Posted in Uncategorized

ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

  • Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին։

Մակեդոնիայի արքան 336-323

  • Պատմե՛ք Գավգամելիայի ճակատամարտի մասին։

Դարեհ III պարտվեց և փախուստի դիմեց, իսկ հայկական զորքերը հերոսաբար մարտնչեցին իրանական զորքի կազմում

  • Ներկայացրե՛ք Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալությունը։
Ալեքսանդր Մակեդոնացի | Տիգրան Գրիգորյանի բլոգ

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 68-71
https://online.fliphtml5.com/fumf/qovw/#p=69

Posted in Uncategorized

ՀԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԿՐՈՆՆԵՐԸ

  • Ներկայացրե՛ք, թե ինչպես է առաջացել բազմաստվածությունը։

Հին Արևելքում տոհմերը ունեին իրենց ոգին կամ աստվածը ով որ պաշտպանում էր նրանց դժբախտությունից և տալի բարօրություն:

  • Ի՞նչ է դիցարանը։

Դիցարանը աստվածների աստիճանակարգված համախումբն էր: Այն ստեղծվում էր պետությոան առաջին արքանեից մեկի հրամանով որպեսզի ամրապնդվի ցեղի իշխանությունը: Երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր երբեմն փոխվում էր նաև գլխավոր աստվածը:

  • Ըստ Ձեզ` դիցարանում ինչու՞ էր հարկավոր ունենալ գլխավոր աստված։

Որ նա ամենաշատը ուշադիր լիներ երկրին և հտեևեր մարդկանց:

Աղբյուրներ

Համաշխարհային պատմության դասագիրք,  էջ 45-47
https://online.fliphtml5.com/fumf/yutx/#p=46
տեսաֆիլմ

Posted in Uncategorized

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

Փետրվարի 13-17

Դաս 1. Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

  • Ո՞վ էր Դարեհ I-ը, ինչու՞ Հայաստանը սկզբում չճանաչեց նրա գերիշխանությունը։

Որովհետև Հայաստանը ինքնուրույն և ուժեղ երկիր էր և Դարեհ I արքան նվաճեց Հայաստանը V արշավանքից հետո:

  • Ի՞նչ գիտեք Աքեմենյան տերության 13-րդ սատրապության մասին։

Դա Հայաստանն էր:

  • Ո՞վ էր Երվանդ III-ը։

Հայաստանի սատրապ երվանդականների կողմից ում վիճակված էր վերականգնելու Հայաստանի անկախությունը:

աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 64-67
https://online.fliphtml5.com/fumf/qovw/#p=65
տեսաֆիլմ
https://youtu.be/9OtGtDrr-UM

Posted in Uncategorized

ՋԵՐՄԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ

Ջերմաստիճան

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:

Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:

Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են:

Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:

Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:

Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:

Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է: Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:

1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

  • Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

երբ ջերմաչափի ջերմաստիճանը այլևս չի շարժվում

  • Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

հեղուկային, էլեկտրական, մեխանիկական, օպտիկական, գազային

  • Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Պետք է թափահարել ջերմաչափը և դնել թևի տակ

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ

1. Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը` կոորդինատային ուղղի վրա 51ամբ3/4 կոորդինատով կետը գտնվում է ավելի ձախ, քան 84ամբ./6/7 կոորդինատով կետը:

Այո

Ոչ

2. Համեմատիր հետևյալ խառը թվերը: Տեղադրիր >,< կամ = նշաններից մեկը:

14ամբ.2/7>−14ամբ.2/31

3.Համեմատիր թվերը՝ տեղադրիր >,< կամ = նշաններից մեկը:

ա) 0<34

բ) 0>−23

4.Տրված նախադասությունը գրիր անհավասարության տեսքով.

−9/13-ըբացասականթիվ է:

Պատասխան՝ −9/13 փոքր է զրոյից

5.Համեմատիր սովորական կոտորակները: Տեղադրիր <,> կամ = նշաններից մեկը:

−5/31<1/31

6.Ո՞ր երկու ամբողջ թվերի միջև է գտնվում −44ամբ.8/13 թիվը:

-45ամբ.8/13<−44ամբ.8/13<-43ամբ.8/13

7.19ամբ.3/4, 6ամբ.3/4 և −4ամբ.3/4 ռացիոնալ թվերից ընտրիր ամենափոքրը:

Պատասխան՝ -4ամբ.3/4

8.Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է ամենամեծը՝ 17ամբ.9/13, −18ամբ.9/13, −19ամբ.9/13, 16ամբ.9/13

Ամենամեծը -19ամբ.9/13-ի մոդուլն է:

9.Համեմատիր բացասական խառը թվերը (օգտագործիր <,> կամ =  նշաններից մեկը):

ա) −48ամբ.9/13<−46ամբ.9/13

բ) −38ամբ.6/7<−37ամբ.6/7

10.Համեմատիր խառը թվերը (օգտագործիր <,> կամ =  նշաններից մեկը):

−20ամբ.5/13>−20ամբ. 7/13

11.Արդյո՞ք կոորդինատային ուղղի վրա −24ամբ.2/7 կոորդինատով կետը գտնվում է ավելի աջ, քան −24ամբ.3/7 կոորդինատով կետը:

ոչ

այո

12.Հետևյալ խառը թվերից ո՞րի մոդուլն է ամենամեծը՝ 24ամբ.1/2, −25ամբ.3/7, −26ամբ.2/3, 23ամբ.2/11

Ընտրիր ճիշտ տարբերակը:

−26ամբ2/3

23ամբ.2/11

−25ամբ.3/7

24ամբ.1/2

13.Հետևյալ թվերից ընտրիր |k|<2 անհավասարմանը բավարարող ամենամեծ ռացիոնալ թիվը:

−14

1ամբ.1/16

2

0

−1ամբ.2/3

−2ամբ.10/11

−1

−2

1

14.d-ն և y-ը բացասական ռացիոնալ թվեր են:

Դատարկ պատուհանում տեղադրիր >, < կամ = նշաններից մեկը:

−d−y>0

15. Ո՞ր ռացիոնալ թիվն է 9/24-ով փոքր ամենամեծ ամբողջ բացասական թվից:

Պատասխան՝-1ամբ.7/8

16.Ընտրիր այն թվերը, որոնք ∗-ի փոխարեն տեղադրելով ստանում ենք ճիշտ անհավասարություն՝ −∗/14>−3/7

3

9

5

7

2

6

8

1

4

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐԻ ՀԱԿԱԴԻՐԸ

1.Ո՞ր թիվն է հակադիր 1/38 կոտորակին:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

1ամբ.1/38

−1/38

−38

38

  1. Տրված է−1/59 ռացիոնալ թիվը:

ա) −1/59 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 1/59-ի:

բ) Ո՞ր թվի հեռավորությունը զրոյից ևս հավասար է նույն թվին՝ 1/59

3.Որոշիր75ամբ.1/18 ռացիոնալ թվի հակադիր թիվը:

Պատասխան՝-75ամբ.1/18

4.1. 1/29-ի հակադիր թիվը բացասական ռացիոնալ թիվ է:

  1. 2. 0 թիվը հակադիր է ինքն իրեն:
  2. Եթեx=−6/31, ապա−x=6/31

6.Գտիր−6/5 թվի հակադիր թիվը:

5/6

43/5

−6

6/5

−5/6

−1ամբ.1/5

5

7.Որոշիր О(0) կետի նկատմամբ A(37ամբ.1/3) կետին համաչափ կետի կոորդինատը:

Պատասխան՝ -37ամբ.1/3

8.−k=1/35 հավասարումից գտիր k թիվը:

Ընտրիր ճիշտ պատասխանը:

35

−35

−1/35

1/35

հնարավոր չէ գտնել

9.Նշիր այն թվերը, որոնց հեռավորությունը զրոյից հավասար է 1/4-ի:

Ընտրիր ճիշտ պատասխանները:

−4

0

1/4

4

−1/4

այդպիսի թիվ չկա

  1. Գտիրy-ը, եթե−y=−15ամբ. 5/13

Ընտրիր ճիշտ պատասխանը:

y=0

y=5/13

y=15ամբ.5/13

11.∗-ի փոխարեն տեղադրիր այնպիսի թիվ, որ ստացվի ճիշտ հավասարություն՝ 28=−∗/5

Պատասխան՝ ∗-ի փոխարեն պետք է լինի 130

12.Գտիր −(−x) արտահայտության արժեքը, եթե x/40=−67/2

Պատասխան՝ 1340

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԻ ՄՈԴՈՒԼԸ

1.Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է հավասար 158-ի: Ընտրիր ճիշտ տարբերակ(ներ)ը:

−58

158

−158

58

2.Որոշիր տրված կետի հեռավորությունը զրոյից:

1) −1/344 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 1/344-ի:

2) 1/344 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 1/344-ի:

3.

Գտիր արտահայտության արժեքը՝ ∣1/2∣−∣12∣

Պատասխան՝ 0

4. Հաշվիր մոդուլը:

∣−14/15∣=

−15/14

−14

15

−14/15

15/14

14/15

5. Լուծիր հավասարումը:

|x|=1/28

Պատասխան՝

x1=−1/20

x2=1/28

6. Դիցուք b=5ամբ.1/16 և y=−(−b)

y և b թվերի վերաբերյալ ո՞ր պնդումներն են ճիշտ:

|y|=|b|

հավասար են

y=−5ամբ.1/16

y=5ամբ.1/16

հակադիր են

y=−b

y=b

7.Գտիր |z|=1/39 հավասարման լուծումները:

Ընտրիր ճիշտ տարբերակները:

−39

39

0

1/39

լուծումներ չկան

−1/39

8.Գտիր |z|=0 հավասարման այն արմատների թիվը, որոնք ամբողջ թվեր են:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

3

2

0

1

9.Կատարիր հետևյալ գործողությունը՝ ∣−11ամբ.1/2∣−∣−11ամբ.1/2∣

Պատասխան՝0

10.Գտիր x-ը, եթե |−x|=15ամբ.2/5

Ընտրիր ճիշտ պատասխանները:

այդպիսի թիվ չկա

x=0

x=−15ամբ.2/5

x=15

x=15ամբ.2/5

x=−15

11. Որոշիր |x|=1/2 հավասարման այն արմատների թիվը, որոնք խառը թվեր են:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

3

1

2

0

12.Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է ամենամեծը՝ 40ամբ.1/2, −41ամբ.3/7, −42ամբ.2/3, 39ամբ.2/11

Ընտրիր ճիշտ տարբերակը:

40ամբ.1/2

−41ամբ.3/7

–42ամբ.2/3

39ամբ.2/11

13. Քանի՞ ռացիոնալ արմատ ունի |x|=16ամբ.1/22 հավասարումը

Ընտրիր արմատների ճիշտ թիվը:

0

3

1

4

2

14. Գտիր |y|<2 անհավասարման բոլոր ռացիոնալ լուծումները:

0

2

−18

−1

1

−2ամբ.9/10

−2

−1ամբ.2/9

1/14

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐ ԿՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՈՒՂԻՂԻ ՎՐԱ

1.Կոորդինատային ուղղի վրա -40ամբ.9/15 թիվը գտնվում է -6ամբ.9/15 թվից

Աջ

Ձախ

2.М_I_01_z№8(2).png

Նշիր \(E\) կետի կոորդինատը:

Կոտորակը մի կրճատիր:

Պատասխան՝ \(E) 2/10

3.Համաձայն ես արդյո՞ք հետևյալ պնդման հետ.

Կոորդինատային ուղղի վրա −69ամբ.11/19 կոորդինատով կետը գտնվում է ավելի աջ, քան −13ամբ.11/19 կոորդինատով կետը:

Ոչ

Այո

4.М_I_01_z№9(2).png

Պարզիր, թե կոորդինատային ուղղի ո՞ր կետի կոորդինատն է հավասար 5/2-ի:

Պատասխան՝ L

5. Նշիր 0О կետի նկատմամբ В(−32ամբ.3/7) կետին համաչափ կետի կոորդինատը:

Պատասխան՝ В կետին համաչափ կետի կոորդինատը  32ամբ.3/7

6. Հետևյալ թվերից ո՞րն է կոորդինատային ուղղի վրա ամենաձախ գտնվող կետի կոորդինատը:

0

-13

21

33

-1/45

-78ամբ.3/7

-45

-78ամբ.2/7

7. Ո՞ր կետն է գտնվում զրոյից ավելի հեռու. A(−525), թե՞ B(4)

A

B
Ոչ մեկը

8. Կոորդինատային ուղղի վրա ո՞ր կետի կոորդինատն է հավասար 3/2-ի: Նշիր ճիշտ տարբերակը:

O

F

L

T

9. B կետը կոորդինատային ուղղի վրա գտնվում 12/40-ով ձախ կոորդինատների սկզբնակետից:

Որոշիր B կետի կոորդինատը:

Պատասխան՝ -12/40

10.Տրված կետերից ընտրիր նրանք, որոնց կոորդինատը ռացիոնալ թիվ է:

Նշիր ճիշտ տարբերակ(ներ)ը:

M

F
P

Բոլորն էլ ռացիոնալ են

O

Ոչ մեկը ռացիոնալ չի

T

Posted in Մայրենի 6

Մայրենի

Շարունակում ենք՝ անցած շաբաթվա նյութը կրկնելով/ վերհիշելով/ ամփոփելով։

Թումանյանական օրերը շարունակվում են…

Գրիր պատմություն «Իմ Թումանյանը»վերնագրով։

«Ուրախ գիշեր» պատմվածքը» կարդալ։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։«Արև շողցեր ա պայծառ,Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,Հրդկի վերև հավաքվեր՝Կուճլվըլան մեր հավքեր,Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

անծանոթ բառեր չկան

2.Բացատրիր «գաղթական » բառի իմաստը։

մարդիկ ովքեր իրենց երկրից դուրս են գալիս

3.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։

Զանո, Սուրիկ, Թիֆլիս, Մարտո

4.Պատմվածքը կարդալիս ինչպիսի՞ փոխաբերական իմաստների հանդիպեցիր։

չհանդիպեցի

Գործնական հայոց լեզու։

1.Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:

Երջանիկ, ավանդ, բլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտհարազատգորգ, դատարկ, աղմուկ:

2.Կարդա առակը և լրացրու բաց թողնված տառերը։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փաղչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Posted in Մայրենի 6

Մայրենի

Քառյակններ

******

Հոգիս` տանը հաստատվել―

Տիեզերքն է ողջ պատել.

Տիեզերքի տերն եմ ես,

Ո՞վ է արդյոք նըկատել։

******

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

******

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։

Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։

Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,

Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր:

*******

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

*******

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

******

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,

Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.

Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,

Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

Քառյակներ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890

Ա՛նց կացա՜ն…

Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.

Ախ ու վախով, դարդերով

Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

  • 1890

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916, Հունիս

Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

1916, Հունիս

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

1916, Հունիս

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցավի արանքում։

1917, Հունվարի 15

Առատ կլինի կինը արդ,
Կընկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։

1917 Հունվարի 16

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

1917, Հունվարի 16

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

1917, Փետրվարի 9

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

1917, Նոյեմբերի 7

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բռնում հանցավոր։

1917, Նոյեմբերի 10

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

1917, Նոյեմբերի 11

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

1917, Նոյեմբերի 11

Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

1917, Նոյեմբերի 30

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

1917, Դեկտեմբերի 24

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

1917, Դեկտեմբերի 24

Երազումս մի մաքի
Մոտս եկավ Հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

1917, Դեկտեմբերի 24

Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։

1917, Դեկտեմբերի 26

Հոգիս` տանը հաստատվել —
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։

1917, Դեկտեմբերի 27

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

1918, Հունվարի 4

Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։

1918, Հունվարի 25

Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր էչն է միշտ հնչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։

1918, Հունվարի 26

Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։

1918, Փետրվարի 2

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

1918, Փետրվարի 2

Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։

1918, Փետրվարի 4

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
— Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

1918, Փետրվար

Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։

1918, Փետրվար

Կըլթացնում են, արտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։

1918, Հունիս

…Կյանքն ահա.-
Սընունդ, ծընունդ մինչև մահ,
Մընացածը ողջ նըրանց
Կամ հաճույքն են և կամ ահ։

1918, Օգոստոսի 30 

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

1918, Նոյեմբեր

Նա մի առյուծ, ես մի գառ
Իմ սրտի հետ խելագար
Անհավասար կռվի մեջ,
Քարշ եմ գալի ես տկար։

1919, Հունվարի 25

Մեռա՜ն, մեռա՜ն … Եվ, ահա,
Խառնվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
«Կան ու չկան» ես հիմա։

1919, Հոկտեմբերի 8 

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

1919 Նոյեմբերի 21

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

1919, Նոյեմբեր

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

1919, Նոյեմբեր

Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։

1919, Նոյեմբեր

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։

1919, Դեկտեմբերի 6

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

1919, Դեկտեմբերի 8

Մեր կյանքը- կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն
տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ — հոգիանալու նորեն,
Նյութից զատված, անմահ աստած- վերադառնալ դեպ իրեն։

1919

Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

1920, Փետրվարի 4

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

1920, Մայիսի 12

Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում.
Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։

1920, Նոյեմբերի 24

Առատ, անհատ` Աստծու նըման` միշտ տեղալուց հոգն էլ եմ ես.
Հոգիս ծարավ` սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։

1921, Փետրվարի 7

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու շունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունչը ամենուր։

1921, Փետրվարի 14

Արյունալի աղետներով,
աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները
մեքենայի և ոսկու`
Իրենց հոգու անապատից
խուսափում են խուռներամ
Դէպ Արևելքն աստվածային`
հայրենիքը իմ հոգու…

1921, Մայիսի 1

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

1921, Մայիսի 2

Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

1921, Մայիսի 3

Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ»…
Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
— Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես:

1921, Մայիսի 6

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ`
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նրա մոտ…

1921, Մայիսի 16

Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար։

1921, Մայիսի 21

Ո՜վ անճառ մին, որ ամենին
միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում
անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ`
Էս աշխարհքում քեզանով,
Ողջը քո մեջ` անմա՜հ, անվերջ`
քեզ են երգում քո ձենով…

1921, Օգոստոսի 3

Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

1921, Օգոստոսի 25

Կյանքս արիր հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

1921, Սեպտեմբերի 5

Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամէնքի սերն` ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

1921, Հոկտեմբեր

Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։

1921

Աղբյուրները հընչում են
ու անց կենում,
Ծարավները տենչում են
ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին
երազուն`
Պոետները կանչում են
ու անց կենում։

1922, Հունիսի 9

Ի՜նչ իմանաս ըստեղծողի
գաղտնիքները անմեկին.
Ընկեր տըվավ, իրար կապեց
Էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ,
մե՜ն ու մենակ իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի
ամեն մեկին ու կյանքին։

1920, Մարտի 30

Էնքան շատ են ցավերն,
ավերն իմ սըրտում,
Էնքան տըրտում կորան լավերն
իմ սըրտում…
Չեմ էլ հիշում չար ու խավար
էս ժամին`
Ե՛րբ են փայլել ուրախ օրերն
իմ սըրտում։

1922, Հուլիսի 12

Խայամն ասավ իր սիրուհուն.- «Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմա…»:
Հեյ ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

1920, Ապրիլի 6

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին ճամփաներ։

1922

― Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։