Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

1. Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

Աղբակույտ, ամպհովանի, աղբյուր, խաբկանք /բ-պ/ 

Անբիծ,անբասիր, ամփոփել, ամբոխ, անպատճառ /մ-ն/

Տնօրեն, սալորօղի, օդանավ, չոգտվել /օ-ո/ 

Միայն, հեքիաթ, միմյանց, բամիա /իա -յա/ ։ 

2. Գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։ 

Հուշարձան կոթող, հայ ռուսական, փոքր ինչ, մուգ կանաչ, չորսից հինգ, իննսուն ամյա, մանր մունր, սերնդե սերունդ, առ այն, բուժ զննում։ 
Հուշարձան-կոթող (գծիկով՝ երկու գոյականների կապակցություն)
Հայ-ռուսական (գծիկով՝ աշխարհագրական/ազգային հարաբերություն)
Փոքր-ինչ (գծիկով՝ անորոշ դերանվանական բաղադրիչով)
Մուգ կանաչ (անջատ՝ գույնի երանգ նշող բառերը)
Չորսից հինգ (անջատ՝ թվականների կապակցություն)
Իննսունամյա (միասին՝ թվական + հիմք)
Մանր-մունր (գծիկով՝ կրկնավոր բարդություն)
Սերնդեսերունդ (միասին՝ հոլովաձևերով կազմված բարդություն)
Առ այն (անջատ՝ նախդիրով կապակցություն)
Բուժզննում (միասին՝ բաղադրյալ բառ)

3. Նշե՛ք , թե տրված բառերում օ/ո-ն ի՞նչ է արտասանվում։ 

նորաոճ-ո, անձրևորդ-օ, անորակ-օ, փղոսկր-օ։ 

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Ծաղկաշղթա- ծաղիկ — ա — շղթա, ի-ն սղվել է
կենդանական- կենդանի — ական, ի-ն սղվել է
հոգյակ- հոգի — ակ, ի դարձել է յ
գլխավոր-գլուխ — ավոր, ու-ն սղվել է
փախստական-փախուստ — ական, ու-ն սղվել է
գունավոր-գույն — ավոր, յ-ն սղվել է
սառցահատ-սառույց — ա — հատ, ույ-ը սղվել է
մատենադարան- մատյան — ա — դարան, յա-ն դարձել է ե
գերություն-գերի — ություն, ի-ն սղվել է
մանրախնդիր-մանր — ա -խնդիր, այստեղ ը գաղտնավանկի սղում է տեղի ունեցել։ 

5. Գրե՛ք  տրված տառակապակցությունների թվային արժեքները։ 

Ժե-15,  իա-21, մլ-230, ժթ-19

6. Ընդգծե՛ք տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը։ 

Առակագրությունն ունեցել է բանահյուսական ծագում։

Մխիթար Գոշն օգտվել է նաև Եզոպոսի առակներից։

Դավիթը չի կոտորում  Մսրա Մելիքի զորքին։ 

Տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը։ 

7. Տրված թվականների դիմաց գրիր տեսակը։ 

Վեցերորդ-դասական թվական, մեկ երրորդ-կոտորակային թվական, հազարական-բաշխական թվական, քսաներեք-քանակական թվական, ութական-բաշխական թվական, վեց-վեց-բաշխական թվական(կրկնաոր)։

8.  Գրի՛ր տրված բառերի բացատրությունը։ 

Խորշակ-Տաք քամի, տոթաքամի, ահ-Վախ, երկյուղ, մեգ-Մառախուղ, մշուշ, խրթին-Բարդ, դժվարլուծելի, արտևանունք-Թերթերունք, թարթիչ,։ 

9. Գրե՛ք մեկ բարդ համադասական նախադասություն։ 
Արևը մայր մտավ հորիզոնում, և լեռների կատարներին իջավ երեկոյան խաղաղությունը։

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Եթե քրքրենք այդ միության հաշվեմատյանները, հետաքրքիր տեղեկություններ կգտնենք, 

Ա․ բայց այսօր էլ չենք հասցնի, 

Բ․ բայց մենք այդ հնարավորությունը չունենք, 

Գ․ ես վաղուց եմ այդ մասին մտածում։ 

11. Նշի՛ր համեմատությունները։ 

Նա լաց էր լինում աղիողորմ, հետո շունչը պահում էր, ինչպես ջրասուզակը ջրում։ 

Բացում էր աչքերը, որոնք կապույտ էին պայծառ երկնքի պես։

Նայում էր ծովին, որը հասուն արտի նման փռվել էր ընդարձակ տեսադաշտում։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Հուր ու բոց էր թափվում Վանի հրդեհից խուճապահար բնակիչների գլխին։

Քաղաքը հրդեհի էին մատնել Վահան Մամիկոնյանի և Մերուժան Արծրունու՝ Պարսկաստանից բերած զորագնդերը։ 

Ականջը նրա բյուրեղյա նվագին՝ Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։ 

Այս մտքով ոգևորվելով՝ Սմբատն իր մեջ զգում էր մի անսովոր եռանդ։ 

13. Նախադասություններն դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Մարսի վրա քարը շատ երկաթ է պարունակում, իսկ երկաթը ժանգոտվելով կարմրում է։

2. Այստեղ գետինը ծածկված է կարմիր , փոշոտ հողով, որը, քամիներից օդ բարձրանալով, դառնում է վարդագույն ամպեր։ 

3. Մարսը հաճախ անվանում են ,,Կարմիր մոլորակ,,։

4. Ավելի հարմար կլիներ Մարսն անվանել ,,Ժանգոտ մոլորակ,,։ 
3,2,1,4

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։ 

Մենք երախտապարտ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը։ 
Բժշկից — բժշկին

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։ 
զարմացած էր — զարմացած էին

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Տե՛ր, ․․․․․․ նրանց, ովքեր դատում են մեզ,  ․․․․․․․․․․․․․․․․․․․  նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են  ․․․․․․․ դեմ, քո զենքով ու  ․․․․․․․․․․ օգնի՛ր մեզ։ 

 հավատ, կռվի ելնել, ես, դատել 

դատիր, կռիվ ելիր, իմ, հավատով

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն