Posted in Աշխարհագրություն 9

Դաս 26 Աշխատանքային ռեսուրսներ

Դասի հղումը

Պատասխանել հարցերին’

1.Բացատրել <<աշխատանքային ռեսուրսներ>> և <<տնտեսապես ակտիվ բնակչություն>> հասկացությունը:
Աշխատանքային ռեսուրսներ նշանակում են երկրի բոլոր այն բնակչությունն, որը կարող է աշխատել և մասնակցել արտադրության գործընթացին, ներառյալ ակտիվ ու պասիվ աշխատունակ մարդիկ: Տնտեսապես ակտիվ բնակչություն են համարվում նրանք, ովքեր աշխատում են կամ պաշտոնապես փնտրում են աշխատանք։

2.Նշե’լ ՀՀ աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական բնութագիրը:
ՀՀ աշխատանքային ռեսուրսները բնութագրվում են քանակական և որակական հատկանիշներով. Քանակապես ընդգրկում են շուրջ մեկ միլիոն և ավելի աշխատունակ բնակչություն, որակապես՝ տարբեր կրթական մակարդակ ունեցող, տարբեր մասնագիտական հմտություններով և առողջական վիճակով մարդիկ։

3.Ի՞նչ փոփոխություն է կրել ՀՀ բնակչության զբաղվածության կառուցվածքը:
ՀՀ բնակչության զբաղվածության կառուցվածքը փոփոխություն է կրել. անցել է գյուղատնտեսությունից արդյունաբերության և ծառայությունների ոլորտների կողմ, ավելացել է մասնագիտական աշխատողների թիվը, նվազել է գյուղական զբաղվածությունը, աճել է քաղաքային բնակչության զբաղվածությունը։

Posted in Աշխարհագրություն 9

Դաս 25.Բնակչության կազմը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը։
Բնակչության կազմը բնութագրվում է սեռով, տարիքով, ազգային կազմով, կրթական և սոցիալական ցուցանիշներով, ինչպես նաև բնակչության տարածքային բաշխվածությամբ։

2.Որո՞նք են ՀՀ_ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ի՞նչ իրավունքներից են օգտվում։
ՀՀ-ում բնակվում են ազգային փոքրամասնություններ, ինչպիսիք են ռուսները, եզդիները, ասորիները, ուկրաինացիները և այլք, որոնք օգտվում են ազգային, լեզվական և մշակութային ինքնության պահպանման իրավունքից, կարող են ստեղծել կրթական և կրոնական կազմակերպություններ և մասնակցել համայնքային ու պետական կառավարմանը։

3.Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը, ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի։
ՀՀ բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, որ երեխաների շրջանում տղամարդիկ և կանայք մոտավորապես հավասար են, միջին և բարձր տարիքում գերակշռում են կանայք, քանի որ տղամարդկանց կյանքի տևողությունը սովորաբար կարճ է։

4.Ինչպիսի՞ն է ՀՀ ուրբանիզացման մակարդակը։
Ուրբանիզացման մակարդակը ցույց է տալիս, որ բնակչության մեծ մասը ապրում է քաղաքներում, իսկ մնացածը՝ գյուղերում։

Posted in Աշխարհագրություն 9

Դաս 24 ՀՀ բնակչության թվի բնական և մեխանիկական շարժերը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության բնապահպանության թվի բնական շարժը:
Հայաստանի Հանրապետության բնակչության բնական շարժը այժմ ունի նվազման միտում, քանի որ ծնելիությունն ավելի ցածր է, քան մահացությունը։ Սա բերում է բնակչության բնական կրճատման։

2.Ինչպիսի՞ն են ՀՀ բնակչության բնական շարժի տարածքային տարբերությունները:
Բնական շարժի տարածքային տարբերությունները մեծ են։ Երևանում ծնելիությունը համեմատաբար ավելի բարձր է, իսկ շատ մարզերում՝ հատկապես սահմանամերձ և լեռնային շրջաններում, ծնելիությունը ցածր է, իսկ արտագաղթը՝ շատ։ Այդ պատճառով մարզերում բնակչությունը արագ նվազում է։

3.Ինչպե՞ս է կազմակերպված ներգաղթի դերը ՀՀ բնակչության թվաքանակի աճի մեջ:
Ներգաղթը կարող է որոշ չափով լրացնել բնակչության կրճատումը, որովհետև Հայաստան վերադարձող կամ նոր եկող մարդիկ ավելացնում են բնակչության թիվը։ Սակայն ներգաղթը վերջին տարիներին քիչ է, ու դրա ազդեցությունը ընդհանուր աճի վրա մեծ չէ։

4.ՀՀ բնակչության թվի աճի համար մոտակա տարիներին ինչպիսի՞։ պայմաններ և նախադրյալներ են անհրաժեշտ:
Բնակչության աճի համար պետք են փայմաններ, որոնք կխթանեն ծնելիությունը և կնվազեցնեն արտագաղթը։ Դրանք են՝ կայուն տնտեսություն, աշխատատեղեր, անվտանգություն, երիտասարդ ընտանիքների աջակցություն, մատչելի բնակարան, առողջապահական ու սոցիալական ծառայությունների բարելավում։ Առանց այդ պայմանների բնակչության թվի աճը դժվար կլինի ապահովել։

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ_ն բնակչությունը, ընդհանուր ակնարկ

Դասի թեման’ ՀՀ_ն բնակչությունը, ընդհանուր ակնարկ: Թվաքանակի շարժընթացը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին՛

1.Որքա՞ն է հայերի թիվը ամբողջ աշխարհում, ինչպե՞ս է այն բաշխվում:
Ամբողջ աշխարհում հայերի թիվը մոտ 10-11 միլիոն է։ Հայաստանի Հանրապետությունում ապրում է մոտ 3 միլիոն մարդ, իսկ մոտ 7-8 միլիոնը բնակվում է սփյուռքում․ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և տարբեր եվրոպական երկրներում։

2.Ըստ բնակչության թվաքանակի ինչպիսի՞ պետություն է ՀՀ_ն:
Բնակչության թվաքանակով Հայաստանը փոքր պետություն է, որովհետև այստեղ բնակչությունը քիչ է համաշխարհային միջինի համեմատ։

3.Ինչպիսի՞ տատանումներ են եղել բնակչության շարժընթացի հետ վերջին 180 տարիների ընթացքում:
Վերջին 180 տարվա ընթացքում եղել են մեծ տատանումներ․ 19-րդ դարում բնակչությունը քիչ էր և քիչ էր աճում, 20-րդ դարի սկզբին մեկ անգամ կտրուկ նվազեց ցեղասպանության պատճառով, ապա խորհրդային տարիներին արագ աճեց։ Անկախությունից հետո՝ 1990-ականներին, բնակչությունը նվազեց արտագաղթի պատճառով, իսկ մեր օրերում աճը դանդաղ է։

4.20_րդ դարի սկզբի իրադարձություններն ինչպե՞ս ազդեց ՀՀ ներկա տարածքի բնակչության թվաքանակի փոփոխության վրա:
20-րդ դարի սկզբի իրադարձությունները՝ հատկապես Հայոց ցեղասպանությունը, կտրուկ նվազեցրին հայության ընդհանուր թիվը։ Շատ արևմտահայեր գաղթեցին և հաստատվեցին Արևելյան Հայաստանում, ինչի հետևանքով ՀՀ ներկայիս տարածքում բնակչությունը մասամբ աճեց ներգաղթի հաշվին, բայց ամբողջ ժողովուրդը ընդհանուր առմամբ մեծ կորուստ կրեց։

Posted in Աշխարհագրություն 9

Հատուկ պահպանվող տարածքներ։ ՀՀ <<Կարմիր գիրքը>>

Դասի հղումը

Դիտել տեսանյութը

Դիտել տեսանյութը

Պատասխանել հարցերին

1.Ինչու՞ է ՀՀ_ում հատուկ պահպանվող տարածքներ առանձնացվել։ Ի՞նչ չափանիշներով են դրանք միմյանցից տարբերվում։
ՀՀ-ում հատուկ պահպանվող տարածքներ են ստեղծվել, որպեսզի պաշտպանեն բնությունն ու հազվագյուտ բույս–կենդանիները։ Տարածքները իրարից տարբերվում են նրանով, թե ինչ են պաշտպանում և մարդկանց ինչքան են թույլ տալիս այցելել։

2.Թվարկե’լ և գրե’լ ՀՀ_ում ազգային պարկերն ու արգելոցները։
Ազգային պարկեր՝ Դիլիջանի, Սևանի, Արևիքի, Արփա գետի ավազանի։
Արգելոցներ՝ Խոսրովի անտառ, Շիկահող, Ջերմուկ, Էրիավան։

3.Բնութագրե’լ Խոսրովի և Շիկահողի արգելոցը։
Խոսրովի արգելոցը շատ հին է, ունի տարբեր կենդանիներ ու բույսեր և գեղեցիկ լեռնային բնություն։
Շիկահողի արգելոցը Սյունիքում է, ունի խիտ անտառներ և այնտեղ ապրում են արջեր, եղնիկներ ու այլ կենդանիներ։

Posted in Աշխարհագրություն 9

Հողային ծածկույթը և բուսական աշխարը

Պատասխանել հարցերին

1․Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքի հաղային տիպերի բազմազանությունը։
Հայաստանում հողերը բազմազան են, որովհետև երկիրը լեռնային է, բարձրությունները տարբեր են, կլիման տարբեր գերեզմաններում տարբեր է, քարերի ու հողի նյութերը տարբեր են, և բույսերն էլ ամեն տեղ միանման չեն։

2․Նշե’լ Հանրապետությունում ամենատարածված հողային տիպերը։
Շագանակագույն հողեր, սևահողեր, լեռնային անտառային հողեր, մորենի հողեր։

3․Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը։
Բազմազանությունն առաջացել է, որովհետև բարձրությունները զգալիորեն փոխվում են, կլիման շատ տարբեր է, Հայաստանը անցումային տարածք է տարբեր տարածաշրջանների միջև, և երկրում կան բազմաթիվ լեռնային ու հովտային լանդշաֆտներ։

4․Թվարկե’ք ՀՀ բուսականության վերընթաց գոտիները։
Անապատային և կիսաանապատային գոտի, տափաստանային գոտի, անտառային գոտի, ենթալպյան գոտի, ալպյան գոտի։

Posted in Աշխարհագրություն 9

Ջրագրությունը։ Լճերը։ Սևանա լիճ

1.Ի՞նչ ծագում ունեն ՀՀ տարածքի լճերը։Ինչո՞վ է դա պայմանավորված: 
Լճերի խագումները շատ բազմազան են, օրինակ՝ տեկոնահրաբխային, տեկտոական,հրաբխային և այլն:

2.Նշել Սևանա լճի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը։
ՀՀ-ի ամենամեծ լիճն է, ջուրը քաղցրահամ է: Սնվում է 28 գետերից և նրանից սկիզբ է առնում մեկ գետ՝ Հրազդանը: Ամենամեծ խորությունը 98,9 մ է: Մակերեսը՝1416 կմ², իսկ հայելու բարձրությունը 1916 մ:

3.Նշել Սևանա լճի տնտեսաաշխարհագրական դիրքը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։ Ոռոգելի հողերի ընդարձակման համար, էներգետիկ կայուն բազան:

4.Նշել լճեր, որոնք ունեն հրաբխային և սառցադաշտային ծագում։ Հրաբխային ծագում՝ Աժդահակ լիճը, Արմաղանի լիճը: Սառցադաշտային լճերը՝ Պարզ լիճ, Քարի լիճ, Սև լիճ և այլն:

Posted in Աշխարհագրություն 9

Ջրագրությունը: Գետերը

1.Գնահատել ՀՀ ջրային հաշվեկշիռը։

Մուտք գործող և հեռացող ջրային տարեկան հաշվեկշիռը մոտ 18.5 մլրդ մ³ է, բայց դրա կեսը գոլորշիանում է, իսկ մնացածը վերածվում գետերի, գետակների, կուտակվում է լճերում և այլն: Այսինքն վերականգնվող է մոտ 8.5 մլրդ մ³-ը:

2.Որո՞նք են ՀՀ գետերի հիմնական հաշվեկշիռը։

Դրանք հիմնականում սնվում են ձնհալներով, անձրևային և ստորերկյրա ջրերով:

3 Ի՞նչ տարբերություն կան Կուր և Արաքսի համակարգերին պատկանող գետերի սնման պայմանների ու դրանց հոսքի ռեժիմների միջև։

Կուր գետը հիմնականում սնվում է ձնհալներից, իսկ Արաքսը նաև սնվում է  անձրևներից:

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ կլիմայի վերընթաց գոտիականությունը

ՀՀ կլիմայի վերընթաց գոտիականությունը

Դաս 13 հղումը

Պատասխանել հարցերին

1.Նշե’լ ՀՀ կլիմայագոյացնող գործոնները։
Հեռավորությունը ծովից (Հայաստանը ծովից հեռու է, դրա պատճառով կլիման մայրցամաքային է)
Լեռնաշխարհը (բարձրությունները փոխում են ջերմաստիճանն ու տեղումները)
Լեռնաշղթաների ուղղությունը և բարձրությունը (ազդում են քամիների և տեղումների վրա)
Հյուսիսային և հարավային օդային հոսանքները (տաք և ցուրտ հոսանքները)

2.Նշել մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։
Ջերմաստիճանը իջնում է լեռնաշղթերի բարձրանալուն պես (սառչում է բարձրադիր տարածքներում)
Տեղումները ավելի շատ են լեռնային շրջաններում, քան գոգավորություններում
Հարավային կողմում ջերմաստիճանը բարձր է, իսկ հյուսիսում՝ ցածր
Խոնավությունը բարձրանում է լեռների հարավային կողմերում և նվազում՝ ներքին գոգավորություններում

3.Ինչու՞ են ՀՀ ներքին գոգավորություններում ավելի քիչ տեղումներ ստանում, քան եզրանյին լեռնաշղթաները։
Լեռնաշղթաները կանգնեցնում են ամպերի անցումը, արդյունքում ամպերը խտանում են և տեղումներ են իջեցնում լեռնաշղթաների վրա։ Ներքին գոգավորություններում ամպերը արդեն չորանում են ու տեղումներ քիչ են լինում։

4.Քանի՞ վերընթաց գոտի գիտենք ՀՀ_ում։
ՀՀ-ում կա 3 վերընթաց գոտի՝ ցածրադիր (մինչև 800 մ), միջին (800-1800 մ), և բարձրադիր (1800 մ-ից վերև)։

Posted in Աշխարհագրություն 9

Երկրաբանական կառուցվածքը Օգտակար հանածոները

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ գործոնների ազդեցությամբ է ձևավորվել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։

Ամենասկզբում այն եղել է ծովի հատակ որից հետո ծովի հատակը բարձրացել է վերածվել ցամաքի, որից հետո նորից ծածկվել է ծովով ապա դարձել ցամաք: Այդ գործողությունները ուղեկցվել են հրաբխով: Նաև այդ գործողությունների ընթացքում երկրակեղևի վրա առաջացել են լեռնային համակարգեր:

2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը։

Երկրաբանական պայմանները և ռելիեֆը շատ բազմազան են, այդ պատճառով մենք ունենք տարբեր օգտակար հանածոներ:
3.Նշել մետաղային և ոչ մետաղային օգտակար հանքատեսակների օրինակներ։

Մետաղներից շատ են գունավոր մետաղները՝պղինձ,կապար, ալյումին, ցինկ և այլն: Ոչ մետաղներից շատ են տուֆը,բազալտը, մարմարը, տարբեր կավերը և այլն:

4.Նշել օգտակար հանածոների նշանավոր հանքավայրեր։

Պղնձի խոշոր հանքավայրերն են Ալավերդին և Կապանը, հայտնի են Ագարակի և Քաջարանի հանքավայրերը:  Երկաթի աղբյուր են Աբովյանի, Հրազդանի և Սվարանցի հանքերը: Տուֆինը Արագածի լանջերը, Շիրակը, Մերձերևանյան շրջանները: