Posted in Քիմիա 7

Տնային աշխատանք

  1. Որոշե՛ք պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը և ատոմային միջուկի լիցքը հետևյալ տարրերի համար՝ լրացնելով աղյուսակը.

1) S, O, B, Ba, Si

S Ar=32 e=16 p=16 n⁰=16

O Ar=16 e=8 p=8 n⁰=8

B Ar=11 e=5 p=5 n⁰=6

Ba Ar=137 e=56 p=56 n⁰=81

Si Ar=28 e=14 p=14 n⁰=14

2)Mn , Ν, Zn, As

Mn Ar=55 e=25 p=25 n⁰=30

N Ar=14 e=7 p=7 n⁰=7

Zn Ar=65 e=30 p=30 n⁰=35

As Ar=75 e=33 p=33 n⁰=42

2. Հաշվե՛ք, նյութի՝ KOH հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:

Mr(KOH)=Ar(K)+Ar(O)+Ar(H)=39+16+1=56

39+16+1=56

w(K)=39×1/56×100=69,64

w(O)=16×1/56×100=28,57

w(H)=1×1/56×100=1,7

3•Սովորել

Posted in Քիմիա 7

Դասարանական աշխատանք

Դասարանական.

1 .Ատոմ

2.

Որոշե՛ք պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը և ատոմային միջուկի լիցքը հետևյալ տարրերի համար՝ լրացնելով աղյուսակը.

Ա) I, Na, CI, Ca, Al

I Ar=127  e=53  p=53  n⁰=74

Na  Ar=23 e=11 p=11 n⁰=12

Ca Ar=40 e=20 p=20 n⁰=20

Al Ar=30 e=13 p=13 n⁰=17

Բ) S, P, C, K, Ne

S Ar=32 e=16 p=16 n⁰=16

P Ar=31 e=15 p=15 n⁰=16

C Ar=12 e=6 p=6 n⁰=6

K Ar=39 e=19 p=19 n⁰=20

Ne Ar=20 e=10 p=10 n⁰=10

Բ) F, O, B, Ba, Si

F Ar=19 e=9 p=9 n⁰=10

O Ar=16 e=8 p=8 n⁰=8

B Ar=11 e=5 p=5 n⁰=6

Ba Ar=137 e=56 p=56 n⁰=81

Si Ar=28 e=14 p=14 n⁰=14

Գ) Η, Ν, Zn, Kr, As

H Ar=1 e=1 p=1 n⁰=0

N Ar=14 e=7 p=7 n⁰=7

Zn Ar=65 e=30 p=30 n⁰=35

Kr Ar=83 e=36 p=36 n⁰=47

As Ar=75 e=33 p=33 n⁰=42

օրինակ.

1.Հաշվենք I համար. Մենք գիտենք, որ տարրի կարգաթիվը հավասար է էլեկտրոնների թվին, իսկ էլեկտրոնների թիվը հավասար է պրոտոնների թվին: Ստացվում է, Յոդի (l) կարգաթիվը հավասար է 53: Էլեկտրոնների թիվը ևս 53, պրոտոններինը կլինի ևս 53, նեյտրոնները գտնելու համար Ar(I) 127 -53կարգաթիվը : Կստացվի 74

n° (I)= 127-53=74

Ar e⁻ p⁺ n°

127 53 53 74

2. Լրացնել հետևյալ շարքերը.

Մետաղական նյութեր` Na, Cu, Fe, Ոչմետաղական նյութեր՝ H2, O2 ,C, : :

3. Հաշվել հետևյալ բանաձևերով ներկայացված նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Mr(O2)=2 Ar (O)=16+16=32

Mr(CO2)=Ar(C)+2 Ar(O)=12+16+16=44

Mr(NO)=Ar(N)+Ar(O)=14+16=30

Mr(Na)=Ar(Na)=23

Mr(Ca)=Ar(Ca)=40

Mr(H2)=2 Ar(H)=1+1=2

Mr(Ar)=Ar(Ar)=40

Mr(N2)=2 Ar(N)=14+14=28

Mr(O3)=3 Ar(O)=16+16+16=48

Mr(CH3COOH)=2 Ar(C)+4 Ar(H)+2Ar(O)=24+4+32=60

Posted in Կենսաբանություն

Սողուններ

Սողունները ցամաքը գրաված առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Սողունները ցամաքային կենսապայմաններին լավագույնս հարմարվել են պատմական զարգացման ընթացքում: Ի տարբերություն երկկենցաղների՝ նրանք հիմնական կախում չունեն ջրից: Նրանք առաջացել են հնագույն երկկենցաղներից՝ ստեգոցեֆալներից: Մինչև 1 մ երկարություն ունեցող, ճահճային կենսակերպով բրածո կենդանի սեյմուրիան կարող է համարվել հնադարյան սողունների նախահայրը: Վերջինս էլ սկիզբ է տվել սողունների մյուս բոլոր հայտնի և անհետացած կամ ներկայումս գոյատևող խմբերին: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են միայն թոքերով:

Հետևաբար նրանց մաշկը չոր է, չի մասնակցում շնչառությանը, պատված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով: Եղջերային ծածկույթը կատարում է պաշտպանական գործառույթ և ապահովում ջրի խնայողությունը՝ նման միջատների արտաքին խիտինային ծածկույթին: Սողունների մաշկի թեփուկային ծածկույթը չի աճում, խանգարում է աճին, իսկ սողունները նույնպես կատարում են մաշկափոխանակություն:

13.jpg

Սողունները ևս ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Սողունների բեղմնավորումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ:

Սողունների բեղմնավորումը ներքին է:

Սողունները դնում են պաշարային սննդանյութերով հարուստ, խիտ թաղանթով պատված, խոշոր ձվեր: Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության:

Սաղմնային հատուկ թաղանթների շնորհիվ սաղմը զարգանում է օդային միջավայրում:

Մոտավորապես 180 մլն տարի առաջ երկրագնդի վրա գերիշխում էին սողունների հնագույն տարատեսակները՝ դինոզավրերը: Նրանց ներկայացուցիչները գրավել էին բոլոր կենսամիջավայրերը՝ ջրային, ցամաքային, օդացամաքային:

14.jpg

Ներկայումս սողունները ապրում են հիմնականում տաք ու չոր կլիմա ունեցող երկրներում, քանի որ նույնպես սառնարյուն կենդանիներ են: Այժմ հարմարված են ցամաքային, կիսաջրային և ծովային կենսամիջավայրերում:

Ողնաշարավորների ենթատիպում սողունները բազմաքանակներից չեն, սակայն ունեն միջավայրային հարմարման բազմազանություն: Այժմ հայտնի է մոտ 7,5 հազար տեսակ:

Սողունների մեջ տարբերում ենք` կրիաներ, կոկորդիլոսներ, օձեր, մողեսներ, անհետացած դինոզավրեր:

23.jpg

Միջավայրի պայմաններին հարմարումը հանգեցրել է նրան, որ սողունները ձեռք են բերել տարածության մեջ տեղաշարժվելու տարատեսակ ձևեր և հարմարանքներ: Դրանք իրենց հերթին փոփոխել են սողունների ինչպես վերջույթների կառուցվածքը, այնպես էլ երբեմն մարմինն ամբողջապես: Այսպես.

Գեկկոնները, որոնք շարժվում են հարթ մակերեսներով, մատների եզրերին ունեն թմբիկաձև ծծիչներ, որոնցով կպչում են պատին:

Քամելեոնները, որոնք ծառաբնակ են, ունեն ճյուղերից բռնվելու աքցանանման մատներ և պոչի օգնությամբ կարող են կախվել ճյուղերից:

Թռչող վիշապիկը, որը բնակվում է Մալայան արշիպելագում, մարմնի կողքերին ունի մաշկի լայն ծալք, որի շնորհիվ ծառից ծառ թռչելիս սավառնում է օդում:

Կրիաները մատների արանքում ունեն լողաթաղանթներ:

Օձերը բացարձակապես զրկված են վերջույթներից և ունեն որդանման, սողացող մարմին:

image-49

Սողունների աչքերն ունեն կոպեր, որոնք ցամաքային միջավայրում խոնավեցնում և պաշտպանում են աչքը: Օձերի և որոշ մողեսների կոպերը միաձուլվել են և դարձել թափանցիկ:

Սողուններին ևս բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:

Առաջինով նրանք ձուլվում են միջավայրին և դառնում աննկատ, իսկ երկրորդով՝ զգուշացնում իրենց վտանգավոր լինելու մասին:

34.jpg

Սողունների տարբեր ներկայացուցիչների մոտ մարմինը ունի խիստ տարբեր կառուցվածքային դրսևորում: Այդ բազմազանությունը պայմանավորված է կմախքի առանձնահատկություններով՝ որպես հարմարման արդյունք:

Այնուհանդերձ սողունների մարմնի ընդհանուր կառուցվածքը դիտարկենք ճարպիկ մողեսի օրինակով:

Մողեսի մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից, պարանոցից, իրանից և պոչից:

1. Գլուխ. սահմանազատվում է պարանոցից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական և լսողական զգայարանները, քթանցքերը, բերանը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:

2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և լավ արտահայտված է:

3. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է ուսագոտին և կոնքագոտին, կրծքավանդակը և հիմնական ներքին օրգանները:

4. Պոչ. բնորոշ է գրեթե բոլոր սողուններին, տարբեր տեսակների մոտ ունի տարբեր նշանակություն:

5. Վերջույթներ. բոլոր սողունները, բացառությամբ օձերի, տեղաշարժվում են առջևի և ետևի վերջույթներով:

36.jpg

Ցամաքային կենսակերպով պայմանավորված՝ սողունների կմախքը բավականին նման է երկկենցաղների կմախքին:

Սողունների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I. Գանգ: Կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը և ծնոտները: Օձերի ծնոտները կարող են միմյանցից հեռանալ՝ ամբողջական սնունդ կուլ տալու հետևանքով:

II. Ողնաշար: Ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը մեկից ավել են և միմյանց հետ շարժուն հոդավորվելով՝ թույլ են տալիս գլուխը ազատ պտտել: Կրծքային և գոտկային ողերը միասին 22-ն են և իրենց վրա կրում են գոտիները: Կրծքային և գոտկային ողերին կիսաշարժուն կերպով միացած են կողերը:

Առաջին 5 զույգ կողերը կրծքային հատվածում միանում են կրծոսկրին և ձևավորում կրծքավանդակ:

23.jpg

III. Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի – կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:

Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:

Ետևի գոտի՝ կոնքագոտի – կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV. Վերջույթներ

Բոլոր ողնաշարավորների նման սողուններն ունեն զույգ վերջույթներ՝

  • Առջևի վերջույթներ – կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, 5 մատներ:
  • Ետևի վերջույթներ – կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, 5 մատներ:
Posted in Երկրաչափություն

Կրկնություն

Ըստ գծագրի տվյալների գտնել անհայտ անկյունը․

1)

120-50=70

2)

40

3)

100-30=70

70:2=45

4)

139

5)<ABC=72o

<DBC — <ABD=26o

<ABD-23, <DBC-49

6)<ABD=100o, <CBD=4<ABC

<ABC-4, <CBD-20

7)<ABD=85o, <CBE=45o

<ABE-130

8)ա)<AOE=96o, <BOD-48

բ)<BOD=42o, <AOE-84

9)<MOK=110o,<MOP=73o,<NOP=64o <NOK-101

10)<ABD=105o, <ABC:<CBD=3:4 <ABC-35, <CBD-60

11)Պատկերը բաղկացած է երեք քառակուսիներից և մեկ եռանկյունուց: Գտիր կարմիր գույնով նշված անկ

360-60-90-90=120

Posted in Հանրահաշիվ

Գրաֆիկ

1)Տվյալների ներկայացման տրված ձևերից ո՞րն է գրաֆիկը:

ա)

բ)

գ)

2)Ընտրիր ճիշտ պատասխանը:

Ջերմաստիճանը 38 աստիճան էր՝

15.07

Ջերմաստիճանը 22 աստիճան էր՝

03.07

Ջերմաստիճանը 26 աստիճան էր՝

05.07

Ջերմաստիճանը 30 աստիճան էր՝

07.07

Ջերմաստիճանը 34 աստիճան էր՝

08.07

Ջերմաստիճանը 40 աստիճան էր՝

16.07

Ջերմաստիճանը 32 աստիճան էր՝

11.04

Ջերմաստիճանը 28 աստիճան էր՝

06.07

3)Սա ավտոմեքենայի շարժման գրաֆիկն է:

Պատասխանիր գրաֆիկի վերաբերյալ հետևյալ հարցերին:

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում տրված գրաֆիկը՝

ավտոմեքենայի հեռավորությունը տրված ժամերում։

2. Ամենաշատը քանի՞ կմ-ի համար է կազմված տրված գրաֆիկը՝

850

3. Ամենաշատը քանի՞ ժամի համար է կազմված տրված գրաֆիկը՝

7

4. Ի՞նչ երկարությամբ հատվածների է բաժանված ուղղահայաց առանցքը՝

50

5. Ի՞նչ երկարությամբ հատվածների է բաժանված հորիզոնական առանցքը՝

1

4)Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ կերպ

Գծե՛ք նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։

5)Նկարում պատկերված է մեքենայի շարժման գրաֆիկը։

ա)Քանի՞ կիլոմետր է անցել մեքենան 5 ժամում։

300

բ)Շարժման սկզբնակետից ինչ հեռավորության վրա է գտնվել մեքենան 1 ժամ անց, 2ամբ․1/2 ժամ անց։

150

գ)Որքա՞ն ժամանակում է մեքենան անցել 90 կմ-ը։

1.5

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Նայիր գրաֆիկին և գտիր մեկ ժամում անցած ճանապարհը․

100կմ

2)Այս գրաֆիկը նկարագրում է ավտոմեքենայի անցած ճանապարհը որոշակի ժամանակահատվածների ընթացքում:

Քանի՞ ժամում ավտոմեքենան կանցնի 550 կմ-ը:

5

3)Տրված է ապրանքի վաճառքի եկամուտի կախվածության գրաֆիկը ապրանքի քանակից:

Լրացրու բերված աղյուսակի դատարկ պատուհանները:

Քանակ (կգ) 9 900 Եկամուտ (դրամ) 9 900

4)Շուկայում վաճառեցին 11 կգ տանձ: Պարզիր վաճառողի եկամուտը:

տ.png

1400 դրամ

5)Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։Չափումների արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում․

Կառուցե՛ք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը։

Posted in Հանրահաշիվ

Դիագրամ

1.Գրել դիագրամի անվանումը

սյունակաձև դիագրամ

2.Նայիր դիագրամին և ընտրելով ճիշտ պատասխանները՝ լրացրու աղյուսակը:

Առարկա Աշակերտների թիվը Աշխարհագրություն 39 Ֆիզիկա 8

3.Բետոնը ցեմենտի, ավազի և խճի խառնուրդ է։ Ցեմենտը բետոնի 1/7-րդ մասն է, ավազը՝ 2/7-րդը, իսկ խիճը 4/7-րդը։ Բետոնի բաղադրիչների համար կազմեք շրջանաձև դիագրամ։

4.Ցանքի ժամանակ դաշտի մակերեսի 3/8-ում ցանել են եգիպտացորեն, իսկ մնացած մասում՝ գարի։Կազմեք եգիպտացորենի և գարու ցանքերի մակերեսների շրջանաձև դիագրամ։

5.Երկրագնդի օվկիանոսներն ունեն մոտավորապես հետևյալ մակերեսները․Խաղաղ օվկիանոսը՝ 180մլն քառակուսի կիլոմետր,Ատլանտյան օվկիանոսը՝ 92 մլն քառակուսի կիլոմետր,Հնդկական օվկիանոսը՝ 75 մլն քառակուսի կիլոմետր,Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը՝ 13 մլն քառակուսի կիլոմետր:Գծեք այդ օվկիանոսների մակերեսների շրջանաձև դիագրամ։

6.Վաճառքի համար ստացան երեք գույնի մեքենաներ։Դրանց 25%-ը սպիտակ են,45%-ը վարդագույն,մնացածները՝ մոխրագույն։Հետևյալ շրջանաձև դիագրամներից ո՞րն է համապատասխանում այդ տվյալներին։

3

1.Օգտվելով սյունակաձև դիագրամից՝ ընտրիր ճիշտ պատասխանը:

գծ.png

«Երկու» գնահատականը ստացել է ՝Մելոյանը

2.Օգտվելով սյունակաձև դիագրամից՝ ընտրիր ճիշտ պատասխանը:

Մաթեմատիկայից «չորս» գնահատական ստացել է/են.

  • Գևորգյանը
  • Սարյանը
  • ոչ ոք
  • Մելոյանը

Մաթեմատիկայից «հինգ» գնահատական ստացել է/են.

  • Գևորգյանը
  • Թանգյանը
  • Ավագյանը
  • ոչ ոք
  • Վանյանը

3.Կազմե՛ք գծային դիագրամ հետևյալ տվյալներով. Լենա գետի եր­կարությունը 4400 կմ է, Վոլգայինը՝ 3530 կմ, Դանուբինը՝ 2850 կմ, Յանցզիինը՝ 5800 կմ, Մեկոնգինը՝ 4350 կմ, Նեղոսինը՝ 6670 կմ, Յուքոնինը՝ 3700 կմ։

4.Մի քանի տարվա ընթացքում գործարանի թողարկած մեքենաների քանակները ներկայացված են հետեւյալ աղյուսակում.
Կազմե՛ք այս աղյուսակին համապատասխանող սյունակաձեւ դիագ­րամ։

Տարին1994199519961997
Մարդատար մեքենաների քանակը1200150018002000
Բեռնատար մեքենաների քանակը1800200021002500

5.Կազմե՛ք սյունակաձեւ դիագրամ հետեւյալ տվյալներով. Հայաս­տա­նի տարածքի մակերեսը մոտավորապես 29000 կմ 2 է, Վրաստանինը՝ 70000 կմ 2, Բելառուսինը՝ 208000 կմ 2, Մոլդովայինը՝ 34000 կմ 2։

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու տալ  բայի օգնությամբ:

Օրինակ`  զանգել-զանգել տալ:
Հանձնել-հանձնել տալ, պատժել-պատժել տալ, ասել-ասել տալ, աղմկել-աղմկել տալ, պատասխանել-պատասխանել տալ, զրուցել-զրուցել տալ, հայտնել-հայտնել տալ, աղալ-աղալ տալ, բանալ-բանալ ալ, տանել-տանել տալ:

2. Տրված բայերը  հնարավոր ձևերով պատճառակա՛ն դարձրու:
Օրինակ`
լսել- լսեցնել , լսել տալ:
Իմանալ-իմացնել, իմանալ տալ

Բարկանալ-բարկացնել, բարկանալ տալ
Տեսնել-տեսնել, տեսնել տալ
Զգալ-զգացնել, զգալ տալ:

3. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:
Հասկանալ տվեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին: Հասկացրեց
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց այդ կողմերից: Հեռացրեց
Իմանալ տվեց,  որ շուտով գալու է: Իմացրեց
Զգացրեց, որ այլևս չի ուզում խոսել: Զգալ տվեց
Վտանգի մասին բոլորին զգուշացրեց, որ քաղաքից հեռու չգնան: զգուշանալ տվեց

4. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս  գրիր և ուղղի՛ր:
Վախեցնել տալ-վախեցնել, վախ տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ-ապրեցնել, ապրել տալ, ներեցնել-ներել տալ, փրկեցնել-փրկել տալ, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել տալ-բանեցնել, բանել տալ, հայտարարել տալ, անել տալ, ցավեցնել տալ-ցավեցնել, ցավել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնելմտածել տալ, ճանաչեցնել, պայթեցնել տալ-պայթեցնել, պայթել տալ, խնդրել տալ:

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:

2. Տեքստից  հանի՛ր այն նախադասությունները, որոնք նկարագրում են նախորդ կամ հաջորդ նախադասության գործողության տեղը, ժամանակը, ձևը: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր:
Ուլիկն ասաց.
— Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց  խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր:
Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում

 Սահյանական ընթերցումներ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրել Սահյանի բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը, ընթերցել, պատրաստել տեսագրություն կամ ձայնագրություն։ 

Ընտրած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները ներկայացնել բլոգում՝ անդրադառնալով բովանդակությանը և նկարագրություններին։ 

Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:
Ալեփրփուր-Սպիտակ ալիքներով՝ փրփուրներով
Շառաչում-Աղմուկով տեղի ունենալ
Շվաքը-Ստվեր

Ինչպիսինն է Սահյանի աշխարհը:
Սահյանի ներկայացրած աշխարհը տարբերվում է իրականությունից։ Այնտեղ ծառերը գլխիվայր են աճում, երկնքի մեջ ծլում է արտը և հողից բուսնում է երկինքը։ Նա փորձել է ներկայացնել տարբերվող աշխարհ բանաստեղծության մեջ հետաքրքրություն ավելացնելու համար։

,,Իմ աշխարհը,, վերնագրով շարադրություն գրի՛ր: 
Իմ աշխարհը:

Երբ ես մտածում եմ աշխարհի մասին, այն, ինչ հայտնվում է իմ աչքի առաջ, պարզապես երկրի և երկնքի պատկեր չէ։ Իմ աշխարհը մի վայր է, որտեղ ես ինձ իսկապես երջանիկ և ապահով եմ զգում:

Իմ աշխարհում վախի ու անհանգստության տեղ չկա, այստեղ ես կարող եմ լինել ինքս և չանհանգստանալ ոչնչի համար։ Սա այն վայրն է, որտեղ իրականանում են իմ երազանքները, որտեղ ես կարող եմ թռչել երևակայության թևերի վրա և բացահայտել աշխարհի անհայտ անկյունները:

Իմ աշխարհի կարևոր մասն է բարությունն ու փոխըմբռնումը: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի և բարության, և իմ աշխարհում թշնամության և տարաձայնությունների տեղ չկա:

Իմ աշխարհը լցված է զարմանալի բացահայտումներով և ուրախ պահերով: Ես այստեղ միշտ ինչ-որ նոր և հետաքրքիր բան եմ գտնում, լինի դա ընկերների հետ խաղալը, թե արկածներ փնտրելու անտառով քայլելը:

Այնուամենայնիվ, ես չեմ մոռանում մեր մոլորակի մասին հոգ տանելու կարևորությունը։ Իմ աշխարհում ես փորձում եմ պաշտպանել բնությունը և կենդանիներին, քանի որ գիտեմ, որ դա կարևոր է աշխարհում գեղեցկությունն ու ներդաշնակությունը պահպանելու համար:

Եվ վերջում իմ աշխարհը մի վայր է, որտեղ ես կարող եմ լինել ինքս: Այստեղ ես կարող եմ երազել, ծիծաղել և երջանիկ լինել։ Սա իմ աշխարհն է, և ես հպարտ եմ դրանով:

ձայնագրության հղումը ։