Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ

1. Հետևյալ կոտորակը գրիր ավելի կարճ:

68,060000

Պատասխան՝68,06

2. Ո՞ր երկու հաջորդական բնական թվերի միջև է գտնվում 1,8 տասնորդական կոտորակը:

1,7<1,8<1,9

3. Համեմատիր −7.253 և 7.252 տասնորդական կոտորակները, օգտագործելով <,>,= նշանները:

−7.253<7.252

4. Թվերը դասավորիր նվազման կարգով:

0.258;0.93;0.362;0.7;0.7204;0.25;0.38;0.9001

Պատասխան՝ 0.93; 0.9001; 0.7204; 0.7; 0.38; 0.362; 0.25; 0.258

5. Համեմատիր 2.4 և 2.48 կոտորակները:

Տեղադրիր <,>,= նշաններից մեկը:

2.4>2.48

6. Պատուհանում տեղադրիր <,> կամ = նշաններից մեկը:

2,312 գ >2,3120 գ

7. Համեմատիր  9.436 ; 9.435 տասնորդական կոտորակները, օգտագործելով <,>,= նշանները:

9.436>9.435

8. Ընտրիր այն թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելով, ստանում ենք ճիշտ անհավասարություն:

1.33>1.3∗

9

8

1

4

3

7

5

2

9. Թվերը դասավորիր աճման կարգով՝

0.175;0.83;0,439;0,5;0.5003;0,17;0,44;0.8004

Պատասխան՝ 0.83; 0.8004; 0,5;0.5003;0,44;0,439;0,17;0.175

10. 7,87;  7,78;  7,70;  8 թվերից ո՞րը պետք է տեղադրել ∗ -ի փոխարեն, որպեսզի 7,7 <∗ <7,8 անհավասարությունը լինի ճիշտ:

Պատասխան՝7,87;

11. Ո՞ր հատվածի երկարությունն է ավելի մեծ:

AB=5683 մմ,KL=569 սմ,XY=78 դմ,TP=2.3 մ

Ընտրիր ճիշտ պատասխանը:

TP

XY

KL

AB

12. Ընտրիր x-ի այն արժեքները, որոնց համար 0,14<x<0,15 անհավասարությունը ճիշտ է:

0,2

0

0,1401

0,156

0,140

0,146

0,1

1

13. Ի՞նչ թիվ պետք է տեղադրել ∗-ի փոխարեն, որպեսզի −43.44<−∗3.44 անհավասարությունը լինի ճիշտ:

Պատուհանում թվերը տեղադրիր աճման կարգով, անջատիր դրանք ստորակետերով՝ առանց բաց տեղերի:

Պատասխան՝ 1,2,3

Posted in Մայրենի 6

Չորեքշաբթի ( 12.04.2023թ. )

Չորեքշաբթի ( 12.04.2023թ. )

Մարկ Տվեն՝ « Հետաքրքրասեր Բեսսին» ։

Մարկ Տվեն, ծանոթություն։Ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885). վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի:

« Հետաքրքրասեր Բեսսին»

Փոքրիկ Բեսսին շուտով երեք տարեկան կդառնա։ Նա լավ աղջնակ է, թեթևամիտ չէ, չարաճճի չէ. նա խոհական է, խորացած իր մեջ, սիրում է խորհել մեկ այս, մեկ այն բանի մասին և անընդհատ հարց է տալիս՝ ինչո՞ւ։ Աշխատում է հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջը։ Մի անգամ նա հարցրեց.

— Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։

Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց

-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։

-Ուրեմն նա՞ է տառապանքն ուղարկում։

-Այո։

-Բոլո՞ր տառապանքները, մա՛մ։

-Իհարկե, թանկագինս։ Ոչինչ չի կատարվում առանց նրա կամքի։ Բայց նա դրանք ուղարկում է մեր հանդեպ սիրով լի՝ ցանկանալով մեզ ավելի լավը դարձնել։

-Շատ տարօրինակ է, մա՛մ։

-Տարօրինա՞կ է։ Ի՞նչ ես ասում, անուշի՛կս, ինձ դա տարօրինակ չի թվում։ Չեմ հիշում, թե ինչ-որ մեկը դա տարօրինակ համարած լինի։ Ես կարծում եմ, որ այդպես էլ պիտի լինի, որ դա բարեհոգի ու իմաստուն քայլ է։

— Էդ ո՞վ է առաջինը էդպես մտածել. դո՞ւ, մա՛։

-Չէ՛, ճուտիկս, ինձ դա սովորեցրել են։

-Ո՞վ է սովորեցրել։

-Արդեն չեմ հիշում։ Երևի մայրս կամ քահանան։ Ամեն դեպքում՝ բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է։

-Իսկ ինձ տարօրինակ է թվում, մա՛մ։ Ասա՛, Բիլլի Նորիսին աստվա՞ծ է տիֆ ուղարկել։

-Այո։

-Ինչո՞ւ։

-Ինչպե՞ս թե՝ ինչու։ Որ նրան ճշմարիտ ուղու վրա դնի, որ նրան լավ տղա դարձնի։

-Բայց նա տիֆից մեռավ, մա՛մ։ Նա էլ չի կարող լավ տղա դառնալ։

-Ախ, հա։ Դե, ուրեմն Աստված ուրիշ նպատակ ուներ։ Ամեն դեպքում, դա իմաստուն նպատակ է եղել։

-Էդ ի՞նչ նպատակ էր, մա՛։

-Շատ հարցեր ես տալիս։ Հնարավոր է` Աստված փորձություն է ուղարկել Բիլլիի ծնողներին։

-Բայց դա, մայրի՛կ, ազնիվ չէ։ Եթե Աստված ուզում էր փորձություն ուղարկել Բիլլիի ծնողներին, ինչո՞ւ, ուրեմն, նա սպանեց Բիլլիին։

-Ես չգիտեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ Աստծո նպատակը իմաստուն ու բարեհոգի է եղել։

-Ի՞նչ նպատակ, մա՛մ։

Նա ուզել է… նա ուզել է պատժել Բիլլիի ծնողներին։ Նրանք երևի մեղք են գործել, դրա համար էլ պատժվեցին։

-Բայց մեռնողը Բիլլին էր, մա՛մ, մի՞թե դա արդարացի է։

-Իհարկե, արդարացի է։ Աստված ոչ մի անարդարացի ու վատ բան չի անում։ Հիմա դու չես հասկանում, բայց հենց մի քիչ էլ մեծանաս, կհասկանաս, որ այն, ինչ Աստված անում է, իմաստուն է ու բարեհոգի։

Լռություն։

-Մա՛, էդ Աստվա՞ծ տանիքը փլեց էն մարդու գլխին, որ հրդեհի ժամանակ հիվանդ ծեր կնոջը դուրս էր հանում։

-Հա, ճուտիկս։ Մի վայրկյան. չհարցնես՝ ինչու։ Չգիտեմ։ Ես մի բան գիտեմ. նա դա արել է կա՛մ նրա համար, որ մեկնումեկին ճշմարիտ ուղու վրա դնի, կա՛մ՝ որ պատժի, կա՛մ՝ որ ցույց տա իր ամենակարողությունը։

-Իսկ որ խմած մարդը տիկին Ուելչի երեխային հեծանիվի տակ գցե՞ց…

-Դա ընդհանրապես քո գործը չի։ Ի վերջո, Աստված, երևի, ուզել է փորձություն ուղարկել այդ երեխային, նրան ճիշտ ուղու վրա դնել։

-Մայրի՛կ, պարոն Բերջեսը ասում է, որ միլիոնավոր մանր արարածներ հարձակվում են մեզ վրա և ստիպում հիվանդանալ խոլերայով, տիֆով ու էլի հազարավոր հիվանդություններով։ Մայրի՛կ, դրանց է՞լ է աստված ուղարկում։

-Իհարկե, պստլիկս, բա ո՞նց։

-Ինչո՞ւ է նա դրանց ուղարկում։

-Որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի։ Հազար անգամ ասացի։

-Բայց դա սարսափելի դաժան է, մայրի՛կ։ Դա հիմարություն է։ Եթե ինձ…

-Լռի՛ր։ Հենց հիմա լռիր։ Ուզում ես՝ մեզ կայծակը զարկի՞։

-Հա, մամ, անցած շաբաթ զանգակատունը կայծակը խփեց, և եկեղեցին վառվեց։ Աստված, ի՞նչ է, ուզում էր եկեղեցին ճիշտ ուղու վրա՞ դնել։

— (Հոգնած) Չգիտեմ, հնարավոր է։

-Էդ ժամանակ կայծակը մի խոզ սպանեց, որը ոչ մի մեղք չէր գործել։ Աստված այդ խոզին ուզում էր ճշմարիտ ուղու վրա՞ դնել, մա՛մ։

-Անուշի՛կս, երևի գնաս՝ ման գաս։ Գնա, մի քիչ վազվզիր։

-Մի տե՛ս է, մա՛մ, պարոն Խոլլիստերն ասում է, որ ամեն թռչուն, ամեն ձուկ, ամեն գորտ կամ թրթուր, ամեն կենդանի էակ թշնամի ունի՝ ուղարկված նրա համար, որ կծի, հալածի, տանջի, սպանի, նրանց արյունը խմի, նրանց ճիշտ ուղու վրա դնի, որ նրանք դառնան արդարամիտ ու աստվածավախ։ Էդպե՞ս է, մա՛մ։ Ես հարցնում եմ, որովհետև պարոն Խոլլիստերը ծիծաղում էր, երբ սա ասում էր։

-Էդ Խոլլիստերը անպետք մարդ է, և ես արգելում եմ քեզ՝ լսես դրա ասածները։

-Ինչո՞ւ, մամ, նա էնքան հետաքրքիր է պատմում, և, կարծում եմ, աշխատում է արդարամիտ լինել։ Նա ասում է, որ բոռերը որսում են սարդերին ու պահում նրանց իրենց ստորգետնյա որջերում. կենդանի սարդերին, մա՛մ։ Ու էնտեղ՝ գետնի տակ, սարդերն օրեր շարունակ տանջվում են։ Իսկ փոքրիկ սոված բոռիկները կծում-պոկում են նրանց ոտիկները ու քրքրում փորիկները, որ սարդերը արդարամիտ ու աստվածավախ լինել սովորեն, որ երկինք առաքեն ձոն առ աստված, նրա անպատմելի բարության համար։ Իմ կարծիքով, պարոն Խոլլիստերը բարի մարդ է, ուղղակի շատ լավ մարդ։ Երբ իրեն հարցրի՝ այդպես կանե՞ր սարդերին, ասաց, որ իրեն թող գրողը տանի, եթե այդպիսի բան անի, ու հետո ասաց…

-Մա՞մ, վա՞տ ես զգում։ Գնամ՝ մարդ կանչեմ օգնության։ Բա էս շոգին ո՞նց կլինի քաղաքում մնալ

Հարցեր և առաջադրանքներ

1. Բեսիի հարցերից հատկապես ո՞րը քեզ դուր եկավ և ինչո՞ւ։

-Հա, մամ, անցած շաբաթ զանգակատունը կայծակը խփեց, և եկեղեցին վառվեց։ Աստված, ի՞նչ է, ուզում էր եկեղեցին ճիշտ ուղու վրա՞ դնել։

2․Ինչպիսի՞ հարց դու կավելացնես հարցերի շարքում։

Ի՞նչու է կյանքը այսպես անարդար և ինչո՞ւ է շուրջ բոլորը անարդարություն տիրում նույնիսկ եթե մարդը կա՛մ կենդանին մեղավոր չեն։

Posted in Մայրենի 6

Հինգշաբթի ( 13.04.2023թ. )

Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Մեր շատ սիրելի և շատ գեղեցիկ  բակը կանաչել է։ Այս շատ գեղեցիկ, շատ սիրելի և կանաչած Բակում փոքր և մեծ  երեխաներն ամբողջ օրը ուրախ խաղում ու աղմկում են։Իրենց՝երեխաների հետաքրքրքասեր մայրիկները զրուցում են իրենց ծանոթ հարևանների հետ, քննարկում օրվա անցուդարձն ու անելիքը: Սև գեղեցիկ կատուն երկայնքով, ծուլորեն  փռված տաք և պարզ արևի տակ՝  խաղում է իր փափուկ գեղեցիկ սև պոչի հետ: Սպիտակ շունը գեղեցիկ պոչը տնկած վերև դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա լավ ուշադրություն գրավելու համար բարձր հաչում է: Արդեն երեկո է եկել և դրսում մթնել է: Երեխաների հոգատար հայրիկները աշխատանքից շատ հոգնած, իրենց օրվա վաստակն առած , վերադառնում են օրն վերջապես վայելելու հանգստով: Իջնում է հիասքանչ և խաղաղ աստղալից  գիշերը: Եվ վերջապես մարդկանց համար ուրախ,զբաղված ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և գեղեցիկ, սիրելի և կանաչած բակը խաղաղվում է:

ՄԱՐԿ ՏՎԵՆ, ԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ: ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։

Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ և կես տարի աշխատում էր առանց ետ ընկնելու և առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետից և նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրև անխորտակելի։ Բայց մի անգամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղղեցի ենթադրաբար, և ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։

Հետևյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, և ինքը՝ ֆիրմայի պետը, վերցրեց այն ինձանից ու սկսեց զննել։ Կարճ լռությունից հետո նա ասաց․

«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչև այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում և, հետևաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ  գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում։ Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենպով բռնվածը, ը նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետևում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները և ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։ Հոկտեմբարյան տերևաթափը դեռևս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուրելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները, և դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբևէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչև այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին և սկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մաքրել ու յուղել, և պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեքօրյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչև չորս օր, և իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա և հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջ․․․․ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։

Posted in Մայրենի 6

Երեքշաբթի ( 11.04.2023թ)

Երեքշաբթի ( 11.04.2023թ)

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա

Առ- նախածանցը:

Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:

Ապ- նախածանցը:

Ապրանք, ապարդյունապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:

Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Երեկո իրիկուն իրիկնաժամ  մթնշաղ իրիկնամուտ  վերջալույս արևամուտ

Լուսաբաց արշալույս լուսադեմ լուսածագ արևածագ, առավոտ։

1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:

.Ամառային սիրուն երեկո էր, և արե.ակն արդեն թե.վում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օ.ին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դար.ել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մար.իկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայա.քներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ո. չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բար.րախոսն էր անտարբեր ըն.հանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղոր.ավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կար.ում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնա.ությունը: Մակույկավարների տնակում անվեր. զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:

Ն, կ, ր, յ:

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

Սնունդ, դանակ, պարտեզ, բերք, զատիկ, բառարան, բռնակ, կատակ, բյուր, ձագ, մանր, մարագ, դարձ, ավագ, թախտ, կառք, հարթ, լրագիր, հերթ, լույս, ձյութ, ճեղք, շռայլ, նյարդ, նուրբ, թափոր, մահակ, ջութակ:

Ծնունդ բանակ քարտեզ վերք հատիկ վառարան դռնակ հատակ հյուր սագ սանր կարագ վարձ նվագ բախտ փառք կարթ ծրագիր թերթ բույս հյութ մեղք մռայլ լյարդ  սուրբ սափոր Սահակ թութակ

Posted in Մայրենի 6

Ղազարոս Աղայան (Աղայանական օրեր)

Աղայանական օրերին մենք կարդացել ենք նրա սետղծագործություններից մի քանիսը, <<Անահիտ>>, <<Եղեգնուհի>>, <<Վաճառականի խիղճը>>, <<հազարան բլբուլ>> դրանից բացի մենք բառային աշխատանքներ ենք կատարել այդ ստեղծագործությունների բառերով։ Համացանցից փնտրել ենք փաստեր Ղազարոս Աղայանի վերաբերյալ տարբեր փաստեր։

Posted in Uncategorized

Տասնորդական կոտորակների համեմատումը

1101. Համեմատե՛ք կոտորակները.
ա) 3,853 և 2,64 ,= <
դ) 15,899 և 14,9 ,=<
բ) 72,93 և 73,851 , =>
գ) 0,382 և 0,45 , >
զ) 663,0001 և 663,0002 ։<

1102. Համեմատե՛ք կոտորակները.
ա) –6,73 և –6,81,=>
գ) –11,2 և –11,21,=<
ե) –0,38 և –1,001,=<
բ) –0,432 և –1,431, >
դ) –3,756 և –3,706, <

1103. Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական
կոտորակների միջև.
ա) 5,68 և 6,7 ,<
գ) 7,2 և 8,2 ,<
ե) 2,833 և 4,11 , >
բ) 2,001 և 3,5 , >
դ) 1,5 և 3,5 , <

1105. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը,
որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.
ա) 2,5∗7 > 2,537 , 4
գ) 10,85 < 10,∗5 ,9
բ) ∗,568 > 4,568 , 5
դ) 885,62∗ < 885,6∗3 ։5

1109. Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ
տեղադրված.
ա) 6,37-ը, թե՞ 6,375-ը,+
դ) 783,5-ը, թե՞+ 783,6-ը,
բ) 0,893-ը, թե՞ + 0,8-ը,
ե) –31,72-ը, թե՞ 18,6-ը,+
գ) 293,4-ը, թե՞ 294,3-ը+,
զ) –11,25-ը, թե՞+ –11,257-ը: <>



Posted in Մայրենի 6, Uncategorized

Երկուշաբթի ( 10.04.2023թ)

Երկուշաբթի ( 10.04.2023թ)

1.Ավարտե՛լ աղայանական նախագիծը, հղումն ուղարկել իմ էլ․ հասցեին։ ( Ամփոփում ենք ՝ Ղազարոս Աղայանին նվիրված օրերի ընթացքում մեր ամբողջ սովորածը):

Աղայանական օրերին մենք կարդացել ենք տաղանդավոր հայ գրողի սետղծագործություններից մի քանիսը, դրանից բացի մենք բառային աշխատանքներ ենք կատարել այդ ստեղծագործությունների բառերով։ Համացանցից փնտրել ենք փաստեր Ղազարոս Աղայանի վերաբերյալ տարբեր փաստեր։

2.Տեքստը պատմի՛ր՝

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,

— Բարև, ես դպրոցական եմ, սովորում ու ապրում եմ Ամստերդամում, որը, երևի, աշխարհի միակ քաղաքն է, որտեղ մանկական ռեստորան կա: Ես նույնպես աշխատում եմ այդ ռեստորանում։ Մեզ մոտ միայն երեխաներն են աշխատում, ու մեր հաճախորդներն էլ միայն երեխաներ են, պատկերացնու՞մ եք՝ ո՛չ մի մեծահասակ: Մեր ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև մենք՝ այնտեղ աշխատող երեխաներս, մյուս օրերին դպրոց ենք գնում:

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից,

— Ես Աննան եմ, սովորում եմ դպրոցում, Ամստերդամում, որն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Այդ ռեստորանը յուրահատուկ է, քանի որ այնտեղ թե միայն երեխաներն են աշխատում, այնտեղ հաճախորդներն էլ միայն երեխաներ են՝ ինչպես, օրինակ, ես՝ ո՛չ մի մեծահասակ: Այս ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև դրա աշխատակազմը մյուս օրերին դպրոց է գնում:

գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով)

— Ես այսօր իմացել որ աշխարհում կա մի քաղաք՝ Ամստերդամը, որտեղ մանկական ռեստորան կա՝ աշխարհում իր նմանը չունեցող: Որքան էլ զարմանալի հնչի, բայց ես իմացել եմ, որ այդ ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են, բոլորը փոքր ու ո՛չ մի մեծահասակ: Եսշատ էի ուրախացել, այն աշակերտների համար, որոնք աշխատում են այս ռեստորանում, քանի որ նրանք թե դպրոց են գնում, թե շաբաթ և կիրակի օրերին աշխատում ռեստորանում

  1. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

— Մի փոքրիկ, սեւ ու սպիտակ փետուրներով ու կարմիր կատարով թռչնակ էր ամռան շոգին թռել՝ Պարագվայ հասել, որպեսզի մի քիչ զով եղանակ գտնի իր համար։ Ափին մոտ նա ում մի բույս տեսավ, որր կարող է հազալ ու փռշտալ ու շատ վախեցավ, զարմացավ ու անհանգստացավ։ Թռչնակն իմացավ, որ բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի՝ տերևը նախ կգունաթափվի, ապա՝ կկարմրի, հետո կսկսի ցնցվել և փռշտոց հիշեցնող ձայներ հանել: <<Ի՞նչ է քեզ հետ կատարվում>>,- վախեցած հարցրեց թռչնակը։ <<Եթե փոշին շատ է լինում, ես հազից, ասես, խեղդվում եմ, և ձայնս մի քանի քայլ հեռվում հազիվ է լսվում>>,- ասաց բույսը: Թռչնակն իմացավ, որ ի պատասխան փոշու, ծաղիկն իր բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:
կ
Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

3.Լրացուցիչ աշխատանք

Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Posted in Uncategorized

The Shepherd Boy and the Wolf

The Shepherd Boy and the Wolf

Boy Who Cried Wolf

A Shepherd Boy tended his master’s Sheep near a dark forest not far from the village. Soon he found life in the pasture very dull. All he could do to amuse himself was to talk to his dog or play on his shepherd’s pipe.

One day as he sat watching the Sheep and the quiet forest, and thinking what he would do should he see a Wolf, he thought of a plan to amuse himself. His Master had told him to call for help should a Wolf attack the flock, and the Villagers would drive it away. So now, though he had not seen anything that even looked like a Wolf, he ran toward the village shouting at the top of his voice, “Wolf! Wolf!”

As he expected, the Villagers who heard the cry dropped their work and ran in great excitement to the pasture. But when they got there they found the Boy doubled up with laughter at the trick he had played on them. A few days later the Shepherd Boy again shouted, “Wolf! Wolf!” Again the Villagers ran to help him, only to be laughed at again.

Then one evening as the sun was setting behind the forest and the shadows were creeping out over the pasture, a Wolf really did spring from the underbrush and fall upon the Sheep.

In terror the Boy ran toward the village shouting “Wolf! Wolf!” But though the Villagers heard the cry, they did not run to help him as they had before. “He cannot fool us again,” they said.

The Wolf killed a great many of the Boy’s sheep and then slipped away into the forest.

Moral: If you keep lying, no one will believe you even if you are speaking the truth. Always speak the truth.

Posted in Uncategorized

УРОК 30

Расставьте пропущенные буквы .

А .

Собираться, блестеть, собирать, забирать, замереть, замирать, расстилать, расстелить, выжигать, блестящий, зажигательный, стереть, блистать, протереть, вытирать, выбирать, застелить, замерло, замирало, умереть, умирать, растирать, заблистать, выстирали, выдираю, забираю, протереть, собирающий, вычесть, вычитать, расстелить, расстилаться, запереть, запирать, прибирать, избиратели, сочетать, сочетание, блистательный, блеснет, приберет, опереться

Б .

Автомобиль, скрепя тормозами на спуске остановился около калитки. 2. Между скамейками пробралась девушка. 3. Его черный силуэт выделялся на фоне далекой светящейся зелени. 4. Наконец между стволами сосен что-то блеснуло. 5. Вверху, почти касаясь снежного склона, плыло странное огненное облако. 6. Позади на спокойной воде замерла яхта. 7. Остров был абсолютно гол. 8. Шарф её развивался по ветру, чуть наклоненная вперед фигурка напряглась. 9. Вместе со своим отражением замок словно весит в воздухе, опоясанный бахромой густой зеленой тени. 10. Песок ложился вытянутыми ровными градами по обочинам гладкого проспекта… 11. Он видел, как первые лучи солнца коснулись ледяного поля. 12. Шаги гулко раздевались под сводами. 13. В лодке стояла, управляя веслом, женщина с развевающимися волосами.

Домашнее задание

Распределите слова в две колонки: в одну – с чередующимися гласными в корнях, в другую – с проверяемыми гласными корня.

Соберу коллекцию, спишу на работу, запивать водой, постелить простыню, растереть в порошок, блестеть на солнце, выбираю карету, вытереть пятно, избирательная компания, блестящий ответ, умирать от нетерпения, примерять костюм, примирить поссорившихся друзей, собиратель марок, запевать песню, спишу задачу, чистота пульса, чистота комнаты, посветить фонарем, посветить стихи маме, развевать память, развеваться на ветру, сторожить дачу, увидал Петю, увидал цветок, стиранные джинсы, запереть в кладовке, запивать лекарство, запирать на ключ, замереть от ужаса, собирать грибы, блеснуть умом, металлическая зажигалка, ожог руку, расстилать постель, ожог руки вытирайте ноги, поперчить суп, пировать на свежем воздухе, выпирает лопатка, какая-то неразбериха, скрипеть зубами, скрепить подписью, выжечь знак, выжигание по дереву

Posted in Մայրենի 6

ԱՂԱՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. «ԱՆԱՀԻՏ»

Պատմիր Ղ․ Աղայանի մասին մի քանի նախադասությամբ․ ճանաչիր նրան։

Ներկայացրու «Անահիտ» հեքիաթը։

Այն շատ լավն և իմաստով էր:

Հանդիպեցի՞ր հնաբանությունների,դուրս գրիր։

թագավորանիստ, ծառաստանով, միամոր, պահուն, ունիս, քավթառ, շանսատակ:

Արդյո՞ք նկատեցիր բացասական կերպարների։

Այո:

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

ասպարեզ-միջավայր, բյուրաղ-հազարավոր լարեր ունեցող, հազարապետ-երկրի տնտեսական գործերի կառավարիչ, դադարած-հոգնած,փարչ – կավե կամ պղնձե բռնակավոր գավաթ, կակուղ-փափուկ, փտնել-վատաբանել, ոսկեծեղի-ոսկեթև, Մարի-էգ թռչուն, տարատարոս-հունական դիցաբանության մեջ դժողք, զարբաբ դիպակ, քունջ-անկյուն, զինահարվել-սարսռալ, կռատուն-սրբարան, հախռել-խժռել, երկիր գործել-զբաղվել երկրագործությամբ:

Ներկայացրու Անահիտին։

Նա շատ բարի, խելացի, մաքուր խիղճ ունեցող, խիզախ, ուժեղ, գեղեցիկ աղջիկ էր:

Համեմատիր հեքիաթը ժամանակակից մոտիվներով նկարահանած մուլտֆիմի հետ,ներկայացրու նմանություններն ու տարբերությունները։

Ղազարոս Աղայանի մասին

Լեո, Ղազարոս Աղայան: Պատմագրական ուսումնասիրություն
Ստեփան Զորյան, Հուշեր Ղազարոս Աղայանի մասին
Ղազարոս Աղայանի կենսագրությունը