

1)c
2)d
3)b
4)a
5)b


1)c
2)c
3)b
4)d
5)b


1)c
2)d
3)b
4)a
5)b


1)c
2)c
3)b
4)d
5)b
1, 2, 4, 8, 16, … հաջորդականության ամեն անդամ, սկսած երկրորդից, իր նախորդից մեծ է 2 անգամ: 1, 10, 100, 1000, … հաջորդականությունում կա նմանատիպ օրինաչափություն. հաջորդ անդամը նախորդից մեծ է 10 անգամ։ Նմանատիպ հաջորդականություններն անվանում են երկրաչափական պրոգրեսիաներ:
Զրոյից տարբեր թվերի հաջորդականությունն անվանում ենք q հայտարարով երկրաչափական պրոգրեսիա, եթե հաջորդականության յուրաքանչյուր հաջորդ անդամ, սկսած երկրորդից, ստացվում է իր նախորդը q-ով բազմապատկելով: q-ն անվանում ենք երկրաչափական պրոգրեսիայի հայտարար:
1, 2, 4, 8, 16, … և 1, 10, 100, 1000,… հաջորդականությունները համապատասխանաբար q = 2 և q = 10 հայտարարներով երկրաչափական պրոգրեսիաներ են: q հայտարարով {an} երկրաչափական պրոգրեսիայի համար տեղի ունի
an + 1 = an * q
Օրինակ 1.
{an} երկրաչափական պրոգրեսիայում a3 = 6 q = 1/3, հաշվենք a4 — ը:
a4 = a3 * q = 6 * 1/3 = 2
Օրինակ 2.
{an} երկրաչափական պրոգրեսիայում a1 = 8 և q = 1.5, հաշվենք a4 — ը:
a2 = a1* q = 8 * 1.5 = 12
a3 = a2* q = 12 * 1.5 = 18
a4 = a3 *q = 18 * 1.5 = 27
Օրինակ 2-ում կարող ենք a4-ն արտահայտել a1-ով ու q-ով՝ առանց հաշվելու a2
-ի և a3-ի արժեքները.
Ստացված a4 = a1* q3 բանաձևը կարող ենք ընդհանրացնել երկրաչափական պրոգրեսիայի ցանկացած համար: an-ը ստանալու համար պետք է a1 — ը (n-1) անգամ բազմապատկել q-ով.
an = a1 * q * q * . . . * q = a1 * qn-1
Դրական անդամներից կազմված երկրաչափական պրոգրեսիայի ցանկացած անդամ (բացառությամբ առաջինի) հավասար է իր երկու հարևանների միջին երկրաչափականին (n ≥ 2):

Առաջադրանքներ․
1)Տրված է 1, 3, 9, 27, … երկրաչափական պրոգրեսիան։ Գտեք նրա հայտարարը և հինգերորդ, վեցերորդ ու յոթերորդ անդամները: 81, 243, 729
2)Հաջորդականությունն արդյոք երկրաչափական պրոգրեսիա՞ է.
ա) 1, 8, 15, 21, 26, …;ոչ
բ) 4, 2, 1, 0,5, 0,25, …;այո
գ) -2, 2, -2, 2, -2, …;այո
դ) 0, 4, 16, 64, 256, …:ոչ
3)Գտեք an երկրաչափական պրոգրեսիայի առաջին չորս անդամները, եթե a1 = 2, q = 0,25 :
a1 = 2
a2 = a1 · q = 2 · 0,25 = 0,5
a3 = a2 · q = 0,5 · 0,25 = 0,125
a4 = a3 · q = 0,125 · 0,25 = 0,03125
4)Տրված է an երկրաչափական պրոգրեսիան։ Հաշվեք. an = a1 * qn-1
ա)a3 — ը, եթե a1= 0,5, q = — 2;
0,5⋅(−2)2=0,5⋅4=2
բ)a4 — ը, եթե a1 = -2, q = 3;
a4 = a3 *q =-2⋅33=−2⋅27=-54
գ) a3 — ը և q — ն, եթե a1 = 3, a2 = 4;
q=a2/a1=4/3
a3=a2⋅q=4⋅4/3=16/3
դ) a3 — ը և q — ն, եթե a1 = — 4, a2 = 6
q=a2/a1=−6/4=−3/2
a3=a2⋅q=6⋅(−3/2)=−9
5)Տրված են երկրաչափական պրոգրեսիայի երեք իրար հաջորդող անդամներ.
ա) 7, x, 63։ Գտեք x — ը, եթե x > 0 :
21
բ) 2, x, 18։ Գտեք x — ը, եթե x < 0 :
-6
գ) 3,2; x; 0,2։ Գտեք x — ը ։/
0.8