Posted in Պատմություն 9

Պատմություն էսսե

Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արդարության վերականգնում

1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում սկսվեց հայ ժողովրդի դեմ իրականացված եղեռնը, որը պատմության մեջ հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն։ Այդ տարիներին մեկուկես միլիոն հայ սպանվեց, հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ դատարկվեցին, և շատերը ստիպված եղան լքել հայրենի տունը։ Ցեղասպանությունն ունեցավ ծանր հետևանքներ՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես․ այն ցավը, որ կրում է մեր ժողովուրդը մինչ այսօր, մեծ և խորն է։

Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր պետությունների ու կազմակերպությունների կողմից շատ կարևոր քայլ է։ Դա ոչ միայն պատմական ճշմարտության ընդունումն է, այլև արդարության վերականգնում։ Երբ մի ժողովուրդ այսքան տառապանք է տեսել, անհրաժեշտ է, որ իր ցավը ճանաչվի ու արժևորվի։ Ճանաչումը նաև ուղերձ է՝ աշխարհին, որ նման արարքները երբեք չպետք է կրկնվեն։

Ցեղասպանության ժխտումը ցավ է պատճառում ողջ հայ ժողովրդին։ Դա նշանակում է մերժել մեր նախնիների հիշատակը, նրանց կորուստը ու մեր ժողովրդի պայքարը։ Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք, որ երկրները ոչ միայն ճանաչեն ցեղասպանությունը, այլ նաև դատապարտեն այն։

Ճանաչումը նաև հույս է ստեղծում արդար ապագայի համար։ Եթե աշխարհը ընդունի պատմական սխալները, հնարավոր կլինի միասին կառուցել մի աշխարհ, որտեղ նման անարդարություններ այլևս տեղի չեն ունենա։ Սա ոչ միայն հայերի, այլ բոլոր ժողովուրդների համար կարևոր ուղերձ է։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ ավելի է, քան պարզապես պատմության փաստ ընդունելը։ Դա արդարության վերականգնում է, հարգանքի դրսևորում մեր նախնիների հիշատակի հանդեպ և կարեւոր քայլ խաղաղ ու արդար աշխարհի կառուցման ճանապարհին։

Posted in Պատմություն 9

Մայիսյան հերոսամարտերը

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4. Մայիսյան հերոսամարտերը․
ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի ճակատամարտը /բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 146-152, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ նյութ՝
«1918թ․ Մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում»

Առաջադրանք
1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:
Ղարաքիլիսայի ճակատամարտում։

Թշնամին թվով ավելի շատ էր։
Հայկական ուժերը հոգնած էին՝ նախորդ ճակատներից հետո։
Զենքի պակաս կար։
Հրամանատարությունը այնքան ուժեղ չէր, որքան Սարդարապատում։

Թեպետ պարտվեցին, բայց այդ պայքարը կարևոր ժամանակ շահեց Սարդարապատի ու Բաշ Ապարանի հաղթանակների համար։

2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
Պատմական նշանակություն՝

Փրկվեց հայ ժողովուրդը ամբողջական կոտորածից։
Թույլ չտվեցին թուրքերին գրավել Երևանն ու Տավուշը։
Հետո, մայիսի 28-ին՝ հայտարարվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։

Եթե հայերը չհաղթեին, հայ ժողովուրդը կարող էր ընդհանրապես գոյություն չունենալ այսօր։
Դա մեր նոր պատմության ամենաուժեղ պահերից մեկն է։

3․ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքները՝
ա/ Իմ պապերը՝ Առաջին աշխարհամարտի մասնակիցներ
բ/ Իմ նախնիները՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներ
գ/ Իմ պապերը՝ Մայիսյան հերոսամարտերի մասնակիցներ
Իմ պապերը՝ Մայիսյան հերոսամարտերի մասնակիցներ

Ես զրուցեցի մեծ պապիկիս հետ և նա պատմեց, որ իր մեծ պապը մասնակցել է Մայիսյան հերոսամարտերին։

Երբ թուրքերը մոտեցել էին, նա, ինչպես շատ ուրիշներ, թողել էր իր աշխատանքն ու միացել բանակին՝ պաշտպանելու հայրենիքը։ Նա եղել է կամավոր և մասնակցել է Սարդարապատի մարտերին։ Ըստ պապիկիս՝ նա նույնիսկ վիրավորվել էր, բայց շարունակում էր կռվել մինչև հաղթանակ։

Ես հպարտ եմ, որ իմ նախնին կռվել է մեր ժողովրդի փրկության համար։ Դա սովորեցնում է ինձ, որ հայրենիքը սիրելը միայն խոսքերով չէ, այլ գործով։

Posted in Պատմություն 9

Ինքնապաշտպանան մարտեր

Առաջադրանք
1․
 Վերհանե՛ք 1915թ․ ինքնապաշտպանական մարտերի արդյունքներն ու նշանակությունը։
Հայերը պաշտպանվում էին ցեղասպանությունից։
Ամենահայտնի պայքարներն էին՝ Վան, Մուսա Լեռ, Ուրֆա։
Շատ մարդիկ փրկվեցին։
Աշխարհը տեսավ, որ հայերը չեն հանձնվում ու պայքարում են։

2․ Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը միտված առաջին քայլերը։
1915 թ․ Ֆրանսիան, Անգլիան ու Ռուսաստանը հայտարարեցին, որ Թուրքիան մարդասպանություն է անում։
Սփյուռքի հայերը սկսեցին պատմել աշխարհին տեղի ունեցածի մասին։
Սկսվեց պայքարը՝ ցեղասպանությունը ճանաչելու համար

Posted in Պատմություն 9

Հայոց ցեղասպանությունը

Առաջադրանք
1․
 Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։
1948 թ․, դեկտեմբերի 9-ին
ՄԱԿ-ի կոնվենցիայով՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին»։

Ցեղասպանություն է, երբ՝
Սպանում են ժողովրդի մի խմբի
Վնասում առողջությանը
Ստեղծում պայմաններ, որ նրանք մահանան
Կանխում երեխաների ծնունդը
Երեխաներին տալիս ուրիշ խմբերի

2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։
Եբրայներ (Հոլոքոստ) – Գերմանիա
Ռուանդայի թութսիներ – Աֆրիկա
Ցիգաններ – Երկրորդ համաշխարհային պատերազմ
Բոսնիացիներ – Բոսնիա
Քրդեր – Իրաք

3․ Ձեր ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքները՝
ա/ Իմ պապերը՝ Առաջին աշխարհամարտի մասնակից
Իմ մեծ պապիկը մասնակցել է պատերազմին Կովկասում՝ ռուսական բանակում։

բ/ Իմ նախնիները՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներ
Իմ նախնիները փրկվել են ցեղասպանությունից և ապաստանել Արևելյան Հայաստանում։

Posted in Պատմություն 9

Առաջին համաշխարհային պատերազմը

Առաջադրանք
1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
Պատերազմը սկսվեց 1914-ին, ավարտվեց 1918-ին։
Գլխավոր ճակատները՝
Արևմտյան ճակատ՝ Ֆրանսիա ու Գերմանիա
Արևելյան ճակատ՝ Ռուսաստան ու Գերմանիա
Կովկասյան ճակատ՝ Ռուսաստան և հայերը ու Օսմանյան Թուրքիա

2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
Զոհվեցին միլիոնավոր մարդիկ
Կործանվեցին կայսրություններ
Հայերի դեմ եղավ ցեղասպանություն (1915)
Ստեղծվեցին նոր պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը (1918)

3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը։
1-ին ջոկատ – Անդրանիկ Օզանյան
2-րդ ջոկատ – Դրո (Դրաստամատ Կանայան)
3-րդ ջոկատ – Համազասպ Սրվանձտյան
4-րդ ջոկատ – Քեռի (Արշակ Գավաֆյան)
5-րդ ջոկատ – Վարդան Բաստամյան
Այս ջոկատները կռվում էին թուրքերի դեմ՝ Հայաստանի ազատության համար։