Category: Uncategorized
Դիզայն
Միջավայրի բարեկարգում՝ նախագիծ
Հովհանես թումանյան
ՔԱՌՅԱԿՆԵՐ ― Վերջացա՜վ…
Կյանքըս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
Ինչ խընդություն՝ վերջը ցա՜վ:
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։
Ե՜տ եկե՛ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։
Կրթությունն ստանալն իմ իրավունքնե
20.Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
2. Սովորողն իրավունք ունի`
1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Սովորողը պարտավոր է`
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
21.Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:
2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն:
3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`
1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.
2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:
5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:
6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:
22.Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
2. Սովորողների առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:
23. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։
Մայրենի
Գրությամբ տարբեր արտահայտած իմաստով գրեթե նույնը իմաստը արտահայտող բառերը կոչվում են հոմանիշ բառեր.
Կապույտ — երկնագույն, մովի,ծավի,
Իմաստով իրար հակառակ բառերը կոչվում են հականիշ.
Սիրել- ատել
Ուրախ-տխուր
Շոգ-ցուրտ
Համանուն բառեր են կոչվում գրությամբ նույնն արտահայտած իմաստով տարբեր բառերն են
Գլուխ — գրքի գլուխ, գլուխ — սոխի գլուխ:
Բրիֆ, բրուֆ, բրաֆ
Բրիֆ, բրուֆ, բրաֆ
երկու երեխա հանգիստ խաղում էին բակում ու փորձում հնարել մի լեզու, որով մի այն իրենք կարողանային խոսել, և ուրիշ ոչ ոք չհասկանար իրենց։
Բրիֆ, բրաֆ,— ասաց երեխաներից մեկը:
Բրաֆ, բրոֆ,— պատասխանեց մյուսը Եվ նրանք սկսեցին բարձր ծիծաղել: Առաջին հարկի պատշգամբում մի բարի ծերունի– բունի թերի էր կարդում, իսկ դիմացի պատուհանից
նայում էր մի տարեց կին՝ ո՛չ բարի, ոչ չար: — ինչ հիմար են այս երեխաները,— ասաց կինը:
Բայց ծերունին չհամաձայնեց.
— Ես այդպես չեմ կարծում։ — Միայն չասեք, որ Դուք հասկացաք՝ ինչ էին ասում նրանք,—
հեգնեց կինը:
— Բայց ես ամեն ինչ հասկացա։ Առաջինն ասաց, «ինչ լավ օր է այսօր», իսկ մյուսը պատասխանեց. «Վաղն ավելի լավ օր է լինելու»։
Կինը ծամածռեց դեմքը, բայց ոչինչ չասաց, որովհետև երե խաները կրկին սկսեցին խոսել իրենց լեզվով.
Մարսակի, բարարասկի, պիպիռիմոսկի,— ասաց նրան ցից մեկը:
— Բրուֆ, — պատասխանեց մյուսը:
Եվ նորից ծիծաղեցին։Միայն թե չասեք, որ այս անգամ էլ ամեն ինչ հասկա ցաք,— վրդովված բացականչեց կինը:
— Իհարկե հասկացա,— պատասխանեց ծերունին։— Այա ջինն ասաց. «ինչ լավ է, որ ապրում ենք այս աշխարհում», իսկ մյուսը պատասխանեց. «Աշխարհը սքանչելի է»:
Այն իսկապե՞ս սքանչելի է,— հարցրեց կինը: Բրիֆ, բրուֆ, բրաֆ, — պատասխանեց ծերունին։
Առաջադրանքներ
1.Այն կինը որը պատուհանից նայում էր նա, բարի էր թե չար։
2.տեքստից մի մաս հանիր որտեղ այդ հատվածը պատմողական էր։
3.նախադասությունները խառնվել են փորցիր վերականգնել։ դիմացի, իսկ, պատուհանից, նայում, էր, տարեց, մի, կին, բարի, ոչ, չար,ոչ։
4. Նկարագրի ծերունուն։
5.նկարագրիր կնոջը։
6.ձեր կարծիքով երեխաները ինչու հորինեցին այդ լեզուն։
English
1. Սրանք ամենաթանկ կոշիկներն են այստեղ: — These are the most expensive shoes here.
2. Ես ուզում եմ գնել ավելի էժան գլխարկ, քանի որ(as) ես շատ գումար չունեմ: — I want to buy a cheaper hat as I do not have much money.
3. Իմ սենյակը ամենաշոգ վայրն է(place) մեր տան մեջ: — My room is the hottest place in our house.
4. Այս կապույտ գնդակը ավելի թանկ է քան կարմիրը: — This blue ball is more expensive than the red one.
5. Կարո՞ղ ես ինձ տալ ավելի հետաքրքիր գիրք, այս մեկը շատ ձանձրալի է(boring)։ — Can you give me a more interesting book, this one is very boring?
6. Ես չեմ կարողանում թարգմանել այս տեքստը, քանի որ այն ամենադժվար (difficult) տեքստն է գրքի մեջ: — I can not translate this text as it is the most difficult text in the book.
Իմ ընկերը
Նա աղջիկ է: Սիրոմ է նկարել և պարել: Նա սիրում է ռուսերեն խոսել և Նա ակնոց է կրում , նրա աչքերը շականակագույն է իսկ մազերը կարճ է: Նայև նա շատ է լացում և չարաճճի է :Շատ լավ է նկարում և լավ է հաքնվում: Նա ընկերասեր է , սատ սիրուն է և մի քիչ բարի : Նրա անունը Մարիամ
English
To eat, to catch, to watch, to go, to help.
I am eating my sandwich now.(Present Cont. Tense)
I sometimes eat sandwiches after my English lessons.(Present Simple)
I ate my sandwich yesterday.(Past Simple)
I will eat my sandwich tomorrow. (Future Simple)
I am catching a fish now.(Present Cont. Tense)
I sometimes catch fish before my lessons. (Present Simple.)
I caught fish 2 hours ago.(Past Simple)
I will catch fish tomorrow.(Future Simple)
I am watching TV now.
I sometimes watch TV.
I watched TV yesterday.
I will watch Tv tomorrow.
I am going to school.
I sometimes go to school.
I went to school on Friday.
I will go to school on Monday.
I am helping my mom.
I sometimes help my mom.
I helped my mom.
I will help my mom.
«Բի» մոլորակը
Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:
Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:
-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):
Կարոլինան համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:
Առաջադրանքներ
Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։նրանք խելացի են Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։ Ոչ
Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր նրանց։ Նրանք խելացի էին և ինչքան շատ նրանք ըմպեին այդ հյութերը ավելի խելացի կդառնայի։
Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։ Նրանք խմում էին հյութ որը նրանց տալիս էր գիտելիքներ։
Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։ Քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։
Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։ Նրանք խելացի էին։
<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։ Հյութեր որոնց եթե խմեյն երեխաները խելացի կդարնայն։
Նկարագրի՛ր <Բի> մոլորակը։ Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։ <Բի> մոլորակում երեխաները ուտում էին կոնֆետներ և դա նրանց տալիս էր գիտելիքներ։ Նույն ել մեծահասակներ բայց նրանք խմումեյն հյութեր։