Posted in Uncategorized

Ֆլեշմոբ խնդիրների վերլուծուցումբ

1. Տիգրանն ունի 4 խաղալիք՝ մեքենա, գնդակ, զինվոր և նավ: Նա ուզում է խաղալիքները մի շարքով դասավորել: Նաև ուզում է, որ մեքենան լինի նավի և զինվորի միջև։ Քանի՞ եղանակով կարող է դասավորել խաղալիքները։

Զինոր, մեքենա, նավ, գնդակ։
Գնդակ,նավ,մքենա,զինվոր։
Նավ,մեքենա,զինվոր,գնդակ։
Գնդակ,զինվոր,մեքենա,նավ։

2. 15, 24, 32, 42, 53 թվերը գրելու համար իրարից տարբեր քանի՞ թվանշան են օգտագործել։ 1,2,3,4,5-թիվ

3. Ագարակում կա 6 շուն, 8 բադիկ, 4 սագ և մի քանի ձի։ Քանի՞ ձի կա, եթե բոլոր կենդանիները միասին ունեն 68 ոտք։6×4=24
2×8=16
2×4=8

4. Աշոտի կրիան արթուն ժամանակ մեկ ժամում ուտում է 5 տուփ խոտ։ Երեկ նա քնեց 20 ժամ։ Քանի՞ տուփ խոտ նա կերավ երեկ։ 4×5=20

5. Բարեկենդանի տոնին ընդառաջ Արևմտյան դպրոցում տիկին Արևը և սովորողները գաթաներ թխեցին։ Առաջին դասարանցիներին բաժին հասավ գաթաների կեսը։ Երկրորդ դասարանցիներին հասավ մնացած գաթաների կեսը։ Հետո երրորդ դասարանցիները վերցրեցին մնացած գաթաների կեսը, որից հետո մնաց 6 գաթա։ Որքա՞ն գաթա էին թխել։6×2=12
12×2=24
24×2=48

6. Սովորողները գրադարանից վերցրին Թումանյանի «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը» և «Քաջ Նազարը» հեքիաթները: Արեգը կարդաց «Անբան Հուռին» և «Սուտլիկ որսկանը»: Աննան կարդաց «Բարեկենդանը»: Աշոտը կարդաց «Բարեկենդանը» և «Անբան Հուռին»: Ո՞ր հեքիաթը ոչ ոք չկարդաց։«Քաջ նազարը»

7. Ռաֆայելն ու Հայկը միասին կշռում են 76կգ, իսկ Ռաֆայելն ու Մարկը միասին՝ 71կգ։ Հայկը Մարկից քանի՞ կիլոգրամով է ծանր։5 կգ

8. Ներկայացում դիտելու համար սովորողները 9:30 դպրոցից դուրս եկան։ Ներկայացումը տևեց 50 րոպե, իսկ դպրոցից թատրոն և թատրոնից դպրոց ճանապարհին սովորողները ծախսեցին 60 րոպե։ Ժամը քանիսի՞ն վերադարձան դպրոց։

9. Քանի՞ ձևով կարող են 10 ուլունքը շարել 4 թելի վրա, որ յուրաքանչյուր թելի վրա լինի կենտ թվով ուլունք:7,1,1,1 5,3,1,1 3,3,3,1 1,9

10. Շարքով դրված էր 15 կոնֆետ։ Արամը կերավ յուրաքանչյուր 4-րդը, հետո էլ Մաքսիմը կերավ մնացած կոնֆետներից յուրաքանչյուր 3-րդը։ Ո՞վ ավելի շատ կոնֆետ կերավ։ Մաքսիմ