարեություններ։
  • Նոր կտակարան՝ ներառում է Հիսուս Քրիստոսի կյանքի, ուսմունքի և առաքյալների գործունեության մասին գրություններ։

5. Ի՞նչ է Սուրբ Երրորդությունը։

Սուրբ Երրորդությունը քրիստոնեական դավանանքի հիմքն է, ըստ որի՝ Աստված գոյություն ունի երեք անձով՝ Հայր Աստված, Որդի Աստված (Հիսուս Քրիստոս) և Սուրբ Հոգի։ Այս երեքը միասին կազմում են մեկ Աստվածություն։


6. Ի՞նչ հիմնական ուղղություններ կան քրիստոնեության մեջ։

Քրիստոնեությունը ունի երեք հիմնական ուղղություն՝

  • Կաթոլիկություն՝ հիմնված է Հռոմի պապի հեղինակության վրա։
  • Ուղղափառություն՝ հիմնված է Կոստանդնուպոլսի պատրիարքի ղեկավարության վրա։
  • Բողոքականություն՝ ձևավորվել է 16-րդ դարում՝ Մարտին Լյութերի բարեփոխումների արդյունքում։

7. Որքա՞ն է քրիստոնյաների թիվն այսօր աշխարհում։

Աշխարհում ապրում է մոտ 2,44 միլիարդ քրիստոնյա։ Նրանցից՝

  • Կաթոլիկություն՝ մոտ 1,2 միլիարդ։
  • Ուղղափառություն՝ մոտ 225–300 միլիոն։
  • Բողոքականություն՝ մոտ 800 միլիոն։

Այսպիսով, քրիստոնեությունը մնում է աշխարհի ամենամեծ կրոններից մեկը։

Posted in Uncategorized

Պարագա

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Նախադասություններին ավելացրո՛ւ փակագծերում տրված հարցերին պատասխանող խնդիր լրացումներ, որոնք արտահայտվեն ա)բառով, բ) երկրորդական նախադասությամբ:

Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին: (ո՞ւմ) Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին գերուն: Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին նրան, ում կապել էին զոհասեղանին:

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում: (ինչի՞ մասին)

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում ձկների մասին:

Թերակղզու բնակիչները մի պատմություն են պատմում ձկների մասին, որոնք շատ քիչ են հանդիպում:

Վերջապես արևը տաքացրեց: (ո՞ւմ)

Վերջապես արևը տաքացրեց մողեսին:

Վերջապես արևը տաքացրեց մողեցին, որը քարացել էր օդի սառնությունից:

Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան: (ի՞նչը)

Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան ճանապարհը:

Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան ճանապարհը, որը տանում էր նեպի նշանակետը:

Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան: (ինչի՞ն)

Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան բուրգին:

Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան բուրգին, որը հազարամյակների պատմությւոն ուներ:

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և ընդգծի´ր այն բառը, որին դրանք լրացնում են:

Օրինակ`

 (Ե՞րբ) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:
(Ո՞րտեղ) տանջվում էինք անտանելի տոթից: Քաղքում տանջվում էինք անտանելի տոթից:
(Ինչո՞ւ) շատ հեռու գնացինք ավերակներից: Ահազանգի պատճառով շատ հեռու գնացինք ավերակներից:
Տաք ավազն սկսեց մխալ (ինչպե՞ս):  Տաք ավազն սկսեց մխալ կրակի պես:

Posted in Uncategorized

Պարագա

Ձևի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման ձևը։

Արտահայտվում է ձևի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով, որակական ածականով, կապային կապակցությունով, դերանունով, դերբայական ձևերով։  Պատասխանում է ինչպե՞ս հարցին։

  1. Ընդգծի՛ր ձև պարագաները։

Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար։

Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:

Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:

Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:

Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Պատճառի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման պատճառը։

Պատասխանում է ինչի՞ց, ի՞նչ պատճառով հարցին։

Արտահայտվում է գոյականի բացառական հոլովով, կապային կապակցություններով, դերբայական ձևերով՝ անորոշ դերբայի բացառական և գործիական հոլովներով։

  1. Գտի՛ր պատճառի պարագաները, ընդգծի՛ր։

Տիկինը սարսռաց սեփական մտքից։

Նրա դեմքը շիկնել էր թեթև հուզմունքից։

Վախից կուչ էր եկել սենյակի մի անկյունում։

Ապրուստի այլ միջոց չունենալով՝ ծերուկը սենյակը վարձով էր տալիս։

Շատ աշխատելուց նրա մկանները ամրացել էին։

Մենակություն բառից դողում է օդն իմ սենյակի։

Պայմանի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման պայմանը։

Հիմնականում արտահայտվում է անորոշ դերբայի տրական հոլովով և դեպքում կապով։

Պատասխանում է ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում հարցերին։

  1. Ընդգծի՛ր պայմանի պարագաները։

Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ։

Մնացի տանը պարապելու պայմանով։

Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանաս ծնողներիդ գովքին։

Շուտ օգնության հասնելու դեպքում կավարտվեր այդ ամենը։

Նման դեպքում միշտ էլ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության։

Նպատակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման նպատակը։

Արտահայտվում է առավելապես անորոշ դերբայի տրական հոլովով, ինչպես նաև  կապային կապակցություններով՝ համար, նպատակով, հանուն։

Պահանջում է ինչո՞ւ , ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերը։

  1. Ընդգծի՛ր նպատակի պարագաները։

Աղջիկները գնացին աղբյուր՝ ջրի։

Շտապում էր՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը։

Չափ ու քանակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման չափը , աստիճանը։

Պատասխանում է ինչքա՞ն , որքա՞ն հարցերին։

Արտահայտվում է թվական դերանուններով՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, ․․․, մակբայներով՝ կրկին, նորից, բազմիցս, անընդհատ, բառակապակցություններով՝ տասն անգամ, կիսով չափ, այն աստիճան։

  1. Գտի՛ր չափ ու քանակի պարագաները։

Գրավիչ են դարձյալ քո աչքերը ջինջ։

Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:

Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:

Ոսկե շղթան արժեր հազար դոլար:

Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:

Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Posted in Գրականություն 8, Uncategorized

Սիտակ ձին 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սիտակ ձին »պատմվածքի 1, 2, 3 մասերը:

1․ Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Բիբի — հորաքույր։

Անգո — անհայտ, չգոյություն ունեցող։

Համետել — թամբել, ձիու մեջքին դնելու հարմարանք։

2․ Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :

«Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»
Այս արտահայտությունը նշանակում է, որ Սիմոնի սրտին ծանրացել էր մեծ հոգս, որը նման էր քարի ծանրությանը։ Այն արտահայտում է հոգեկան ծանրություն, տառապանք։

«Ծայրը ծայրին հասցնել»
Այս արտահայտությունը նշանակում է մի կերպ ավարտել գործը, հասցնել վերջնական արդյունքի։ Այն արտահայտում է դժվարությամբ, բայց հաջողությամբ ավարտված աշխատանք։