Posted in Գրականություն 9

Իշխանությունը և մարդը

Իշխանությունը և մարդը

Իշխանությունը միշտ եղել է մարդու կյանքի կարևոր մասը։ Մարդիկ միշտ ունեցել են ղեկավարներ՝ թագավորներ, նախարարներ, նախագահներ, ովքեր որոշումներ են ընդունել հասարակության համար։ Բայց միևնույն ժամանակ, իշխանությունը նաև փորձություն է մարդու համար, որովհետև այն կարող է և լավ բաների բերել, և փչացնել նրան։

Իշխանությունն իր բնույթով ուժ է՝ ղեկավարելու, կարգավորելու և որոշումներ կայացնելու հնարավորություն։ Երբ մարդն ունի իշխանություն, նա պատասխանատու է ոչ միայն իր, այլև ուրիշների կյանքի համար։ Լավ ղեկավարն այն մարդն է, ով իշխանությունը օգտագործում է ուրիշներին օգնելու համար։ Օրինակ՝ նա լսում է մարդկանց խնդիրները, մտածում է երկրի բարօրության մասին և իր ուժը ծառայում է արդարության ու խաղաղությանը։

Բայց ոչ բոլոր մարդիկ են դիմանում իշխանությանը։ Շատերը, իշխանություն ստանալով, փոխվում են։ Նրանք սկսում են մտածել միայն իրենց մասին, դառնում են գոռոզ, և մոռանում են, որ իրենց ուժը մարդկանցից է գալիս։ Այսպես է ծնվում անարդարությունը, երբ ղեկավարն իշխում է, այլ ոչ թե ծառայում։ Այդպիսի դեպքեր կարելի է տեսնել թե՛ պատմության մեջ, թե՛ մեր օրերում։

Իշխանությունը կարող է բացահայտել մարդու էությունը։ Եթե մարդը բարի է և ազնիվ, իշխանությունը կօգնի նրան անել լավ գործեր։ Իսկ եթե մարդը եսասեր է, իշխանությունը միայն կուժեղացնի այդ վատ կողմերը։ Դրա համար էլ ասում են՝ իշխանությունը փորձություն է մարդու հոգու համար։

Շատ գրողներ ու մտածողներ են խոսել այս թեմայի մասին։ Օրինակ՝ մեր գրականության մեջ հաճախ է երևում, թե ինչպես է իշխանությունը փոխում մարդկանց։ Թումանյանի «Աղբյուրի մոտ» պատմությունը ցույց է տալիս, որ ուժը և իշխանությունը պետք է ծառայեն արդարությանը, ոչ թե ինքնահաստատմանը։

Ի վերջո, մարդը պետ է հասկանալ՝ իրական ուժը ոչ թե իշխելու, այլ ծառայելու մեջ է։ Իշխանություն ունեցողը պետք է առաջնորդվի խղճով, ոչ թե շահով։ Միայն այդ դեպքում իշխանությունը կդառնա բարի ուժ, ոչ թե վտանգավոր զենք։

Ամփոփելով կարելի է ասել, որ իշխանությունն ինքնին չար կամ բարի բան չէ։ Այն կախված է նրանից, թե ով է այն օգտագործում։ Երբ մարդն ունի սեր դեպի արդարություն ու մարդիկ, իշխանությունը դառնում է նրա ձեռքին ստեղծարար ուժ։ Բայց երբ մարդը մտածում է միայն իր մասին, այդ նույն իշխանությունը կարող է կործանել նրան և ուրիշներին։

Posted in Հայոց լեզու 9

Թվական

1․Առանձնացրե՛ք թվականները։

Թվային, վաթսունհիսունականհարյուր-հարյուրվաթսունմեկերորդ, թվանշան, չորս, մեծաքանակ, քառապատիկեռակիտասներկուերորդհինգ վեցերորդ, քանակություն, մենավոր,երկակի։

2, Առանձնացրե՛ք քանակական թվականները։
Երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն, քանական , հինգ հարյուր, իննսունութ, տասը, բազմաթիվ, տասնինը, քառյակ, յոթանասուն։

Երրորդություն, թվական, հարյուր մեկքառասունեռապատիկմիլիոն, քանական , հինգ հարյուրիննսունութտասը, բազմաթիվ, տասնինը, քառյակ, յոթանասուն։

3, Առանձնացրե՛ք դասական թվականները։
Քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, առաջին, երեք քառորդ, տասնիններորդ։

4, Առանձնացրե՛ք բաշխական թվականները։

Մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ, մեկումեջ, հինգ-հինգքսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս։

5, Առանձնացրե՛ք կոտորակային թվականները։

Մասնական , երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, սակավաթիվ, մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ։

6, Փակագծում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։
Ես այդ մասին լսում է /առաջի, առաջին / անգամ։

Շուրջ / ութանասուն, ութսուն/ ծառ տնկվեց այդ հավաքի ժամանակ։

Այդ հավաքին մասնակցում էին  /հարյուրավոր, հարուրավոր/ մարդիկ։

Իմ տեղը թատրոնի /երեսունչորրորդ, երեսունչորսերորդ/ աթոռն է։

Ես սովորում եմ Երևանի /թիվ համար, թիվ/ հինգ դպրոցում։

Որպեսզի իմ ուզածը տեղն ընդունվեմ, ինձ պակասում է /զրո, զերո/ ամբողջ հինգ միավոր։

7,Առանձնացրե՛ք պարզ թվականները։
Բազում, միլիոն, երեքական, քսան, քանակ, ութմիլիարդ, վեցերորդ, ամբողջ, ինըերեք, քսանյոթ, թիվ, ,միակ, յոթ, տասնվեց, չորս։

8. Առանձնացրե՛ք  բարդ թվականները։

Երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց, հինգ-հինգ, վաթսունինը, քսանութմեկ միլիոն, տասանոց, ութսունյոթ, հարյուր երկու։

9. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։

Ասացին հերթագրվածներից մեկնումեկը թող ներս /գա, գան/ ։

Շուտով ժամը /ինը, իննը կլինի/ ։

Եթե մեր ունեցածը հավասար բաժանենք, ապա ամեն մեկիս հասնում է երկուսուկես /խնձոր, խնձորներ/։

Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան /խաղալիք, խաղալիքներ/։

Այդ կինը մատներին դրել էր /երեք-երեք, երեք-երեքական/ ոսկե մատանիներ։

Պայմանավորվել էինք, որ կհանդիպենք այս ամսվա /28-ին, 28ին/։

Ես չեմ վախենում /տասներեք, տասերեք/ թվից։

10.Տրված թվերը գրի՛ր տառերով։

25, 101, 1567, 87, 95, 74, 2598:

քսանհինգ, հարյուր մեկ, հազար հինգ հարյուր վաթսունյոթ, ութսունյոթ, իննսունհինգ, յութանասունչորս, երկու հազար հինգ հարյուր իննսունութ