Posted in Ընտրությամբ քերականություն

Կապ

. Կապ.՝ դրվում է բառի վրա՝ նրան տալով հոլովական իմաստ։ Այդ բառի հետ դառնում է բայի լրացում։

  1. Նախադրություններ. դրվում են կապող բառից առաջ՝ առանց, դեպի, որպես մինչև, հանուն, ի հաշիվ և այլն։
  2. Հետադրություններ. դրվում են կապող բառից հետո՝ առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ հանդիման, մասին, միջև ներքո, մոտ վրա և այլն։
  3. Երկդրություններ. դրվում են կապող բառից և՛ առաջ, և՛ հետո՝ բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։
  4. Կապական բառեր. Կան գոյականներ, ածականներ, մակբայեր ու այլ բառեր որոնց այս կամ այն ձևը հաճախ օգտագործվում է որպես կապ՝ առաջ, առջև, չանցած, անունով, անունից, ընթացքում, ժամանակ, կից, կողմից, հակառակ, համեմատ հետևանքով, , մեկ, միջոցով, ներս ներքև նպատակով և այլն Կապական բառերը սովորաբար հետադրություններ են։ Նրանցից մի քնաիսը են միայն նախադրություններ, դրանք են՝ չնայած, բացառությամբ, սկսած և այլն։
  5. Կապերի՝ որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն.
  •  հետադրություններից շատերը գործածվում են սեռական հոլովի հետ և կապվող բառերի հետ դառնում են ստորոգյալի լրացում.
  • տրական հոլովի հետ գործածվում են մի քնաի նախադրություններ՝ առանց ըստ հանուն նայած չնայած հակառակ համաձայն.
  • հայցական հոլովի հետ գործածվում են առ, դեպի, ի, ի վար, մինչև, որպես  կապերը
  • բացառական հոլովի հետ՝ առաջ, բացի, դուրս, ի վեր, ի վար, վերև, հետո, հեռու, ներքև, ներս, անկախ.
  • գործիական հոլովի հետ՝ հանդերձ, մեկտեղ, մեկ հետադրությունները.

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Կարդա պատմվածքը։ Դուրս գրիր.

1.Կապերը, որոշիր՝ հետադրություն են, թե նախադրություն, որ հոլովի բառի հետ են օգտագործվել.
մեջ — հետադրություն, գործածվում է սեռական հոլովի հետ
(օր.` երազի մեջ, հոդերի մեջտեղը)
համար — հետադրություն, սեռական հոլով
(օր.` կործանման համար)
մոտ — հետադրություն, սեռական հոլով
(օր.` հուշարձանի մոտ)
առանց — նախադրություն, սեռական հոլով
(օր.` առանց պատճառի)
մինչև — նախադրություն, հայցական հոլով
(օր.` մինչև մահ)

2.մակբայները, որոշիր տեսակները.
հանկարծ — ձևի մակբայ
նորից — ժամանակի մակբայ
հետո — ժամանակի մակբայ
ուղիղ — չափի մակբայ
ընդհանրապես — կերպի մակբայ
վերջապես — ժամանակի մակբայ

3.գտիր սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակների մեկական բայ, որոշիր դրանց դեմքը, թիվը, ժամանակը, սեռը, կազմությունը։
Սահմանական

փաթաթեցի

դեմք՝ 1-ին
թիվ՝ եզակի
ժամանակ՝ անցյալ
սեռ՝ ներգործական
կազմություն՝ պարզ

Հրամայական

շարունակեք

դեմք՝ 2-րդ
թիվ՝ հոգնակի
ժամանակ՝ ներկա
սեռ՝ ներգործական
կազմություն՝ պարզ

Ըղձական

փրկեցիք (պատվովս եմ երդվում, որ փրկեցիք)

դեմք՝ 2-րդ
թիվ՝ հոգնակի
ժամանակ՝ անցյալ
սեռ՝ ներգործական
կազմություն՝ պարզ

Ենթադրական

կարող եք օգնել

դեմք՝ 2-րդ
թիվ՝ հոգնակի
ժամանակ՝ ներկա
սեռ՝ ներգործական
կազմություն՝ բարդ

Հարկադրական

պիտի համախմբված լինեն

կազմություն՝ բարդ
դեմք՝ 3-րդ
թիվ՝ հոգնակի
ժամանակ՝ ներկա
սեռ՝ ներգործական

    Անհայտ's avatar

    Հեղինակ՝

    Թողնել մեկնաբանություն