Posted in Ընտրությամբ քերականություն

Պարը և շուրջպարը

Տեքստում հեղինակը պատմում է պարի և երաժշտության դերի մասին հայ ժողովրդի կյանքում։ Պարը հայերի համար եղել է ոչ միայն զվարճանք, այլ նաև մարդկանց միավորող ուժ։ Այն կատարվել է խմբով կամ շրջանով և արտահայտել է ուրախություն, համախմբվածություն ու ուժ։ Պարերը կապված են եղել տոնական, կրոնական և պատմական իրադարձությունների հետ։

Երաժշտությունը միշտ ուղեկցել է պարը և օգնել փոխանցել մարդկանց զգացումները։ Տեքստում նշվում է, որ երաժշտության հետ կապված շատ բառեր տարբեր լեզուներից են եկել՝ «մուսիկա», «music», «musique» և այլն, սակայն բոլորն էլ ունեն նույն իմաստը։ Սա ցույց է տալիս, որ երաժշտությունն ու պարը համամարդկային արվեստ են և կարևոր տեղ ունեն ժողովրդի մշակույթի մեջ։

Հեղինակը անդրադառնում է նաև օտար պարային բառերին՝ բացատրելով, որ նման հնչողություն ունեցող օտար բառերը տարբեր նշանակություններ ունեն, և դրանք պետք է ճիշտ հասկանալ։ Նա հիշեցնում է, որ եվրոպական մշակույթները՝ իտալական, ֆրանսիական, ռուսական, նույնպես ազդեցություն են թողել հայկական պարային արվեստի վրա։ Օրինակ՝ իտալերեն ballare՝ «պարել» բառից են առաջացել «բալետ», «բալ», «բալլադ» բառերը։

Posted in Քիմիա 9

Աղեր

Հարցեր.

Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:
Աղը այն նյութն է, որը առաջանում է, երբ թթուն և հիմքը փոխազդում են իրար ու չեզոքացնում են միմյանց։
Օրինակ՝
Թթու + հիմք = աղ + ջուր

Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: Ի՞նչն է դրա քիմիական բանաձևը, և ի՞նչ դեր ունի այն մարդու օրգանիզմում:
Ամենօրյա հայտնի աղը կերակրի աղն է։
Քիմիական բանաձևը՝ NaCl (նատրիում քլորիդ)։
Դերը մարդու մարմնում՝ ապահովում է մկանների նորմալ աշխատանքը։
կարգավորում է ջրի փոխանակությունը,
օգնում է նյարդային ազդակների հաղորդմանը,
ապահովում է մկանների նորմալ աշխատանքը։

Ի՞նչ տարբերություն կա չեզոք, թթու և հիմնային աղերի միջև (օրինակներով): Ինչո՞վ է դա պայմանավորված:
Չեզոք աղ
pH-ը չի փոխում։
Առաջանում է ուժեղ թթու + ուժեղ հիմքից։
Օրինակ՝ NaCl։

Թթու աղ
Լուծվելիս տալիս է թթվային միջավայր (pH < 7)։
Առաջանում է ուժեղ թթու + թույլ հիմք։
Օրինակ՝ AlCl₃, NH₄Cl։

Հիմնային աղ

Լուծվելիս տալիս է հիմնային միջավայր (pH > 7)։
Առաջանում է ուժեղ հիմք + թույլ թթու։
Օրինակ՝ Na₂CO₃, K₂CO₃։

Տարբերությունը պայմանավորված է նշված թթուների և հիմքերի ուժով։

Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ աղը ջրում լուծվելիս փոխազդում է ջրի հետ և փոխում լուծույթի pH-ը:
Այդ պրոցեսը կոչվում է հիդրոլիզ։
Հիդրոլիզի արդյունքում լուծույթի pH-ը կարող է փոխվել։

Ներկայացրե՛ք աղերի կիրառման երեք տարբեր ոլորտ (բացի սննդից), օրինակ՝ շինարարություն, գյուղատնտեսություն, կամ արդյունաբերություն:
Բացի սննդից՝
Արդյունաբերություն — քլոր, սոդա, մետաղների ստացում, մաշկի մշակություն։
Շինարարություն — օրինակ՝ կալցիումի աղեր՝ ցեմենտում։
Գյուղատնտեսություն — պարարտանյութեր (նիտրատներ, ֆոսֆատներ, կալիումի աղեր)։


Posted in Իրավունք 9

Մարդու իրավունքների միջազգային օր

Դեկտեմբերի 8-12
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝«Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օր»․
Անհրաժեշտ իրավական փաստաթղթեր՝

Առաջադրանք
Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգներում /բլոգային աշխատանք/․

Posted in Երկրաչափություն 9

Հատվող լարերի հատկությունը

1)Շրջանագծի հատողն իր արտաքին մասից մեծ է 2ամբ1/4 անգամ։ Հատողը նույն կետից տարված շոշափողից քանի՞ անգամ է մեծ։


2)Դիցուք՝ AB-ն շոշափող է, AD-ն՝ նույն շրջանագծի հատող, որի արտաքին մասը AC-ն է։ Որոշեք՝
ա) CD-ն, եթե AB = 2 սմ և AD = 4 սմ
1սմ
բ) AD-ն, եթե AC : CD = 4/5 և AB = 12 սմ
18սմ

3)Մի կետից շրջանագծին տարված շոշափողն ու հատողը համապատասխանաբար հավասար են 20 սմ և 40 սմ, իսկ հատողի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից՝ 8 սմ։ Գտեք շրջանագծի շառավիղը։

4)Մի կետից շրջանագծին տարված են հատող և շոշափող: Որոշեք շոշափողի երկարությունը, եթե նա հատողի արտաքին մասից 5 սմ–ով մեծ է, իսկ ներքին մասից` նույնքանով փոքր:

5)Մի կետից նույն շրջանագծին տարված են երկու հատող՝ որոնց երկարություններն են 15 սմ և 25 սմ։ Գտեք նրանց արտաքին մասերը, եթե հայտնի է, որ դրանցից մեկը 2 սմ–ով մեծ է մյուսից։
Արտաքին մասը 15 սմ հատողի համար՝ 5 սմ
Արտաքին մասը 25 սմ հատողի համար՝ 3 սմ

Posted in Գրականություն 9

Հայկական Գիրը՝ Մեր Ամրոցը և Զենքը

Մեր պատմության մեջ Մեսրոպ Մաշտոցը մի հերոս է, որը մեզ փրկեց տառերով։ Մինչև 405 թվականը հայերը հող ունեին, լեզու ունեին, բայց չունեին իրենց սեփական գիրը։ Դա նշանակում էր՝ չունեինք մեր պատմությունը գրելու, մեր աղոթքներն ասելու կամ օրենքները պահելու հնարավորություն։

Մաշտոցի մեծ առաքելությունը երեք բան էր. նախ՝ ստեղծել այնպիսի գրեր (այբուբեն), որոնք ճիշտ-ճիշտ սազում էին հայերենին, ապա՝ թարգմանել Աստվածաշունչը և, ամենակարևորը, բացել դպրոցներ ամբողջ Հայաստանում։ Այս դպրոցները դարձան մեր միության կենտրոնը։ Թեև մեր երկիրը քաղաքականապես բաժանված էր օտար տերությունների միջև, բոլոր հայերը սկսեցին սովորել նույն հայերեն տառերը։ Մաշտոցը հայերին հոգևորապես և մշակութապես վերամիավորեց։

Մեր ինքնությունը պահելու գործում գրի դերը հասկանալու համար պետք է հիշել Մամփրե պապին։ Մամփրեն, թեև մեծ տարիքում էր, սկսեց սովորել տառերը։ Նա ասում էր, որ տառերը զինվորներ են, իսկ դպրոցները՝ բերդեր։ Մաշտոցի տառերը դարձան մեր ամենաուժեղ զենքը։ Երբ թշնամիները փորձում էին մեզ ձուլել, մեր լեզուն ու մշակույթը փրկվեցին այդ զինվորների միջոցով։ Մենք կորցրեցինք թագավորներ, բայց չկորցրեցինք մեր գրերը։ Մամփրեն ասում էր. «Մամփրեն արքա է, իսկ սուրբ Մաշտոցի գրերն զինվորներ են»։ Սա նշանակում է, որ Մաշտոցը մեզ տվեց գանձը (տառերը), բայց հիմա յուրաքանչյուր հայ պետք է լինի արժանի «արքա» այդ զինվորների համար։ Մենք պետք է ճիշտ օգտագործենք մեր գիրը՝ հանուն ճշմարտության և Հայրենիքի։

Այսօր, հազարավոր տարիներ անց, Մաշտոցի գործը մնում է մեր գոյության հիմքը։ Նա մեզ տվեց այն գործիքը, որով ցրված հայությունը կարող է միշտ մնալ կապված իր արմատներին։ Մեր ինքնությունը ապրում է այս 36 զինվոր-տառերի մեջ։

Posted in Կենսաբանություն 9

Մեյոզ

1. Մեյոզի հիմնական նշանակությունն է

ա) Օրգանիզմի աճի ապահովումը
բ) Վերականգնող հյուսվածքների ձևավորումը
գ) Սեռաբջիջների առաջացումը
դ) Էներգիայի արտադրումը

2. Մեյոզի արդյունքով մի մայր բջջից ստացվում է…

ա) 2 դիպլոիդ քույր բջիջ
բ) 4 հապլոիդ դուստր բջիջ
գ) 4 դիպլոիդ բջիջ
դ) 8 հապլոիդ բջիջ

3. Մեյոզի ո՞ր փուլում է տեղի ունենում crossing-over-ը (խաչաձևում)։

ա) Պրոֆազա I
բ) Մետաֆազա II
գ) ԱՆաֆազա II
դ) Տելոֆազա I

5. Մեյոզի I բաժանման ժամանակ ինչպիսի՞ քրոմոսոմներ են բաժանվում։

ա) Քույր քրոմատիդները
բ) Համ Homolog (հոմոլոգ) քրոմոսոմները
գ) mRNA մոլեկուլները
դ) Կենտրոնոմերները

6. Մեյոզի II-ը նման է…

ա) Միտոզին
բ) Պրոֆազա I-ին
գ) ԴՆԹ կրկնապատկմանը
դ) Գամետների միավորմանը

7. Ո՞ր սեռային բջիջներն են առաջանում մեյոզի արդյունքում մարդու օրգանիզմում։

ա) Սպերմատոզոիդ և սոմատիկ բջիջներ
բ) Օվոցիտ և սոմատիկ բջիջներ
գ) Սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջներ
դ) Միայն սպերմատոզոիդներ

Posted in Աշխարհագրություն 9

Դաս 24 ՀՀ բնակչության թվի բնական և մեխանիկական շարժերը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության բնապահպանության թվի բնական շարժը:
Հայաստանի Հանրապետության բնակչության բնական շարժը այժմ ունի նվազման միտում, քանի որ ծնելիությունն ավելի ցածր է, քան մահացությունը։ Սա բերում է բնակչության բնական կրճատման։

2.Ինչպիսի՞ն են ՀՀ բնակչության բնական շարժի տարածքային տարբերությունները:
Բնական շարժի տարածքային տարբերությունները մեծ են։ Երևանում ծնելիությունը համեմատաբար ավելի բարձր է, իսկ շատ մարզերում՝ հատկապես սահմանամերձ և լեռնային շրջաններում, ծնելիությունը ցածր է, իսկ արտագաղթը՝ շատ։ Այդ պատճառով մարզերում բնակչությունը արագ նվազում է։

3.Ինչպե՞ս է կազմակերպված ներգաղթի դերը ՀՀ բնակչության թվաքանակի աճի մեջ:
Ներգաղթը կարող է որոշ չափով լրացնել բնակչության կրճատումը, որովհետև Հայաստան վերադարձող կամ նոր եկող մարդիկ ավելացնում են բնակչության թիվը։ Սակայն ներգաղթը վերջին տարիներին քիչ է, ու դրա ազդեցությունը ընդհանուր աճի վրա մեծ չէ։

4.ՀՀ բնակչության թվի աճի համար մոտակա տարիներին ինչպիսի՞։ պայմաններ և նախադրյալներ են անհրաժեշտ:
Բնակչության աճի համար պետք են փայմաններ, որոնք կխթանեն ծնելիությունը և կնվազեցնեն արտագաղթը։ Դրանք են՝ կայուն տնտեսություն, աշխատատեղեր, անվտանգություն, երիտասարդ ընտանիքների աջակցություն, մատչելի բնակարան, առողջապահական ու սոցիալական ծառայությունների բարելավում։ Առանց այդ պայմանների բնակչության թվի աճը դժվար կլինի ապահովել։

Posted in Հանրահաշիվ 9

ԲԱԶՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

1)Գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքը, որոշեք կարգը, ավագ անդամն ու ազատ անդամը․

ա)7, 3×ազատ անդամ չունի
բ)3, 16a3 ազատ անդամ չունի
գ)2, 8×2, 7
դ)3, 4×3ազատ անդամ չունի
ե)2, 10y2ազատ անդամ չունի
զ)4, -6×4ազատ անդամ չունի
է)4, 2×4ազատ անդամ չունի
ը)3, 4×3 ազատ անդամ չունի

2)P(x) բազմանդամը բաժանե՛ք Q(x)-ին: Գտե՛ք քանորդն ու մնացորդը.

ա)2x+1, 2մն
բ)2×2+3x-7, -5մն
գ)1, 2մն
դ)5x, 9մն
ե)2x-3/2, x+1,5մն
զ)-11x+10, 3x-5մն

3)Պարզեցրե՛ք արտահայտությունը.

ՀՈՒՇՈՒՄ. համարիչն առանց մնացորդի բաժանվում է հայտարարին։

ա)x-3
բ)4x+7
գ)2a-3
դ)x2+3x
ե)y3-3y2+6y-4
զ)2×3+x+1

Posted in Ընտրությամբ քերականություն

Աբադանից մինչև Գոբիի անապատ

Վերլուծություն

Տեքստում բացատրվում է երկու հին բառի՝ ապատ և անապատ իմաստը և դրանց օգտագործումը գրականության մեջ։ «Ապատ»-ը նշանակում է շեն, բարգավաճ, բնակեցված վայր, իսկ «անապատ»-ը՝ նրա հականիշը, այսինքն՝ ամայի, դատարկ տեղ։ Թեև «ապատ» բառը այսօր գրեթե չենք օգտագործում, այն ժամանակին տարածված է եղել և նույնիսկ հանդիպում է պատմական գրքերում։

Բանաստեղծներ Ա. Իսահակյանն ու Հ. Շիրազը այս բառերը օգտագործում են փոխաբերական իմաստով։ Նրանք հակադրում են «ապատ»-ը և «անապատ»-ը՝ ցույց տալու համար մարդու ներքին աշխարհը։ Իսահակյանը ասում է, որ մարդը կարող է իրեն ծանր և մոլորված զգալ անկախ այն բանից, թե որ միջավայրում է՝ գեղեցիկ ու ծաղկուն տեղո՞ւմ, թե՞ ամայի վայրում։ Շիրազն էլ նույն հակադրությամբ բացում է իր հերոսի հոգեկան վիճակը։ Այսպիսով՝ երկու բառերը դառնում են հոգեվիճակի նկարագրության միջոց։

Տեքստը նաև բացատրում է բառի ծագումը։ «Ապատ»-ը հայերեն չէ, այն միջին պարսկերենից է գալիս՝ apat/abad ձևից։ Այդ «աբադ» ձևը հետագայում դարձել է շատ քաղաքների անունների մաս՝ Աբադան, Իսլամաբադ, Ջելալաբադ և այլն։ Այսինքն՝ «աբադ» վերջավորությունը միշտ կապ ունի շեն վայրերի հետ։

Եզրակացությունը այն է, որ «ապատ» և «անապատ» բառերը միայն սովորական բառեր չեն․ դրանք մեր լեզվում ու գրականության մեջ կարևոր դեր ունեն, քանի որ դրանց միջոցով հնարավոր է ստեղծել բացահայտ հակադրություն՝ շենություն և ամայություն, որն օգնում է ավելի խոր ներկայացնել մարդու զգացմունքներն ու մտքերը։

Posted in Русский 9

Ф.Достоевский. Мальчик у Христа на елке

Рассказ (читать онлайн)

Вопросы:
1.Опишите условия жизни мальчика. Какую роль в его трагедии играет равнодушие большого города?

Мальчик живёт в холоде, голоде и нищете, один на улице.
Город равнодушен: люди проходят мимо, никто не помогает, и это приводит к его гибели.

2. Какова функция образов, которые мальчик видит на улице: нарядная ёлка в доме, дамы, прохожие? Почему он их видит, но не может стать их частью?

Он видит богатые дома, ёлки и нарядных людей, но остаётся вне этого мира, потому что он бедный и никому не нужный. Эти картины подчёркивают разницу между роскошью и его жизнью.

3. Почему мальчик, замерзая, сначала видит свою мать, а затем — Ёлку Христа? Что символизируют эти видения?

Он вспоминает мать, потому что это единственный человек, который его любил.
Ёлка Христа — символ тепла, добра и места, где его наконец принимают.

4. В чём заключается критика «сытого» и «праздничного» общества, которую Достоевский вкладывает в рассказ?

Достоевский показывает, что богатое и празднующее общество не замечает страдания бедных. Праздник идёт, но дети умирают рядом.

5. Какова главная авторская мысль? Что Достоевский хотел сказать читателю этим рассказом?

Главная идея — без милосердия люди становятся жестокими. Нужно видеть чужую боль и помогать.

Сопоставление (Дополнительно)

1.Сравните образ и судьбу мальчика с образом Девочки со спичками Андерсена. В чём сходство их социального положения и финала?

2.Чем «Мальчик у Христа на ёлке» отличается от традиционных, «счастливых» рождественских рассказов (например, О. Генри)?

Мальчик у Достоевского и девочка у Андерсена похожи тем, что оба живут в нищете, брошены обществом и умирают на улице от холода. Люди вокруг остаются равнодушными, и именно это равнодушие становится причиной их гибели.

Оба ребёнка перед смертью видят утешающие видения: девочка — тёплый дом, еду и бабушку, мальчик — свою мать и светлую Ёлку Христа. Эти видения символизируют любовь и тепло, которых дети не получили в реальной жизни.

Различие в том, что Андерсен делает акцент на мечтах девочки и её жажде тепла, а Достоевский — на социальной и духовной проблеме. В его рассказе более ясно выражена критика общества, которое празднует, но не замечает страдания ребёнка. Финал у Достоевского более религиозный и нравственный.

Таким образом, оба произведения показывают жестокость мира по отношению к детям, но у Достоевского сильнее звучит мысль о моральной ответственности людей.