1. Տեքստից գտիր գոյականները, որոշիր քերականական հատկանիշները։
Թե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորական բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է։ Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։
Եթե մարդը երկրակեղևը ցնցող ատոմային ռումբ է պայթեցնում, Գեան պատասխանում է երկրաշարժով։ Եթե մարդը արդյունահանում է նավթ՝ Երկրի սև ոսկին, թունավոր գոլորշիներով, որոնք հավաքվում ու հեղձուցիչ ամպ են դառնում, Երկիրը պատասխանում է ջերմաստիճանի բարձրացմամբ։ Դա սառցադաշտերի հալչելու և ջրհեղեղի պատճառ է դառնում։
Մարդը դեռ չի հասկացել, որ իր հարազատ մոլորակը պատասխանում է իր ամեն մի մարտահրավերին, և զարմանում է, երբ տեղի է ունենում մի բան, որ ինքը կոչում է «բնական աղետ»։ Իրականում աղետները «արհեստական» են և տեղի են ունենում, քանի որ մարդը չի կարողանում իր մոլորակի հետ երկխոսություն վարել։
ուղական — ով, ովքեր, ինչ, ինչեր
սեռական — ում, ինչի, ինչերի
տրական — ում, ինչին, ինչերին
հայցական — ում, ինչը, ինչերը
բացառական — ումից, ինչից, ինչերից
գործիական — ումով, ինչով, ինչերով
ներգոյական — ինչում, ինչերում