Posted in Մաթեմատիկա ա․ բ․

Օլիմպիա

1․ Երբ մեքենան անցավ ճանապարհի 35%-ը, պարզվեց, որ մնացած ճանապարհը 42 կմ-ով ավելի է անցածից։ Գտնել ճանապարհի երկարությունը։
1) 105 կմ 2) 125 կմ 3) 140 կմ 4) 150 կմ

2․ Թիվը իր 1/3 մասից մեծ է 30-ով։ Որքանո՞վ է այդ թիվը մեծ իր 2/5 մասից։
1) 24 2) 27 3) 32 4) 36

3․ 382, 190, 94, 46, ․․․, ․․․, թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտնել 46-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։
1) 28 2) 30 3) 32 4) այլ պատասխան

4․ Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա չորս բնակարան։ Գտնել այդ շենքի 19-րդ հարկի բնակարանների համարների գումարը։ 1) 298 2) 306 3) 314 4) այլ պատասխան

5․ Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի և գլուխների տարբերությունը 45-ից շատ է, իսկ 50-ից՝ քիչ։ Քանի՞ կով է արածում դաշտում։
1) 12 2) 16 3) 18 4) հնարավոր չէ որոշել

6․ Ամիսներից մեկում կար 5 հինգշաբթի օր։ Սակայն ամսվա առաջին և վերջին օրերը հինգշաբթի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 21-ը։
1) երկուշաբթի 2) երեքշաբթի 3) չորեքշաբթի 4) հինգշաբթի

7․ Արամը գտել է 2022-ից մեծ այն ամենափոքր թիվը, որը ունի երեք կրկնվող թվանշան։ Նարեկը գտել է 2022-ից փոքր այն ամենամեծ թիվը, որը նույնպես ունի երեք կրկնվող։ Ինչքանո՞վ է Արամի գտած թիվը մեծ Նարեկի գտած թվից։
1) 100 2) 111 3) 112 4) այլ պատասխան

8․ Քառանիշ թիվը սկսվում է 3 թվանշանով։ Եթե այդ թվանշանը տեղափոխեն թվի վերջը, թիվը 3114-ով կմեծանա: Գտնել սկզբնական թվի թվանշանների գումարը։ 1) 25 2) 26 3) 27 4) 28
3 ∗∗∗ +3114 =∗∗∗ 3: Քառանիշ թվի միավորների թվանշանը պետք է լինի 9, որպեսզի 9+4 վերջանա 3-ով։ Քառանիշ թվի տասնավորների թվանշանը պետք է լինի 7, որպեսզի 7 + 1, և 1 էլ ունենք պահած՝ ստացվի քառանիշ թվի միավորների թվանշանը՝ 9-ը ։ Քառանիշ թվի հարյուրավորների թվանշանը պետք է լինի 6, որպեսզի 6+1, ստացվի քառանիշ թվի տասնավորների թվանշանը՝ 7-ը։ Հետևաբար, քառանիշ թիվն է՝ 3679, իսկ նրա թվանշանների գումարը կլինի 25։

9․ Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների արտադրյալը պարզ թիվ է: 1) 0 2) 9 3) 12 4) 14

10․ Գտնել այն եռանիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 13-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 9։ 1) 67 2) 68 3) 69 4) 70



Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն