Կարդացե՛ք Շիրվանզադեի ,,Արտիստը,, ստեղծագործությունն ամբողջությամբ և պատասխանե՛ք հարցերին։
Առաջադրանքներ
1. Անհասկանալի բառեր և բացատրություն
Տեքստում հանդիպում են մի շարք բառեր, որոնք կարող են անհասկանալի լինել։
հուշարար՝ թատրոնում դերասաններին խոսքը հիշեցնող մարդ
բարիտոն՝ տղամարդու միջին ձայն
կոնտրալտո՝ կանացի ցածր ձայն
մելամաղձիկ՝ տխուր, թախծոտ
սինյորա՝ տիկին
սինյորինա՝ օրիորդ
գրանտ՝ ազնվական, հպարտ մարդ
2. Միջավայրի նկարագրություն
Պատմողը հայտնվում է Օդեսայում՝ մի բազմազգ, աղմկոտ, բայց շատ ջերմ միջավայրում։ Տունը լի է տարբեր ազգերի մարդկանցով՝ հատկապես իտալացիներով։ Բոլորը միասին ճաշում են, երգում, նվագում, պարում։ Տիրում է ուրախ և ընկերական մթնոլորտ, որտեղ մարդիկ հեշտությամբ մտերմանում են։ Դա արվեստով լցված միջավայր է, որտեղ երաժշտությունն ու ծիծաղը միավորում են մարդկանց։
3. Լևոնը՝ ըստ պատմողի
Պատմողը Լևոնին տեսնում է որպես նիհար, գունատ, բայց շատ գեղեցիկ և նուրբ դիմագծերով պատանի։ Նրա աչքերում կա թախիծ, բայց միաժամանակ՝ գրավչություն։ Նա անմիջապես համակրում է նրան և զգում, որ Լևոնը առանձնահատուկ է։
4. Լևոնը՝ ըստ հարևանների
Հարևանները Լևոնին համարում են իսկական արտիստ։ Նրանք ասում են, որ նա արվեստը սիրում է ամբողջ էությամբ։ Նրան բնութագրում են որպես հպարտ, բայց նաև բարի ու հեզ տղա։ Բոլորը սիրում են նրան և գնահատում նրա տաղանդը։
5. Լևոնի հոր մասին և վերաբերմունք
Լևոնի հայրը եղել է թատրոնի վարսավիր և մեծ սիրով էր կապված արվեստին։ Նա սիրահարվել է մի երգչուհու, բայց այդ սերը դարձել է նրա դժբախտության պատճառը։ Նրան ծաղրել են, և նա սկսել է հարբել, կորցրել է աշխատանքը և մահացել հիվանդությունից։ Նա խղճալի կերպար է, բայց նաև թույլ, որովհետև չկարողացավ պայքարել իր կյանքի համար։
6. Լևոնը՝ ըստ մոր պատմածի
Լևոնը փոքր տարիքից դժվար կյանք է ունեցել։ Նա տարբեր աշխատանքներ է փորձել, բայց չի մնացել ոչ մի տեղ, որովհետև միշտ ձգտել է դեպի թատրոն։ Նա դարձել է աֆիշներ բաժանող և ամբողջ ժամանակը անցկացնում է թատրոնում։ Նա բարի է, հեզ, աշխատասեր և շատ է սիրում արվեստը։
7. Վերնագիր
Լևոնը և նրա ծանր ճակատագիրը
8. Լևոնի բնութագիրը ըստ հատվածների
Լևոնը սոցիալապես անապահով է, որովհետև ապրում է փոքր, խեղճ սենյակում, հնամաշ պայմաններում։
Նա համարձակ է, որովհետև փախել է արհեստանոցից և ընտրել իր ճանապարհը։
Նա արվեստասեր է, որովհետև միշտ թատրոնում է և չի բաց թողնում ներկայացումները։
Նա ունի երաժշտական և դիտողական ձիրք, որովհետև շփվում է արտիստների հետ, սովորում նրանցից և հասկանում արվեստը։