Posted in Կենսաբանություն 9

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն

  1. Գենետիկան ուսումնասիրում է
    ա. կենդանիների վարքը
    բ. ժառանգականությունն ու փոփոխականությունը
    գ. բույսերի կառուցվածքը
    դ. Երկրի կառուցվածքը
  2. Ժառանգականությունը նշանակում է
    ա. օրգանիզմի շարժվելու ունակություն
    բ. ծնողներից սերունդներին հատկանիշների փոխանցում
    գ. սննդի մարսում
    դ. շնչառություն
  3. Փոփոխականությունը նշանակում է
    ա. օրգանիզմների նմանությունը
    բ. օրգանիզմների տարբերությունները
    գ. միայն աճը
    դ. միայն բազմացումը
  4. Ժառանգական տեղեկատվության հիմնական միավորը կոչվում է
    ա. հյուսվածք
    բ. գեն
    գ. օրգան
    դ. բջիջ
  5. Գեները գտնվում են
    ա. ցիտոպլազմայում
    բ. կորիզում
    գ. թաղանթում
    դ. վակուոլում
  6. Քրոմոսոմները գտնվում են
    ա. բջջաթաղանթում
    բ. կորիզում
    գ. ցիտոպլազմայում
    դ. ռիբոսոմներում
  7. Մարդու մարմնի բջիջներում քրոմոսոմների թիվը
    ա. 23 է
    բ. 46 է
    գ. 44 է
    դ. 48 է
  8. Օրգանիզմների տարբերությունները կարող են առաջանալ
    ա. միայն ժառանգականության պատճառով
    բ. միայն միջավայրի ազդեցությամբ
    գ. ժառանգականության և միջավայրի ազդեցությամբ
    դ. միայն սննդի պատճառով
  9. Ժառանգական փոփոխականության օրինակ է
    ա. մաշկի արևայրուքը
    բ. աչքերի գույնը
    գ. մկանների զարգացումը մարզումից
    դ. վերքի լավացումը
  10. Գենետիկական հատկանիշները փոխանցվում են
    ա. շնչառության միջոցով
    բ. արյան միջոցով
    գ. ծնողներից սերունդներին
    դ. սննդի միջոցով
Posted in Ֆիզիկա 9

Դաս 11․§20 ,§21.

§20. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ 

§21. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ ՕՐԵՆՔԸ։ ՇԻԿԱՑՄԱՆ ԼԱՄՊ,ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ, ԱՊԱՀՈՎԻՉՆԵՐ


§20Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքի աշխատանքը:
Հոսանքի աշխատանքը հաշվում են A = U · I · t բանաձևով, որտեղ U-ն լարումն է, I-ն՝ հոսանքի ուժը, t-ն՝ ժամանակը:

2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական հոսանքի հզորություն:
Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը:
Էլեկտրական հոսանքի հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է հոսանքի աշխատանքի հարաբերությանը այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը (P = A / t): Հաշվվում է P = U · I բանաձևով:


3. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպե՞ս են առնչվում այդ միավորները վատտին:
Հզորության հիմնական միավորը վատտն է (Վտ): Օգտագործվում են նաև կիլովատը (1 կՎտ = 1000 Վտ), մեգավատը (1 ՄՎտ = 1,000,000 Վտ) և միլիվատը (1 մՎտ = 0,001 Վտ):

4. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրեք այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:
Հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը կիլովատ-ժամն է (կՎտժ): Կապը ջոուլի հետ հետևյալն է. 1 կՎտժ = 3,600,000 Ջ (կամ 3,6 ՄՋ):

5. Վերցրեք ձեր բնակարանի լուսավորման էլեկտրական ջահի լամպերից որևէ մեկը և տետրում գրի առեք լամպի բալոնի վրա նշված տվյալները: Դրանցով հաշվեք լամպի շիկացման թելիկի դիմադրությունը: Որքան էներգիա է ծախսում լամպը 1 ամսում (30 օրում), եթե այն օրական միացված է եղել 3 ժամ: Որքան է պակասել ձեր ընտանիքի բյուջեն 1 ամսում է լամպի աշխատանքի հետևանքով (1 կՎտժամ էլեկտրաէներգիայի սակագինը փնտրեք համացանցում):
Հաշվարկ (10 Վտ լամպի օրինակով).

Ծախս. 0.9 կՎտժ × 45 դրամ ≈ 40.5 դրամ:

Դիմադրություն. R = U²/P = 220²/10 = 4840 Օմ:

Էներգիա (1 ամսում). 10 Վտ × 90 ժամ = 900 Վտժ = 0.9 կՎտժ:

 §21 Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդիչում անջատվող ջերմաքա-նակը:
Հաղորդիչում անջատվող ջերմաքանակը հաշվում են Q = I^2 * R * t բանաձևով:

2. Ձևակերպե՛ք Ջոուլ-Լենցի օրենքը։
Ջոուլ-Լենցի օրենքը. Հոսանքակիր հաղորդիչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդիչի դիմադրության և ժամանակի արտադրյալին:

3. Բացատրեք, թե ինչու է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:
Հաղորդիչը տաքանում է, որովհետև շարժվող էլեկտրոնները բախվում են հաղորդիչի մասնիկներին՝ նրանց փոխանցելով իրենց էներգիան:

4. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:
Շիկացման լամպը կազմված է ապակյա բալոնից, որի ներսում գտնվում է վոլֆրամե շիկացման թելիկը և իներտ գազ:

5. Ի՞նչ է Էլեկտրական շղթայի կարճ միացումը: Ի՞նչ անցանկալի երևույթների կարող է հանգեցնել այն:
Կարճ միացումը շղթայի երկու կետերի միացումն է շատ փոքր դիմադրությամբ: Այն բերում է հոսանքի կտրուկ աճի և կարող է հրդեհ առաջացնել:

6. Ի՞նչ նպատակով են օգտագործում էլեկտրական ապահովիչը:
Ապահովիչը օգտագործվում է շղթան ավտոմատ անջատելու համար, երբ հոսանքի ուժը գերազանցում է թույլատրելի սահմանը:

7. Ըստ փաստաթղթերի՝ որոշեք ձեր տանն օգտագործվող էլեկտրական թեյնիկի հզորությունը: Թեյնիկի մեջ ջուր լցրեք: Չափեք ջրի սկզբնական ջերմաստի-ճանը։ Միացրեք էլեկտրական թեյնիկը՝ ջուրը հասցնելով մինչև եռման ջեր-մաստիճանի և գրանցեք տաքացման ժամանակը։ Հաշվեք ջրի տաքացման համար անհրաժեշտ ջերմաքանակը, և այն ջերմաքանակը, որն անջատվում է թեյնիկի ջեռուցող սարքում՝ շնորհիվ հոսանքի ջերմային ազդեցության:

Համեմատեք այդ երկու ջերմաքանակները:
Թեյնիկի հաշվարկ (օրինակ).
Համեմատություն. Թեյնիկի անջատած ջերմաքանակն ավելի մեծ է, քանի որ էներգիայի մի մասը կորչում է շրջակա միջավայրում:
Տվյալներ. P = 2000 Վտ, m = 1 կգ ջուր, t1 = 20 C, t2 = 100 C, ժամանակը` 200 վ:
Ջրի տաքացման ջերմաքանակ. Q = c * m * (t2 — t1) = 4200 * 1 * 80 = 336,000 Ջ:
Թեյնիկի անջատած ջերմաքանակ. Q = P * t = 2000 * 200 = 400,000 Ջ:

Թեմատիկ խնդիրներ

1. Բնակարանի տաքացման համար օգտագործվող 140 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը  նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը  8 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

2. Ավտոտնակում  էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 24 ժամում, եթե լամպը միացված էր 110 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

3. 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական վարսահարդարիչը միացրեցին 127 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 15 րոպեի ընթացքում: 

4. 6 Վ լարման և 2 Ա հոսանքի ուժի դեպքում համակարգչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում: 

5. 450 Վտ հզորություն ունեցող հեռուստացույցը, ըստ հաշվիչի ցուցմունքի, ծախսել է 360 կՋ էներգիա: Որքա՞ն ժամանակ է միացված եղել հեռուստացույցը:

6. Ճեպընթաց էլեկտրագնացքը, որի շարժիչների ընդհանուր հզորությունը 200 կՎտ է, շարժվում է 180 կմ/ժ միջին արագությամբ: Որքա՞ն աշխատանք են կատարում նրա էլեկտրաշարժիչները 560 կմ ճանապարհ անցնելիս:

7. Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 80 վ-ում 40 Օմ դիմադրություն ունեցող ջեռուցիչ տարրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին: 

8. Հաղորդչի  դիմադրությունը 150 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 1.6 Ա: Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում: 

9. Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=40 Օմ և R2 =60 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 100 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում: Պատասխանը գրել ամբողջ թվի ճշտությամբ: 

images.jpg

    10. Էլեկտրական ջեռուցչի0.017 Օմ⋅մմ2 /մ տեսակարար դիմադրությամբ պղնձե  սնուցող հաղորդալարի երկարությունը 1.5 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 2 մմ2 : Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 25 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 4 Ա է: 

    0db254a4af.jpg