Posted in Ֆիզիկա 9

Թեմա 6.(Էլեկտրական երևույթներ) 15.12-21.12

$16. ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄԸ

$17. ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌ ՄԻԱՑՈՒՄԸ

Հարցեր և առաջադրանքներ

1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական շղթաներում:
Էլեկտրական-ջերմային էներգիա
Էլեկտրական-լուսային էներգիա
Էլեկտրական-մեխանիկական էներգիա
Էլեկտրական-քիմիական էներգիա
Քիմիական-էլեկտրական էներգիա

2. Ի՞նչ է նշանակում «հաշվարկել էլեկտրական շղթան»:
«հաշվարկել էլեկտրական շղթան»նշանակում է՝ բանաձևերի օգնությամբ գտնել շղթայում հոսանքի ուժը, լարումը, դիմադրությունը կամ հզորությունը և հասկանալ, թե ինչպես է շղթան աշխատում։


3. Ինչպե՞ս են հաշվում լարումը հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում:
Հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում ընդհանուր լարումը հավասար է բոլոր սպառիչների լարումների գումարին։

4. Ինչպե՞ս են որոշում հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի դիմադրությունը։
Հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի ընդհանուր դիմադրությունը հավասար է բոլոր սպառիչների դիմադրությունների գումարին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Բերեք էլեկտրական շղթայի օրինակ, որտեղ երևում է սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:
Օրինակ՝ տան էլեկտրական ցանցը։ Լամպերը զուգահեռ են միացված, որովհետև եթե մեկը անջատվի կամ փչանա, մյուսները շարունակում են աշխատել։ Սա առավելություն է հաջորդական միացման նկատմամբ, որտեղ մեկ սպառիչի խափանումը կկտրի ամբողջ շղթան։

2. Ի՞նչ առնչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված սպառիչ-ներում և շղթայի չճյուղավորված մասում:
Զուգահեռ միացման դեպքում շղթայի չճյուղավորված մասում հոսանքի ուժը հավասար է բոլոր ճյուղերով անցնող հոսանքների գումարին․

3. Ո՞ր էլեկտրական մեծությունն է նույնը իրար զուգահեռ միացված բոլոր սպա-ռիչների համար:
Զուգահեռ միացված բոլոր սպառիչների համար լարումը նույնն է։

4. Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը:
Զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր դիմադրությունը որոշում են հետևյալ բանաձևով․

5. Ապացուցե՛ք, որ զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը փոքր է յուրաքանչյուր սպառիչի դիմադրությունից:
Քանի որ ընդհանուր դիմադրության հաշվման ժամանակ գումարվում են դիմադրությունների հակադարձ մեծությունները, ապա այդ գումարը մեծ է յուրաքանչյուր առանձին հակադարձից։ Դրա հետևանքով ընդհանուր դիմադրության հակադարձը փոքր է, այսինքն՝
R < R₁, R < R₂, …
ուրեմն զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր դիմադրությունը փոքր է յուրաքանչյուր սպառիչի դիմադրությունից

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն