Posted in Uncategorized

Ոսկի քաղաքը

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ
1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցե՛ք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։

6

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ է,— ասում է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությունը…

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը.

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։

— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

— Նրա…

— Ո՞վ է նա։

— Քանաքարան… իմ Քանաքարան…

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները…

— Ոչ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես…

— Ոչ, չի լինելու որ չի լինելու։

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։

— Տա՛ր,— բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։

Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։

Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։

— Ապասի, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։

Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Առաջադրանքներ

1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր մեկ բառով։

2. Հեքիաթից առանձնացրո՛ւ շեղատառերով գրված բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

ջահել-

դժբախտ-

քաջ-

արդար-

4. Հեքիաթից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել, առանց բառարանից օգտվելու։

5․ Նկարագրի՛ր Ոսկի քաղաքը՝ ըստ հեքիաթի։

6. Հինգից- վեց նախադասությամբ նկարագրի՛ր Քանաքարային։

7․ Բնութագրի՛ր Դիվանային։

8.Դո’ւրս գրիր քեզ ամենից դուր եկած միտքը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

9․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ հեքիաթի։

10․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ քեզ։

11. Վերլուծի’ր հետևյալ միտքը. վերլուծությունդ հրապարակի’ր բլոգումդ:

Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում:

12. Հեքիաթից դո՛ւրս գրիր բանալի մտքերը։

Advertisements

REPORT THIS AD
Share this:
Press ThisTwitterFacebook

Առաջադրանքների փաթեթ 31-04 փետրվարի
31 Հունվարի, 2022
In “Ուսումնական փաթեթ 2021-22”
Կարդում ենք Թումանյան
31 Հունվարի, 2022
In “Փետրվար 2021-22”
Հնարագետ Ջուլհակը
14 Ապրիլի, 2015
In “Ղազարոս Աղայան”
By Արմինե Աբրահամյան • Posted in Հովհաննես Թումանյան
Գրառումների նավարկումը«Ձևն ու հոգին» Հ.Թումանյան«Իտալական իմաստություններ»
Թողնել պատասխան
Մուտք գործած որպես shushan5։ Ե՞լք գործել Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Notify me of new comments via email.

Notify me of new posts via email.

Մայրենիի դասավանդող


Օրացույց
Հուլիսի 2014
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
« Հնս Օգս »
Փնտրտուք
Որոնել
Search …
Հղումներ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Տիգրան Հայրապետյան» գրադարան
«Զատիկ» էլեկտրոնային ամսագիր
Հայերեն բացատրական բառարան
Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Հայկական հանրագիտարան
Հուրի Աթթարեանի բլոգ
Մանկավարժության լաբորատորիա
Մարիետ Սիմոնյանի բլոգ
Ստուգաբանական բառարան
Տարընթերցում
Արևմտահայերենի բառարան
Արևմտյան դպրոց-պարտեզ
Գրաբարյան բառարան
Գրական ակումբ
Գրական թերթ
Գրանիշ
Դարձվածքների բառարան
Դպիր
Խոսքի մշակույթ
Կրթահամալիրի տնօրեն
Վերջին գրառումներ
31-04 փետրվարի․ աշխատանքային փաթեթ
ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ
Հաշվիչ
339,949 այց
Հղիչներ
2016-2017 ուսումնական տարի 2017-18 ուս տարի 2020-2021 ուս-տարի Ամանոր նախագծի նյութեր Առակ Առաջադրանքներ Առաջադրանքների փաթեթ 4-2 դասարան Առաջադրանքների փաթեթ 5-1 դասարան Ավետիք Իսահակյան Գրադարան Դասավանդողի անհատական աշխատաժամանակ Դասավանդողի գրադարան Եղիշե Չարենց Զատիկ +Ռոդարի Ընթերցարան Ծրագրեր Կոմիտասյան օրեր Հետաքրքիր է իմանալ Հեքիաթներ Հովհաննես Թումանյան Ձայնադարան Մեր Թումանյանը Մտորում են երեխաները Ուսումնական ամառ Ուսումնական ձմեռ Ուսումնական փաթեթ 2021-22 Ջանի Ռոդարի Ռադիո Սովորողի գրադարան Ֆիլմեր
Սոցիալական ցանցեր
View armineab1978@gmail.com’s profile on FacebookView armineab1978@gmail.com’s profile on PinterestView Armine Abrahamyan’s profile on LinkedInView Armine Abrahamyan’s profile on YouTubeView armineab1978@gmail.com’s profile on Google+View Արմինե Աբրահամյան’s profile on Flickr
Արխիվ
Փետրվարի 2022 (3)
Հունվարի 2022 (22)
Դեկտեմբերի 2021 (15)
Նոյեմբերի 2021 (17)
Հոկտեմբերի 2021 (22)
Սեպտեմբերի 2021 (14)
Օգոստոսի 2021 (5)
Հունիսի 2021 (4)
Մայիսի 2021 (17)
Ապրիլի 2021 (17)
Մարտի 2021 (18)
Փետրվարի 2021 (23)
Հունվարի 2021 (9)
Դեկտեմբերի 2020 (14)
Նոյեմբերի 2020 (19)
Հոկտեմբերի 2020 (20)
Սեպտեմբերի 2020 (7)
Օգոստոսի 2020 (4)
Հոկտեմբերի 2018 (2)
Սեպտեմբերի 2018 (1)
Օգոստոսի 2018 (5)
Հուլիսի 2018 (5)
Հունիսի 2018 (6)
Մայիսի 2018 (11)
Ապրիլի 2018 (15)
Մարտի 2018 (14)
Փետրվարի 2018 (17)
Հունվարի 2018 (10)
Դեկտեմբերի 2017 (10)
Նոյեմբերի 2017 (11)
Հոկտեմբերի 2017 (13)
Սեպտեմբերի 2017 (16)
Օգոստոսի 2017 (12)
Հուլիսի 2017 (6)
Հունիսի 2017 (13)
Մայիսի 2017 (27)
Ապրիլի 2017 (25)
Մարտի 2017 (18)
Փետրվարի 2017 (14)
Հունվարի 2017 (33)
Դեկտեմբերի 2016 (15)
Նոյեմբերի 2016 (18)
Հոկտեմբերի 2016 (15)
Սեպտեմբերի 2016 (17)
Օգոստոսի 2016 (12)
Հուլիսի 2016 (9)
Հունիսի 2016 (17)
Մայիսի 2016 (21)
Ապրիլի 2016 (25)
Մարտի 2016 (36)
Փետրվարի 2016 (35)
Հունվարի 2016 (18)
Դեկտեմբերի 2015 (20)
Նոյեմբերի 2015 (18)
Հոկտեմբերի 2015 (36)
Սեպտեմբերի 2015 (30)
Օգոստոսի 2015 (1)
Հուլիսի 2015 (5)
Հունիսի 2015 (14)
Մայիսի 2015 (16)
Ապրիլի 2015 (21)
Մարտի 2015 (32)
Փետրվարի 2015 (44)
Հունվարի 2015 (18)
Դեկտեմբերի 2014 (20)
Նոյեմբերի 2014 (35)
Հոկտեմբերի 2014 (25)
Սեպտեմբերի 2014 (21)
Օգոստոսի 2014 (9)
Հուլիսի 2014 (9)
Հունիսի 2014 (24)
Մայիսի 2014 (28)
Ապրիլի 2014 (72)
Մարտի 2014 (18)
Փետրվարի 2014 (41)
Հունվարի 2014 (31)
Դեկտեմբերի 2013 (19)
Նոյեմբերի 2013 (12)
Հոկտեմբերի 2013 (49)
Սեպտեմբերի 2013 (8)
Օգոստոսի 2013 (4)
Advertisements

REPORT THIS AD
Blog at WordPress.com.
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To

Posted in Երաժշտություն

Սել(սայլ)

Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերից (Լճաշեն, Ներքին Գետաշեն և այլն) հայտնաբերվել են ինչպես երկանիվ, այնպես էլ քառանիվ սայլեր ու դրանց առանձին մասեր։ Նախնական սայլերի անիվները պատրաստել են հոծ տախտակից (սկավառակաձև) և ամրացրել սռնուն (պտտվել է շարժական սռնու հետ միասին)։ Թեթև և դյուրաշարժ դարձնելու համար հետագայում պատրաստել են ճաղավոր անիվներ, որոնք պտտվել են անշարժ սռնու շուրջ։ Փայտյա անիվը ամրացնելու համար եզրերը պատել են կաշվով, հետագայում՝ մետաղյա օղերով։

Երգ

«Կռունկ, հոպ տուր ու թռի»

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
Ջան գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:

Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է:
Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է:

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
Ջան գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:

Սարի փեշին ձնծաղիկ, գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:
Սարի փեշին ձնծաղիկ, գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
Ջան գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:

Միասնական կատարում՝ «Զուլո»,

Արևն ելավ կամար, կամար,
Զուլոն կապեց ոսկե քամար,
Ես կըմեռնեմ քեզի համար:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Ջուխտակ գութան արտ կըբանի,
Զուլոն էլե, հաց կըտանի,
Աչք ու ունքով մարդ կըսպանի:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Ռիթմիկ ընթերցանություն՝ Հ. Թումանյան

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Posted in Uncategorized

Մայրենի<<կանաչ եղեվնին>>

1 Բացատրիր ընդգծված բառերը։ Հանդերձ -հաքուստ, սաղարթն-տերև,  հոխորտալ-խիզախել, ալհեր-ալեվոր, սարսռաց-սառած,աղերսել-խնդրել։


2․Բնութագրի՛ր եղևնուն։Բարի  եղեվնին ինձ շատ դուր եկավ։ Նա փոքրիկ էր շատ լավն եր։

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։


4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։ Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ,  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը: Փոքրիկ, բարի, խղճահարությամբ, կանաչ ։


5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

Posted in Uncategorized

Մայրենիի հաշվետվություն

Ողջույն ես Շուշանն եմ։ Ես կպատմեմ այս տարվա ձեռքբերումներիս մասին։ Ես սովորել եմ շատ ստեղծագործություններ։ Սովորել եմ Վիլյամ Սարոյանի <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը >> պատմվածքը: Սովորել եմ առակներ և սովորել եմ շատ բանաստեղտոթյուններ, անցել ենք Ավետիք Իսահակյան։ Իմ <<Ուսումնական ամառնն>> ենք անցել, <<Ուսումնական աշունը>> ենք անցել: Ուսումնասիրել ենք հայերենի բառակազմությունը։ Նաև գնացել ենք ճամփորդության։ Գնացել ենք Պոմպեոսի թանգարան: Այդտեղ շատ հետաքրքիր էր ։

Posted in Uncategorized

Մայրենիի հաշվետվություն

Ողջույն ես Շուշանն եմ։ Ես կպատմեմ այս տարվա ձեռքբերումներիս մասին։ Ես սովորել եմ շատ ստեղծագործություններ։ Սովորել եմ Վիլյամ Սարոյանի <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը >> պատմվածքը: Սովորել եմ առակներ և սովորել եմ շատ բանաստեղտոթյուններ, անցել ենք Ավետիք Իսահակյան։ Իմ <<Ուսումնական ամառնն>> ենք անցել, <<Ուսումնական աշունը>> ենք անցել: Ուսումնասիրել ենք հայերենի բառակազմությունը։ Նաև գնացել ենք ճամփորդության։ Գնացել ենք Պոմպեոսի թանգարան: Այդտեղ շատ հետաքրքիր էր ։

Posted in Uncategorized

Christmas Celebration in Spain

Christmas Celebration in Spain
Սուրբ Ծննդյան տոնակատարությունները Իսպանիայում

Each year between December 24 and January 6, people in Spain celebrate Christmas, or Navidad in Spanish. The Spanish have a number of unique Christmas traditions.


Ամեն տարի դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Իսպանիայում մարդիկ նշում են Սուրբ Ծնունդը կամ իսպաներեն՝ Նավիդադը:  Իսպանացիները Սուրբ Ծննդյան մի շարք յուրահատուկ ավանդույթներ ունեն։




Midnight Mass
Կեսգիշերային պատարագ

Many Spanish people go to Midnight Mass on Christmas Eve, known as La Misa Del Gallo (The Mass of the Rooster). Often the main Christmas meal is eaten on Christmas Eve, just before or just after the mass.


Շատ իսպանացիներ Սուրբ Ծննդյան նախօրեին մասնակցում են կեսգիշերային պատարագին, որը հայտնի է որպես La Misa Del Gallo (Աքաղաղի պատարագ):  Հաճախ հիմնական ուտեստը ուտում են Սուրբ Ծննդյան նախօրեին՝ պատարագից անմիջապես առաջ կամ հետո:



The Three Kings
Երեք թագավորները

It’s the Three Kings, or Reyes Magos (Melchior, Gaspar and Baltazar), who bring children their gifts in Spain, not Santa Claus and on January 6, not Christmas Day.


Իսպանիայում երեխաներին նվերներ են բերում երեք արքաները կամ Ռեյես Մագոները (Մելքիորը, Գասպարը և Բալթազարը) և ոչ թե Ձմեռ պապը, այն էլ` և հունվարի 6-ին, այլ ոչ Սուրբ Ծննդյան օրը:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա 11.17.202


Գտնել թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար նշանակում է՝ թվերը վերլուծել պարզ արդադրիչների, գտնել թվերի ընդհանուր արտադրիչները և բազմապատկել իրար օրինակ՝ (36;42)=2.3=6
36 2
18 2
9 3
3 3
1

42 2
21 3
7 7
1

977. Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
ա) [18;32]=2.2.2.2.2.3.3=288
18 2
9 3
3 3
1

32 2
16 2
8 2
4 2
2 2
1
բ) [24;6]=24
24 2
12 2
6 2
3 3
1

6 2
3 3
1
գ) [75;15]=3.5.5=75
75 3
25 5
5 5
1

15 3
5 5
1
դ) [16;36]=2.2.3.3.2.2=144

16 2
8 2
4 2
2 2
1

36 2
18 2
9 3
3 3
1
ե) [27;12]=2.2.3.3.3=108
27 3
9 3
3 3
1

12 2
6 2
3 3
1
զ) [36;64]=2.2.2.2.2.2.3.3=576
36 2
18 2
9 3
3 3
1

64 2
32 2
16 2
8 2
4 2
2 2
1
է) [70;90]=2.5.3.3.7=630
70 2
35 5
7 7
1

90 2
45 5
9 3
3 3
1
ը) [132;77]=2.2.3.11.7=924
132 2
66 2
33 3
11 11
1

77 7
11 11
1
թ) [45;81]=5.3.3.3.3=405
45 5
9 3
3 3
1

81 3
27 3
9 3
3 3
1
ժ) [200;125]=2.2.2.5.5.5=1000
200 2
100 2
50 2
25 5
5 5
1

125 5
25 5
5 5
1
ժա) [65;39]=5.13.3=195
65 5
13 13
1

39 3
13 13
1
ժբ) [1;100]=100

981. Լոգասենյակի պատը, որն ունի քառակուսու ձև, երեսապատված ուղղանկյունաձև հախճասալիկներով, որոնցից ամեն մեկի երկարությունը 30 սմ է, իսկ լայնությունը՝ 27 սմ։ Ամենաքիչը ի՞նչ երկարություն կարող է ունենալ լոգասենյակի պատը։
Լուծում
[30;27]=2.5.3.3.3=270
30 2
15 3
5 5
1

27 3
9 3
3 3
1
Պատ՝. 270 հախճասալիկ

989. Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխում են 80 լ արևածաղիկի ձեթ։ Երկուլիտրանոց անոթները նույնքան են, որքան երեքլիտրանոցները։ Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված։
Պատ՝. 32 անոթ

991. Երեք հողամասերից առաջինի մակերեսը 300 հա է, երկրորդինը 2 անգամ մեծ է առաջինի մակերեսից, իսկ երրորդի մակերեսը 6 անգամ փոքր է առաջին և երկրորդ հողամասերի մակերեսների գումարից։ Որքա՞ն է երրորդ հողամասի մոկերեսը։
Լուծում
300.2=600
300+600=900
900։6=150
Պատ՝. 150 հա

Posted in Մաթեմատիկայի ստուգատես

1.Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 6 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։ 34363

2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված աճման կարգով:
1, 20, 356, 4044, 5797

3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը փոքրացնենք 10 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը: 4) կմեծանա10-ով

4․ 97184 < 971*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։ 9

5․ Գտի՛ր 21 թվի 3/7 մասը: 9

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 րոպե 25 վայրկյանը վայրկյաններով:
325վ

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով:

Անխորագիր պատկեր
8/1


8․ Քանի՞ կիլոգրամ է է 7/100 տոննան։
3)7

9․ Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:
9876

10․ Գտի՛ր 2262 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:
2

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 5, 8, 11, 14,․․․17

12․Հաշվի՛ր (2000-40•5):90+380 արտահայտության արժեքըՁեր պատասխանը։
4500
13․ AB հատվածի երկարությունը 21 սմ է, AC հատվածը՝ 7 սմ : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:

CB28

14․ Գտիր 44սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։

56


15․ Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ է։
11+5+1=17
16. Սմբատն ու Լյովան միասին ունեն 4000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Լյովան, եթե Սմբատն ունի 600 դրամով ավելի գումար, քան Լյովան։

4000-600=3400
3400:2=1700
1700+600=2300



17․ Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է։ Որո՞նք են այդ թվերը։

102,103,104