Posted in Պատմություն 9

Հայաստանի առաջին հանրապետությունը

Հոկտեմբերի 13-17

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5. Հայաստանի առաջին հանրապետությունը․
ա/ ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը
գ/ Իշխանության մարմինների ձևավորումը /բանավոր, էլ․ դասագիրք՝ 9-րդ դասարան, Հայոց պատմություն, էջ 6-13/
Էլ․ դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն․
Լրացուցիչ նյութեր՝

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:
Հայաստանի առաջին հանրապետությունն (1918թ․) խորհրդարանական հանրապետություն էր։

Օրենսդիր՝ Ազգային խորհուրդ → Խորհրդարան
Գործադիր՝ Կառավարություն, վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի
Դատարաններ՝ դեռ թույլ էին

Ներկայում՝

Նույնպես խորհրդարանական համակարգ է
Ունենք Ազգային ժողով, Կառավարություն, Դատարան
Ունենք նաև նախագահ (նախկինում չկար)

Նմանություն՝ երկուսն էլ ունեն խորհրդարան ու կառավարություն
Տարբերություն՝ հիմա ավելի կայացած պետություն է, կա նախագահ, դատարանները անկախ են

2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ 

Առաջին անգամ հայ ժողովուրդը ունեցավ անկախ պետություն

Հաղթեցինք Սարդարապատում ու փրկեցինք ազգը

Ստեղծեցինք կառավարություն ու բանակ

Թեպետ քիչ գոյատևեց, բայց ցույց տվեց, որ կարող ենք ինքնուրույն պետություն ունենալ

Մեր օրերում՝

Պետք է հիշենք՝ «Մենակ ենք և պետք է ապավինենք մեր ուժերին» (Արամ Մանուկյան)

Այս փորձը օգնեց, որ 1991-ին նորից դառնանք անկախ

Հիմա ունենք մեր պետական համակարգը

Posted in Կենսաբանություն 9

Տրանսկրիպցիա և տրանսլյացիա

1․Տրանսլյացիայի ընթացքում ինչ հերթականությամբ ընթանում է գործընթացը․
ա) Տրանսկրիպցիա → Տրանսլյացիա
բ) Տրանսլյացիա → Տրանսկրիպցիա
գ) ԴՆԹ-ի կրկնապատկում → Տրանսկրիպցիա
դ) ՌՆԹ-ի քայքայում → Տրանսլյացիա

2․Տրանսլյացիայի ավարտը տեղի է ունենում, երբ ռիբոսոմը հանդիպում է․
ա) Սկիզբ կոդոնի
բ) ԴՆԹ-ի վերջնական հատվածի
գ) Կանգառ կոդոնի
դ) Նուկլեոտիդային կապի

3․Ինչպե՞ս է կոչվում ԴՆԹ-ի այն հատվածը, որը կոդավորում է մեկ սպիտակուց։
ա) Կոդոն
բ) Գեն
գ) Քրոմոսոմ
դ) Նուկլեոտիդ

Posted in Երկրաչափություն 9

Վեկտորների գումարում

1)Թվարկված նկարներից որո՞ւմ է ցուցադրված i և  վեկտորների գումարը եռանկյան կանոնով:

1

2)Նայիր հետևյալ նկարին՝

f4.png

Ընտրիր ճիշտ հավասարությունը:
Վեկտոր g = i +h
Վեկտոր i = h + g
Վեկտոր h = i +g

3)Տրված է TUVZ սեղանը: Ո՞ր վեկտորն է հավասար այս վեկտորների գումարին՝ UT+TZ գումարումը եռանկյան կանոնով կատարելիս:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա)ZV
բ)UZ
գ)ZU
դ)TV

4)Տրված է հետևյալ սեղանը: Կատարիր BA+AD գումարումը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա)CD
բ)BD
գ)AC

5)Օգտվելով եռանկյան կանոնից՝ կառուցե՛ք a և b վեկտորների գումարը:

6)Գծե՛ք ABCDEF վեցանկյուն: Կառուցեք հետևյալ վեկտորները. AC + CE և AD+DF:

Posted in Հանրահաշիվ 9

ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ՄՈՆՈՏՈՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ, ՄԵԾԱԳՈՒՅՆ ԵՎ ՓՈՔՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

1)Գտե՛ք ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքները: Ո՞ր կետերում է ընդունում այդ արժեքը։

ա) մեծագույն արժեք 6 (-3)
փոքրագույն արժեք -7 (10)

բ) մեծագույն արժեք 6 (-9;7)
փոքրագույն արժեք -8 (0)

գ)մեծագույն արժեք 2 (0)
փոքրագույն արժեք -6 (8)

դ)մեծագույն արժեք 6 (6)
փոքրագույն արժեք -4 (-8)

ե)մեծագույն արժեք 4 (-2;10)
փոքրագույն արժեք -4 (2)

զ)մեծագույն արժեք 2 (-7;7)
փոքրագույն արժեք -5 (0)

է)մեծագույն արժեք 10 (7)
փոքրագույն արժեք -1 (-1)

ը)մեծագույն արժեք 4 (4)
փոքրագույն արժեք -4 (-8;8;0)

2)Տրված f(x) ֆունկցիայի որոշման տիրույթն է D = [- 5, 5] Հայտնի է, որ f(- 3) = 4 և f(1) = 2 Կարո՞ղ է f(x) ֆունկցիան լինել
ա) աճող
բ) նվազող։

Նվազող է։

3)f(x) ֆունկցիայի որոշման տիրույթը (−∞, +∞) միջակայքն է։ Ֆունկցիայի մասին հայտնի է, որ f(0) = 8, f(5) = 8 և f(- 1) = — 2 Կարո՞ղ է արդյոք f(x) ֆունկցիան լինել
ա) նվազող
բ) չնվազող

4)Տրված f(x) ֆունկցիայի համար հայտնի է, որ այն աճող է [1, 6] միջակայքում և f(1) = 5 f(6) = 11 : Հնարավո՞ր է արդյոք, որ
ա) f(4) = 10
բ) f(4) = 14
գ) f(4) = 5

5)Տրված f(x) ֆունկցիան չաճող է [0, +∞) միջակայքում։ Հայտնի է, որ f(0) = f(10) = 5
ա) Գտե՛ք f(3)-ը:
բ) Հնարավո՞ր է, որ f(11) = 5.1

բ) Չի կարող, քանի որ կդառնա աճող։

6)Գտնել 10 և 13 թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը։

-3

7)Գտնել -4 և 20 թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը։

-24

8)Գտնել -3 և 7 թվերի գումարի հակադիր թիվը։

-4

9)Գտնել -20 և -5 թվերի արտադրյալի հակադիր թիվը։

-100

Posted in Հայոց լեզու (շտկողական)

Հայոց լեզու

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Է։

1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ
2) հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
3) եղերերգ, ափէափ, լուսնէջք, լայնէկրան
4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ե։

1) անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2) նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
3) բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Օ։

1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2) անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
3) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
4) առօրեական, աշխարհազոր, հոգուտ, հօդս ցնդել

4․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ո:

1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանօթ
2) քնքշօրոր, հնգօրյակ, վաղօրդյան, նրբորեն
3) հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր
4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

5․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ը։

1) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
2) կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

6․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ԵՎ:

1) հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկևաճառ
2 ) կարեվեր, գերևարել, տարևերջ, գոտեվորել
3 )արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
4) ագևազ, գինեվաճառ, ուղևճար, դափնեվարդ

7․Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում Յ:

1) այծյամ, ջղային, բրաբիոն, ժողովածուում
2) տույժ, հեռակայել, էական, արքայորդի
3) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյան
4) պատանյակ, սերմացուի, միլյոն, մարմարյա

8․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Բ:

1) ողբասաց, ջրարփի, սրբապատկեր, հղփանալ
2) նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար
3) երբեմնի, դարպաս, աղբարկղ, դարբին
4) արբունք, աղբյուր, անխափան, նրբաթել

9․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Պ:

1) հապշտակել, թփրտալ, ճամպրուկ, ընդհուպ
2) Ծոպք, թարպ, պապակ, ճեպընթաց
3) հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հաշպտապ
4) դարպաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ

10․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Փ:

1) խարխափել, ծոպավոր, ճեփ-ճերմակ, թրմփալ
2) հափրուկ, երկնահուպ, սփրթնել, թրմոց
3) շամփրել, քարակոփ, Հռիփսիմե, ոսկեծուփ
4) կոպերիզ, երփնաթույր, հղփանալ, արփի

11․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Գ:

1) շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
2) ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
3) ծեգ, սգազգեստ, հագագ, արքունիք
4) ճրագալույց, ճգնակյաց, օձիգ, նախքան

Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագիծ

Սերգեյ Եսենին
Ինչ գիշեր… Չեմ կարող ես…

Ինչ գիշեր… Չեմ կարող ես։
Քունս փախել է լուսնալից։
Դեռ պահում եմ հոգուս խորքում
Երիտասարդության սերն անցած։

Դու՝ տարիների սառնացած,
Մի ասա, թե սա է սերը։
Թող այս լուսնի շողը գուցե
Իմ բարձին հոսի անզգուշ։

Թող այդ շողը՝ մեղմ ու ճերմակ,
Ողորկի դեմքս աղոտ՝ հստակ։
Չես կարող սիրել կրկին,
Ինչպես չսիրեցիր անկեղծ։

Սերը լինում է մեկ անգամ։
Դրա համար օտար ես դու։
Ոչինչ չեն արդեն այն շիվերը՝
Որ ձյունի մեջ են խրվելով։

Դու գիտես, գիտեմ և ես,
Որ լուսնի շողի ներքո
Լինում չեն արդեն գարնան ծաղիկ,
Այլ՝ ձյուն, սառնամանիք լպրծուն։

Անցել է վաղուց մեր սերը՝
Դու՝ ուրիշի, ես՝ մեկ ուրիշի։
Ու երկուսս էլ արդեն գիտենք՝
Խաղ է հիմա այս սերը կեղծի։

Բայց գրկիր ու համբուրիր
Խաբուսիկ կրքով, ջերմորեն։
Թող երազումս մայիս լինի՝
Եվ նա, ում սիրում եմ հավերժ։

Տեկստի հղումը։

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականություն

1. Տեքստից գտիր գոյականները, որոշիր քերականական հատկանիշները։

Թե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորական բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է։ Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։
Եթե մարդը երկրակեղևը ցնցող ատոմային ռումբ է պայթեցնում, Գեան պատասխանում է երկրաշարժով։ Եթե մարդը արդյունահանում է նավթ՝ Երկրի սև ոսկին, թունավոր գոլորշիներով, որոնք հավաքվում ու հեղձուցիչ ամպ են դառնում, Երկիրը պատասխանում է ջերմաստիճանի բարձրացմամբ։ Դա սառցադաշտերի հալչելու և ջրհեղեղի պատճառ է դառնում։
Մարդը դեռ չի հասկացել, որ իր հարազատ մոլորակը պատասխանում է իր ամեն մի մարտահրավերին, և զարմանում է, երբ տեղի է ունենում մի բան, որ ինքը կոչում է «բնական աղետ»։ Իրականում աղետները «արհեստական» են և տեղի են ունենում, քանի որ մարդը չի կարողանում իր մոլորակի հետ երկխոսություն վարել։
ուղական — ով, ովքեր, ինչ, ինչեր
սեռական — ում, ինչի, ինչերի
տրական — ում, ինչին, ինչերին
հայցական — ում, ինչը, ինչերը
բացառական — ումից, ինչից, ինչերից
գործիական — ումով, ինչով, ինչերով
ներգոյական — ինչում, ինչերում

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականություն

11․09․25

Կա՞ նվիրված արդյոք մի վայր իրավունքին երկրիս մեջ,
Այս խավարում ման գամ, գտնեմ՝ ձեռքիս լապտեր մի անշեջ։
(Թարգմանություն Աբու-լ-Ալա-ալ Մաարիից, արաբ միջնադարյան բանաստեղծ)
Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ փիլիսոփա՝ Դիոգենես անունով (մ.թ.ա. 404-323), որ անմիջական հետևորդն էր Անտիսթենեսի (մ.թ.ա. 444-365)՝ ցինիզմի փիլիսոփայության հիմնադիր (ցինիզմ-ը, հայերեն՝ շնականություն-ը, չուներ այժմյան բացասական իմաստը. փիլիսոփայական այդ ուսմունքի կողմնակիցները մերժում էին գոյություն ունեցող կարգերը, ուղղությունները, կրոնը և այլն, կոչ էին անում հրաժարվել քաղաքակրթությունից և վերադառնալ նախնադարյան վիճակին։ Սակայն հետագայում շնականները այնքան հեռու գնացին պարկեշտության կանոններից, որ բառն ստացավ ներկա արգահատելի իմաստը։
Այս Դիոգենեսը, ահա, հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր…. մի տակառի մեջ։ Ու, ասում են, ձեռքին լապտեր բռնած՝ մարդ, ավելի ճիշտ՝ մեծատառով Մարդ էր որոնում։
Ահա թե որտեղից են գալիս աշխարհի շատ լեզուներում տարածում գտած այսպիսի արտահայտությունները՝ լապտերով ման գալ, ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի (հնում հայերեն ասում էին՝ լապտեր ի ձեռին որոնել)։
Եվ դարձյալ այս Դիոգենեսի մասին պատմում են, որ մի անգամ նրա աշակերտ, աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356-323) գալիս կանգնում է նրա տակառի առաջ ու ասում. «Ծերո՛ւկ, ի՞նչ կուզես, որ քեզ տամ»։ Վերջինս փիլիսոփայական հանգստությամբ պատասխանում է. «Մի կողմ գնա, արևս մի՛ ծածկիր»։
Եվ, ո՜վ զուգադիպություն, երկուսի էլ արևը խավարումո է միևնույն տարում՝ 323-ին, չնայած որ փիլիսոփան երեք անգամ ավելի կյանք էր ապրել երկրի երեսին, քան աշխարհակալը։

Առաջադրանք

  • Գտիր պատմական անունները, դուրս գրիր, դիմացը գրիր՝ ով ինչով էր հայտնի (ինչով էր զբաղվում)։

Արաբ միջնադարյան բանաստեղծ՝ Աբու-լ-Ալա-ալ Մաարի, ծերուկ փիլիսոփա՝ Դիոգենեսը, ցինիզմի փիլիսոփայության հիմնադիր՝ Անտիսթենեսը, աշխարհակալ՝ Ալեքսանդր Մակեդոնացին:

  • Գտիր արգահատելի բառի բացատրությունը։

Գթալ, խղճալ:

  • Քանի՞ դարձվածք կա այս հատվածում։ Որո՞նց են, ինչ են դրանք նշանակում։
  • Նվիրված, ապրել, անմիջական, շնականություն, քաղաքակրթություն, հնում բառերում հնչյունափոխություն կա։ Գտիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Նվիրված- ե-ն հնչյունափոխվել է ի-ի

Ապրել- ու-ն սղվել է

Անմիջական- ե-ն հնչյունափոխվել է ի-ի

Շնականություն- ու-ն հնչյունափոխվել է ը-ի

Քաղաքակրթություն- ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Հնում- ի-ն հնչյունափոխվել է ը-ի

  • Առանձնացրու -ական վերջածանցով բառերը։ -Ական ածանցի ընդհանուր իմաստը ո՞րն է։ Ի՞նչ խոսքի մաս է կազմել -ական ածանցը։

Անմիջական, բացասական, շնական, փիլիսոփայական:

  • Գտիր 5 բառ, որ գաղտնավանկ ունենա։

Հնում, քաղաքակրթություն, շնականություն, կրոն, հանգստություն:

Posted in Իրավունք 9

Մարդու իրավունքներ

Թեմա 1․«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
ա/ «Մարդու իրավունքներ» հասկացությունը
բ/ Մարդու իրավունքների սերունդները /էլեկտրոնային դասագիրք՝ էջ 102-108նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։
Մարդու իրավունքներ նշանակում է այն հիմնական իրավունքները, որոնք ունի ամեն մարդ՝ ապրելու, սովորելու, արտահայտվելու, պաշտպանված լինելու համար։
Դրանք անհրաժեշտ են, որպեսզի մարդը ապրի ազատ, անվտանգ ու արժանապատիվ կյանքով։
Իմ կարծիքով, մարդու իրավունքները կարևոր են, որովհետև․
Տալիս են ազատություն ու հնարավորություն։

2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

Պաշտպանում են անարդարությունից

Օգնում են զարգանալ

Առաջին սերունդ — ազատության իրավունքներ (օր․՝ խոսքի, կյանքի, կրոնի)

Երկրորդ սերունդ — սոցիալական իրավունքներ (օր․՝ կրթություն, առողջապահություն, աշխատանք)

Երրորդ սերունդ — ընդհանուր իրավունքներ (օր․՝ խաղաղություն, մաքուր միջավայր)