Posted in Uncategorized

Տնային աշխատանք

  1. Գնացքը I օրը անցավ 574 կմ, II օրը՝ 56կմ-ով ավելի, քան I օրը : III օրն անցավ 74կմ-ով պակաս, քան II օրը: Որքա՞ն ճանապարհ անցավ գնացքը 3 օրում:

I-574 կմ

II-56 կիլոմետրով ավելի քան առաջին օրը

III-74կմ պակաս երկրորդ օրվանից պակաս

Որքա՞ն ճանապարհ անցավ գնացքը 3 օրում:

                                         Լուծում

574+56=630

630-74=556

574+556+630=1760

Պատ․՝1760

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը, եթե նրա կողմերի երկարություններն են՝ 7 սմ և 12 սմ:

                                                           Լուծում

                                    12×2=24

                                    7×2=14

                                    14+24=38                      Պատ․՛38                                                                               

  • Համեմատիր.
    ա) 2Ժ 24ր <  200ր            բ) 2Ժ 50ր  <  250ր
    գ) 2օր 15Ժ >     60Ժ          դ)  3օր 10Ժ   >   310Ժ

  • Դատարկ ջրավազանի մեջ առաջին խողովակով լցվեց 1350լ ջուր, իսկ երկրորդով՝ 480լ: Տնկիները ջրելու համար պապիկը այդ ջրից օգտագործեց 1580լ : Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:

1-ին խող – 1350 լ ջուր

2-րդ խող – 480 լ ջուր

Օգտ – 1580 լ ջուր

Որքա՞ն ջուր մնաց

                           Լուծում

1350+480=1830

1830-1580=250                           Պատ․՝250        5.  Արտահայտիր տարիներով:

          ա) 2 դար 12 ամիս =  201տարի                                        բ) 5 դար 6 տարի =506 տարի

Posted in Uncategorized

Տնային աշխատանք

1․ Աջ և ձախ մասերը միացրու և ստացիր քեզ հայտնի արտահայտություններ։

քիթը           տալ

ոտքերն         մեկ լինել

սիրտ           կախել

աշխարհով      ընկնել

քիթը կախել, ոտքերն ընկնել, սիրտ տալ, աշխարհով մեկ լինել

2․Գրիր մեկ բառով

Նվեր տալ — Նվիրել

Խղճահարություն զգալ — Խղճալ

Լույս տալ — Լուսավորել

Ուտելու համար պիտանի -ՈՒտելի

Փոստը բաժանող մարդ — Փոստատար

3․Վերականգնիր առածները։

Շատ կարդաս, շատ բան կիմանաս։               

Լավ անես՝ քեզ կանես, վատ անես՝ քեզ կանես։        

Աղքատը հացի կարոտ է, հարուստը՝ ամեն բանի։     

Արա ուրիշի համար, սովորիր քեզ համար։          

Շատի հետևից ընկնողը քիչն էլ կկորցնի։       

4․Տրված բառերը արտահայտիր բառակապակցությամբ։

Օրինակ՝ բարեսիրտ-բարի սիրտ ունեցող

Բարձրահասակ – Բարձր հասակ ունեցող

Սևաչյա – Սև աչքեր ունեցող

Շիկահեր – Շեկ մազեր ունեցող

Թիկնեղ –Լայն թիկունք ունեցող

Գեղեցկադեմ -Գեղեցիկ դեմք ունեցող

Սրամիտ – Սուր միտք ունեցող

Փոքրամարմին – Փոքր մարմին ունեցող

Posted in Uncategorized

Homework

1. Is your family big or small? — My family is big

2. Is your house big or small? Describe your room. — My house is big. My room is small․There are my and my brother’s beds in my room, my little sister’s bed and a lot of toys in my room.

3. When do you get up in the morning? – I usually get up at 7:40 in the morning.

4. What do you have for breakfast? – I usually eat sweet chocolate cereal with milk for breakfast.

5. What subjects do you study at school? – We study Maths, Armenian, Russian, English, Chess, and Nature Studies at school.

6. Can you name the days of the week? – Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday, Saturday and Sunday.

7. What sport do you like? – I like karate.

8. Have you got a pet? Tell about your pet. – No, I have not got a pet.

9. What do you usually do in the evening? – I usually play in the evening.

10. Do you like weekends? What do you do at weekends? – I like weekend very much. I do my homework, I play a lot, and visit my grandparents.

Posted in իմ պլանը, Uncategorized

Իմ պլանը

8:00-Արթնանալ

8:15-նախաճաշել

 10։00 12։00-Մասնակցում եմ առցանց դասերին, միանում են տեսազանգերին,

կատարում տրված առաջադրանքները։

Ըտրովի գործունեություն- մաթեմատիկա

3։20-Ինքնակրթություն՝ համակարգչային խաղեր եմ խաղում, տրամաբանական կամ բակային խաղեր եմ խաղում։

5։00-ֆիլմ եմ դիտում, հետո ընթերցանությամբ  եմ զբաղվում, կարդում եմ Վիննի Թուխը

7։00-Գնում եմ զբոսանքի

9։00-քնում եմ

Posted in Գործունեության փաթեթ, Uncategorized

Ուսումնական պլան

Երկուշաբթի -Ապրիլի 13

 

10:00 – արթնանցա,

11-00 -նաճաշեցի

12-00-կատարեցի կիսատ առաջադրանքներս

13:00- ունեցանք տեսազանգ մաթեմատիկայից

15 ։00 -կատարեցի մաթեմատիկայի առաջադրանքներս բլոգում

16:00 -տեսազանգ, հանդիպում երկարացված օրվա կազմակերպիչի հետ, միասին պատրաստեցինք զատկական ծառ

18:00- զբաղվել եմ ընթերանությամբ

 

22:30-պատրաստվել եմ քնելու

 

Երեքշաբթի -Ապրիլի 14 

 

11:00-արթնացա

12:00 – նախաճաշեցի

13:00-ունեցանք տեսազանգ մաթեմատիկայից և մայրենիից

16:00-  զբաղվել եմ ընթերցանությամբ

18:30-խազացել եմ իմ սիրած համակարգչային խաղերը

24:00- կատարեցի մաթեմատիկայի առաջադրանքներս բլոգում

23:00- պատրաստվեցի քնելու

 

Չորեքշաբթի- Ապրիլի 15

 

10:00 -Արթնացա, նախաճաշեցի

12:00-ունեցանք տեսազանգ ռուսերենից

14:00- Կարդացի Ջանի Ռոդարիի <<Երկիր, ոտեղ ոչ մի սուր բան չկա>>

15:00-պատասխանեցի հարցերին և առցանց բառարանի օգնությամբ գտա անծանոթ բառերի բացատրությունը:

16:00- լուծեցի խնդիրներ ընտրովի մաթեմատիկայից և տեղադրեցի իմ բլոգում

18:00- կարդացի ռուսերենից ,,сказки про пасхального кролика”

21:00 -կատարեցի ռուսերենի առաջադրանքները բլոգում

24:00 -պատրաստվեցի քնելու:

 

Հինգշաբթի -Ապրիլի 16

 

11:00 -Արթնացա

12:00-ունեցանք տեսազանգ անգլերենից

13:00-լուսանկարեցի իմ ցանած ածիկը, տեղադրեցի բլոգում, և պատմեցի թե ինչպես եմ խնամում այն:

15:00-կատարեցի հայոց լեզվի գրավոր առաջադրանքներ գիրք-տետրում

16:00- խաղացի համակարգչային խաղեր

17:00- դիտեցի մուլտֆիլմ ռուսերեն և անգլերեն լեզուներով

18:00- ճաշեցի

22:30-պատրաստվեցի քնելու

 

 

Ուրբաթ -Ապրիլի 17

 

09:30 -Արթնացա

10:00-ունեցանք տեսազանգ մաթեմատիկայից և մայրենիից

11:30- նախաճաշեցի

12:00- ունեցանք տեսազանգ անգլերենից

15:00- կարդացի ընթերցարանից ՙՙԻնչու՞ է երկինքը կապույտ՚՚ և ՙՙՈ՞վ է ղեկավարում մեր մարմինը՚՚ դասերը

16:00- տեսազանգ, հանդիպում երկարացված օրվա կազմակերպիչի հետ

21:00 -համացանցից որոնեցի 10 հետաքրքիր փաստեր երկնքի և գլխուղեղի մասին, տեղադրեցի բլոգում:

23:30-պատրաստվում եմ քնել

 

Posted in Հետաքրքիր, Մեդիագրադարան, Լրացուցիչ կրթություն, Uncategorized

Չարի վերջը

Չարի վերջը

Հովհաննես Թումանյան

 

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն,

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնաք,
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղկես ինձ մոտ։

Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,

Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջնջիլ մեզ

Բնով–տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թփի տակ
Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
— Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։

Ախ դու Կկու, հիմար Կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լցնես ամբողջ կկուներո՞վ…
Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,

Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,
Աստված սիրես,
Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն:

Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կկվի լացի ձայնը:
— Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
— Ինչպես չլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ:
— Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ:
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է…
Հազիվ էր ասել, Կկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կտրես:

— Ո՞վ ասավ քեզ:
— Ագռավն ասավ:
— Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
— Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
Աղվես աղա…

— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քրքըի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:

Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:
Արի գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,

դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
— Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ

Դու սև Ագռավ…
— Ինչքան էլ որ լինիս զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները-Կկու, աղվես, ագռավ։
  2. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշները կամ հոմանիշները-
  3. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:
  4. Հեքիաթը կկվի անունից համառոտ պատմի՛ր:
  5. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:
  6. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:
  7. Ինչպիսի՞ մայրիկ էր կկուն:
  8. Ինչպիսի՞ն էր աղվեսը:
  9. Աղվեսին նամակ գրի՛ր:
  10. Կկվի անունից շանը նամակ գրի՛ր և շնորհակալություն հայտնի՛ր նրան:
  11. Նոր ավարտ հորինի՛ր հեքիաթի համար: