Posted in Uncategorized

ENGLISH HOMEWORK

C. Complet the sentences with ‘m, ‘re or,’s.

1 I’m an acnor, not a tennis player.

2 He’s a film star, not a footballer.

3 You’re right, Sue. Good!

4 She’s a great teacher.

D. Write negative sentenses.

1 He’s from Italy. He isn’t from italy.

2 She’s, a film star. She’s not a film star.

3 You’re the winner. You’re doesn’t winner.

4 I’m a tennis player. I’m doesn’t tennis player.

E. Complete the questions whit the words in the box.

Is Are Am Is

1 Am I right?

2 Are you OK?

3 Is he the winner?

4 Is it a big hotel?

Posted in Մայրենի 6

ՄԱՅՐԵՆԻ

Գայլն ու ոչխարը 

Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից․ «Դու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ»: Բայց ոչխարը պատասխանեց.«Եթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ»:

  1. Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը):
  • Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:
  • Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:
  • Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:
  • Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:
  • Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:

Առյուծն ու աղվեսը

Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պառկեց։ Խեղճ, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը, երկար մտածելուց հետո, գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղցր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՛ս է վեհափառ առյուծը։

Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։

Աղվեսն ասաց.

-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։

Առակն ուզում է ասել, որ պետք է լինել խելացի և չխափնվել

 Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – Աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

— Շնորհակալ եմ, գա՛յլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։ Որովհետև նա այլևս չեր կարողանա գողանալ ոչխարներ և ուտել:

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:

— Դու ե՛տ գնա, որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում.- պատասխանեց մյուսը:

Այծիկներր վիճեցին, ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

Ինչո՞ւ այծիկները չէին կարող միասին անցնել կամրջով: Որովհետև ամեն մեկը ուզում էր անցնել առաջին նաև կամուրջը այդքան մեծ չէր

Վարդան Այգեկցու առակները

Իմաստուն զինվորը

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Աղվեսը և առյուծը

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

Եղեգնը և ծառերը

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.

-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։

Եվ եղեգն ասաց.

-Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։

Հարցեր և առաջադրանքներ։

Պատմիր կորյուն բառի մասին։ Կորյուն անվանում են առյուծի ձագին:

Posted in Մայրենի 6

ՄԱՅՐԵՆԻ

Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ, որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

  •  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
  •  Մարդիկընկնելով շատի ետևիցկորցնում են նաև քիչը:
  •  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:

Կարդացե՛ք առակը և լրացրե՛ք միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՛ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առաջադրանք

  • Առակը այն մարդկանց մասին է, որոնք Վախկոտ են բայց փորձում ենքաջ ձևանալ:
  • Վերնագրիր ստացված առակը:  Վախկոտ վորսորդը:

 Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր չունենալով անհրաժեշտ ուժեր մեղքը ցումեն ուրիշի վրա

Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:

Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:

Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց   պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:

Առաջադրանք

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր օգտվում են բայց շնորհակալություն չենհայտնում:

Posted in Մայրենի 6

ԳՈՐՏԸ ԱԳՈՒՏԱԳԱՎԱ

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծո կամոք է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

Այո: Այս գորտերը այնպիսի մարդկանց օրինական են որոնք մտածում են, որ Աստվածը ամեն ինչ ստեղծել է իրենց համար:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք և հրապարակե՛ ք։

Որովհետև եթե օձը չլիներ գորտերը կշատանաին կոչնչացնեին ամբողջ տարածքը և ալյևս չթին կարողանա ապրել և բազմանալ:

Posted in Մայրենի 6

ԱՌԱԿՆԵՐԻ ՇԱՐՔ

« Գյուղացին ու իր որդիները. »

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առաջադրանք

Ինչ է սովորեցնում առակը:

Որ քո աշխատածը ավելի կարևոր է:

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

ԱռաջադրանքԻ՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

Առակը սովորեցնում է այն որ չպետք է ոչնչացնել ձեր օգնականներին այլապես կզղջաք դրա համար:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանք

Ի՞նչ է առակը:

Առակը սովորեցնող կարճ պատմություն է

Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։

Առակեր

Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։

Ոզնին և ալարկոտ Աղվեսը

Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եաԲառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել

Միմիանց, քվիարկություն,  որդյակ,  յասաման,  քիմյական,  հեքիաթային,  ոսկեա,  հրեական,  դաստեարակություն,  սենյակ,  կրիա,  Անդրիաս,  Եղյազարյան,  կյանք:

Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛ր

 Հայացք,  հայելի,  հոյակապ,  միացում,  ձիարշավ,  տիեզերական,  փակեի,  կայարան,  խաբեություն,  էի,  գնաի,  բուեր, տղայի,  Մարոյի:

Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):

Արծիվ, առյուծ, մամուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բարբարել, արհամարհել, բարձ, պառկել, :

Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Կիսատ-կես
հրեղեն-հրեա
առվակ-առու
կաղնուտ-կաղնի
կուտակել-կույտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-էջք
մամռապատ-մամուռ

Posted in Մայրենի 6

ՄԱՅՐԵՆԻ

1.Հոլովի՛ր պայուսակ, մայր, գարուն բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

պայուսակ

մայր

գարուն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

պայուսակի

մայրիկի

գարնան

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

պայուսակին

մայրիկին

գարնան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

պայուսակից

մայրիկից

գարնանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

պայուսակով

մայրիկով

գարնանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

սեղանում

  1. Առանձնացրո՛ւ նախադասությունները, կետադրի՛ր։ Վերլուծի՛ր ստացված առակը։

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթություններ էին ասում:  Որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային այդ ձկներից մեկն ասաց,  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի, երրորդն ավելացրեց միակ միջոցը անընդհատ կրկնելն է ՝  ռամ-ռամ-ռամ    միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:  Հոգնելով տարբեր ուսմունքներից   ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու և այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան:  Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարի՛կ, օվկիանոսը,  որը դու փնտրում ես  քո շուրջն է, դու էլ ես էլ օվկիանոսի մի մաս ենք չնայած, որ չես նկատում դա այն քո մեջ է,  քո շուրջ  և դու նրա սիրելի մասնիկն ես…

  1. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ,չարիք

անարվեստ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժբախտ, դժկամ, ապարդյուն, ապաշնորհ, տգեղ, չտես, չկամ

4․Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны․

Պահարանի վրա կանգնած էր փոքրիկ կավից պատրաստվախ կուժ ջրի համար: Սենյակի ծայրում մահճակալի վրա պառկած էր հիվանդը՝ որը ծարավ էր Խմել, Խմել-ամեն րոպե խնդրում էր նա: Բայց նա շատ մենակ էր և ոչ մեկ չէր կարող օգնել նրան: Հիվանդի աղաչանքը այնքան խղճալի էր, որ կուժը չդիմացավ: Կարեկցանքը վարարել էր նրան: Պատրաստելով անհավանական ուժեր նա գլորվեց հիվանդի մահճակալին, կանգնելով նրա ձեռքի մոտ: Հիվանդը բացեց աչքերը և նրա հայացքը ընկավ կժի վրա: Հավաքելով ամբողջ ուժերը, մարդը վերձրեց կուժը և մոտեցրեց դա իր տաք շուրթերին: Եվ նոր նա իմացավ, որ կուժը դատարկ է: Հավաքելով վերջին ուժերը հիվանդը գցեց կուժը պաի վրա: Այն փշրվեց՝ դառնալով կավի անպետք կտորներ։

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ

532. Կատարե՛ք գումարում.
ա) (+7) + (+2), +9

բ) (–18) + (–3), -21

գ) (+10) + (+15), +25

դ) (–21) + (–4), -25

533. Գումարե՛ք հետևյալ թվերը.
ա) –3, –9 և –5,  -17

բ) –1, –20 և –8 -29

գ) –11, –7 և –12, -30

534. Ցերեկը օդի ջերմաստիճանը –3օ
էր։ Մինչև կեսգիշեր ցրտեց ևս 8օ -ով։ Որքա՞ն էր օդի ջերմաստիճանը կեսգիշերին։

-3+-8=-11

536. Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի
տեսքով.
ա) –30 -30+-50=-80, -30+-62=-92

բ) –25+-25=-50, -25+-56=-81

538. Կատարե՛ք գումարում.
ա) (+3) + (–4), -1

բ) (–11) + (+5), -6

գ) (–10) + (+3), -7

դ) (+15) + (–6), +9

539. Գտե՛ք գումարը.
ա) –5 + 7=2

բ) –15 + 8=-7

գ) 80 + (–100)=20

դ) 32 + (–41)=-9

ե) –23 + (–14)=-9

թ) –29 + 27=-2

541. Մի հույն ծնվել է մ. թ. ա. 48 թ. և վախճանվել է մ. թ. 25 թ.։ Քանի՞ տարի է ապրել այդ հույնը։

Լուծում՝

48-25=23

Պատ.՝23 տարի

545. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) * + 8 = –1,  -9

բ) –3 + * = –6, -3

գ) –8 + * = –10, -2

դ) * + 7 = –11, 4

ե) * + 2 = –10, 8

զ) * + 20 = 9, -11

է) 5 + * = 3, -2

ը) 25 + * = 20, -5

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՄԲՈՂՋ ԹՎԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ

500. Գտե՛ք հետևյալ թվերի բացարձակ արժեքները.
– 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։

10, 1, 3, 12, 18, 0, 19, 100

501. Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

9

503. Իրար հավասա՞ր են արդյոք հակադիր թվերի բացարձակ արժեքները։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Այո

504. Հաշվե՛ք.

ա) |– 6| + |4|, 10

բ) |21| – |6|, 15

դ) |– 50| + |– 4|, 46

գ) |– 3| – |– 1|, 2

ե) |31| + |27|, 58

զ) |15| · |– 12|, 180

է) |– 18| · |– 21|, 468

ը) |44| : |– 4|, 11

թ) |– 210| : |– 15| 14

505. Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է.
ա) – 7 և 11, 11

բ) – 6 և – 5, -6

գ) – 31 և – 50, -50

դ) 9 և 8, 9

ե) 0 և – 3, -3

զ) 17 և 0 17

507. Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի
փոխարեն տեղադրելով հետևյալ թվերը.
0, – 15, – 45, 10, – 30։

|0| : 5 + 11=11

|-15| : 5 + 11=14

|-45| : 5 + 11=20

|10| : 5 + 11=13

|-30| : 5 + 11=17

508. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի հավասարություն.
ա) |*| = 5, 5

բ) |– *| = 1, -1

գ) |*| = 0, 0

դ) 2 · |*| = 4, 2

ե) |*| – 1 = 2, 3

զ) 3 + |*| = 6, 3

511. Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով.
– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39

-18, -17, -5, -4, 0, 3, 29, 39