Posted in Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)


Կարդում ենք Տերյան

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

1.  Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։ 
Գերիշխում է ցավն ու տագնապը, բայց դրանց մեջ կա նաև հավատ և կարոտ։ Բանաստեղծը մտահոգ է իր հայրենիքի ճակատագրով, սակայն շարունակում է սիրել և կանչել նրան։

2.  Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։ 
«Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի» — սա հռետորական հարց է, որովհետև պատասխան չի պահանջում, այլ արտահայտում է ներքին ցավ։

3.  Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։ 
Սա ավելի շատ պատասխանատվություն է, քան հուսահատություն։ Նա զգում է, որ իր վրա է դրված հայրենիքի ձայնը պահելու պարտքը։

4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։ 
«Ո՛չ, դու վերջինը չես։ Քանի դեռ իմ լեզուն հնչում է, քանի դեռ իմ լեռներն ու գետերը կան, պոետները չեն լռի։ Դու իմ ցավն ես երգում, բայց նաև իմ հույսը»։

5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։ 
Նաիրին պայծառ է, արքայական լեզու ունեցող, վառ, բայց նաև ցավով պատված հայրենիք։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։
Ծաղկանց հրեղեն խաղ, ժպտում են անտառ ու ձորակ, նոր կյանք ես վառել, ծաղկել ես, ողջույն քեզ գարուն

2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։
Ուրախություն, վերածնունդ, ազատություն, սեր
«Դուրս ելա տխուր մենության բանտից»
«Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր»
«Ես չեմ կարող իմ ճիչը պահել»

3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։ 
Դա հոգեկան փակված վիճակ է, տխրություն և միայնություն, որից գարունը ազատում է նրան։

4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։
քնքշաբույր, հրեղեն, խոսուն-սառնորակ, զվարթ, ոսկեղեն, տխուր

5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում  նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։
Գարնանը բնությունը վերածնվում է, ծաղիկները բացվում են, կյանքը սկսվում է նորից։ Այդ պատճառով այն խորհրդանշում է նոր սկիզբ և հույս։

6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։
Ավելի շատ մարդու ներաշխարհի մասին է, որովհետև բնության նկարագրությունը արտացոլում է հերոսի հոգեվիճակը։

7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։ 
Այո, բնությունը կարող է փոխել մարդու տրամադրությունը, ներշնչել ուրախություն կամ հանգստություն։

8. Բացատրի՛ր ահասկանալի բառերը։ 
հրեղեն — կրակի նման վառ
զվարթ — ուրախ
սառնորակ — սառը և մաքուր
ոսկեղեն — ոսկու նման փայլուն

9. Բանաստեղծության  վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։ 
Ողջո՛ւյն քեզ, լույս արև, ողջո՛ւյն քեզ, նոր գարուն։

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։
մեղմալույս — թույլ, փափուկ լույս
անուրջ — երազ
անեղծ — մաքուր, չխաթարված
փարոս — լույս տվող նշան, որը ցույց է տալիս ճանապարհը

2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։
Արտահայտում է հանգիստ, թեթև տխուր, մտածող հոգեվիճակ։

3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։
Սիրած անձին կամ մաքուր սիրո հիշատակին։

4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝ 

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Բանաստեղծը գիտի, որ կյանքում լինելու են դժվարություններ, տանջանք և ցավ։ Սակայն սիրելիի անունը նրա համար կլինի լույս և ուժ, որը կօգնի հաղթահարել կյանքի դժվարությունները։

5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։ 

Բանաստեղծությունը սիրո և հիշողության մասին է։ Հեղինակը հիշում է իր առաջին մաքուր սերը և խոստանում է այն պահել իր սրտում։ Թեև կյանքում կլինեն դժվարություններ, այդ հիշողությունը կդառնա նրա ուժն ու փարոսը։

Ընթերցել 

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Posted in Ֆիզիկա 9

Դաս 10․16. ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄԸ։ §17. ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌ ՄԻԱՑՈՒՄԸ

Հարցեր և առաջադրանքներ

1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական շղթաներում:
Էլեկտրական շղթայում էներգիան հիմնականում փոխակերպվում է մեխանիկական, լույսային և ջերմային էներգիայի՝ կախված սպառիչից (լամպ, ռեոստատ, շարժիչ և այլն)

2. Ի՞նչ է նշանակում «հաշվարկել էլեկտրական շղթան»:
«Հաշվարկել էլեկտրական շղթան» նշանակում է որոշել շղթայի մեծություններ՝ լարում, հոսանքի ուժ և դիմադրություն, օգտագործելով Օմի օրենքը և հաջորդական/զուգահեռ միացման օրենքները

3. Ինչպե՞ս են հաշվում լարումը հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում:
Հաջորդաբար միացված սպառիչների տեղամասում լարում հաշվվում է որպես բոլոր սպառիչների լարման գումարը

4. Ինչպե՞ս են որոշում հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի դիմադրությունը։
Հաջորդաբար միացված սպառիչների ընդհանուր դիմադրությունը հաշվվում է բոլոր դիմադրությունների գումարով՝ Rհամ=R1+R2+...+RnR_{\text{համ} } = R_1 + R_2 + … + R_n

Հարցեր և առաջադրանքներ

1. Բերեք էլեկտրական շղթայի օրինակ, որտեղ երևում է սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:
Օրինակ՝ մի տուն, որտեղ մի քանի լամպ միացված են զուգահեռ, որպեսզի մեկը չաշխատի մյուսներին չխանգարի. Սա ցույց է տալիս զուգահեռ միացման առավելությունը՝ հաջորդականի նկատմամբ

2. Ի՞նչ առնչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված սպառիչներում և շղթայի չճյուղավորված մասում:
Զուգահեռ միացված սպառիչներում լարման ուժերը հավասար են, իսկ հաջորդական (չճյուղավորված) մասում հոսանքի ուժերը հավասար են բոլոր սպառիչների միջով

3. Ո՞ր էլեկտրական մեծությունն է նույնը իրար զուգահեռ միացված բոլոր սպառիչների համար:
Զուգահեռ միացված բոլոր սպառիչների համար նույնն է լարումը

4. Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը:
Զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը հաշվվում է ըստ բանաձևի

1Rընդ=1R1+1R2+...+1Rn\frac{1}{R_{\text{ընդ}}} = \frac{1}{R_1} + \frac{1}{R_2} + … + \frac{1}{R_n}

5. Ապացուցե՛ք, որ զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը փոքր է յուրաքանչյուր սպառիչի դիմադրությունից:
Ապացույց. Քանի որ 1Rընդ=1R1+1R2+...\frac{1}{R_{\text{ընդ}}} = \frac{1}{R_1} + \frac{1}{R_2} + … ,ապա ստացվում է Rընդ<RiR_{\text{ընդ}} < R_i​ յուրաքանչյուր RiR_i-ից, այսինքն, զուգահեռ միացված տեղամասի դիմադրությունը փոքր է յուրաքանչյուր սպառիչի դիմադրությունից

Խնդիրներ (լրացուցիչ աշխատանք)

  1. 2.5 Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 120 Վ լարման ցանցին:
    Եթե մեկ լամպը նախատեսված է 5 Վ լարման համար, ապա լամպերի քանակը՝n=1205=24 լամպn = \frac{120}{5} = 24 \text{ լամպ}
  2. 35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար:
     Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ:
     
     
    Nk 9-5-2-8.jpg
    Ընդհանուր դիմադրությունը՝ Rհամ=35+7=42 ՕմR_{\text{համ}} = 35 + 7 = 42 \text{ Օմ}
    Լարում փոքր է մեծ դիմադրության ծայրում՝ U7=742Uընդ=16UընդU_7 = \frac{7}{42} \cdot U_{\text{ընդ}} = \frac{1}{6} \cdot U_{\text{ընդ}}
  3. Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 6 Օմ:
     
    Nk 9-5-2-5.jpg
    Ընդհանուր դիմադրություն՝ Rընդ=6+6=12 ՕմR_{\text{ընդ}} = 6 + 6 = 12 \text{ Օմ}
  4. Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 60 Օմ է:
     
    image-5f26d071.png
    Ենթադրելով երկու լամպ՝ 1Rընդ=160+160=260=130Rընդ=30 Օմ\frac{1}{R_{\text{ընդ}}} = \frac{1}{60} + \frac{1}{60} = \frac{2}{60} = \frac{1}{30} \Rightarrow R_{\text{ընդ}} = 30 \text{ Օմ}
  5. Շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը 84 Օմ է: Շղթայի տեղամասը բաղկացած է միմյանց հաջորդաբար միացված 2 միատեսակ լամպերից և ռեոստատից: Որոշեք լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը, եթե ռեոստատի դիմադրությունը՝ 2 Օմ է:
     
     
    Nk 9-5-1-12.jpg
    Հաշիվ. Հաջորդական եղանակով՝ Rընդ=Rլամպ+Rլամպ+RռեոստատR_{\text{ընդ}} = R_{\text{լամպ}} + R_{\text{լամպ}} + R_{\text{ռեոստատ}}+Rռեոստատ​
    Ստացվում է՝ Rլամպ=8422=41 ՕմR_{\text{լամպ}} = \frac{84 — 2}{2} = 41 \text{ Օմ}
Posted in Հանրահաշիվ 9

ՆՇԱՆԱԿՈՒՄՈՎ ԼՈՒԾՎՈՂ, ԵՐԿՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ

1)Փոփոխականի փոխարինմամբ ստացե՛ք քառակուսային հավասարում.
ա) (x + 2)+ 5(x + 2) — 3 = 0
բ) (x — 4)— 3(x — 4) + 1 = 0
գ) 2(x — 3)— (x — 3) + 5 = 0
դ) 2(x + 7)— 4(x + 7) — 1 = 0

a2+5a-3=0

a2-3a+1=0

2a2-a+5=0

2a2-4a-1=0

2)Փոփոխականի փոխարինմամբ լուծե՛ք հավասարումը.
ա) (x — 4)2 + 6(x — 4) + 5 = 0

y2+6y+5=0

y=-1 y=-5

xϵ{-1;3}
բ) (x + 1)2 — 7(x + 1) — 18 = 0

y2-7y-18=0

y=9 y=-2

xϵ{-3;8}
գ) (x — 1)2 + 8(x — 1) + 12 = 0

y2+8y+12=0

y=-2 y=-6

xϵ{-5;-1}
դ) (4z + 3)2 — (4z + 3) — 2 = 0

y2-y-2=0

y=2 y=-1

zϵ{-1;-1/4}

3)Փոփոխականի փոխարինմամբ ստացե՛ք քառակուսային հավասարում.
ա) a4 + 5a2 — 7 = 0

y2+5y-7=0
բ) 4x4 + 9x2 — 1 = 0

4y2+9y-1=0
գ) 5x4 + 9x2— 12 = 0

5y2+9y-12=0
դ) -2b4 + 7b2 + 1 = 0

-2y2+7y+1=0

Posted in Երկրաչափություն 9

Եռանկյան մակերեսի բանաձևեր

1)Գտե՛ք եռանկյան մակերեսը, եթե դրա 7 սմ և 16 սմ երկարությամբ կողմերը կազմում են 45° անկյուն:

1/2*7*16*√2/2=28√2

2)Գտե՛ք եռանկյան մակերեսը, եթե դրա 11 դմ և 8 դմ երկարությամբ կողմերը կազմում են 150° անկյուն:

1/2*11*8*1/2=22

3)Եռանկյան կողմերի արտադրյալը 3570 սմ3 է: Գտե՛ք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը, եթե դրա մակերեսը 84 սմ2 է:

84*4=366

3570/366=10.625

4)Եռանկյան կողմերի արտադրյալը 150√5սմ է: Գտե՛ք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը, եթե դրա մակերեսը 15 սմ2 է:

15*4=60

150/60=2.5

2.5√5

5)Գտե՛ք 5 դմ, 5 դմ, 8 դմ կողմերով եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:

S=√9(9-5)(9-5)(9-8)=12

5*5*8=200

200/4*12=200/48=25/6

6)Գտե՛ք եռանկյան մակերեսը, եթե դրա պարագիծը 40 սմ է, իսկ ներգծած շրջանագծի շառավիղը՝ 3 սմ:

40/2=20

20*3=60

7)Գտե՛ք եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը, եթե դրա մակերեսը 210 դմ2 է, իսկ պարագիծը՝ 84 դմ:

210/84=2.5

8)Եռանկյան կողմերից մեկը 24 դմ է, իսկ մյուս երկու կողմերի գումարը՝ 32 դմ: Գտեք այդ եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը, եթե դրա մակերեսը 84 դմ2 է։

24+32=56

56/2=28

84/28=3

9)Գտե՛ք 10 սմ, 10 սմ, 16 սմ կողմերով եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը:

10+10+16=36

36/2=18

S=√18(18-10)(18-10)(18-16)=8*6=48

48/18=8/3

Posted in Ընտրությամբ քերականություն

Առաջադրանք

Առաջադրանք

1.Լրացրու բաց թողած տառերը։ Տեքստից գտիր.
կապերը, որոշիր տեսակները․
շաղկապները, որոշիր տեսակնրը․
մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.
երեք  հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.
գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.
մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ։
Կապեր
մեջ — հետադրություն
համար — հետադրություն
մոտ — հետադրություն

Շաղկապներ
և — միակցական
որ — ենթական
ինչ — հարցական

Մեկական բառ
միջանցքի
պատգամ
պայծառ

Բարդ բառ
լուսացնցու-տեսարանը

Ածանցավոր բառ
հիացած

Բարդածանցավոր բառ
թեթև ու թափանցիկ

Երեք հնչյունափոխված բառ
ստե-ծել — ստեղծել
տար-րինակ — տարօրինակ
զգլխի-բուրմունք — զգլխի բուրմունք

Գաղտնավանկ ունեցող բառեր
քահանան
թուփը
լուս-նկա
հո-եպարար

Վա արտաքին, ու արտաքին, ա ներքին հոլովման ենթարկվող բառ
լուս-ննկա — վա արտաքին
թուփը — ու արտաքին
հիացած — ա ներքին

2.Դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.
անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են.
գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ։
Կրավորական ածանց ունեցող բայեր
վերցրեց
մագլցելով
ար-ակում էր
կախվել էր
հուզված կանգ առավ
ստեղծել

Անդեմ բայեր
կախվել
մագլցել

Դերանուններ
հարաբերական — որ
հարցական — ո՞վ, ո՞ւմ, մի՞թե
ցուցական — այդ
անձնական — իմ, նրա, նրանք

3.Տեքստից գտիր գավազան, հմայվել, արբեցուցիչ, մառախուղ բառերի հոմանիշները։
գավազան — թեքահարթակ
հմայվել — հիանալ
արբեցուցիչ — դյութիչ
մառախուղ — մշուշ

Տեքստ

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխա-ելով՝ մոտեցավ ճ-ացող դռանը։ Դուրս եկավ պատ-գամբ և հանկարծ կանգ առավ՝ լուս-նկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ա-բողջովին ողողված էր կապտաթ-ր լույսով, շարքով կանգնած ծառերը ստե-ծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տար-րինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, ար-ակում էր զգլխի- բուրմունք։ Քիչ այն կողմ՝ գետի վրա շղա-շի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։ Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցու- տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստե-ծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հո-եպարար գեղեցկությունը։

    Posted in Երկրաչափություն 9

    Սինուսների և կոսինուսների թեորեմը

    Եռանկյան լուծում կոչվում է նրա բոլոր վեց տարրերի (այն է երեք կողմի և երեք անկյան)գտնելը եռանկյունը որոշող որևէ երեք տրված տարրերի միջոցով։

    1)Սինուսների և կոսինուսների թեորեմների օգնությամբ
    լուծեք ABC եռանկյունը, եթե․
    ա) <A = 60o, <B = 40o, c = 14
    ∠C=180∘−60∘−40∘=80∘
    a/sin60∘​=b/sin40∘​=c/sin80∘
    14/sin80∘​≈14.21
    a=14.21⋅sin60∘≈12.3
    b=14.21⋅sin40∘≈9.1
    a≈12.3,b≈9.1,C=80∘

    բ) <A = 30o , <C = 75o, b = 4,5
    ∠B=180∘−30∘−75∘=75∘
    a/sin30∘=b/sin75∘​
    4.5/sin75∘≈4.66
    a=4.66⋅sin30∘≈2.33
    c=4.66⋅sin75∘≈4.5
    a≈2.33,c≈4.5,B=75∘

    գ) <A = 80o, a = 16, b = 10
    sin B/b​=sin A​/a
    sinB=10⋅sin80∘/16​≈0.615
    B≈38∘
    C=180∘−80∘−38∘=62∘
    c/sin62∘​=16/sin80∘​ c≈14.4
    B≈38∘,C≈62∘,c≈14.4

    դ) <B = 45o, <C = 70o , a = 24,6
    A=180∘−45∘−70∘=65∘
    b/sin45∘​=a/sin65∘
    sin65∘24.6​≈27.1
    b=27.1⋅sin45∘≈19.2
    c=27.1⋅sin70∘≈25.5
    A=65∘,b≈19.2,c≈25.5

    2)ABC եռանկյան մեջ <A = 10o, <C = 20o, AC = 10 սմ։ Գտեք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը։
    ∠B=180∘−(10∘+20∘)=150∘
    R=b/2sin B
    R=10/2sin150∘
    R=10/2⋅1/2=10/1​=10

    3)Լուծե՛ք ABC եռանկյունը, եթե.
    ա) b = 5 սմ, c = 12 սմ, ɑ = 45o,
    a=9.1, <B=22,7, <C=112,3

    բ) a = 10 սմ, b = 14 սմ, ɣ = 30o,
    c=10, <A=30 <B=120

    գ) a = 8 սմ, c = 12 սմ, ß = 60
    b=10,5, <A=40.5, <C=79.5

    Posted in Հանրահաշիվ 9

    ՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՍԱՐՄԱՆ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Առաջադրանքներ․

    1)Լուծեք հավասարումը․

    ա)3x-3-x+2/(x+2)(x-1)
    բ)20/13x
    գ)0
    դ)-10/3
    ե)1/5
    զ)3/41

    2)Լուծեք հավասարումը․

    3)Կոտորակի համարիչը հայտարարից մեծ է 1-ով։ Գտե՛ք կոտորակը, եթե համարիչը կրկնապատկելիս կոտորակը դառնում է 2.4։

    6/5

    4)Մեքենան անցավ 120 կմ ճանապարհ։ Եթե մեքենայի արագությունը լիներ 10 կմ/ժ-ով ավելի, ապա նույն ճանապարհը կանցներ 1 ժամով ավելի շուտ։ Գտե՛ք մեքենայի արագությունը։

    30կմ/ժ

    Posted in Գրականություն 9

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Էսսե ․ թեմա 2

    Մուրացան ,,Առաքյալ,, և Մադրասի խմբակ

    Համացանցից գտնել և ընթերցել լրացուցիչ տեղեկություններ Մադրասի խմբակի մասին, Գևորգ Էմինի մասին։

    Մադրասի խումբը հայ մտավորականների խումբ էր, որը ձևավորվել է 18-րդ դարում Հնդկաստանի Մադրաս քաղաքում։ Խմբի անդամները նպաստել են հայ ժողովրդի ազատագրության և ազգային ինքնագիտակցության զարգացմանը։

    Խումբը հիմնել են մի շարք հայ մտավորականներ, ովքեր գրել և հրապարակել են գրքեր, որոնք կարևոր են եղել ազգային ինքնագիտակցության և կրթության բարձրացման համար։ Մադրասի խմբի ազդեցությամբ հայ մտավորականության մեջ ձևավորվել են առաջին գրական ու քաղաքական անթոլոգիաները, ինչպես նաև մասնակցություն է եղել հայերեն առաջին ամսագրերի տպագրմանը, օրինակ «Ազդարար» ամսագրի ծննդին։

    Գևորգ Էմինը հայ բանաստեղծ, էսսեիստ և թարգմանիչ էր, ծնվել է 1919 թվականին Աշտարակում։ Նա ավարտել է Երևանի տեխնիկական ինստիտուտը, սակայն իր կյանքը նվիրել է գրականությանը։

    Էմինի ստեղծագործությունները վերաբերում են Հայոց պատմությանը, հայրենասիրությանը և մարդկային արժեքներին։ Նա նաև թարգմանել է համաշխարհային հեղինակների գործեր և կարևոր դեր ունի ժամանակակից հայկական գրականության մեջ։

    Որոգայթ փառաց

    Նոր տետրակ, որ կոչի հորդորակ

    Մադրասի խմբակ

    Պատմության և գրականության հատվածները։

    Գրել էսսե ՝

    Հարցադրում՝   Համադրելով գեղարվեստական և պատմական տեքստերը՝ մեկնաբանի′ր, թե ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին։

    Թեմա 3

    Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։

    1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։
    Շարժառիթ — պատճառ, նպատակը, ինչի համար մեկը որոշում է մի բան անել։

    2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։
    Նախերգանքը պատրաստում է ընթերցողին պատմության տրամադրության համար։ Այն հաճախ պատմում է նախապատմությունը, հերոսների հոգեվիճակը կամ խնդիրները։

    Իմ տեսակետով՝ «Թմկաբերդի առումը» նախերգանքը ցույց է տալիս՝ որքան դժվար է որոշել իրերի ճշմարտացիությունը և հավատարմությունը, և թե ինչպես ճակատագրային որոշումները կարող են փոխել մարդկանց կյանքը։ Նախերգանքը նաև զգուշացնում է, որ դավաճանությունը ու շահագործումը միշտ ունենում են հետևանքներ։

    3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։
    Թմկա տիրուհի — գեղեցիկ, խելացի, բայց աղետալի ընտրյալներ ունի։ Նա ցանկանում է ուժ, կարգավիճակ, և պատրաստ է դավաճանել իր մարդկանց, որպեսզի հասնի նպատակին։

    Թմկաբերդի պաշտպանները — համարձակ ու համառ մարդիկ, ովքեր պաշտպանում են իրենց տունը ու հողի իրավունքները։ Նրանք ներկայացնում են ազնվություն, հավատարմություն ու հայրենասիրություն։

    Փրկվածները կամ գերիները — ցուցաբերում են մարդկային վախ, հուսահատություն, բայց նաև համարձակություն։

    Պայքարող զորավարները կամ հարձակվողները — խորամանկ ու կոպիտ, բայց որոշ դեպքերում խիզախ են։

    4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։
    Շարժառիթներ՝
    Լիարժեք իշխանություն ու ուժի ցանկություն։
    Փող, դիրք կամ կարգավիճակ պահպանելու ցանկություն։
    Հակասությունները սեփական ժողովրդի հետ, կամ թշնամիներին հաճելի լինելու ձգտում։

    Դավաճանության պատճառները՝
    Վախը հարձակվողներից, ու ցանկանում է փրկել իր կյանքը կամ սեփական իշխանությունը։
    Չհավատալով իր պաշտպաններին կամ գերագնահատելով թշնամուն։

    Արդարացում՝
    Չնայած դավաճանությունը միշտ վատ է դիտվում, որոշ ժամանակ տիրուհու գործողությունները կարող են բացատրվել վախով ու իշխանությունը պահպանելու ցանկությամբ։ Նա կանգնած էր դժվար ընտրության առջև՝ անձնական փրկություն կամ ժողովրդին պաշտպանել։

    5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։
    Ստեղծագործությունը ցույց է տալիս հավատարմության և դավաճանության բարդությունը
    Անհատական շահերի և հանրային բարիքի հակադրությունը
    Հերոսության և քաջության արժեքը
    Ընտրությունների հետևանքների կարևորությունը

    6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։
    Նախերգանքը տրամադրություն է ստեղծում
    Թմկա տիրուհու ներքին խոսակցությունները բացատրում են դավաճանության պատճառները
    Թմկաբերդի պաշտպանների հերոսությունը ընդգծում է համարձակությունը և ազնվությունը