Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. . Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:
Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեն: (վերածել, կանգնեցնել)
Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեն ձեր անցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողնես մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա: (թունավորվել, հիվանդանալ)
Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլինի կեր հայթաթելը: (լինել)
2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով:
Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է չօգտագործել թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը պետք է շատ լինեն, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ պետք է հասկանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է դադարեցնել:
3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :
Համարձակ եղիր, անցիր նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ միացրու:
Ուշադիր նայիր քարտեզը, տես, թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
Լսիր բոլոր խորհուրդները, հետո արա, ինչպես կամենում ես:
Ոչ մեկի գաղտնիքը մի բարձրաձայնիր, եթե անգամ պատահաբար ես իմացել:
-Թույլ տուր ինձ, թող թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին: