Posted in Հայոց լեզու 9

Տեքստային առաջադրանքներ

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։ Տերը նրան ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում, բայց հենց գեղջուկը ձեռքն է առնում  գդալը, տեսնում է, որ մի փոքրիկ օձ է լողում ափսեի մեջ։ Տիրոջը չվիրավորելու համար համենայն դեպս ուտում է ապուրը, իսկ մի քանի օր անց ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորից գնալ տիրոջ տուն։ 

Տերը նորից նրան ներս է կանչում, ամենափոքր գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։

-Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,- ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։ 

Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ առանց դեղը խմելու դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։ 

Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։ 

1. Գեղջուկին բնութագրելիս հեղինակը ո՞ր բառն է օգտագործել։ 

հիմար

2. Գրի՛ր գավաթ բառի հոմանիշը։ 

բաժակ

3. Դո՛ւրս գրիր մեկ անորոշ դերանուն։ 

մի քանի

4. Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։

Քանի՞ պարզ նախադասությունից է կազմված։ 

5

5. Այդ օրերին քաղաքն ապրում էր Շառլ Ազնավուրով։  Ի՞նչ պաշտոն է ունի Շառլ Ազնավուրով բառը։ 

միջոցի անուղակի խնդիր

6.  Դո՛ւրս գրիր բարդ բառ։ 

կալվածատեր

7.Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։

հին- որոշիչ

գեղջուկի մասին- միջոցի անուղղակի խնդիր

որին- ենթակա

ուղարկում են -ստորոգյալ

8. Դո՛ւրս գրիր կապ։ 

մինչև

9. Ինչո՞ւ գեղջուկը կերավ ապուրը։ 

Տիրոջը չվիրավորելու համար:

10. Տեքստի ո՞ր բառը կարող է նշանակել հայացք /ոչ ուղիղ իմաստով/ ։ 

համոզմունք

11. Դո՛ւրս գրիր ան արտաքին հոլովման ենթարկվող բառը։ 

հիվանդանում

12. Դո՛ւրս գրիր բացահայտիչ։ 

գավաթի ներսում

13. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։ 

ծանր հիվանդանալ

14. Դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը։ 

ամենափոքր

15. Դո՛ւրս գրիր զուգադիր շաղկապը։ 

ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում

16.   Հիմար գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։

Դո՛ւրս գրիր որոշիչը։ 

հիմար, սովորական

Posted in 2024-2025

Ֆունկցիա

1)Գտնել ֆունկցիայի թույլատրելի արժեքների բազմությունը։

ա)f(x) = √(x — 1)
x-1≥0
x≥1
[1;+∞)

գ)f(x) = √(x — 2)
x-2≥0
x≥2
[2;+∞)

բ)f(x) = √(x — 3)
x-3≥0
x≥3
[3;+∞)

դ)f(x) = √(x + 2)
x+2≥0
x≥-2
[-2;+∞)

2)Գտնել ֆունկցիայի թույլատրելի արժեքների բազմությունը։

ա)f(x) = 2/(2x + 6)

(-∞;-3)U(-3;∞)

բ)f(x) = (2x + 3)/(4x — 8)

(-∞;2)U(2;∞)

գ)f(x) = 8/√(x — 5)

(5;∞)

դ)f(x) = (5x — 6)/√(2x — 6)

(3;∞)

3)Գտնել ֆունկցիայի թույլատրելի արժեքների բազմությունը։

ա)y = √(2x — 8) + √(10 — x) + 3

(4;10)

բ)y = — √(x + 3) — 5 + √(8 — x)

(-3;8)

գ)f(x) = √(x — 3) + 8/(x — 5)

[3;5)U(5;∞)

դ)f(x) = √(x + 6) + x/(x — 1)

(-6;1)(1;∞)

4)Տրված է f(x) = 5x + 10 ֆունկցիան:

ա)Ֆունկցիան ո՞ր կետում է հատում օրդինատների առանցքը:

0

բ)Ֆունկցիան ո՞ր կետում է հատում աբսցիսների առանցքը:

-2

գ)Ո՞ր քառորդով չի անցնում ֆունկցիայի գրաֆիկը:

Չորրորդ

5)Տրված է f(x) = — 12x — 48 ֆունկցիան։

ա)Ֆունկցիան ո՞ր կետում է հատում օրդինատների առանցքը:

-48

բ)Ֆունկցիան ո՞ր կետում է հատում աբսցիսների առանցքը:

-4

գ)Ո՞ր քառորդով չի անցնում ֆունկցիայի գրաֆիկը:

Առաջինով

6)a -ի ի՞նչ արժեքի դեպքում (4; 6) կետը պատկանում է y = ax + 2 ֆունկցիայի գրաֆիկին:

a=1

7)a -ի ի՞նչ արժեքի դեպքում (2; 5) կետը պատկանում է y = ax + 3 ֆունկցիայի գրաֆիկին:

a=1

8)a -ի ի՞նչ արժեքի դեպքում (3; 6) կետը պատկանում է y = ax — 8 ֆունկցիայի գրաֆիկին:

a=14/3

9)Հաշվել f(-2), եթե

ա)f(x) = x2 — 3x — 9

1

բ)f(x) = -x2 + 3x + 1

-9

գ)f(x) = 2×2 — x — 6

4

դ)f(x) = -x3 — 2×2 + 7x — 5

-19

Posted in Իրավունք 9

Ընտրություններ

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13/2․Ընտրություններ.
գ/ Ընտրական տեղամասեր և տեղամասային կենտրոններ
դ/ Ընտրությունը և կուսակցությունները /էլ․ դասագիրք, էջ 16-23/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ ընտրական օրենսգիրք

Առաջադրանք
1․ Բավարա՞ր եք համարում ընտրությունների հրապարակայնության աստիճանը մեր երկրում /բլոգային աշխատանք/․

Հայաստանում ընտրությունների հրապարակայնության աստիճանը համարում եմ բավարար, քանի որ գործում են թափանցիկության հստակ մեխանիզմներ։ Տեղամասերում տեղադրված տեսախցիկները թույլ են տալիս ուղիղ եթերով հետևել քվեարկությանն ու հաշվարկին, իսկ դիտորդների ու լրագրողների ներկայությունը բացառում է գաղտնի գործողությունները։ Կարևոր է նաև այն, որ քվեարկությունից հետո ստորագրված ցուցակները հրապարակվում են, ինչը կանխում է կրկնակի քվեարկությունը։ Թեև տեխնիկական թափանցիկությունը բարձր է, դեռևս կան խնդիրներ ընտրողների վրա անուղղակի ճնշումների հետ, ինչը պահանջում է ավելի մեծ հանրային վերահսկողություն։

Posted in Երկրաչափություն 9

Շրջանի մակերեսը, շրջանային սեկտորի մակերեսը

1)Ինչպե՞ս կփոխվի շրջանի մակերեսը, եթե նրա շառավիղը` ա) մեծացվի 2 անգամ, բ) փոքրացվի 0,5 անգամ, գ) մեծացվի 0,2 անգամ:

կմեծացվի 4 անգամ, կմեծացվի 4 անգամ, 25 անգամ կփոքրանա

2)Գտե՛ք 36π սմ2 մակերես ունեցող շրջանը եզերող շրջանագծի երկարությունը:

12π

3)Որքա՞ն է այն սեկտորի մակերեսը, որի շառավիղը 3 սմ է, իսկ աղեղի աստիճանային չափը` ա) 45°, բ) 36°, գ) 120°:

1,125π, 0,9π, 3π

4)Գտե՛ք 45°- ի աղեղով այն սեկտորի մակերեսը, որի շառավիղը 5√2 սմ է:

25π/4

5)240°- ի աղեղով սեկտորի մակերեսը 270π սմ2 է: Գտե՛ք այդ սեկտորի շառավիղը:

√405

6)10π սմ2 մակերեսով սեկտորի աղեղի աստիճանային չափը 36° է: Գտե՛ք սեկտորի շառավիղը:

10

7)Հաշվե՛ք 15π դմ երկարությամբ շրջանագծով եզերված շրջանի մակերեսը:

56,25π

8)Գտե՛ք այն զուգահեռագծի պարագիծը, որի կողմերը հավասար են 49π սմ2 և 64π սմ2 մակերեսներով շրջանների շառավիղներին:

30

9)Գտե՛ք շրջանաձև այն խաղահրապարակի տրամագիծը, որը հավասարամեծ է 17,72 մ կողմով քառակուսաձև խաղադաշտին:

20

Posted in Կենսաբանություն 9

Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:

Դասարանական աշխատանք

Օրգանիզմի սեռը որոշվում է՝
ա) գեներով և քրոմոսոմներով
բ) սննդով
գ) ջերմաստիճանով
դ) ջրով

Մարդու սեռական քրոմոսոմներն են՝
ա) X և Y
բ) A և B
գ) C և D
դ) M և N

Կանանց սեռական քրոմոսոմների կազմը՝
ա) XX
բ) XY
գ) YY
դ) XO

Տղամարդկանց սեռական քրոմոսոմների կազմը՝
ա) XX
բ) XY
գ) YY
դ) XO

Սեռի հետ շղթայակցված հատկանիշները փոխանցվում են՝
ա) սեռական քրոմոսոմներով
բ) միայն սննդով
գ) միայն միջավայրով
դ) միայն տարիքով

Սեռի հետ շղթայակցված հատկանիշների օրինակ է՝
ա) դալտոնիզմը
բ) մազերի գույնը
գ) հասակը
դ) մարմնի քաշը

Ժառանգական հիվանդությունները առաջանում են՝
ա) գեների կամ քրոմոսոմների փոփոխության հետևանքով
բ) միայն սննդի պատճառով
գ) միայն եղանակի պատճառով
դ) միայն հոգնածությունից

Ժառանգական հիվանդությունները փոխանցվում են՝
ա) ծնողներից երեխաներին
բ) ընկերներից
գ) ուսուցիչներից
դ) հարևաններից

Սեռի հետ շղթայակցված հիվանդությունները ավելի հաճախ հանդիպում են՝
ա) տղաների մոտ
բ) աղջիկների մոտ
գ) նույն չափով
դ) ոչ մեկի մոտ

Գենետիկան ուսումնասիրում է՝
ա) ժառանգականությունն ու փոփոխականությունը
բ) մարսողությունը
գ) շնչառությունը
դ) շարժումը։

Posted in Հանրահաշիվ 9

ԱՐՄԱՏԻ ՆՇԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՐԱՖԻԿՆԵՐԸ

Համակարգչային ծրագրերով գծելով y = √x ֆունկցիայի գրաֆիկը՝ ստանում ենք հետևյալ պատկերը․

Նշենք գրաֆիկի որոշ առանձնահատկություններ և փորձենք բացատրել դրանք․
1)Գրաֆիկն անցնում է կոորդինատների սկզբնակետով։ Պատճառն այն է, որ x = 0 դեպքում y = √0 = 0։
2)Որոշման տիրույթը [0, +∞) բազմությունն է: Իսկապես, արմատատակ արտահայտությունը բացասական լինել չի կարող։
3)Բացի (0, 0) կետից, ֆունկցիայի գրաֆիկի բոլոր կետերը գտնվում են կոորդինատային հարթության առաջին քառորդում։ Իսկապես, x > 0 դեպքում y = √(x) > 0: ֆունկցիայի գրաֆիկի կետերի կոորդինատները դրական են:
4)Ֆունկցիան աճող է: Եթե x2 > x1 > 0, ապա √x2 > √x1, այսինքն՝ ֆունկցիայի արգումենտի մեծ արժեքին համապատասխանում է ֆունկցիայի մեծ արժեք:

y = √x ֆունկցիայի գրաֆիկի միջոցով կարող ենք կառուցել y = √(x-3) և y = √x — 4 ֆունկցիաների գրաֆիկները: Եթե f(x) = √x, ապա y = √(x-3) բանաձևը կարող գրել այսպես` y = f(x — 3): Մենք գիտենք, որ f(x — 3) ֆունկցիայի գրաֆիկը ստանալու համար պետք է y = f(x) ֆունկցիայի գրաֆիկը երեք միավորով տեղաշարժել աջ:

y = √x — 4 ֆունկցիայի գրաֆիկը գծելու համար բավական է նկատել, որ y = f(x) — 4 այսինքն՝ f(x)-ի գրաֆիկից 4 միավորով ներքև է:

Ինչպես պարաբոլի ու մոդուլի դեպքում, այստեղ ևս վերև/ներքև ու աջ/ձախ տեղաշարժերը հնարավոր է համատեղել։
Նկարում պատկերված է y = √(x+1) + 3 ֆունկցիայի գրաֆիկը:

Առաջադրանքներ․

1)Տրված է f(x) = √(x — 2) + 1 ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) 6, բ) 2, գ) 4 կետում:
ա) x = 6
f(6) = √(6 − 2) + 1
f(6) = √4 + 1
f(6) = 2 + 1
f(6) = 3


բ) x = 2
f(2) = √(2 − 2) + 1
f(2) = √0 + 1
f(2) = 0 + 1
f(2) = 1


գ) x = 4
f(4) = √(4 − 2) + 1
f(4) = √2 + 1
Քանի որ √2 ≈ 1.41, ապա
f(4) ≈ 2.41

2)Տրված է f(x) = √(x + 1) ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) 0, բ) -1, գ) 8 կետում:
ա) x = 0
f(0) = √(0 + 1) = √1 = 1

բ) x = −1
f(−1) = √(−1 + 1) = √0 = 0

գ) x = 8
f(8) = √(8 + 1) = √9 = 3

3)Տրված է f(x) = -√(2x) ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 3, բ) —1, գ) –10 արժեքը:
ա) x=3
−√(2x) = 3


բ) f(x) = −1
−√(2x) = −1
√(2x) = 1
2x = 1

x = 1/2

գ) f(x) = −10
−√(2x) = −10
√(2x) = 10
2x = 100
x = 50

4)Տրված է f(x) = -√(x+6)ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) −1, բ) 0, գ) −4, դ) 3 արժեքը:

ա) f(x) = −1
−√(x + 6) = −1
√(x + 6) = 1
x + 6 = 1
x = −5

բ) f(x) = 0
−√(x + 6) = 0
√(x + 6) = 0
x + 6 = 0

x = −6

գ) f(x) = −4
−√(x + 6) = −4
√(x + 6) = 4
x + 6 = 16
x = 10

դ) f(x) = 3
−√(x + 6) = 3

5)Նկարում պատկերված է y =√(x — x0) + y0 ֆունկցիայի գրաֆիկը: Գտե՛ք x0 և y0 թվերը.

x=0 y=6

x=4, y=0

x=6 y=8

x=-12 y=6

x=-6 y=-14

x=6 y=-4

6)Կառուցե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.

ա) y = √(x) — 2


բ) y = √(x) + 3


գ) y = √(x + 5)


դ) y = √(x — 3) + 5


ե) y = √(x + 2) — 8


զ) y = — √(x — 10) + 6

Posted in Աշխարհագրություն 9

Դաս Մայրաքաղաք Երեւան

Դասի հղումը

Դիտել տեսանյութը

Պատասխանել հարցերին

1.Գնահատե’լ Երեւանի աշխարհագրական դիրքը:
Երևանը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում՝ Արարատյան դաշտի հյուսիսային ափին, Հրազդան գետի մոտ։ Նրա աշխարհագրական դիրքը շատ կարևոր է, քանի որ քաղաքը կապում է Հայաստանի բոլոր մարզերը, հանդիսանում է երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը։ Երևանը կենտրոնում գտնվելով՝ դառնում է տնտեսական ու տրանսպորտային ցանցի հանգույց, որտեղ հեշտ է կազմակերպել ապրանքների և մարդկանց փոխադրումը։ Նրա դիրքը նպաստում է նաև զբոսաշրջության զարգացմանը, քանի որ մայրաքաղաքից հեշտ է հասնել Հայաստանի պատմական ու բնական հուշարձաններին։

2.Բնութագրե’լ Երեւանի բնական պայմաններն ու ռեսուրսները:
Երևանը գտնվում է ցամաքային կլիմայական գոտում։ Ամառները տաք և չոր են, իսկ ձմեռները համեմատաբար սառն և թույլ ձնառատ։ Քաղաքը տեղակայված է Արարատյան դաշտում և շրջապատված փոքր լեռնաշղթաներով։ Հրազդան գետը ապահովում է ջրամատակարարումը և հիդրոէներգիա, իսկ հողային և բնական ռեսուրսները նպաստում են գյուղատնտեսական արտադրության զարգացմանը։ Երևանի բնական պայմանները և ռեսուրսները օգնում են զարգացնել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և ծառայություններն այս տարածքում։

3.Որո՞նք են Երեւանի բնակչության թվի արագ աճի պատճառները:
Երևանի բնակչության արագ աճը պայմանավորված է մի շարք պատճառներով։ Առաջինը՝ ներգաղթը Հայաստանի մարզերից, երբ մարդիկ գալիս են մայրաքաղաք՝ աշխատանք գտնելու և ավելի լավ կյանք ունենալու նպատակով։ Երկրորդը՝ արդյունաբերության կենտրոնացումը Երևանում, որտեղ բացվել են գործարաններ և ձեռնարկություններ, որոնք ապահովում են աշխատատեղեր։ Երրորդը՝ կրթական և գիտական կենտրոնների զարգացումը, քանի որ մայրաքաղաքում գտնվում են համալսարաններ, ուսումնական կենտրոններ և գիտական հաստատություններ։ Չորրորդը՝ տնտեսական և ծառայողական հնարավորությունները, ինչպես բանկային, առևտրային և առողջապահական ոլորտները, որոնք ներգրավում են մարդկանց։ Հենց այս գործոնների շնորհիվ Երևանը Հայաստանի ամենաբնակեցված քաղաքն է՝ մոտ 1,1 միլիոն բնակիչ (2024թ.), և բնակչությունը շարունակում է աճել։

4.Թվարկե’լ Երեւանի արդյունաբերության ավանդական և նոր ճյուղերը:
Ավանդական արդյունաբերություն

Քիմիական արդյունաբերություն՝ պլաստմասսա, սինթետիկ նյութեր, դեղագործական արտադրանք։
Մեքենաշինություն և մետաղագործություն՝ մեքենաներ, սարքավորումներ, մետաղական մասեր։
Տրանսպորտային սարքավորումների արտադրություն՝ ավտոմեքենաներ և էլեկտրական սարքեր։
Սննդարդյունաբերություն՝ գինեգործություն, հացաբուլկեղենի և կոնդիտերի արտադրություն։

Նոր ու զարգացող ճյուղեր

Էկո‑տեխնոլոգիաներ և նոր էներգիա՝ վերականգնվող էներգիայի օգտագործում և էկոլոգիապես մաքուր արտադրություններ։

Տեխնոլոգիական և IT ոլորտներ՝ ծրագրավորում, նորարարական լուծումներ, ստարտափներ։

Ծառայություններ՝ ֆինանսներ, բանկային համակարգ, առևտրային և բարձր տեխնոլոգիաների կենտրոններ։

Posted in Ֆիզիկա 9

Դաս 13. (02.03-07.03)

§ 23. ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱԳՆԻՍՆԵՐ

§ 24. ՀՈՍԱՆՔԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ: ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳԾԵՐ

§ 25. ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍՆԵՐ: ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ, ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Հարցեր և առաջադրանքներ

1. Թվարկե՛ք մագնիսից ձգվող նյութեր:
Երկաթ, նիկել, կոբալտ և դրանց խառնուրդները:

2. Ո՞ր մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ:
Մարմիններ, որոնք երկար ժամանակ պահպանել են իրենց մագնիսականությունը և ձգում են մագնիսից որոշ նյութեր:

3. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում մագնիսի բևեռներ:
Մագնիսի երկու ծայրերը՝ հյուսիսային (N) և հարավային (S) բևեռներ:

4. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների` ա. նույանուն բևեռները, բ. տարանուն բևեռները:
Նույնանուն բևեռները (N–N կամ S–S) = մերժում են:
Տարանուն բևեռները (N–S) = գրավում են:

5. Ինչպե՞ս կարել է որոշել մագնիսի բևեռները, եթե դրանք նշված չեն մագնիսի վրա:
Օգտագործել փոքրիկ կողմնացույց. Մագնիսի հյուսիսային բևեռը կձգի կողմնացույցի հյուսիսային սլաքը:

6. Պողպատե երկու չորսուներից միայն մեկն է մագնիսացված: Չօգտագործելով ոչինչ, բացի այդ չորսուներից, ինչպե՞ս կարելի է տարբերել մագնիսացած չորսուն:
Նրանց մոտ բերել փոքր մագնիս կամ մետաղի փոքրիկ կտոր. Մագնիսացվածը կձգի կամ կպտտի այդ կտորը, մյուսը՝ ոչ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ նմանություն ունեն երկու լիցքերի և երկու մագնիսների փոխազդեցությունները:
Երկու նման լիցքեր կամ մագնիսների նույնանուն բևեռներ մերժում են, տարանուն/հակառակ բևեռները գրավում են:

2. Ո՞րն է Էրստեդի հայտնագործության էությունը:
Էլեկտրական հոսանքն առաջացնում է մագնիսական դաշտ, որը կարող է ազդել մագնիսի վրա:

3. Կարելի՞ է արդյոք մագնիսական սլաքի օգնությամբ որոշել հոսանքի առկայությունը հաղորդալարում: Պատասխանը հիմնավորեք:
Այո, եթե մագնիսական սլաքը շփում եք հաղորդալարի մոտ, այն կշրջվի հոսանքի առկայությունը ցուցադրելու համար:

4. Ինչպե՞ս կարելի է որոշել հոսանքակիր կոճի բևեռները մագնիսական սլաքի միջոցով:
Մագնիսական սլաքը մոտեցրեք կոճին. Սլաքը կսլացնի հյուսիսային բևռի ուղղությամբ.

5. Ինչո՞վ են տարբերվում հաստատուն մագնիսը և հոսանքակիր կոճը:
Հաստատուն մագնիսը մշտապես ունի մագնիսականություն, իսկ հոսանքակիր կոճը մագնիս է միայն հոսանք ունենալիս:

6. Ո՞րն է Ամպերի վարկածի էությունը:
Երկրի մագնիսական դաշտը կարող է պայմանավորված լինել Երկրի միջուկում մետաղների շարժմամբ և առանձին մագնիսացված հատվածներով:

7. Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ դասասենյակում մագնիսական դաշտ կա:
Փոքր կողմնացույց դնել. Եթե սլաքը շարժվի կամ շրջվի, դա նշանակում է, որ դաշտ կա:

8. Ի՞նչ են մագնիսական դաշտի գծերը:
Նկատելի գծեր, որոնք ցույց են տալիս մագնիսի կամ հոսանքակիր կոճի ազդեցության ուղղությունը. Գծերը միշտ սկսվում են հյուսիսային բևրից և ավարտվում հարավային բևրին:

9. Պատկերեք հաստատուն մագնիսի և հոսանքակիր կոճի մագնիսական դաշտերի գծերը` նշելով դրանց ուղղությունները:
Հաստատուն մագնիս — N — S
Հոսանքակիր կոճ — Դաշտը շրջվում է աջ ձեռքի կանոնի համաձայն (հոսանքի ուղղությամբ):

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր սարքն են անվանում էլեկտրամագնիս:
Մագնիս, որը առաջանում է հոսանքով անցնող հաղորդալարում:

2. Բերե՛ք էլեկտրամագնիսի կիրառության օրինակներ։
Կրանային խոշոր լվացարաններ, էլեկտրական զանգեր, շարժիչներ, վառարանների էլեկտրամագնիսներ:

3. Ի՞նչ կառուցվածք ունի կողմնացույցը:
Փոքր մագնիսացված ասեղ, որը կարող է ազատ պտտվել ջրի կամ սեղանի վրա, ցույց տալով հյուսիս–հարավ ուղղությունը:

4. Որտե՞ղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները:
Մագնիսական հյուսիսը մոտ է աշխարհագրական հարավին, իսկ մագնիսական հարավը մոտ է աշխարհագրական հյուսիսին:

5. Ինչո՞վ է պայմանավորված մագնիսական շեղման երևույթը:
Կողնացույցի սլաքը տեղական մագնիսական դաշտի և երկրային դաշտի միջեւ շեղվում է:

6. Ի՞նչ է մագնիսական փոթորիկը, և ինչո՞վ է այն պայմանավորված:
Երկրի մագնիսական դաշտի ուժեղ, ժամանակավոր խափանում, պայմանավորված արևի փոթորկերով և արևից եկող էլեկտրամագնիսական ճառագայթմամբ:

7. Մագնիսացած ասեղն ամրացրեք խցանին և դրեք ջրի մակերևույթին: Ի՞նչ տեղի կունենա: Բացատրե՛ք դիտվող երևույթը:
Ասեղը կշրջվի՝ ցույց տալով հյուսիս–հարավ ուղղությունը:
Բացատրություն՝ Ասեղը մագնիսացված է և ենթարկվում է Երկրի մագնիսական դաշտի ազդակին:

Օգտագործել գրականություն՝
Հանրակրթական դպրոցի 9-րդ դաս․ դասագիրք  Գ․ Մելիքյան, Ս․ Մաիլյան  «Էդիթ Պրինտ» հրատ․, Երևան 2023 (§23 ; § 24, § 25 էջ՝ 55-64) :

Լրացուցիչ

Posted in Քիմիա 9

Մարտի 2-6

Ազոտի ենթախումբ

  1. Ազոտի ենթախմբի ընդհանուր բնութագիրը
  2. Ազոտ: Ամոնիակ: Քիմիական հավասարակշռություն
  3. Ազոտի օքսիդները: Ազոտական թթու Հարցեր

Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը ազոտի ենթախմբում վերևից ներքև։
Ատոմային շառավիղը մեծանում է, որովհետև ավելանում են էլեկտրոնային շերտերը:

Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ ազոտի ենթախմբում։
N (Ազոտ), P (Ֆոսֆոր)

Ո՞ր տարրերն են կիսամետաղներ ազոտի ենթախմբում։
As (Արսենիկ), Sb (Անտիմոն)

  1. Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։ Գրիր բանաձևերը:
    Թեթև տարրերը՝ N, P = NH₃, PH₃
    Թանկ (ծանր) տարրերը (As, Sb, Bi) = AsH₃, SbH₃, BiH₃

Ընտրիր ճիշտ պատասխանը

  1. Ազոտի հիդրիդն է՝
    ա) H₂O
    բ) NH₃
    գ) CH₄
  2. Ո՞րն է ազոտի օքսիդը։
    ա) NO
    բ) CO
    գ) SO₂
  3. Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբից։
    ա) Cl
    բ) P
    գ) O

Լրացնել բաց թողնվածը

Ազոտի ենթախմբի տարրերը արտաքին շերտում ունեն 5 էլեկտրոն։

Ազոտի քիմիական նշանն է N ։

Ամոնիակի բանաձևն է NH₃ ։

Posted in Русский 9

Эссе

В чём заключается сила доброты
Доброта — это очень важное качество человека. Когда человек добрый, он помогает другим, поддерживает их и делает мир лучше. Даже маленький добрый поступок может сильно изменить настроение другого человека.

Сила доброты заключается в том, что она объединяет людей. Когда мы делаем добро, люди начинают больше доверять друг другу и становятся дружелюбнее. Доброта может остановить ссору и принести мир.

Кроме того, доброта возвращается. Если человек помогает другим, то и ему тоже помогут в трудную минуту. Поэтому важно быть добрым и внимательным к людям.