Posted in Uncategorized

Ձախորդ փանոսի առաջադրանքները

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

 

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ-ձախողել
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-արթնանալ
տակն անել-վախենալ
ճամփան ծռել-ճամփան ծռել
քեֆի տաք ժամանակն է-թեժ պահ է
վրա տալ-հարձակվել
մթան հետ-գիշերը
գլուխը քարը- ինչ լինում է, թող լինի
դես Փանոս, դեն Փանոս-ամենուր իրար կպած

  1. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին-Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
    Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։
    3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
    Ինքը մի բարի մարդ է լինում բայց ինչ գործ որ բռնում է՝ ձած է գնում։
  2. Շատ է քաշում, թե՝ քիչ էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը:
    Ասում է՝ գլուխը քարը չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս :
    Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է:
  3. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր- Ձախո՛րդ Փանոս, դու շատ բարի ես։ Բայց մի քիչ զգույշ եղիր։
  4. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր: — Ես Փանոսն եմ:Ես ինչ գործ բռնում եմ՝ ձախողվում է: Մի անգամ գնացել էի փայտ ջարդելու: Ջարդեցի, ծառն ընկավ կովերիս վրա ու սպանեց նրանց: Գնացի, գնացի մի լիճ հանդիպեցի: Մեջը բադեր էին լողում, մտածեցի՝ մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս: Կացինը գցեցի, բադերը փախան, կացինս ընկավ ջուրը կորավ:Ես շատ ձախորդ եմ, բայց բարի եմ:

 

Posted in Uncategorized

Բարեկենդանի շաուրնակությունը

Կնիկը դուռը շխկցնելով  բացում է և ելի մարդ ու կնիկ կռիվ են լինում։Բարեկենդանը ասաց մի կռվեք իսկ ձին գալիս է իմ մոտ որ մարդ ու կնկին նստացնի իր շալակը։

սենց մարդ ու կնիկ բարշեցին և ել չեին կռվում բայց կնկա մայրիկը ասեց որ չի թողում բարշի մարդու հետ և մայրը նրանց առանձնացրեց իսկ մարդը տխրեց մարդը գնաց իրանց տուն և կնոչ մայրին ասաց նա իմ կինն է տուր իմ կնոչը։ Եև ձիի վրա նստեցին և գնացին տուն ։

Այսքանով ել վերջ

 

Posted in Uncategorized

Ճագարների մասին

1․Ճագարները արագավազ և հնարամիտ կենդանիներ են, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:

download

2․ Նրանք ունեն շատ լավ զարգացած հոտառություն, լսողություն և տեսողություն և նրանց տեսահորիզոնը 360° է։

3․Ունեն չափազանց ամուր ետին վերջույթներ, որը թույլ է տալիս բավականին երկար ցատկել` մինչև 1մ բարձրություն և 3մ երկարություն։

4․Շատ նվիրված են միմյանց և սիրում են խմբով շրջել։ Միմյանց հետ հաղորդակցվում են ձայնային ազդակներով։

5․Վերջին 60 տարիների ընթացքում պահվել են տներում որպես ընտանի կենդանիներ։

6․Մարդկանց և կենդանիների հանդեպ ցուցաբերած ագրեսիվ պահվածքը նշանակում է, որ կենդանիները հոգեկան ապրումների մեջ են։

7․Պետք է պահվեն զույգերով, քանի որ ընկերակցությունն իրենց բարօրության բանալին է։

8․Վայրի և ընտանի ճագարների ամենասիրելի զբաղմունքը փորելն է։

9․Ձանձրանում են միևնույն միջավայրից։

10․Մարդկանց և կենդանիների հետ շփումն օգնում է հասունանալ։

Համարվում են առատության և վերածննդի խորհրդանիշը:

Posted in Uncategorized

Աղվեսի մասին

  1. Շատ աղվեսներ սիրում են խաղալ գնդակով: Կոնկրետ որով նրանց համար կապ չունի կարևորը լինի կլոր և լավ պտտվի:
  2. Աղվեսը ընդունակ է ամբողջ գիշեր տեմպերով քայլել առանց դադարեցնելու:
  3. Աղվեսների որսը դարձել է շատ հայտնի ոչ այնքան կաշվի համար, որքան որսի բարդության: Բարեբախտաբար, շատ երկրներում դա արգելված է:
  4. Չնայած նրան, որ աղվեսները հանդիսանում են շների և գայլերի հեռավոր բարեկամները, նրանք ապրում են միայնակ:images
  5. Աղվեսը կողմնորոշվում է երկրի մագնիսական դաշտով, ինչպես կրիաները:
  6. Ամենափոքր աղվեսը անապատի աղվեսն է: Այս արարածները հայտնի են այն բանի շնորհիվ, որ նրանք մարդամոտ են:
  7. Աղվեսի տնային տեսակը մշակվել  է 60-ական թվականներին խորհրդային միության վերջին դարում: Աղվեսի այդ տեսակն արժեր մոտ կես միլիոն ռուբլի:
  8. Արկտիկական աղվեսը ունակ է դիմակայել մինչև -70 աստիճանի: Բացի այդ ձմռանը նա ձեռք է բերում սպիտակ մորթի, որպեսզի միաձուլվի սպիտակ ձյան հետ:
  9. Քսանմեկերորդ դարում աղվեսների թիվը քաղաքային շրջաններում շատացել է։ Նրանց կարելի է հանդիպել Եվրոպայի, Ասիայի, Ավտրալիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների մարդաշատ քաղաքների փողոցներում։
  10. Աղվեսը կարող է  արտասանել մոտ քառասուն ձայնային հնչյուններ:
Posted in Uncategorized

Դդմի օգկտակար հատկությունները

Դդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և K:

Բացի դրանից՝ այն պարունակում է նաև այնպիսի միկրո- և մակրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է և պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:

Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է և հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողների համար: Լինելով միզամուղ միջոց՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու հեղուկը:

Դդմի սերմերը ևս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:

Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան ունի ճիճվակրություն, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան /սերմերը մաքրելիս չի կարելի հանել նրանց վրայի կանաչ բարակ կաշին/:
Դդմի սերմերը կօգնեն ձեզ նաև ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը:

 

Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն: Դդումի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում: E վիտամինի մեծ քանակությունը կանխում է օրգանիզմի ծերացումը, իսկ մաշկը պաշտպանում է կնճիռներից եւ ծերության հետքերից: Կարոտինը E վիտամինի հետ ոչ միայն կանխում է բջիջների ծերացումը, այլեւ հնարավոր քաղցկեղը, նպաստում է աչքի լորձաթաղանթի աշխատանքին, կանխում մրսածությունը, ամրացնում դիմադրողականությունը` պաշտպանելով տարբեր վիրուսներից եւ մանրէներից: Դդումի բուսական թելիկները (ֆիբրերը) դադարեցնում են փորկապությունը, կանխում քաղցկեղը, կոլիտի առաջացումը եւ շաքարախտը: Կալցիումը եւ վիտամիններ C-ն եւ B-ն հեռացնում են օրգանիզմում կուտակված աղերը եւ իջեցնում արյան բարձր ճնշումը: Պեկտինային նյութերի մեծ քանակությունը օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը եւ խոլեստերինը: