Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Թումանյանի բանաստեղծությունները: Ընթերցել, վերլուծել։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրել Թումանյանի ստեղծագործություններից մեկը, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել , տեղադրել բլոգում: Կարող է լինել մեդիաընթերցում,  հեքիաթի բեմադրություն, ընտանեկան ընթերցում և այլն: 
Ամառվա գիշերը գյուղում
https://www.youtube.com/shorts/f59km35cpCs

Ընտրությամբ որևէ բանաստեղծություն սովորել անգիր։ 
Ամառվա գիշերը գյուղում

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի Նախերգանքը։ 

1.Մեկնաբանիր տողերը՝

Ա Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Մարդը անվերջ չի ապրում, բայց նրա գործը մնում է պատմության մեջ և միշտ հիշատակվում է:

Բ․ Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Չար մարդու արած չար գործն էլ է հիշվում միշտ, մեծ վատության պատճառով: Ինչքան էլ մարդը քեզ մոտիկ լինի նրա վատությունը միշտ կհիշվի:

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անհասկանալի բառեր չկան

  1. Քո մեկնաբանությամբ գրի՛ր հեղինակի ասելիք ։

Պետք է միշտ անել լավ գործ, նույնիսկ եթե մեր դուրը չեն գալիս որոշ բաներ:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի 1-6 մասերը։

  1. Բնութագրի՛ր Թաթուլին։

Ես կարծում եմ նա հավատարիմ էր, քաջ, խելամիտ և այլն

  1. Մեկնաբանի՛ր այս տողերը՝

Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Ես կարծում եմ տողերը ասում են, որ մարդը շատ դժվարություններ է ունենում, բայց եթե անհաղթ է այդպես անհաղթ էլ կմնա:

  1. Դո՛ւրս գրիր Թմկա տիրուհուն ներկայացնող տողերը։

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման…

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,

Որ չես կարենում էսքան ժամանակ։

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝

Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

  1. Առանաձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ

չկան

Posted in Գրականություն

Փարվանա

Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ:Աղջկա ցանկությամբ նա հրավիրում է կովկասի բոլոր կտրիճներին, որ իրենց շնորհքը և ուժը փորձեն աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի ով է արժանի իր աղջկան:Մրցությանը եկած կտրիճները նրան առաջակրում էին բերել <<անգին քարեր, ոսկի, գոհարներ, աստղեր>>:Բայց աղջիկը չի ընդունում իրենց առաջարկները այլ ասում է,թե ով բերի անշեջ կրակը նա էլ կլինի իր ընկերը: Աղջիկը սպասում է սպասում, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել անշեջ հուրը։ 

Այդպես նա երկար տարիներ սպասում է: Վերջ ի վերջո նրա հույսը մարում է և նա սկսում է լացել: Այնպես ուժգին է լացում, որ ամբողջ քաղաքը ողողվում է արտասուքով և գոյանում է Փարվանա լիճը:

Իսկ անմար հուրը փնտրող կտրիճները շատ շտապելուց վերածվում են թիթեռների և մինչ հիմա հուր ու կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն այն Փարվանայի մոտ, բայց անմիջապես այրվում են իրենց շտապողականությունից։

Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը:

Բալլադը չափածո գրված վիպեգրական բանաստեղծություն է: Դրա մեջ լեգենդի տեսքով ներկայացված են հեղինակի մտորումները:

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում

Անգիր սովորած բանաստեղծությունների ներկայացում։  

Կարդա՛ ,,Ինչպես Թումանյանը կտավներ,, փրկեց,, :  

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը: 

1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները: 
Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ 

2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն: Պատմվածքում աղքատի և հարուստի տարբերությունը զգացվում է այն պահից, երբ ուսումնարան գնալուց աղքատները գումար չունեին սովորելու, իսկ հարուստներն՝ ունեին։ Իրականում անընդհունելի է երեխաների մեջ դնել տարբերություն, սակայն ուրիշ լուծում տալն էլ է դժվար, իսկ երեխաներին սովորել էլ էր պետք։ Ցավալի է, որ այդ իրավիճակում տուժում են ընկերները, մեկը մյուսից հեռանալով, կամ չարաշահելով հարուստ ընկերոջը։ Ամբողջ պատմվածքի ընթացքում զգացվում է այդ խորթությունը միմյանց հանդեպ՝ հարուստի ու աղքատի։ Ախր դեռևս դրա մասին չիմանալուց առաջ նրանք հավասար և մոտիկ ընկերներ էին։

3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ: 
Պատմվածքը շատ ցավեցրեց ինձ, երբ ընկերները իրար հետ խորթացան։ Տղան, ով այդ ամենը պատմում էր, չունենալով մեղավորություն, որ ավելի շատ հնարավորություններ ուներ քան մյուսները, մեծ հարված ստացավ ընկերոջից։ Ընդհանրապես կյանքում էլ է, եզակի, բայց հանդիպում նման դեպքեր, որի մեղավորը չկա։ Ավելի ճիշտ կլիներ անտեսել այդ տարբերակումը և նույն ընկերական հավասար կապը պահել։

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ բանաստեղծությունը.

Ա՛խ, ես երանի

Կայծակ լինեի,

Որոտ-ճայթյունով

Մըռայլ ամպերից

Ժայթքեի ըմբուսո,

Զարկեի ուժգին,

Պատռեի խավար

Կամարը երկնի,

Ցույց տայի մարդուն

Գաղտնիքը վերին,

Որ տեսներ՝ այնտեղ

Ի՞նչ բան կա ահեղ,

Կամ Ո՞վ է նըստած

Եվ ո՞ւր է Աստված…

 Բացատրի՛ր բառերը՝ որոտ, ըմբոստ, ահեղ, զարկել։ 

Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Շարադրություն գրի՛ր ,,Երանի ես…,,վերնագրով: 

Ես կուզենայի…

Ես կցանկանայի ճանապարհորդել աշխարհով մեկ, բացահայտել նոր մշակույթներ, զգալ բնության բազմազանությունը և հանդիպել զարմանալի մարդկանց: Աշխարհն այնքան հարուստ է և բազմազան, որ յուրաքանչյուր ճամփորդություն խոստանում է լինել յուրահատուկ և հետաքրքիր:

Ես կցանկանայի լինել մի գլոբալ շարժման մի մասը, որը պաշտպանում է շրջակա միջավայրը և պայքարում ապագա սերունդների համար բնությունը պահպանելու համար: Իմ աչքում ոչինչ ավելի կարևոր չէ, քան հոգ տանել մեր մոլորակի մասին և ստեղծել կայուն ապագա:

Ես կցանկանայի խորը պատկերացում կազմել իմ և աշխարհում իմ տեղի մասին: Ես կցանկանայի զարգանալ որպես մարդ, ձգտել իմ նպատակներին ու երազանքներին, օգտակար լինել հասարակությանը։

Կցանկանայի ուրախություն և երախտագիտություն ապրել իմ կյանքի յուրաքանչյուր օրվա համար, գեղեցկություն գտնել պարզ պահերին, գնահատել երջանկության և ուրախության պահերը, որոնք ինձ բերում են իմ հարազատ և հարազատ մարդիկ:

Ի վերջո, ես կուզենայի, որ իմ կյանքը լցված լինի իմաստով և նշանակությամբ, որպեսզի կարողանամ իմ հետքը թողնել պատմության վրա, ազդել ինձ շրջապատող աշխարհի վրա և ոգեշնչել ուրիշներին բարի գործեր կատարել և դրական փոփոխություններ կատարել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Դիտել Թումանյանի մասին պատմող ֆիլմը, նշումներ անել: 

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  • Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:
    Գարնան սերը
  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:
    Գարնան ծաղիկները բացվելեն:
    հեղինակը սիրահարվել է:
  • Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:
    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
  • Գրի՛ր շարադրություն ,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,, վերնագրով։ 
  • Գարունը տարվա կախարդական եղանակ է, երբ բնությունը արթնանում է ձմեռային քնից և կենդանանում վառ գույներով ու բույրերով: Ահա մի շարադրություն այն մասին, թե ինչպես է գարունը լուսավորում այդքան շատ ծաղիկներ.
  • Գարունն այնքան գույներ էր լուսավորում, որ թվում էր, թե ամբողջ աշխարհը նոր կյանքով կենդանացավ: Ձմռան երկար ամիսներից հետո Երկիրն արթնացավ արևի մեղմ շողերի տակ, և բնության յուրաքանչյուր անկյուն ականատես եղավ այս հիասքանչ վերափոխմանը:
  • Ծաղկի նուրբ թերթիկները արթնացել են ձմեռումից՝ ծաղկելով վառ գույներով և արձակելով յուրահատուկ բուրմունք։ Բարձրանալով ձյան ու սառույցի շերտերի տակից՝ նրանք հիանում էին իրենց գեղեցկությամբ՝ կարծես նորից հանդիպելով արևին։
  • Դաշտային մարգագետիններն ու անտառների եզրերը վերածվել են գունագեղ բծերի ծովի, ասես նկարիչն իր գլուխգործոցը նկարել է կտավի վրա։ Այստեղ ծաղկել են ելակներն ու ձնծաղիկները, անեմոններն ու կակաչները զվարթ օրորվել են՝ ստեղծելով գույների յուրահատուկ կալեիդոսկոպ։
  • Անտառները լցված էին թռչունների երգով՝ ոգեշնչված տարվա այս հրաշալի եղանակով։ Նրանք փայլատակում էին վառ փետուրներով և երգում իրենց մեղեդիները, կարծես բոլորին հրավիրելով վայելելու գարնանային այս հեքիաթը։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛  ,,Մթնշաղի անուրջներ,,  շարքի բանաստեղծությունները, առանձնացրո՛ւ քեզ դուր եկածները, գրի՛ր , թե ինչի մասին են, ինչ զգացումներ են արտահայտում։ 

Աշուն
Բանաստեղծության տողերը հավանաբար կենդանացնում են արշալույսի, ամպերի միջով ճեղքող արևի առաջին շողերի և բնության քնից զարթոնքի պատկերները։ Զգացմունքները, որոնք կարող են արտահայտվել այս հատվածներում, ներառում են հույս, նորացում, հիացում բնության գեղեցկությամբ և ուրախություն նոր օր սկսելու համար:




Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն

Գարնան քաղաքում

 Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,

Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,

Փայլում են տներն արևի փոշում,

Երկինք են պարզվում ծառերը վտիտ…

Դեռ չչորացած բուլվարի վրա

Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.

Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա

Եվ հայացքները նետ են իրար դեմ…

Մայթի քարերը հարազատ են քեզ —

Քեզ նոր է թվում երգը հնամյա.

Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,

Եվ տխրությունդ անուշ է հիմա…

Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,

Տիկիններ շքեղ և ծիծաղելի —

Բոլորը հիմա սիրելի են քեզ,

Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…

Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,

Բացվում են հիմա արևի փոշում.

Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,

Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,

Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,

Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:

Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
    Անհասկանալի բառեր չկան
  • Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:
    Գարնան քաղաքում, փողոցը աղմուկոտ էր, բոլորը ժպտուն էին, տները պսպղում էին արևի շողերից, երկինքը պարզ էր և պայծառ։ Քեզ զգում ես ազատ և ուրախ։

    Կարդա՛ Երաժշտությունը կյանքից լավ է։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)
  •  ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից  ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորեք անգիր, ձյանագրեք կամ տեսագրեք ձեր ընթերցումը ՝ հրապարակելով բլոգում։ 
Posted in Գրականություն

Գրականություն

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

  1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր- ծայր չունեցող, ցնորք- երևակայական պատկեր, լուսեղեն- լւյսից բաղադրված :

    2. Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:

    Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
    Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
    — Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
    Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
    Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
    Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

    Ստեղծագործության այս հատվածով ուզում է ասել, որ գիշերվա մութը լի պայծառ աստղերով իր մեջ նույն մտքերն է արթնացնում և հիշեցնում իր սիրած էակի աչքերը, որը նա ամենուր որոնում է:

3.Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում։

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում, այս տողով Տերյանը ուզում է պատկերավոր նկարագրել, գիշերային դաշտերը:

4.Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:

Շիրակի Դաշտեր բանաստեղծությունը շատ բարեհաշտ նկարագրություններ էին և, նաև ուզում էր ասել, որ Տերյանը այդ պահին ուղղակի այդ գեղեցկություննից և հանգստությունից կարծես թե դա մի քնքուշ երազ էր, որն անընդհատ նույն ցնորքն էր այրում իր սիրտը:

5. Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը: 

Բնության նկարագրություն
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
Մոտեցած երկնից աստղերը պայծառ

Հոգեվիճակ նկարագրություն
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Վերհիշել Տերյանից անգիր սովորած բանաստեղծությունները կամ սովորել՝

Posted in Գրականություն

Նամակ դստերը

,,Նամակ դստերը,,  , որը գրել Ֆիցջերալդն իր դստերը։

Համառոտ ներկայացրո՛ւ, թե հայրն ինչ էր ուզում ասել դստերը։ 

Նա ուզում էր ասել թե ինչպես է պետք լավ ապրել կյանքը և լինել երջանիկ

Դուրս բեր մեկ-երկու կարևոր միտք, մեկնաբանի՛ր։ 

Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

Այստեղ ես տեսա ամենագլխավորըէ այն, որ հայրը ասում է, որ պետք է համարձակ լինել, աշխատասեր լինել և ձիու թամբին ամուր մնալ՝այսինքն շարունակել քո ուղղությունը և կանգ չառնել դրա վրա նույնիսկ, եթե դժվարություններ լինեն:

Posted in Գրականություն

Բան ունեմ ասելու

Վ․ Սարոյանի  ,,Բան ունեմ ասելու,, ռադիոպիեսը։ 

Մեկնաբանություն

Ես կարդացի և Թարգմանչի կողմից գրվածը, և Ռադիոպիես-ը: Ասեմ, որ շատ լավ ռադիոպիես է: Ճշմարտությունն այն է, որ բոլորս այս աշխարհ ենք եկել կարևոր հանձնարարությամբ, որ բացի լավ զգացմունքներ ստանալուց, մենք պիտի տանք լավ զգացմունքներ: Այս պատմվածքը ուսուցանում էր, որ պետք է կենտրոնանանք ոչ թե մի բան ստանալու այլ տալու վրա, ոչ ֆիզիկապես այլ հոգեպես, ինչպես է՝ ծիծաղը, երջանկությունը, սերը և այլ լավ բաները: