Հայ ժողովրդի կյանքում կրթությունը միշտ մեծ նշանակություն է ունեցել։ Դա երևում է թե՛ պատմության մեջ, թե՛ գրականության մեջ։ Այդպիսի օրինակներ են Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը և Մուրացանի «Առաքյալ» ստեղծագործության հերոս Կամսարյանը։ Նրանք երկուսն էլ ուզում էին, որ մարդիկ ավելի կրթված լինեն և կարողանան իրենց կյանքը լավացնել։
Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը իր ամբողջ կյանքը նվիրել է կրթությանը։ Նրա շնորհիվ բացվել են շատ հայկական դպրոցներ, ավելի շատ երեխաներ սկսել են դպրոց գնալ։ Նա հոգ էր տանում, որ դպրոցները ճիշտ աշխատեն և երեխաները լավ կրթություն ստանան։ Նա նաև հիմնել է Գևորգյան ճեմարանը, որը մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի կրթության մեջ։
«Առաքյալ» ստեղծագործության մեջ Կամսարյանը գալիս է մի գյուղ, որտեղ բնությունը շատ գեղեցիկ է, բայց գյուղը անմաքուր է։ Միևնույն ժամանակ գյուղացիները շատ աշխատող մարդիկ են։ Նրանք հող են մշակում, ընտանիք են պահում և դժվար կյանք ունեն։ Բայց նրանք չունեն բավարար գիտելիք և չեն մտածում իրենց շրջապատը լավացնելու մասին։ Կամսարյանը հասկանում է, որ խնդիրը ոչ թե մարդկանց ծուլությունն է, այլ կրթության պակասը։
Կամսարյանը ուզում է փոխել այդ միջավայրը։ Նա ցանկանում է, որ մարդիկ սկսեն մտածել, սովորեն և խնամեն իրենց շրջապատը։ Նա հավատում է, որ կրթված մարդը կարող է ավելի լավ ապրել և ավելի լավ երկիր ստեղծել։
Կամսարյանի և Գևորգ Դ․ կաթողիկոսի միջև կան նմանություններ և տարբերություններ։ Նմանությունն այն է, որ երկուսն էլ հավատում էին կրթության ուժին և ուզում էին օգնել ժողովրդին։ Տարբերությունն այն է, որ Գևորգ Դ․ կաթողիկոսը իրական մարդ էր և դպրոցներ էր բացում, իսկ Կամսարյանը գրական հերոս է, որը փորձում է փոխել մարդկանց մտածելակերպը։
Եզրափակելով՝ կարելի է ասել, որ մարդիկ կարող են շատ աշխատել, բայց առանց կրթության կյանքը չի փոխվում։ Կրթությունն է, որ օգնում է մարդուն և ամբողջ հասարակությանը առաջ գնալ։