Posted in 2024-2025

Գործնական քերականություն

07.04.2025

Աշխատանք դասարանում 

Լրացնել հարցարանը։ 

Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:

Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է  տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ) կոչվում է որոշիչ:

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:

  1. Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր որոշիչ-որոշյալները:

Ա. Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի մարդ:

Բ. Երևակայական թշնամին աչքերի առաջ դառնում էր շոշափելի:

  1. Ո՞ր խոսքի մասերով է արտահայտվել որոշիչը.

Ա. ծով աչքեր, փայտից գդալ, ուրցի թեյ,

գոյական

Բ. տխուր եղանակ, լեռնային օդ,

ածական

Գ. այն տղան, յուրաքանչյուր մարդ,

դերանուն

Դ. երեք խնձոր, յոթ-ութ օր,

թվական

Ե. քնած դշխուհի, վազող մարդ, գրելու թուղթ,

դերբայ

Զ. վարդի նման այտեր

կապային բառեր

Է. կարմիր ծաղիկներով գլխաշոր, բարձր գագաթներով լեռներ :

բառակապակցություն

Posted in 2024-2025

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Բազմախոստում է կենդանիների աշխարհը, ո՞ր :  Օձերի որոշ տեսակներ, ո՞ր դեպքում, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:  Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որքա՞ն : Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, ո՞ր դեպքում: Ե՞րբ, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, ինչպիսի՞:

Դրանից գիտնականները սովորելու շատ բան ունեն: Անգամ շատ հեռու են լինում քամու կամ կրակի գոտուց: Իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է: Նա հինգ կիլոմետր հեռու է լինում: Գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան: Դրանց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

Բազմախոստում է կենդանիների այն աշխարհը, որից գիտնականները սովորելու շատ բան ունեն: Օձերի որոշ տեսականեր, անգամ քամու կամ կրակի գոտուց շատ հեռու լինելու դեպքում,ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են: Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որ իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է: Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, երբ նա հինգ կիլոմետր հեռու է լինում: Երբ գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, որոնց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

Posted in 2024-2025

Անհատական նածագիծ թարգմանություն

Թենիս

  1. Պատմություն. թենիսը հնագույն արմատներ ունի և առաջացել է տարբեր գնդակներով, որոնք խաղացել են աշխարհի տարբեր երկրներում: Թենիսի ժամանակակից սարքավորումներն ու կանոնները ստանդարտացվել են 19-րդ դարի վերջին:
  2. Կորտերի տեսակները. Թենիս կարելի է խաղալ երեք տեսակի կորտերի վրա՝ կավե, խոտածածկ և կոշտ: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և ազդում է խաղաոճի վրա:
  3. Խոշոր մրցաշարեր. Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերը ներառում են Ավստրալիայի բաց առաջնությունը, Ֆրանսիայի բաց առաջնությունը (Ռոլան Գարոս), Ուիմբլդոնը և ԱՄՆ բաց առաջնությունը: Այս մրցաշարերը «Մեծ սաղավարտի» մի մասն են կազմում և համախմբում են աշխարհի լավագույն թենիսիստներին:
  4. Թենիսի լեգենդներ. Թենիսի պատմությունը հարուստ է այնպիսի լեգենդար խաղացողներով, ինչպիսիք են Ռոդ Լևերը, Բյորն Բորգը, Ջոն ՄակԷնրոն, Շտեֆի Գրաֆը, Մարգարեթ Քորթը, Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Սերենա Ուիլյամսը և շատ ուրիշներ, որոնց ձեռքբերումները մնացել են: անմոռանալի նշան այս սպորտաձևի պատմության մեջ:
  5. Օլիմպիական խաղեր. Թենիսը օլիմպիական մարզաձև է և 1896 թվականից ընդգրկված է ամառային օլիմպիական խաղերում, մի քանի բացառություններով:

Տեքստը վերցրել եմ այս տեղից։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Նախադասության գլխավոր անդամներՆախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 

1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: Եվ անապատի սահուն լռությունըգոյական ծանրացավ նորից:Այնուհետև մենքդերանուն էլ չէինք լսում նրա ձայնը: Գեղեցիկըածական կփրկի աշխարհը: Երեքըթվական ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: Աղոթելըբայ նրա միակ մխիթարությունն էր:Պտուղդ քաղողդերբայ չկա: Ձերբակալվածներըգոյականաբար գործածված բայ միայն հրաշքի էին սպասում: Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը-գոյական:

2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :  Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը  տխրեցնում էին ինձ-բազմակի ենթակա:

Ի՞նչ կոչվում այս ենթական: Ստորոգյալ Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ:

Համեմատել. դարբին Մարգարը Մարգարը դարբին է:Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:

 3.Գտի՛ր նխադասությունների ստորոգյալները:Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը: Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:Լող է տալիս իր երազանքների գրկում:

Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:

Որպես  հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը):

4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:Եթե նա հիվանդ լինիբաղադրյալ, ոչ մեկին իր մոտ չի թողնիպարզ:Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը-բաղադրյալ ինձ գորգ թվաց-պարզ:Խաղաղված ծովակը ծփում է-բաղադրյալ:Իմ պապը շատ ծեր էրբաղադրյալ:

5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: Ճանապարհին նա միայն գլխի շարժումով են պատասխանում: Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին: Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան: Հանկարծ լաց ու կոծ լսվեցին: Ընդունվում է պատվերներ: Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ:

Ճանապարհին նա միայն գլխի շարժումով է պատասխանում: Ծովինարն ու Անդրանիկը կանգնել են հին բարձունքին: Աղմուկն ու աղաղակը գնալով շատացավ: Հանկարծ լաց ու կոծ լսվեց: Ընդունվում են պատվերներ:

Ուղիղ շարադասություն՝  Տարիներ անցան:Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ:

Posted in 2024-2025

Ապագան սկսվում է այսօր

Շատ մարդիկ մտածում են ապագայի մասին։ Մտածում են՝ ինչ կկատարվի հետո, ինչպիսի կյանք կունենան, ինչ աշխատանք, տուն կամ ընտանիք։ Բայց երբեմն մոռանում ենք մի կարևոր բան՝ ապագան մենք ենք ստեղծում հենց այսօր։

Այո՛, այն սկսվում է հիմա՝ մեր ընտրություններով, մեր մտքերով ու մեր գործողություններով։ Եթե այսօր սովորում ենք, ընթերցում ենք կամ օգնում ենք ուրիշներին, ապա վաղը կունենանք լավ արդյունքներ։ Եթե այսօր ծուլանում ենք կամ վատ ենք վարվում մարդկանց հետ, ապագայում դժվար կլինի։

Յուրաքանչյուր օր հնարավորություն է՝ քայլ անել դեպի լավ ապագա։ Մենք կարող ենք այսօր լինել բարի, աշխատասեր, ընկերասեր։ Դա կփոխի ոչ միայն մեր կյանքը, այլ նաև շրջապատի մարդկանց կյանքը։

Ես ուզում եմ ապագայում լինել ուժեղ, կրթված ու հաջողակ մարդ։ Այդ պատճառով ես հիմա պետք է կարդամ, սովորեմ, լսեմ ծնողներիս ու ուսուցիչներիս։ Կարևոր է ոչ միայն երազել, այլ նաև գործել այսօր։

Երբեք ուշ չէ սկսել։ Եթե ուզում ես լավ ապագա, մի սպասիր վաղվան։ Սկսի՛ր այսօր։ Ապագան հենց այսօր է։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ: 

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:

Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: 

  1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում:  պարզ

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը:բարդ

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: բարդ

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: պարզ

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

  1. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:

Շունը կաղում էր:

Հայրը վերադարձավ:

  1. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

Երկար սպասված գարունը ուշ եկավ :

Մենք չենք լռում երբ բորբոքվում ենք: 

Տարիներ անցան այդ դեպքից: 

  1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս: Այն հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:

Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը: Այն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է: Առավել արժեքավոր է այդ տեսակը: Դրա հոտը շարունակ թոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Նրանց միջին տարիքը գերեզանցում է հարյուրը:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին: Թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

  1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը: Նրանք պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն: Որն օդում արձակում է սատկած միջատը:Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին: Նրանց մոտակայքում ինչ- որ տեղ գտնվելուց:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս: Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

  1. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։Երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։Արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման:Փղերը միակ «մերժվածները» չեն։Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է նման հակակրկեսային օրենք ընդունել:

Posted in Գրականություն 8

Ուսումնական գարուն

Ընթերցանություն
Գիրք՝ «Մոբի Դիք»

Հեղինակ՝ Հերման Մելվիլ

Համառոտ բովանդակություն

«Մոբի Դիք»-ը մի ծովային արկածային պատմություն է, որը պատմվում է հերոսի՝ Իշմայելի անունից։ Նա որոշում է նավարկության մեկնել և միանում է «Պեկուոդ» անունով որսորդական նավին։ Նավապետ Ահաբը՝ խորհրդավոր ու խիստ կերպար, նավը տանում է ոչ թե սովորական վալ որսի, այլ իր կյանքի նպատակի՝ սպիտակ հսկա կետի՝ Մոբի Դիքի վրեժը լուծելու։ Նա տարիներ առաջ կետին հանդիպել է, կորցրել է ոտքը ու հիմա այդ վրեժը դարձել է նրա մոլուցքը։

Կերպարների բնութագրում

Իշմայել՝ պատմող հերոսը՝ խելացի, փիլիսոփայական մտածողությամբ երիտասարդ, ով սիրում է ծովը։ Նրա հայացքով ենք մենք տեսնում պատմության զարգացումները։

Նավապետ Ահաբ՝ ուժեղ, վախեցնող ու խելագարության եզրին կանգնած մարդ։ Նրա վրեժխնդրության մոլուցքը դառնում է ողբերգության պատճառ։

Քվիքուեգ՝ Իշմայելի ընկերը, տատուավորած, այլ մշակույթից եկած, բայց ազնիվ և բարեսիրտ։

Մոբի Դիք՝ սպիտակ հսկա կետը՝ ոչ միայն կենդանի արարած, այլ մի տեսակ խորհրդանշական ուժ, որը ներկայացնում է բնության ահռելի ուժն ու անծանոթությունը։

Գլխավոր գաղափարը

Գիրքը խոսում է մարդու և բնության հարաբերության մասին, մարդկային մոլուցքի և ինքնաոչնչացման վտանգների մասին։ Ահաբի կերպարը ցույց է տալիս, թե ինչ է պատահում, երբ մարդը տարվում է վրեժով՝ մոռանալով ամեն բան իր շուրջը։ Մոբի Դիքը կարող է խորհրդանշել անսահման ու անհասանելի բան՝ բնություն, ճակատագիր, կամ հենց Աստված։

Ի՞նչ տվեց ինձ այս գիրքը

Այս գիրքը սովորեցրեց, որ մարդու ներսում եղած պայքարն ու մոլուցքը կարող են ոչ միայն իրեն, այլ նաև իր շուրջ եղած բոլորին կործանել։ Սովորեցի նաև գնահատել տարբեր մշակույթներ ու մարդկանց միջև իսկական բարեկամությունը՝ ինչպես Իշմայելի և Քվիքուեգի միջև։ Գիրքը խորը փիլիսոփայական մտքեր ունի, ստիպում է խորհել կյանքի, նպատակների և մարդու սահմանների մասին։

Posted in 2024-2025

Անհատական նախագիծ թարգմանություն

Գոլֆ
Պատմություն. Գոլֆը հարուստ պատմություն ունի, որը սկսվում է Շոտլանդիայից 15-րդ դարում: Ենթադրվում է, որ «գոլֆ» բառը գալիս է հին ֆրանսերեն «kolbe» բառից, որը նշանակում է ակումբ:

Պրոֆեսիոնալ մրցաշարեր. Կան բազմաթիվ հեղինակավոր պրոֆեսիոնալ գոլֆի մրցաշարեր, ինչպիսիք են Masters, Open Championship և PGA առաջնությունը: Նրանք հավաքում են լավագույն գոլֆիստներին ամբողջ աշխարհից:

Գոլֆ և բնություն. գոլֆի դաշտերը հաճախ գտնվում են գեղեցիկ բնական միջավայրերում, և գոլֆ խաղալը կարող է հիանալի միջոց լինել բնական միջավայրը վայելելու համար:

Էթիկե. Գոլֆն ունի իր սահմանված կանոններն ու վարվելակարգը, որոնք ներառում են քաղաքավարություն, լռություն հակառակորդի շրջադարձի ժամանակ և հարգանք դաշտի և այլ խաղացողների նկատմամբ:

Ֆիզիկական ակտիվություն. Թեև գոլֆը հաճախ ասոցացվում է հանգստի հետ, այն նաև ֆիզիկապես պահանջկոտ է, հատկապես, եթե ձեր պայուսակը կրում եք մահակներով ամբողջ փուլի ընթացքում:

Մատչելիություն. Գոլֆը հասանելի է բոլոր տարիքի և ֆիզիկական կարողությունների մարդկանց: Խաղի տարբեր ձևաչափերով, ներառյալ թիմային մրցակցությունը և սկսնակների գոլֆը, բոլորը կարող են վայելել սպորտը:

Հոգեբանություն. Գոլֆը հաճախ անվանում են «մտքի խաղ»՝ իր ռազմավարական բնույթի պատճառով: Սա սպորտ է, որը պահանջում է ոչ միայն ֆիզիկական հմտություն, այլ նաև իրավիճակը գնահատելու, որոշումներ կայացնելու և զգացմունքները կառավարելու կարողություն:

Տեքստը վերցրել եմ այս տեղից։

Posted in 2024-2025

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերադարձս բոլորի համար անսպասելի էր։ Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել։ Ես կանգնած էի դռան մոտ և նայում էի նրանց։ Ոչ ոք ոչինչ չէր ասում։ Սիրտս արագ էր բաբախում։ Չգիտեի՝ ուր գնալ կամ ինչ անել։ Շփոթված էի, բայց միևնույն ժամանակ ուրախ։ Որոշեցի քայլել դեպի ներս։ Մի-մի դեմք դառնում էր դեպի ինձ՝ զարմացած ու հետաքրքրված։ Նրանց հայացքներում տեսնում էի տարօրինակ զգացումներ։ Ոմանք ժպտացին, ուրիշները վարանեցին մոտենալ։ Ժամանակը կարծես կանգ էր առել։ Իսկ հետո ամեն ինչ կարծես վերականգնվեց։ Երաժշտությունը շարունակվում էր, մարդիկ շարունակում էին շարժվել, բայց ներսում ամեն ինչ փոխված էր։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

19.03.2025

Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի 

  1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
  2. Հարցական
  3. Հրամայական
  4. Բացականչական

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

  • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող:Բացականչական
  • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ:Հարցական
  • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել:Հրամայական 
  • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք: Պատմողական

Պատմողական նախադասություն

  1. Հաստատական
  2. Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

  • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ:ժխտական
  • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում: հատսատական

Հարցական նախադասություն 

  • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
  • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
  • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
  • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

Կետադրի՛ր նախադասությունները: 

Դու ինձնից ի՞նչ ես պահանջում- հարցրեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում: 

-Ո՞վ է ինձ սպասում:

-Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված: 

Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի: 

Կետադրի՛ր նախադասությունները: 

-Լիլիթ ների՛ր ինձ:

-Մի՛ հիշիր,  ինձ այդպես մի՛ գթա:

-Լռե՛լ և սպասե՛լ նոր հրահանգների: 

-Խաղա՛ղ անցիր մի՛ սպասիր :

Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

Կետադրի՛ր

-Ա՜խ մայրի՛կ ջան, մեծ է թախիծս:

-Ավա՜ղ, ոչինչ չի փոխվել: