Posted in Երկրաչափություն 9

Համեմատական հատվածներ

1)Հետևյալ հատվածներից որո՞նք են համեմատական a = 4 սմ և b = 6 սմ հատվածներին.
ա) c = 2 սմ, d = 3 սմ
բ) m = 6 սմ, n = 9 սմ
գ) l = 1 դմ, p = 1,8 դմ:

2)AB և CD հատվածները համեմատական են EF և MN հատվածներին: Գտեք EF-ը, եթե AB = 5 սմ, CD = 8 սմ, MN = 10 սմ:

6.25

3)Եռանկյան a և c կողմերը համեմատական են c և b կողմերին: Գտե՛ք եռանկյան պարագիծը, եթե a = 4 սմ, b = 9 սմ:

4/c=c/9

c²=4*9=36

P=6+4+9=19

4)ABCD զուգահեռագծի անկյունագծերը հատվում են O կետում: Գտե՛ք զուգահեռագծի պարագիծը, եթե CD = 10 սմ, BC/CD = AC/OC:

P=60

5)CD-ն ABC եռանկյան կիսորդն է: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը, եթե BD = 20 սմ, AD = 15 սմ, AC = 21 սմ:

35+21+28=84

6)KP և MN հատվածները DO և AL հատվածներին համեմատական են։ Գտեք AL–ը, եթե KP = 8 դմ, MN = 40 սմ, OD = 1 մ:

50

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականական աշխատանք

05․11․25

Անդրադարձ թվականների շուրջ առաջադրանքին։
Դերանուն․ տեսակները։
Դերանունի նշանակությունը

Դերանվան տեսակները՝
-անձնական
-ցուցական
-հարցական
-հարաբերական
-որոշյալ
-անորոշ
-ժխտական
-փոխադարձ

Անձնական դերանվան հոլովումը, դերանվանական հոլովում․
ուղղական-ես, դու, նա, ինքը մենք, դուք, նրանք, իրենք
սեռական-իմ, քո, նրա, իր մեր, ձեր, նրանց, իրենց
տրական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
հայցական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
բացառական-ինձնից, քեզնից, նրանից, իրենից մեզնից, ձեզնից, նրանցից, իրենցից
գործիական-ինձնով, քեզնով, նրանով, իրենով մեզնով, ձեզնով, նրանցով, իրենցով

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ․ 
Տեքստից գտիր

1.դերանունները, որոշիր տեսակները․
ձեզ -անձնական
մենք — անձնական
մեր — անձնական
մեկին — անորոշ
ով — հարաբերական
դու — անձնական
քեզ — անձնական

2.անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները.
ձեզ — տրական/հայցական
մենք — ուղղական
մեր — սեռական
դու — ուղղական
քեզ — տրական/հայցական

3.թվականները, որոշիր տեսակները․
երկու, երեք, հինգ, յոթ, չորս — քանակական
մի — անորոշ քանակական
մեկական — բաշխական

4.ու հոլովման ենթարկվող երկու բառ.
սրճարան
պատվեր

5.երեք բառ, որի հոգնակին կազմվի -ներ վերջավորությամբ.
սրճարաններ
փաստաբաններ
մարդիկ / մարդներ

6.երեք բառ, որոնց հնչյունների ու տառերի քանակը հավասար չեն.
մտա
միտք
քմահաճ

7.ու ձայնավորի հնչյունափոխություն ունեցող երեք բառ
սրճարան – սրճարանի
մուրացկան – մուրացկանի
սուրճ – սուրճը

8․գրեք ածանցավոր բառ։
ցնցոտիավոր
սրճարան
գեղեցիկ

9.«Կախովի սուրճ» երևույթը բնութագրիր։ Պատկերացրու՝ Հայաստանում կա այդպիսի սրճարան. որքանո՞վ կգործեր այդ մոտեցումը
Դա այն է, երբ մարդը վճարում է սուրճ նաև անծանոթ կարիքավորի համար։
Կարիքավորը գալիս է, հարցնում է՝ «կախովի սուրճ կա՞», ու անվճար ստանում է։
Այո, շատ։ Մարդիկ այստեղ սիրում են բարեգործական նախաձեռնություններ, և նման բան արագ կընդունվեր։

Տեքստ
Տոնինո Գուերա (հեղինակն է)

Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի սուրճը՝ ձմռան ցրտին։
Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։
-Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը մեզ համար, երեքը՝ կախովի։
Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի.
— Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։
-Մի քիչ սպասիր, կտեսնես։
Էլի մարդիկ եկան։ Երկու աղջիկ մեկական սուրճ վերցրին, վճարեցին ու գնացին։ Հաջորդ պատվերը յոթ սուրճ էր՝ տրված երեք փաստաբանի կողմից. երեքն իրենց համար, չորսը՝ «կախովի»։ Մինչ զարմանում էի՝ ինչ բաժին է «կախովի» սուրճերը, վայելում էի արևոտ եղանակն ու հրապարակի կողմում՝ սրճարանի դիմացի գեղեցիկ տեսարանը։ Հանկարծ ցնցոտիավոր մի մարդ, որ մուրացկանի տեսք ուներ, դռնից ներս մտավ ու մեղմորեն հարցրեց.
-«Կախովի» սուրճ չունե՞ք։
Շատ պարզ է. մարդիկ կանխավ վճարում են՝ ի նկատի ունենալով մեկին, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի։ Կախովի սուրճի ավանդույթը սկիզբ է առել Նեապոլից, բայց տարածվել է աշխարհով մեկ։ Իսկ որոշ տեղերում դու կարող ես պատվիրել ոչ միայն «կախովի» սուրճ, այլև սենդվիչ կամ մի ամբողջ նախաճաշ։

Posted in Գրականություն 9

Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

Ինձ համար երջանկությունը մեծ բան չէ։ Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ ընտանիքիս ու ընկերներիս հետ եմ, երբ բոլորը լավ են, և տանը խաղաղ է։ Երբեմն երջանկանում եմ, երբ ինչ-որ բան ինձ մոտ ստացվում է՝ օրինակ՝ լավ գնահատական եմ ստանում կամ ինչ-որ բան եմ սովորում։

Երջանկություն է նաև, երբ անում ես այն, ինչ սիրում ես։ Ես ուրախանում եմ, երբ կարողանում եմ հանգիստ լինել, լսել երաժշտություն կամ պարզապես զբոսնել։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկին օգնել եմ, ու նա ժպտում է, դա էլ է ինձ երջանկացնում։

Իմ կարծիքով՝ երջանկությունը ոչ թե պետք է փնտրել, այլ զգալ ամեն օր՝ փոքր բաների մեջ։ Եթե կարողանում ես ուրախանալ կյանքով, ուրեմն արդեն երջանիկ ես։

Posted in Պատմություն 9

Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը

Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 7. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը
ա/ Հարաբերությունները հարևան երկրների հետ
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 26-33/
Լրացուցիչ նյութեր՝

Առաջադրանք.
Նկարագրե՛ք ՀՀ հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր՝
ա/
 Հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։
Հյաստանի և Վրաստանի միջև առաջացան սահմանային վեճեր՝ Լոռու և Ջավախքի շուրջ։ Կարճատև պատերազմից հետո ստեղծվեց չեզոք գոտի բրիտանացիների միջնորդությամբ։
Այսօր՝ հարաբերությունները բարիդրացիական են․ կան տնտեսական և մշակութային կապեր։ Որոշ սահմանային հարցեր դեռ լուծման փուլում են։

բ/ Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։
1918-1920 թթ․ – Թեժ վեճեր էին Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ։ Կային զինված բախումներ։
Այսօր՝ հարաբերությունները բացակայում են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և սահմանային խնդիրները դեռ հիմնական հարցերից են։ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման։

գ/ Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։
1918-1920 թթ․ – Օսմանյան Թուրքիայի հետ հարաբերությունները թշնամական էին։ 1920 թ․ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ծանր հարված եղավ Հայաստանի համար։
Այսօր՝ հարաբերությունները դիվանագիտական մակարդակով բացակայում են, սահմանը փակ է։ Խնդիրներն են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին։


դ/ Հայ-իրանական հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր /բլոգային աշխատանք/․
1918-1920 թթ․ – Իրանը պահպանեց բարիդրացիական և չեզոք դիրք։ Կային առևտրային կապեր։
Այսօր՝ հարաբերությունները բարեկամական են։ Կա բաց սահման, համագործակցություն էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում։ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից է։

Posted in Քիմիա 9

Տնային առաջադրանք

1. Քրոմ մետաղն առաջացնում է երեք օքսիդ, որոնցում ցուցաբերում է 2, 3 և 6 վալենտականություններ: Ներկայացրեք այդ օքսիդների բանաձևերը: CrO, Cr2O3, CrO3 2. Ազոտական թթվի հետ փոխազդում են հետևյալ շարքերից մեկի նշված օքսիդները
1. FeO, CO₂ 3. KO, PO
2. ZnO, SO 4. MgO, CuO 

3. Կազմե՛ք (+6), P(+5), C(+4) տարրերի (փակագծերում նշված են օքսիդացման աստիճանները) օքսիդների և դրանց համապատասխանող  թթուների բանաձևերը: P2O5->H3PO4 CO2->H2CO3

4. Հաշվեք տարրերի զանգվածային բաժինները հետևյալ օքսիդներում MgO, AL2O3, SO3: w(Mg)=1*24/40*100=60 w(O)=1*16/40*100=40 w(Al)=2*27/102*100=52.94 w(O)=3*16/102*10047.5 w(S)=1*32/80*100=40 w(O)=3*16/80*100=60

5. Որոշ զանգվածով ծծմբի(VI) օքսիդը լուծել են 92 գ ջրում, որի հետևանքով ստացվել է ծծմբական թթվի 100 գ լուծույթ: Որոշեք թթվի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում։ 9,8

6. 8 գ երկաթի(III) օքսիդը «լուծելու» համար այն մշակել են աղաթթ վի 10 %-անոց լուծույթով։ Գտե՛ք ծախսված լուծույթի զանգվածը: 80

Posted in Ֆիզիկա 9

Էլեկտրական երևույթներ

§8. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

§9. ՀՈՍԱՆՔԻ ՈՒԺ: ԱՄՊԵՐԱՉԱՓ

§10. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ: ՎՈԼՏԱՉԱՓ

Հարցեր և առաջադրանքներ

1. Նկարագրե՛ք փորձեր, որտեղ դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը։ Ո՞ր սարքերում են օգտագործում հոսանքի ջերմային ազդեցությունը:
Լարը տաքանում է, երբ հոսանք է անցնում։ Օգտագործվում է սալիկներում, երկաթներում, ջրատաքացուցիչներում։

2. Ի՞նչ փորձով կարելի է դիտել հոսանքի քիմիական ազդեցությունը: Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:
Լուծույթի միջով հոսանք անցնելիս առաջանում է նյութերի բաժանում (էլեկտրոլիզ)։ Օգտագործվում է մետաղներ ծածկելու համար։

3. Նկարագրե՛ք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող որևէ փորձ: Ինչո՞ւ են մագնիսական ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:
Հոսանքը ստեղծում է մագնիսական դաշտ, ասեղը շեղվում է։ Սա հոսանքի գլխավոր ազդեցությունն է։

4. Ի՞նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի կենսաբանական ազդեցությունը։
Կարող է ազդել մարդու մարմնի վրա՝ առաջացնել կծկում կամ վնաս։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:
Հոսանք, որի ուժը չի փոխվում։

2. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, ո՞րն է նրա միավորը:
Ցույց է տալիս, թե մեկ վայրկյանում ինչքան լիցք է անցնում։
I=q/tI = q / tI=q/t


3. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:
q=I•t

4. Ինչպե՞ս են սահմանում լիցքի միավորը` կուլոնը:
1 ամպեր հոսանքը 1 վայրկյանում տանում է 1 կուլոն լիցք։

5. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ:
Սարք է հոսանքի ուժը չափելու համար։

6. Ինչպե՞ս են շղթայում միացնում ամպերաչափը:
Միացնում են շղթայի մեջ հերթականորեն։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանքը կատարում է աշխատանք՝ տաքացնելով կամ շարժելով բաներ։

2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրե՛ք լարումը սահմանող բանաձևը:
Ցույց է տալիս, թե մեկ լիցքի վրա որքան աշխատանք է կատարվում։
U=A/qU = A / qU=A/q

3. Ինչպե՞ս են սահմանում լարման միավորը՝ վոլտը։ Լարման ի՞նչ միավորներ են գործածական:
Երբ 1 կուլոնի համար կատարվում է 1 ջոուլ աշխատանք։

4. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Սարք է լարումը չափելու համար։

5. Ինչպե՞ս են վոլտաչափը միացնում շղթայի հետազոտվող տեղամասին:
Միացնում են շղթայի հատվածին զուգահեռ։

Posted in Աշխարհագրություն 9

Ջրագրությունը։ Լճերը։ Սևանա լիճ

1.Ի՞նչ ծագում ունեն ՀՀ տարածքի լճերը։Ինչո՞վ է դա պայմանավորված: 
Լճերի խագումները շատ բազմազան են, օրինակ՝ տեկոնահրաբխային, տեկտոական,հրաբխային և այլն:

2.Նշել Սևանա լճի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը։
ՀՀ-ի ամենամեծ լիճն է, ջուրը քաղցրահամ է: Սնվում է 28 գետերից և նրանից սկիզբ է առնում մեկ գետ՝ Հրազդանը: Ամենամեծ խորությունը 98,9 մ է: Մակերեսը՝1416 կմ², իսկ հայելու բարձրությունը 1916 մ:

3.Նշել Սևանա լճի տնտեսաաշխարհագրական դիրքը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։ Ոռոգելի հողերի ընդարձակման համար, էներգետիկ կայուն բազան:

4.Նշել լճեր, որոնք ունեն հրաբխային և սառցադաշտային ծագում։ Հրաբխային ծագում՝ Աժդահակ լիճը, Արմաղանի լիճը: Սառցադաշտային լճերը՝ Պարզ լիճ, Քարի լիճ, Սև լիճ և այլն:

Posted in Հանրահաշիվ 9

Ֆունկցիայի գրաֆիկի տեղաշարժերը

1)y=f(x−166) ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է y=f(x) ֆունկցիայի գրաֆիկը տեղաշարժել 166 միավորով դեպի՝

  • վերև
  • ձախ
  • աջ
  • ներքև

2)Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե y = 6x17 ֆունկցիայի գրաֆիկը Ox առանցքի ուղղությամբ տեղաշարժել 16 միավորով դեպի ձախ:

y=6(x+16)^17

3)y=1/2(x−198)13 + 62 ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է y = 1/2x13 ֆունկցիայի  գրաֆիկը տեղաշարժել 198 միավորով

  • x-երի առանցքի ուղղությամբ դեպի ձախ
  • x-երի առանցքի ուղղությամբ դեպի աջ
  • y-երի առանցքի ուղղությամբ դեպի վերև
  • y-երի առանցքի ուղղությամբ դեպի ներքև

և  62 միավորով

ա)x-երի առանցքի ուղղությամբ դեպի աջ

բ)y-երի առանցքի ուղղությամբ դեպի ներքև

գ)x-երի առանցքի ուղղությամբ դեպի ձախ

դ)y-երի առանցքի ուղղությամբ դեպի վերև

4)Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե  y=10x3 ֆունկցիայի գրաֆիկը Oy առանցքի ուղղությամբ 8 միավորով տեղաշարժվի դեպի վերև:

y=10(x)^3+8

5)Նկարում պատկերված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը։ Գծե՛ք f(x — a) ֆունկցիայի գրաֆիկը.
ա)a = 3
բ)a = 2
գ)a = — 1
դ)a = 3
ե)a = — 2
զ)a = 4
է)a = -3
ը)a = -2

6)Նկարում պատկերված է f(x — 2) ֆունկցիայի գրաֆիկը: Գծե՛ք f(x) ֆունկցիայի գրաֆիկը.

7)Գտնել A ∩ B բազմությունը, եթե A = {0; 3; 4; 6}, B = {3; 6; 9}։

{3;6}

8)Գտնել A ∩ B բազմությունը, եթե A = {1; 3; 6; 9}, B = {5; 6; 8}։

{6}

9)Գտնել A U B բազմությունը, եթե A = {0; 1; 2; 4}, B = {1; 2; 5}։

{0;1;2;4;5}

10)Գտնել A U B բազմությունը, եթե A = {0; 3; 6; 9}, B = {0; 3; 8}։

{0;3;6;8;9}

11)Գտնել A U B բազմությունը, եթե A = {7}, B = {4; 6}։

{4;6;7}