Posted in Մայրենի 6

Մայրենի

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույս, երթևեկել, ունևոր, թեթևություն, մարսել կամ մարզել, աղոտք, Ալվարդ, օրիորդ, կանգեղ։

2.       Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխկոնծի, առհասարակ, անթիվ-անհամար, կարծես թե, ութ հարյուր, առևտուր, ծափ-ծիծաղ։

3.       Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

Նիրհ քուննինջ

Պոզ կոտոշ եղջյուր

իղձ ցանկություն

նախագուշակ կանխասաց մարգարե

խորխորատ վիհ կիրճ

4.       Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ Քիչ խոսիր, շատ լսիր։

Բ․ Խոսքը եկավ, ջուրը՝ տարավ։

Գ․ Քամու բերածը քամին էլ կտանի։

Դ․ Մի գիժ քարը գցեց ծովը, հազար խելք հավաքվեցին չկարողացան հանել։

5.       Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին՝ ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները ցողված  էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի՛ պարտադիր լինի բոլորի համար,՝ թե իշխանի, թե ռամիկի, թե ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր, և լույսը թափանցիկ -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը մազերը աչքերը։

Posted in Մայրենի 6

Մայրենի

Բարբառային հեքիաթների ընթերցում

  • Մենակ կամ ընկերախմբով «Հրեղեն ձին» բարբառային գրքից մեկ հեքիաթ եք ընտրում
  • Հեքիաթը փոխադրում եք գրական հայերեն (արևելահայերեն)
  • Դերերի եք բաժանում
  • Շատ լավ կարդալ եք սովորում
  • Տեսագրում կամ ձայնագրում եք

  • Լրացուցիչ աշխատանք
  • Եթե ունեք բարբառակիր հարազատ, խնդրում եք, որ բարբառով որևէ հեքիաթ պատմի (կամ՝ որևէ այլ բան)
  • Եթե չունեք բարբառակիր հարազատ, «Հրեղեն ձին» բարբառային գրքից ընտրում եք հեքիաթ, քույր-եղբայրների, ծնողների հետ տեսագրում կամ ձայնագրում։

  • Ստեղծագործական աշխատանք
  • « Այնպես ուզում եմ, որ… »
  • « Ես՝ հրխշքների աշխարհում»
  • « Գարուն է իմ սրտում… »
  • Վերնագիր՝ քո ընտրությամբ
  • Իմ ամենասիրելի խաղալիքը
  • Թարգմանչական աշխատանք․․․
  • հայերենից՝ ռուսերեն և անգլերեն ( եթե այլ լեզու է հետաքրքրում այդ լեզվով) , ընտրում ենք որևէ նյութ ( ձեր ցանկությամբ) , կատարում ենք թարգմանչական աշխատանք։
  • Учиться у каждого человека
  • Спросили рабби Михла:
  • — В «Изречениях отцов» (Пиркей-Авот) читаем: «Кто есть мудрец? Тот, кто учится у всех людей, ибо сказано: «Я стал разумнее всех учителей моих». Но почему тогда не сказано: «Тот, кто учится у всякого учителя»?
  • Рабби Михаил объяснил:
  • — Наставник, сказавший это, хотел сделать ясной ту мысль, что мы можем научиться не только у тех, кто этим занимается специально, но у каждого человека. Ибо даже у невежды или грешника ты можешь научиться тому, как следует и как не следует жить.
  • Ռաբբի Միխայիլին հարցրեցին.
  • – « Հայրերի մասին սովորած ասույթներում »կարդում ենք՝ «Ո՞վ է իմաստունը. Նա, ով սովորում է բոլոր մարդկանցից, քանի որ ասվում է. «Ես իմ բոլոր ուսուցիչներից ավելի խելացի եմ դարձել»։ Բայց ինչու՞ այդ դեպքում չի ասվում. «Նա, ով սովորում է յուրաքանչյուր ուսուցիչից»:
  • Ռաբբի Միխայիլը բացատրեց.
  • -Դաստիրակը, որը ասել է դա, ուզում էր բացատրել այն միտքը, որ մենք կարող ենք սովորել ոչ միայն նրանցից ովքեր դրանով զբաղվում են հատուկ այլ նաև ամեն մարդուց: Որովհետև նույնիսկ տգետից կամ մեղավորից կարող ես սվորել նրանում, ինչպես ապրել և ինչպես չապրել:
  • երեքշաբթի
  • 1.Հոլովի՛ր պայուսակ, մայր, գարուն բառերը։
  • Ուղղական (ո՞վ, ի՞նչ) մայր գարուն պայուսակ
  • Սեռական (ո՞ւմ, ինչի՞) գարնան պայուսակի մայրիկի
  • Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) մայրիկին գրնանը պայակակին
  • Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) գարնանից մայրիկից պայուսակից
  • Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) մայրիկով գարնանաով պայուսակով
  • Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) մայրիկի մեջ գրանան մեջ պայուսակում
  • 2. Առանձնացրո՛ւ նախադասությունները, կետադրի՛ր։ Վերլուծի՛ր ստացված առակը։
  • Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ, նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթություններ էին ասում՝  որպեսզի հիմարների աչքերում մե՜ծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց,  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի երրորդն ավելացրեց միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝  ռամ-ռամ-ռամ   միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը: Հոգնելով տարբեր ուսմունքներից   ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու և այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.
  • -Հիմարի՛կ օվկիանոսը, որը դու փնտրում ես  քո շուրջ է: Դու էլ ես օվկիանոսի մի մաս,  չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է,  քո շուրջ  և դու՛ նրա սիրելի մասնիկն ես:
  • 3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
  • Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտանահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհդժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ,չարիք
  • 4․Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:
  • ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ
  • На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.
  • Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны
  • Շնորհակալ լինելու մասին
  • Դարակի վրա մի փոքրիկ կավե կուժ կար ջրի համար։ Սենյակի անկյունում, մահճակալի վրա, հիվանդ մարդ էր պառկած՝ տանջված ծարավից։ «Ջու՛ր, Ջու՛ր…»,- ամեն րոպե խնդրում էր նա։ Բայց նա բոլորովին միայնակ էր, և նրան օգնող չկար։ Հիվանդի աղոթքն այնքան ցավալի էր, որ կուժը չդիմացավ: Կարեկցանքը պատեց նրան։ Անհավատալի ջանքերով նա գլորվեց հիվանդի մահճակալի մոտ՝ կանգ առնելով նրա ձեռքի մոտ։ Հիվանդը բացեց աչքերը, և հայացքն ուղղեց կժի վրա։ Ամբողջ ուժերը հավաքելով՝ մարդը վերցրեց կուժը և շոգից տաքացած շուրթերին սեղմեց։ Եվ միայն հիմա նա հասկացավ, որ կու կուժը դատարկ է։ Հավաքելով վերջին ուժերը՝ հիվանդը սափորը նետեց պատին։ Այն փշրվեց՝ դառնալով անպետք կավի կտորներ։
  • Հիշեք Շնորհակալ լինելու մասին. երբեք մի դարձրեք կավի կտորներ նրանց, ովքեր ձգտում են օգնել ձեզ, նույնիսկ եթե նրանց փորձերն ապարդյուն են:
Posted in Մայրենի 6

Մայրենի

Ստեղծագործական աշխատանք

« Երազանք»

Բոլորն ունեն երազանքներ ինչպես նաև ես և այդ երազանքները լինում են ոչ թե մեկ հատ այլ շատ: Ես ձգտում եմ դեպի իմ երազանքները: Իմ կարծիքով եթե մարդ ամեն ինչ ունենեա նա չի ունենեա երազանք: Ես նաև շատ եմ ուզում որպիսզի բոլոր երկրներում տիրի խաղաղություն և չլինեն պատերազմներ:

« Գարնանամուտ»

Դռները բացեք գարուն է գալիս,

Մեր անվերջ հոսող առուն է գալիս,

Բերում է իր հետ քնքուշ ծաղիկներ,

Հոտավետ գեղեցիկ ձնծաղիկներ:

Դռները բացեք գարուն է գալիս,

Թռչունները բոլոր ետ են գալիս,

Երգում են նրանք և ուրախացնում,

Մարդկանց սրտերը երգով ջերմացնում

2.Աշխատանքը գրելուց հետո դուրս եք գրում գոյականները, գրում հոլովը

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) ես մարդ երկիր պատերազմ դուռ գարուն առու ծաղիկ ձնծաղիկ թռչուն սիրտ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) իմ մարդու երկրի պատերազմի դռան գարնան առուի ծաղկի ձնծաղիկի թռչնի սրտի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) իմ մարդու երկրին պատերազմին դռանը գարնանը առուին ծաղկին ձնծաղիկին թռչնին սրտին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) ինձնից մարդուց երկրից պատերազմից  դռնից գարնանից առուից ծաղկից ձնծաղիկից թռչնից սրտից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) ինձնով մարդով երկրով պատերազով դռնով գարունով առուով ծաղկով ձնծաղիկով թռչնով սրտով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) իմ մեջ մարդու մեջ երկրում պատերազմում դռան մեջ գարնան մեջ առվի մեջ ծաղիկի մեջ ձնծաղիկի մեջ թռչնի մեջ սրտում

3.Կարդա՛լ Ղազարոս Աղայանի՝ «Հնարագետ ջուլհակը» ավանդությունը։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Դերվիշ – մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև

Բոլորեքյան – բոլորը, ամենքը, բոլորը միասին

Մաքուք – մաքոք

2․ Դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է ժողովրդի վերաբերմունքը դերվիշի արարքների նկատմամբ։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։

3․ Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ թագավորը․

ա) խելացի է

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

բ) արհեստասեր է

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

4․ Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է ջուլհակի հնարամտությունը

ա) գործում

Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

բ) խոսքում

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

5․ Ի՞նչ վերաբերմունք ունեն դերվիշի նկատմամբ․

ա) ժողովուրդը

Վախենալու

բ) գիտնականները

Հիմարեցնելու

գ) ջուլհակը

Պայքարող

6․ Ի՞նչ վերաբերմունք ունես դու դերվիշի նկատմամբ։

Խորամանկ

7․ Գտի՛ր տողեր, որտեղ երևում է ջուլհակի վերաբերմունքը գիտնականների նկաանվեր:

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Posted in Մայրենի 6

Մայրենի

Երկուշաբթի

Այս շաբաթը սկսում ենք հոլովները վերհիշելով։

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում։

1.Հոլովի՛ր գիրքամպսեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) գիրք ամպ սեղան

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) գրքի ամպի սեղանի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) գրքին ամպին սեղանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) գրքից սեղանից ամպից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) գրքով ամպով սեղանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) գրքում, ամպի մեջ, սեղանի մեջ

2Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժեր, տարրեր, ծովեր, նաև, կույտեր, բերդեր, շենքեր:

Բ. ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ:

Գ. Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ:

Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր:

Ե. Ծովածոցներ, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագիրներ, լրագիրներ:

Զ. Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ:
Է. Մարդիկ, կանայք:

3Փակագծում տրված բառերը հոգնակի դարձրու՛ և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերին (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշներ (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալուլկ, մոլոր մտքով-մոլորամիտ, սուր ընթացող-սրնթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-միայնակ, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարյակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-աչքահաճ:

Լրացուցիչ աշխատանք

Պատմե՛լ սովորել «Հաջողության փերու Շատրվանը» հեքիաթը։

Երեքշաբթի

« Իմ մայր,իմ գարուն․․․»

ընթերցում ենք ՝ Սարոյան.

ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ

Տասնգինգ րոպե հետո Հոմեր Մաքոլին հեծանիվից իջավ մի մեծ, գեղեցիկ հին տան առջև։
Այդ տանը ինչ֊որ տոնախմբություն էր։ Լուսամուտներից երևում էին պարող երիտասարդ
զույգեր։ Երբ տեսավ, որ այդ հարկի տակ երջանկություն է տիրում, տղան վատ զգաց։ Նա
ուղղվեց դեպի դուռը և, մի պահ կանգնելով, ունկնդրեց ներսից եկող երաժշտությունը։
Նրա մատը դողաց դռան զանգի վրա, հետո անզոր ցած ընկավ։
— Ես գրասենյակից կհեռանամ,— ասաց նա իրեն։— Ես կփախչեմ։ Ես այսպիսի
աշխատանք չեմ ուզում։
Նա նստեց տան աստիճաններին։ Երկար ժամանակ հետո վեր կացավ, մոտեցավ դռանը
և մատը սեղմեց կոճակին։ Երբ դուռը բացվեց, նա տեսավ մի երիտասարդ կնոջ և առանց
մտածելու, թե ինչ է անում, ետ դարձավ ու վազեց դեպի հեծանիվը։ Երիտասարդ կինը
նախամուտք դուրս եկավ և կանչեց.
— Է՜յ, ի՞նչ է պատահել։
Հոմերը իջավ հեծանվից և դանդաղ քայլեց դեպի նախամուտք։
— Ներողություն,— ասաց նա երիտասարդ կնոջը,— ես հեռագիր եմ բերել միսիս Քլոդիա
Բոֆրերին։
— Մայրիկի ծննդյան օրն է,— ասաց երիտասարդ կինը ուրախացած։ Նա սրահ
վերադարձավ։— Մայրի՜կ,— կանչեց նա,— քեզ հեռագիր են բերել։
Դեպի դուռը եկավ աղջկա մայրը։
— Վստահ եմ, որ Ալանից է,— ասաց նա։— Ներս արի, երիտասարդ,— ասաց նա
Հոմերին,— դու իմ ծննդյան տորթից մի կտոր պետք է ուտես։
— Շնորհակալ եմ, տիկին,— ասաց Հոմերը,— ես պետք է աշխատանքի վերադառնամ։—
Նա հեռագիրը մեկնեց կնոջը, որը այն վերցրեց այնպես, կարծես բացի շնորհավորագրից
ուրիշ բան լինել չէր կարող։
— Միևնույն է,— ասաց նա ցրիչին,— ես քեզ բաց չեմ թողնի, մինչև որ մի կտոր տորթ
չուտես և մի բաժակ փունջ չխմես։— Նա բռնեց Հոմերի թևից և նրան քաշեց դեպի սենյակ՝
սեղանի մոտ, որը բեռնված էր խմորեղենով, սանդվիչներով և փունջով։ Երաժշտությունն
ու պարը շարունակվեցին։— Իմ ծննդյան օրն է, տղաս,— ասաց կինը։— Աստված իմ,—
76
ծիծաղեց նա,— ծերանում եմ, բայց դու ինձ պետք է երջանկություն ցանկանաս, տղաս։—
Նա Հոմերին մի բաժակ փունջ տվեց։
— Ես ձեզ ցանկանում եմ,— սկսեց Հոմերը։ Նա լռեց և հետո նորից սկսեց։— Ես ձեզ
ցանկանում եմ,— բայց շարունակել չկարողացավ։ Նա փունջի բաժակը դրեց սեղանին և
ուղղվեց դեպի դուռը։ Մայրը նայեց սենյակի չորս կողմը, հետո մի անկյուն քաշվեց,
որտեղ կարող էր աննկատ մնալ, իսկ աղջիկը, հայացքը մորից չբաժանելով, գնաց
դիմացի անկյանը։ Հոմերը իր հեծանիվի վրա էր արդեն և անձրևի տակ շտպում էր
հեռագրատուն։ Սրահի պատի վրա, մոր դիմաց, սիրունատես, խարտյաշ գլխով մի տղայի
դիմանկար էր կախված։ Նկարի անկյունում գրված էր. «Մայրիկին՝ սիրով Ալանից, իր 12-
րդ տարեդարձի առթիվ»։ Մայրը բացեց հեռագիրը, կարդաց և սկսեց անձայն հեկեկալ։
Պատեֆոնը շարունակում էր նվազել «Իմ սևուկի համար» երգը, իսկ երջանիկ հյուրերը
շարունակում էին պարել։ Աղջիկը նայեց մորը, հետո խելագարի նման վազեց դեպի
պատեֆոնը և լռեցրեց այն։
— Մայրի՜կ,— բղավեց աղջիկը և ամբողջ ուժով վազեց դեպի սրահում կանգնած կինը։

Վիլյամ Սարոյան

  1. Փորձե՛ ք մեկնաբանել՝ «Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին» արտահայտությունըգրիր քո կարծիքը , գուցե գեղեցիկ պատմություն ստացվի։
  2. Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հ
լուր-բ
երթ-թ
աղեղ-բ
կար-տ
յուղ-ճ
լոր-կ
ութ-թ,բ
վազ-ա
աքար-շ
ախտ-թ
ճար-վ
նուշ-ա
ծուխ-ա
այծ-կ

Posted in Մայրենի 6

Մայրենի

Երկուշաբթի

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

***

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արև չկար …

« ՀԱ3ՐԵՆԻՔՈւՄ»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…

անհուն-անսահման, հազարանուն-բազմանուն, տենչացի-ցանկացա, մրմունջ-փսփսոց

Երեքշաբթի

« ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

« Լուսամփոի պես աղջիկ․․․ »

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

բար-պտուղ, լուսե-լուսագեղ, վսեմ-բարձր, թոքախտավոր-թոքախտահար, ակաթ-թանկագին քար, հոգեթ-հմայող

Եղիշե Չարենց

Չորեքշաբթի-Հինգշաբթի

1.Լրացնել բաց թողնված տառերը:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով աննդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռիալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։

2.Ո՞ր նախադասության մեջ դերանվան գործածության սխալ կա։

  • Ծերունին իրեն համար նստել էր ծառի տակ։
  • Աղջիկը իր համար գիրք էր կարդում։
  • Իր ընկերոջ մասին խոսում էր մեծ հիացմունքով։
  • Իրեն ամենից շատ սիրում էին հարազատները։

3.Ո՞ր դերանունը չունի հոգնակի ձև։

Ես, դու, նա, մեկը։

4.Կապակցություններն արտահայտել մեկ ածականով։

թախծոտ դեմքով թախծադեմ

փայտից պատրաստված փայտյա

մեգով պատված միգապատ

միրգ տվող մրգատու

շահույթ բերող շահաբեր

շնորհներ ունեցող շնորհալի

ոսկուց ձուլված ոսկեձույլ

5.Նշված անձնանուններից քանի՞սը կարող են գործածվել որպես հասարակ անուն։

ԳոհարՀարություն, Նաիրի, Համբարձում, Մասիս, Տարոն, Մարտիրոս, Սիփան, Շիրակ, ՀասմիկԳոռՀրաչյա

6. Տրված բառերից ո՞րն է գոյական:

փայտե

սարսափ

զարմանալի

հուսալի

7.Գրե՛լ փոքրիկ տեքստ օգտագործելով հետևյալ կապակցությունները՝ ողջ գյուղը, մենք՝ դպրոցականներս, այստեղից հեռու, այդ լուրը, որքա՞ն ժամանակ, ուրիշ մեկը, ոչ ոք չսպասեց։

Մի օր երբ մենք՝ դպրոցականներս 5-րդ դասարան էինք ողջ գյուղը հավաքվեց այստեղից հեռու մի տեղ: Այդ լուրը լսելով ոչ ոք չսպասեց ինձ և ընկերուհուս: Ընկերուհիս ասաց.

Որքա՞ն ծամանակ է բոլորը գնացել են ինձնից և քեզնից բացի ուրիշ մեկը չկա:

Ես նայեցի շուրջս. իրոք ոչ մեկ չկար:

Որոշ ժամանակ անց ես և ընկերուհիս տեեսանք թե ինչպես է ողջ գյուղը վերադառնում քննարկելով այդ լավ լուրը:

Ուրբաթ

Ստեղծագործական և ընթերցանության ուրբաթ, կարդում ենք, կատարում ենք ստեղծագործական աշխատանքները և ամփոփում ենք շաբաթվա առաջադրանքները։ ( Շաբաթվա ամփոփում) ։

Posted in Մայրենի 6, Uncategorized

Երազանքի ճանապար

Այն պահից սկսած, երբ մարդն սկսում է գիտակցել, նա սկսում է նաև երազել։ Երբ փոքր ենք լինում, երազում ենք հեծանիվ ունենալ, կամ գուցե փորձել այն համեղ պաղպաղակից, որն այն տարեց մարդն է վաճառում փողոցի խաչմերուկում, կամ գուցե երազում ենք շուն կամ կատու ունենալու մասին, երազում ենք շուտ մեծանալ, երազում ենք ամեն տեսակ հավանական ու անհավանական բաներ…
Մեծանալով հետզհետե փոխվում են մեր երազանքները, սկսում ենք նոր բաներ երազել, ու կրկին նրանց մի մասն հասանելի է թվում, մյուսներն` անիրական։ Բայց մենք չենք դադարում երազել։ Երազում ենք այնքան, մինչև որ իրականանա այդ երազանքը։ Այն դարձնում ենք նպատակ, անում ենք ամեն ինչ, նրան հասնելու համար, անվերջ ձգվում ենք դեպի այն: Հասնում ենք… իսկ հետո՞։ Հետո չկա, հասնում ենք ու վերջ։ Այն կորցնում է իր նշանակությունը, կարևորությունը։ Երազանքը կատարված է, երջանկությունը տևում է մի ակնթարթ և վերջ, մենք գնում ենք մի նոր երազանքի հետևից, որովհետև… իրական երջանկությունը ոչ թե երազանքի կատարվելու պահի մեջ է, այլ հենց նրան հասնելու ճանապարհի, երջանկությունը ամեն քայլի մեջ, որ տանում է դեպի երազանք, երազանքի ճանապարհին եղած ամեն մի դժվարություն հաղթահարելու մեջ է ու ամենակարևորը այդ ճանապարհին եղած ամեն մի մանրուք նկատելն է, ամեն մի պահը գնահատելն ու ամեն մի վայրկյանով ապրելն է։ Չէ՞ որ, կյանքը չափազանց կարճ է, այն բաղկացած է տասնավոր, հարյուրավոր, հազարավոր ճանապարհներից, որոնք դեպի ամենատարբեր երազանքներ են տանում` իրականացնելով մեկը, դու փոխում ես ճանապարհդ ու գնում ես հաջորդ երազանքի հետևից ու այդպես մինչև կյանքի վերջ։

Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, կյանքում այնքան մանրուքներ կան, որոնք կարող են մեր դեմքին ժպիտ պարգևել, սրտին` երջանկություն, իսկ մենք դրանք չենք նկատում, այլ անընդհատ շտապում ենք, շտապում ենք չգիտեմ ուր, ճանապարհին ոչինչ չնկատելով ու վստահ ենք, որ հասնելու ենք նրան, ինչի համար լույս աշխարհ ենք եկել…
Բայց ո՞րն է մեր իրական կոչումը, ինչի համար մենք ծնվել ենք։ Գուցե մենք լույս աշխարհ ենք եկել երկնքին նայելու կամ ուղղակի քայլելու համար, երաժշտություն նվագելու/լսելու կամ ծովում լողանալու համար… Ինչ-որ մեկն կասի դա կոչում չէ, այլ սովորական կյանք, բայց իրականում հենց այդ սովորական կյանքի մեջ է երջանկությունը, ոչ միայն վերջնակետի, այլ նաև ընթացքի մեջ է, ամեն մի քայլի մեջ։
Երազնքներն իրականանում են, նպատակներին հնարավոր է հասնել, ու թե այս երկուսից որ մեկին եք հավատում, դա իրականում այնքան էլ էական չէ, որովհետև հնարավոր է անվերջ երազել կամ էլ նույնպես անվերջ շարժվել դեպի նպատակ, բայց ոչ ապրել: Ապրել նշանակում է պահի մեջ զգացողություններ բռնել, լինել այստեղ և հիմա: Չհետաձգել կյանքը մինչև վաղը, ապա հաջորդ երկուշաբթի և այդպես շարունակ: Ապրել պետք է այսօր: Վաղը կարող է ընդհանրապես չգալ:

Հ.Գ. Ասում են, մուլտֆիլմերը միայն երեխաների համար են… ես համաձայն չեմ, այսօր ինձ այդ երեխաների համար նախատեսված մուլտֆիլմը մտածելու տեղիք տվեց ու բացահայտեց այն, ինչ վերևում գրել եմ։ Մի պահ ուղեղս լուսավորվեց ու ես հասկացա… աչքիս առաջ եկավ բոլոր այն պահերը, երբ կատարվել են երազանքներս, հիշեցի երջանկությունս, որ տևում էր մի քանի րոպե, ժամ, օր, իսկ հետո ես նոր երազանք էի պահում ու շարժվում առաջ։ Հիշեցի նաև այն բոլոր ճանապարհները, որոնք անցել եմ այդ երազանքներն իրականացնելու համար` իր բոլոր մանրուքներով։ Ու հասկացա` հիմա էլ ինչ-որ անում եմ, անում եմ ևս մեկ երազանքի/նպատակի հասնելու համար ու նրա ընթացքը հաճելի է, հաճելի է ամեն մի զգացողությունը, որ զգում եմ այդ ճանապարհին, ամեն դժվարություն, որ հաղթահարում եմ, ամեն մի քայլը, որ մոտեցնում է ինձ երազանքիս։ Հաճելի է հասնել երազանքին, բայց առավել հաճելի է նրան հասնելու ճանապարհը։
Երազեք, նպատակ դրեք ձեր առաջ, գնահատեք ամեն մի քայլը, որ երազանք/նպատակ է տանում, ուշադրություն դարձրեք բոլոր մանրուքներին, որ հանդիպում են կյանքի ամենասովորական օրերի մեջ, ժպտացեք ու գտեք ձեր երջանկությունը մանրուքների մեջ։

Posted in Մայրենի 6

Գարուն

Գարունը եկավ Ու օդը լցվեց

Նորի սպասումով Կանաչի հոտով։

Գարունը մեր կյանք Նորից գույն բերեց,

Նոր արեւ բերեց Ծաղկի բույր բերեց։

Posted in Մայրենի 6

Մայրիկս

Ես իմ մայրիկին նմանացնում եմ աշխարհի բոլոր ամենալավ ծաղիկներին ։ Նա մանուշակի պես գեղեցիկ է, նա անուշ բույր ունի ինչպես մեխակ,նա նուրբ է ինչպես զանգակ։

Նրա կողքին ես ուժեղ եմ,

Նրա գրկում միշտ անվախ եմ,

Նրա սիրով ես պաշարված՝

Այս աշխարհում ես անպարտ եմ:

Նա իմ մայրն է, իմ գարունը,

Ինձ համար շա՜տ-շա՜տ սիրունը,

Որ ժպիտով իր ծաղկաբույր

Իմն է դարձնում ողջ աշխարհը:

Posted in Մայրենի 6

Մայրենի

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

Ալոճ, ակնակապիչ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աճլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղչիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց  ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվացքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարդաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1918


Երեքշաբթի

1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։

2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։

Բոլորն ունեն երազանքներ ինչպես նաև ես և այդ երազանքները լինում են ոչ թե մեկ հատ այլ շատ: Ես ձգտում եմ դեպի իմ երազանքները: Իմ կարծիքով եթե մարդ ամեն ինչ ունենեա նա չի ունենեա երազանք: Ես նաև շատեմ ուզում որպիսզի բոլոր երկրներում տիրի խաղաղություն և չլինեն պատերազմներ:

3.Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:
Օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հօգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Գիրք նվիրելու տոն

Գիրք նվիրելու օրը Թումանյանի ծննդյան օրն է։ Այդ տոնը նշում ենք փետրվարի 19-ին։ Մենք դասարանում իրար հետ փոխանսկեցինք գրքեր։ Այդ դասը շատ հավես և հետաքրքիր անցավ։ Ես նվիրեցի Ռոբին Հուդ գիրքը Մարիյին ։ Իսկ ինձ Մարիամը նվիրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթները և առակները։