Posted in Ֆիզիկա 9

Դաս 3. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (29․09- 05․10)

§ 5. Էլեկտրականության հաղորդիչներ և անհաղորդիչներ՝ մեկուսիչներ: Էլեկտրական դաշտ։

Ամփոփում

1. Ըստ էլեկտրական լիցք հաղորդելու ունակության՝ նյութերը բաժանվում են էլեկտրականության հաղորդիչների և անհաղորդիչների (մեկուսիչների)
2. Հաղորդիչներ են անվանում այն մարմինները, որոնց միջով հաղորդվում է էլեկտրական լիցք։ Մեկուսիչները էլեկտրական լիցք չեն հաղորդում:
3. Լիցքավորված մարմինները հեռավորության վրա փոխազդում են էլեկտրական դաշտի օգնությամբ։ Յուրաքանչյուր լիցքավորված մարմին իր շուրջը ստեղ-ծում է էլեկտրական դաշտ, որով էլ ազդում է այլ լիցքավորված մարմինների վրա:
4. Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմինների վրա, անվանում են էլեկտրական ուժ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ։
Հաղորդիչներ են այն նյութերը, որոնք կարող են հաղորդել էլեկտրական լիցքը իրենց միջով։
Դրանց մեջ էլեկտրոնները ազատ են և հեշտությամբ շարժվում են։
Օրինակներ՝ մետաղներ (պղինձ, ալյումին), ջուր (սովորական, ոչ մաքուր), մարդու մարմին։
2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:
Մեկուսիչներ են այն նյութերը, որոնք չեն թողնում լիցքը անցնի իրենց միջով։
Նրանց մեջ էլեկտրոնները կապված են և չեն շարժվում ազատ։
Օրինակներ՝ պլաստմասսա, ապակի, չոր օդ, ռետին, փայտ։
3. Բերե՛ք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:
Հաղորդիչներ՝ պղինձ, ալյումին, ջուր, երկաթ։
Մեկուսիչներ՝ ապակի, ռետին, պլաստմասսա, չոր օդ։
4. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:
Էլեկտրականացված մարմինը իր շուրջը ստեղծում է էլեկտրական դաշտ, իսկ չէլեկտրականացվածը՝ ոչ։

Դաշտը թույլ է տալիս, որ լիցքավորված մարմինները փոխազդեն հեռավորությունից՝ առանց շփման։
5. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը։
Դաշտը հայտնաբերում են՝ լիցքավորված փորձնական մարմնի վրա նրա ազդեցությամբ։

Եթե այդ մարմնի վրա զգացվում է ուժ, ապա տվյալ տարածքում կա էլեկտրական դաշտ։

Սովորել` Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք
Հեղինակներ՝ Գագիկ Մելիքյան, Սոս Մաիլյան
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2025
  էջ 16-18

Posted in Ֆիզիկա 9

Դաս 2. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (22․09- 26․09)

§ 3. Ատոմի կառուցվածքը:

§ 4. Մարմինների էլեկտրականացման բացատրությունը:  Լիցքի պահպանման օրենքը

§ 3. Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը` ըստ Ռեզերֆորդի:
Ռեզերֆորդի կարծիքով՝ ատոմը կազմված է փոքր, բայց ծանր միջուկից, որի շուրջը պտտվում են էլեկտրոնները։ Միջուկում են գտնվում պրոտոններն ու նեյտրոնները։ Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջ՝ պես ինչպես մոլորակները՝ արևի շուրջ։
2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:
Դրանք տարբերվում են միջուկում գտնվող պրոտոնների թվով։
Պրոտոնների թիվը որոշում է ատոմի պարբերական աղյուսակում տեղը և քիմիական հատկությունները։

3. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:
Միջուկում կան՝

Նեյտրոններ (չլիցքավորված մասնիկներ)
Պրոտոններ (դրական լիցք ունեցող մասնիկներ)
4. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:

ՏարրՊրոտոնՆեյտրոնԷլեկտրոն
Ջրածին101
Հելիում222
Բերիլիում454


5. Ինչպե՞ս են առաջանում՝ ա. դրական իոնները, բ. բացասական իոնները:
ա. Դրական իոններ
Երբ ատոմը կորցնում է էլեկտրոն(ներ), այն դառնում է դրական լիցքավորված՝ դրական իոն։

բ․ Բացասական իոններ
Երբ ատոմը ստանում է էլեկտրոն(ներ), դառնում է բացասական լիցքավորված՝ բացասական իոն։

§ 4. Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:
Որովհետև նրա մեջ դրական և բացասական լիցքերը հավասար են, և միմյանց չեղարկում են։
2. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:
Երբ երկու մարմին հպվում են, նրանց միջեւ էլեկտրոններ են անցնում։ Արդյունքում՝
մյուսը՝ դրական լիցքավորված (կորցրել է էլեկտրոններ)
մեկը դառնում է բացասական լիցքավորված (ստացել է էլեկտրոններ)

3. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:
Քանի որ էլեկտրոնների քանակի փոխանակումը նույնն է, մեկն ստանում է նույնքան բացասական լիցք, որքան մյուսը՝ դրական։ Լիցքերի արժեքները հավասար են, բայց հակառակ նշանով։
4. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:

Լիցքը ոչ ստեղծվում է, ոչ էլ կորչում։ Այն միայն փոխանցվում է։
Այլ կերպ ասած՝ մարմինների համակարգում ընդհանուր լիցքը մնում է նույնը։

Սովորել` Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք
Հեղինակներ՝ Գագիկ Մելիքյան, Սոս Մաիլյան
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2025
  էջ 11-15

Լրացուցիչ առաջադրանք` Լուծել խնդիրներ՝ Ա.Մ.Մամյան էջ 7-14

Posted in Ֆիզիկա 9

Դաս 1. (08․09- 15․09)Էլեկտրական երևույթներ.§1. Մարմինների էլեկտրականացումը: Էլեկտրական լիցք: § 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

§1Հարցեր.
1.Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:
Ճնշող ուժ, շփման ուժ, գրավիտացիոն ուժ, էլաստիկ ուժ։
2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:
Որովհետև զանգվածները փոքր են, ու ձգողական ուժը շատ թույլ է։
3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:
Գրիչը շփումից լիցքավորվում է և գրավում է թուղթը։
4. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:
Նրանք վանում են իրար, որովհետև ունեն նույն լիցքը։
5. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:
Էլեկտրական ուժեր։
6. Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:
Էլեկտրոն բառից։
7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:
Դրական և բացասական լիցք։
8. Ձևակերպել Կուլոնի օրենքը:
Լիցքերի փոխազդման ուժը ուղիղ համեմատական է լիցքերի արտադրյալին և հակադարձ՝ հեռավորության քառակուսուն։
9.Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:
Կուլոն (կ)։

§2 Հարցեր
1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:
Լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա։
2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:
Մետաղական ձող, թղթե թերթիկներ, ապակե սրվակ։
3. Ի՞նչ է էլեկտրաչափը:
Սարք է, որը չափում է լիցքը։
4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս են դատում նրանց լիցքի մասին:
Որքան թերթիկները ավելի բացվեն, այնքան լիցքը մեծ է։
5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:
Երբ լիցքավորված մարմինը դիպչում է ուրիշին, լիցքը մասամբ անցնում է նրան։
6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:
Ոչ, լիցքը բաժանվում է մինչև տարրական լիցք։
7. Որքա՞ն է տարրական լիցքը:
1.6 × 10⁻¹⁹ կ

Սովորել` Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք
Հեղինակներ՝ Գագիկ Մելիքյան, Սոս Մաիլյան
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2025  էջ 5-10