In our school we have educational camps. These camps help us learn new things in a fun way. We study, play, and make new friends. Teachers and students work together. Camps make school more interesting.
We have two types of camps: summer camp and winter camp.
The summer camp is in June. The weather is warm. We play outside, do sports, and go on small trips. We also have art, music, and English lessons. I like the long sunny days in summer camp.
The winter camp is in January. The weather is cold. We stay inside more. We read books, watch movies, and play indoor games. We also have science and math activities. Winter camp is cozy and quiet.
I prefer the summer camp because I enjoy warm weather. I like playing outside with my friends. Summer camp feels happy and active for me.
Educational camps are good for students. They help us learn, have fun, and spend time with friends. I think every school should have camps like ours.
Մեր դպրոցի ուսումնական ճամբարները
Մեր դպրոցում կան ուսումնական ճամբարներ։ Այս ճամբարները օգնում են մեզ նոր բաներ սովորել հետաքրքիր ձևով։ Մենք սովորում ենք, խաղում և նոր ընկերներ ձեռք բերում։ Ուսուցիչներն ու աշակերտները աշխատում են միասին։ Ճամբարները դպրոցը դարձնում են ավելի հետաքրքիր։
Մենք ունենք երկու տեսակի ճամբար՝ ամառային ճամբար և ձմեռային ճամբար։
Ամառային ճամբարը հունիսին է։ Եղանակը տաք է։ Մենք խաղում ենք դրսում, զբաղվում սպորտով և գնում փոքրիկ ճամփորդությունների։ Մենք նաև ունենում ենք արվեստի, երաժշտության և անգլերենի դասեր։ Ես սիրում եմ երկար, արևոտ օրերը ամառային ճամբարում։
Ձմեռային ճամբարը հունվարին է։ Եղանակը ցուրտ է։ Մենք ավելի շատ մնում ենք ներսում։ Կարդում ենք գրքեր, դիտում ֆիլմեր և խաղում սենյակային խաղեր։ Մենք նաև անում ենք գիտության և մաթեմատիկայի աշխատանքներ։ Ձմեռային ճամբարը տաք ու հանգիստ է։
Ես նախընտրում եմ ամառային ճամբարը, որովհետև սիրում եմ տաք եղանակը։ Ինձ դուր է գալիս դրսում խաղալը ընկերներիս հետ։ Ամառային ճամբարը ինձ համար ուրախ ու ակտիվ է։
Ուսումնական ճամբարները լավ են ուսանողների համար։ Դրանք օգնում են սովորել, զվարճանալ և ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա նման ճամբարներ։
Կոորդինատային հարթության մեջ կառուցենք 1 շառավղով կիսաշրջանագիծ, որի կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է: Այն անվանենք միավոր կիսաշրջանագիծ:
Դիտարկենք α սուր անկյունով AOX ուղղանկյուն եռանկյունը:
Գիտենք, որ սուր անկյան սինուսը հավասար է անկյան դիմացի էջի հարաբերությանը ներքնաձիգին, իսկ կոսինուսը՝ կից էջի հարաբերությանը ներքնաձիգին:
Այսպիսով՝
քանի որ կիսաշրջանագծի շառավիղը R=AO=1, ապա sinα=AX;cosα=OX
0°≤α≤180° միջակայքի ցանկացած α անկյան սինուս կոչվում է A կետի y կոորդինատը, իսկ կոսինուս՝ այդ կետի x կոորդինատը՝ A(cosα;sinα)
Հետևաբար, 0°≤α≤180° միջակայքի ցանկացած անկյան համար տեղի ունեն հետևյալ անհավասարությունները՝ −1≤cosα≤1; 0≤sinα≤1
1) α անկյան (α≠90°) տանգենս կոչվում է tgα=sinα/cosα հարաբերությունը:
2) α անկյան (α≠0°,180°) կոտանգենս կոչվում է ctgα=cosα/sinα հարաբերությունը:
Տանգենսի (α≠90°) և կոտանգենսի (α≠0°,180°) արժեքները որոշված չեն նշված անկյունների դեպքում, քանի որ դրանց համար կոտորակների հայտարարները հավասար են զրոյի:
Քանի որ ctgα=1/tgα, ապա կոտանգենսի կիրառությունը փոխարինվում են տանգենսով:
Բերված սահմանումների միջոցով և օգտագործելով միավոր շրջանագիծը, ստանում ենք 0°;90°;180° անկյունների սինուսի, կոսինուսի և տանգենսի արժեքները՝
sin0° = 0
cos0° = 1
tg0° = 0
sin90° = 1
cos90° = 0
tg90° գոյություն չունի
sin180° = 0
cos180° = −1
tg180° = 0
Սուր անկյունների համար 8-րդ դասարանից Ձեզ հայտնի է հիմնական եռանկյունաչափական նույնությունը՝ sin2α + cos2α = 1:
Երբեմն հարկ է լինում գտնել 90o ± αկամ 180o ± α տեսքի անկյունների սինուսը, կոսինուսը կամ տանգենսը` ունենալով α անկյան սինուսը, կոսինուսը կամ տանգենսը։ Այդ դեպքում օգտագործվում են որոշ բանաձևեր, որոնք կոչվում են բերման բանաձևեր.
Առաջադրանքներ․
1)
ա,գ
2)
ա,բ,գ
3)
ա)+ բ)- գ)- դ)-
4)
ա)sin(90o-a)=cos a բ)cos(90o-a)=sin a գ)sin(90o+a)=cos a դ)cos(90o+a)=-sin a
Մամիկոնյան նախարարը հապճեպ ու կողքանց զննեց խոսողին և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը որի մեջ հանգչում էին փայտերը մերթ պատերի մորդիները մերթ հատակին ճապաղած վագրենին ու բազմաստեղնյան աշտանակը որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանների փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մղկտում էր թախիծը խեղդում էր կոկորդը։
Ինչ ես խորհում սթափվելով մտքերից դարձավ նա Վարդանին լինելիքը կլինի։
Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։
Տիարք ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։
արագ, անջատվել, ծավալված, ճրագակալ, շրջանակ, Քուղ՝ թել կամ ժապավեն, որ դնում են լապտերի՝ լամպի՝ նավթավառի ևն պատրուգակալի մեջ և վառում:, պատի միջի խորշ, աշխուժություն
Ասում եմ, ասում ես, և ստացվում է բամբասանք («Բառերի խորհրդավոր աշխարհից», Պետրոս Բեդիրյան)
Առողջ դատող բոլոր մարդկանց միահամուռ կարծիքն անշուշտ այն է, որ բամբասանքը վատ բան է։ Սակայն այստեղ այդ մասին չէ որ պիտի խոսվի, այլ հենց բայի մասին։ Եթեբառացի բացատրելու լինենք բամբասանք-ը, ապա պիտի ասենք, որ այն նշանակում է «ասում եմ-ասում ես անելը»։ Բացատրությունը մի քիչ կարծեք խորթ է, բայց իրականում այդպես է որ կա։
Շատ հին ժամանակներում ունեցել ենք այժմ մոռացված բալ («ասել. խոսել») բայը, որի ներկա ժամանակի գրաբարյան առաջին և երկրորդ դեմքերը կլինեին՝ բամ («ասում եմ, խոսում եմ»), բաս («ասում ես…»)։ Կցեք այս երկու ձևերը, դրանց միացրեք -անք գոյականակերտ վերջածանցը, և ահա բառը պատրաստ է։
Կարծում եք միայն ա՞յս բառն է այդպես կազմված։ Ոչ։ Եթե լսեք, որ արևմտահայն ասի՝ «Հա՛յդե, ջա՛նըմ, դուն գործիդ նայե, ըսի ըսավներուն (=բամբասանքներին) ականջ մի՛ կախեր»,- իմացեք, որ հանդիպել եք նույն «տրամաբանությամբ» կառուցված բառի. ըսի «ասացի»+ըսավ «ասաց»։
Անշուշտ ծանոթ եք Սայաթ-Նովային ու Գաբրիել Սունդուկյանին, նրանց միջոցով՝ Թիֆլիսի բարբառին։ Այստեղ կա կոսե, որ նշանակում է «ասում է». «Մարքրիտիս տեսիլ է ու հավնիլ է, կոսե…3 («խաթաբալա«)։ Գրաբարն էլ ուներ ասէ ձևը, որ նշանակում էր դարձյալ «ասում է»։ Միացրեք այս երկուսը և կստանաք մի երրորդ բառ՝ ասեկոսե, որ կրկին նշանակում է «բամբասանք». «Այդ բոլորն ասեկոսեներ ենխ մի հավատա»։
Եթե ուշադիր նայենք բաս ձևն ու նրա իմաստը կտեսնենք նաև բարբառային բասեբաս մտնել արտահայտության մեջ, որ նշանակում է «շաղակրատել. վիճել», և որը գործածել է Նար-Դոսը « Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց…» նորավեպում. «- Դե, քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա,- բարկացավ տատն իրեն հատուկ բարեսրտությամբ»։
Իսկ եթե մի քիչ էլ հեռու գնանք, կտեսնենք կապը բաս բայաձևի ձևի ու բա՜ս (=ասում ես, էլի») միջանկյալ արտահայտության միջև, որն ունի մի քանի իմաստներ՝ «բա, հապա. ուրեմ. իհարկե», որոնք բոլորն էլ կան Հովհաննես Թումանյանից քաղված այս օրինակներում. «- Բաս էս ո՞նց պտկ ըլիլ» («Քեռի Խեչանը»), «-… Տեսնեմ սա ջրին է վազում. ասի՝ բաս սրա բանը խարաբ է…» («Արջաորս»), «-Ապի, սրանք ժամ ունե՞ն…։ -Ունեն, բա՛ս…» («Գիքորը»)։ Դառնալով բալ-ին՝ պիտի ասեմ, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է « ասելը, խոսելը»։ Եվ որպեսզի սրանց կապը ձեզ համոզի, համեմատեք ռուսերեն глагол «բայ», որ ժամանակիին նշանակել է նաև «խոսք», որից глаголать «խոսել» և разглагольствовать «բարբաջել, շաղակրատել»։ Թե՛ հայերեն բայ, թե ռուսերեն глагол տերմինները պատճենված են լատիներեն verbum /վե՛րբում/ -ից, որ նշանակում էր «խոսք» և «բայ» ( verbo /վե՛րբո/ «խոսել»)։
Հայոց պատմության էջերում Արշակունիների Արշակ Երկրորդ՝ Բ և Բագրատունիների վերջին արքա Գագիկ Երկրորդ՝ Բ-ն մնացել են որպես ողբերգական հերոսներ։ Թեև նրանց բաժանում է մոտ յոթ դար, արքաների ճակատագիրը զարմանալիորեն նման են․ երկուսն էլ պալքարել են հայերի անկախության համար, երկուսն էլ զոհ գնացել օտարի խաբեությանը և ներքին դավաճանությանը։
Արշակ Բ Արշակունի արքան (350-368թթ․) կառավարում էր երկրի համար օրհասական պահին, երբ Հայաստանը սեղմված էր Հռոմի և Պարսկաստանի միջև։ Չնայած իր ջանքերին՝ միավորելու երկիրը, նա բախվեց նախարարների անհնազանդությանը։ Նրա մահը եղավ դասական խաբեության արդյունք․ գնալով Պարսկական բնակցություների՛ նա ձերբակալվեց Շապուհ արքայի կողմից և իր մահկանացուն կնքեց Անհուշ բերդում։
Գագիկ Բ-ն Բագրատունին (Թագավորել է 1042-1045թթ․) գահ բարձրացավ շատ երիտասարդ տարիքում, երբ Բյուզանդիան ցանկանում էր կործանել Անիի թագավորությունը։ Նա ցուցաբերեց զարմանալի քաջություն՝ պաշպանելով Անին, սակայն նրա թիկունքում հայ իշխաները ու հոգևորականները դավադաբար <<վաճառեցին>> քաղաքը։ Ինչպես Արշակ Երկրուրդը, Գագիկ Երկրորդն էլ խաբեությամբ հրավիրեց Կոստանդապոլիս՛ իբրև թե բանակցելու, բայց այլևս երբեք չթողնվեց Հայրենիք վերադառնալ(1045 թվականին ապրել է աքսորում Բյուզանդիայում և սպանվել է ավելի ուշ’ մոտ 1079 թվականին, բայց այլևս թագավոր չի եղել)։
Եզրափակելով՝ կարող ենք ասել, որ Արշակ Բ-ն և Գագիկ Բ-ն մարմնավորում են Հայոց պետականության ամենացավոտ դասը։ Երկու արքաներն էլ անպարտելի էին ռազմի դաշտում , բայց պարտվեցին դիվանագիտական թակարդում և ներքին պառակտման պատճառով։ Նրանց պատմությունը հիշեցնում է․ որ թագավորության անկումը հաճախ սկսվում է ոչ թե թշնամու զորքից, այլ ներսի անմիաբանությունից։
1.Контраст: Как О. Генри описывает квартиру Деллы и Джима? Почему писатель так детально останавливается на описании их бедности (8 долларов в неделю, старый диван)? Как это влияет на восприятие их подарков? Квартира Деллы и Джима описана как очень скромная и бедная: старая мебель, низкая зарплата Джима, постоянная нехватка денег. О. Генри подчёркивает бедность, чтобы показать, что супруги могут дарить друг другу только любовь и самопожертвование. На фоне нищеты их подарки выглядят ещё более трогательными и значимыми.
2.Сокровища: Какими двумя «сокровищами» обладала семья Янг? Почему именно эти вещи были для них самыми ценными? Делла дорожила своими длинными роскошными волосами, а Джим — золотыми часами, доставшимися ему по наследству. Эти вещи были их гордостью и единственным материальным богатством. Они были ценными не только по стоимости, но и по эмоциональному значению.
3.Мотив Жертвы: Проанализируйте решение Деллы и Джима. Было ли им легко расстаться со своими сокровищами? Почему они пошли на эту жертву ради другого? Нет, им было нелегко. Делла плакала, прежде чем решиться на продажу волос, а Джим тоже тяжело пережил потерю часов. Но оба сделали это ради любимого человека — потому что желание подарить радость было для них важнее собственных привязанностей.
4.Сюжетный Пуант: В чём заключается ирония и неожиданность финала? Что делает эту развязку такой трогательной? Ирония в том, что подарки, которые они купили, оказались бесполезны: Делла купила цепочку для часов, которых у Джима уже нет, а Джим купил гребни для волос, которых у Деллы уже нет. Неожиданность создаёт эмоциональный контраст: материально они потеряли, но духовно — обрели большее.
5.Роль Волхвов: Объясните заглавие рассказа. Почему автор называет молодых супругов «волхвами»? Какую мудрость они продемонстрировали? Супруги названы волхвами, потому что проявили высшую мудрость — способность жертвовать самым дорогим ради любви. Как и библейские волхвы, они преподнесли друг другу «дары», которые имели глубокий духовный смысл. Их мудрость состояла в понимании, что истинная ценность подарка — в бескорыстии.
6.Главная Идея: Что, по мнению О. Генри, является истинным Даром Рождества? Что в итоге получили супруги — материальную потерю или духовное приобретение? Истинный дар Рождества — это любовь, доброта, щедрость души и готовность отдавать часть себя. Материально супруги потеряли свои сокровища, но духовно приобрели бесконечно больше: доказали силу своей любви и стали ещё ближе друг к другу.
Настоящая ценность подарка определяется не его стоимостью, а тем, что человек готов отдать ради другого. Подарок, который требует жертвы, становится особенным, потому что в нём заключена часть души дарящего. В рассказе О. Генри «Дары волхвов» Делла и Джим лишаются своих самых дорогих вещей, чтобы порадовать друг друга. Хотя их подарки оказываются бесполезными, их любовь и самоотверженность приобретают ещё большую силу. Жертва делает подарок символом искренних чувств, преданности и заботы. Такой подарок невозможно купить в магазине — он создаётся сердцем. И именно поэтому самые ценные подарки — это те, что требуют от человека усилий, смелости или отказа от чего-то важного. Они напоминают нам, что любовь измеряется не богатством, а готовностью отдавать.
Հայաստանի առաջին հանրապետության ներքին դրությունը /դասագիրք ՝ էջ 15-24/
1․ Հիմնական հարցեր
Նկարագրեք Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պայմանները։
Ի՞նչ ներքին խնդիրների առաջ կանգնեց նորաստեղծ պետությունը։
Ինչպիսի՞ն էր քաղաքական ուժերի դերը հանրապետության ներքին կյանքում։
Ինչպե՞ս էր արտահայտվում սոցիալ-տնտեսական ճգնաժամը։
Հայաստանի Առաջին Հանրապետության Ներքին Դրությունը (1918-1920)
Ստեղծման Պայմանները
Հանրապետությունը հռչակվեց 1918թ. մայիսի 28-ին՝ ծայրահեղ ճգնաժամային պայմաններում։
Քաղաքական քաոս. Ռուսական կայսրության փլուզում, Անդրկովկասյան Դաշնության (Սեյմի) քայքայում։ Ռազմական վտանգ. Օսմանյան Թուրքիայի զորքերի ներխուժում Արևելյան Հայաստան և հայության ֆիզիկական գոյության սպառնալիք։ Փրկության մարտեր.Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը փրկեցին պետականության համար անհրաժեշտ փոքրիկ տարածքը։
Ներքին Խնդիրները
Նորաստեղծ պետության գոյությանը սպառնում էին երեք հիմնական խնդիրներ՝ Մարդասիրական աղետ, Ռազմաքաղաքական անկայունություն և Տնտեսական փլուզում։
Մարդասիրական ճգնաժամ. Մեծ եղեռնից փրկված մոտ 400,000 փախստականների կուտակում փոքր տարածքում։ Սով, ցուրտ և համաճարակներ (հատկապես տիֆ)։ Անկայուն սահմաններ. Պարբերական բախումներ Ադրբեջանի և Վրաստանի հետ, ինչպես նաև ներքին թուրք-թաթարական խռովություններ Ղարաբաղում, Զանգեզուրում և Նախիջևանում։
Քաղաքական Ուժերի Դերը
Հանրապետության գլխավորող ուժը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էր (ՀՅԴ), որը ձևավորեց կառավարությունը և կրեց պետականաշինության հիմնական բեռը։ Խորհրդարանում ներկայացված էին նաև այլ ուժեր, իսկ Բոլշևիկները հանդես էին գալիս որպես ապակայունացնող ընդդիմություն։
Սոցիալ-Տնտեսական Ճգնաժամը
Ճգնաժամն արտահայտվում էր տնտեսական գրեթե բոլոր ոլորտներում.
Գնաճ և սպեկուլյացիա. Դրամի արժեզրկում, ապրանքների (հատկապես հացահատիկի) խիստ պակաս և գերբարձր գներ։
Տոտալ փլուզում. Ենթակառուցվածքների (երկաթուղիներ) և արդյունաբերության ոչնչացում։
2․ Համեմատական վարժություններ
Համեմատեք Հայաստանի առաջին հանրապետության ներքին վիճակը և Կիլիկյան Հայաստանի ներքին քաղաքականությունը։ Ներկայացրեք տարբերությունները՝ ինչպիսի խնդիրներ ուներ նորաստեղծ հանրապետությունը, որոնք չուներ միջնադարյան հայկական պետությունը։ Համեմատական Վարժություններ
Չափանիշ
Հայաստանի Առաջին Հանրապետություն (ՀԱՀ)
Կիլիկյան Հայաստան
Ստեղծման Իրավիճակ
Ցեղասպանության հետևանք, գոյամարտ
Աստիճանական կայացում, ֆեոդալական պետություն
Ներքին Աղետ
Մարդասիրական աղետ (փախստականներ, սով, տիֆ)
Նման ծավալի ազգային աղետ չկար
Կառավարման Ձև
Ժողովրդավարական, Խորհրդարանական
Թագավորություն, Ժառանգական իշխանություն
Առաջնային Վտանգներ
Թուրք-բոլշևիկյան ագրեսիա, ներքին խռովություններ
Սելջուկներ, Մամլուքներ, Բյուզանդիա
Բ. ՀԱՀ-ի Յուրահատուկ Խնդիրները
Նորաստեղծ Հանրապետությունը ուներ խնդիրներ, որոնք անհայտ էին միջնադարյան պետությանը.
1.Մարդասիրական Աղետ. ՀԱՀ-ը պետք է կառավարեր 350,000-400,000 գաղթականի և պայքարեր սովի ու տիֆի համաճարակի դեմ, ինչը աննախադեպ ծանրություն էր պետական բեռի վրա։ 2.Գաղափարախոսական Սպառնալիք. Բախվում էր Բոլշևիկյան գաղափարախոսությանն ու դիվերսիային, որը թուլացնում էր ներքին կայունությունը և հանգեցրեց 1920թ. մայիսյան ապստամբությանը։ 3.Ժամանակակից Պետականաշինություն. Ստիպված էր զրոյից կառուցել ժամանակակից ֆինանսական, դիվանագիտական և զինվորական կառույցներ՝ ռեսուրսների ծայրահեղ պակասի պայմաններում։
3․ Քարտեզային աշխատանք
Քարտեզի վրա նշեք Հայաստանի առաջին հանրապետության սահմանները։ Նշեք այն տարածքները, որտեղ ներքին հակասությունները առավել սուր էին։
ՀԱՀ Սահմանները. Քարտեզի վրա անհրաժեշտ է նշել Սևրի պայմանագրով (1920թ.) նախատեսված մեծ Հայաստանի սահմանները (թեև դրանք չիրականացվեցին), ինչպես նաև Բաթումի պայմանագրով (1918թ.) սահմանված փոքր տարածքը և ՀԱՀ-ի փաստացի վերահսկվող տարածքը, որը ներառում էր Երևանի, Էջմիածնի, Նոր-Բայազետի (Գավառ) և Դիլիջանի շրջանները։
Սուր Հակասությունների Տարածքներ. Նշել այն տարածքները, որտեղ ներքին հակասությունները և զինված բախումները առավել սուր էին. Ղարաբաղ և Զանգեզուր. Ադրբեջանի հետ տարածքային վեճեր և մուսուլմանական խմբավորումների ապստամբություններ։ Նախիջևան. Տարածքային վեճ Ադրբեջանի հետ, մուսուլմանական խռովություններ։ Լոռի. Վրաստանի հետ վիճելի գոտի։ Ալեքսանդրապոլի (Գյումրիի) շրջակայք. Թուրք-թաթարական խմբերի խռովություններ, որոնք խոչընդոտում էին երկաթուղու աշխատանքը։
4․ Աղբյուրային վերլուծություն
Կարդացեք դասագրքում բերված փաստաթղթերը (օրինակ՝ կառավարության որոշումներ, մամուլի հրապարակումներ) և վերլուծեք՝ ինչ խնդիրներ են արտացոլում դրանք։ Գրեք կարճ մեկնաբանություն՝ ինչպե՞ս են այդ փաստաթղթերը ցույց տալիս հանրապետության ներքին վիճակը։
Փաստաթղթերի Արտացոլած Խնդիրները. Կառավարության որոշումները (օրինակ՝ պարենի, փախստականների տեղաշարժի, զորահավաքի մասին) և մամուլի հրապարակումները (սովի, տիֆի, բոլշևիկյան քարոզչության մասին) արտացոլում էին ՀԱՀ-ի ամենօրյա գոյության երկու հիմնական մարտահրավերները՝ Մարդասիրական աղետ և Պետականության կազմակերպման անհրաժեշտություն։
Ներքին Վիճակի Մեկնաբանություն. Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ պետությունը գտնվում էր մշտական ճգնաժամային ռեժիմում։ Կառավարության ողջ ուժը կենտրոնացված էր գոյատևման ապահովման և ներքին կարգ ու կանոնի պահպանման վրա։ Փաստաթղթերը վկայում են, որ հանրապետության ներքին վիճակը անկայուն էր, և իշխանությունը ստիպված էր միաժամանակ պայքարել սովի, համաճարակի, արտաքին թշնամու և ներքին դավաճանության (օրինակ՝ բոլշևիկյան գործունեության) դեմ։
5․ Խմբային քննարկում
Խմբերով քննարկեք․ եթե դուք լինեիք Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները, ինչպիսի քայլեր կձեռնարկեիք ներքին ճգնաժամը հաղթահարելու համար։ Ներկայացրեք ձեր առաջարկները որպես «կառավարության ծրագիր»։ Եթե լինեիք 1918-1920թթ. ղեկավար, ներքին ճգնաժամը հաղթահարելու համար կձեռնարկեիք հետևյալ «կառավարության ծրագիրը» (կենտրոնանալով երեք հիմնական կետերի վրա).
Կառավարության Հակաճգնաժամային Ծրագիր (1918-1920)
Հայկական Դրամ. Շուտափույթ կերպով թողարկել կայուն ազգային դրամ (Անդրկովկասյան ռուբլու փոխարեն)՝ ապահովված առկա ոսկու պաշարներով, գնաճը զսպելու համար։
1.Միասնական Ճակատ և Պարենի Ապահովում (Հակաաղետային Քայլեր). Արտակարգ Դրություն. Հայտարարել արտակարգ դրություն սովի և համաճարակի դեմ պայքարելու համար։ Միջազգային Օգնություն. Առաջնահերթ բանակցություններ մեկնարկել ԱՄՆ-ի (ՆերԱրևելյան օգնություն, Near East Relief) և Եվրոպական երկրների հետ՝ պարենի և դեղորայքի զանգվածային մատակարարում ապահովելու համար։
2.Ներքին Կայունության Հաստատում (Ռազմական Քայլեր). Զորահավաք և Բանակի Կենտրոնացում. Իրականացնել խիստ զորահավաք։ Ազգային բանակը մաքրել ապակայունացնող տարրերից և ուժերը կենտրոնացնել սահմանների ու հիմնական ճանապարհների պաշտպանության վրա։ Համագործակցություն. Ժամանակավոր համաձայնություններ կնքել Վրաստանի հետ՝ երկաթուղային հաղորդակցությունը երաշխավորելու և տնտեսական շրջափակումը մեղմելու համար։
3.Ֆինանսական Կարգավորում. Հայկական Դրամ. Շուտափույթ կերպով թողարկել կայուն ազգային դրամ (Անդրկովկասյան ռուբլու փոխարեն)՝ ապահովված առկա ոսկու պաշարներով, գնաճը զսպելու համար։
6․ Ստեղծագործական առաջադրանք
Գրեք օրագիր կամ նամակ՝ իբրև 1918-1920 թթ․ ապրող երիտասարդ, որտեղ արտացոլված են ձեր մտահոգությունները և հույսերը։ Պատկերացրեք, որ դուք լրագրող եք այդ տարիներին․ կազմեք կարճ հոդված հանրապետության ներքին վիճակի մասին։
Օրագիր (1920թ., Մարտ)` երիտասարդի մտորումներ
Մեր փոքրիկ տանը, որտեղ տիֆից մահացան քեռիս ու քեռակինը, օդը ծանր է։ Կառավարությունը հրամաններ է տալիս, բայց փողոցում սովն է քայլում։ Երեկ թերթում կարդացի, որ Դաշնակցությունը զորահավաք է հայտարարել։ Իմ տարիքի տղաները կամ բանակում են, կամ փորձում են պարեն գտնել։ Մի կողմից վախենում ենք Քեմալից ու թուրքերից, մյուս կողմից՝ բոլշևիկյան թռուցիկներն են տարածվում, որոնք խոստանում են հաց և խաղաղություն։ Չեմ հավատում նրանց, բայց մարդիկ հուսահատ են։ Մեր միակ հույսը Միացյալ, ազատ Հայաստանի գաղափարն է, հենց այդ հույսով էլ ապրում ենք այս ցուրտ օրերը։
Լրագրային Հոդված՝ «Նոր Հանրապետության Ներքին Մարտը»
«Հորիզոն» Թերթ, 1919թ. Սեպտեմբեր
Մեր նորաստեղծ Հանրապետությունը շարունակում է մարտը ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամիների դեմ։ Երկիրը գտնվում է մարդասիրական աղետի շեմին. հարյուր հազարավոր փախստականներ մնացել են առանց տանիքի ու սննդի։ Ամենուրեք տիրում է տիֆը, որն անխնա խլում է ինչպես գաղթականների, այնպես էլ տեղացիների կյանքերը։
Կառավարությունը ջանք չի խնայում. կազմակերպվում են բարեգործական կոմիտեներ, և փորձեր են արվում միջազգային օգնության բաշխման ուղիները կարգավորելու։ Սակայն սահմանային և ներքին թուրք-թաթարական խռովությունները (հատկապես Ղարաբաղի ու Նախիջևանի ուղղությամբ) մշտապես շեղում են մեր սահմանափակ զինուժը։ Մեր երիտասարդ պետության ամենամեծ վտանգը այսօր ոչ միայն թշնամու թուրն է, այլև հուսահատությունը և դրանից բխող՝ անարխիայի աճը, որը սնվում է օտար ուժերի քարոզչությամբ։ Միայն համախմբումով և կարգապահությամբ կարող ենք պահպանել Սարդարապատում ձեռք բերված անկախությունը։
7․ Ներքին կայունությանը սպառնացող վտանգներ
Վերլուծեք, թե ինչու էին թուրք-թաթարական խռովությունները վտանգավոր Հայաստանի առաջին հանրապետության համար։ Քննարկեք՝ ինչ հետևանքներ ունեցավ 1920 թ․ մայիսյան ապստամբությունը։ Ներկայացրեք, թե ինչպես էր սոցիալ-տնտեսական ճգնաժամը խանգարում պետության կայունությանը։ Թուրք-Թաթարական Խռովությունները
Վտանգավոր էին, քանի որ՝
Թուլացնում էին բանակը. Պարտադրում էին ներքին պայքար ռազմավարական նշանակության տարածքներում՝ ռեսուրսներ շեղելով արտաքին սահմաններից։ Խափանում էին հաղորդակցությունը. Արգելափակվում էին երկաթուղային գծերը, ինչը խանգարում էր սննդի և զինամթերքի մատակարարմանը։
1920թ. Մայիսյան Ապստամբության Հետևանքները
Բանակը զբաղված էր ներքին մարտերով, ինչը խիստ թուլացրեց դիրքերը Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցությունների նախօրեին։
Ապստամբությունը (մայիսի 10-14, 1920թ.) ներքին կազմալուծման ամենամեծ դրսևորումն էր։
8․ Մշակութային կյանք
Ներկայացրեք, թե ինչ դեր ուներ մշակութային կյանքը հանրապետության գոյատևման համար։ Վերլուծեք՝ ինչպե՞ս էին թատրոնը, դպրոցները և մամուլը պահպանում ազգային ոգին։ Գրեք կարճ էսսե՝ «Մշակութային դիմադրությունը որպես ազգային ինքնության պահպանման միջոց»։
Մշակույթը հանդես էր գալիս որպես ազգային գոյատևման հենասյուն.
Դպրոցներ, Թատրոն և Մամուլ. Պահպանում էին ազգային ինքնությունը և մարտական ոգին, ստեղծում էին կապեր հասարակության տարբեր շերտերի միջև՝ չնայած քաղաքական բանավեճերին։