Posted in Uncategorized

Մայրենիի հաշվետվություն

Ողջույն ես Շուշանն եմ։ Ես կպատմեմ այս տարվա ձեռքբերումներիս մասին։ Ես սովորել եմ շատ ստեղծագործություններ։ Սովորել եմ Վիլյամ Սարոյանի <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը >> պատմվածքը: Սովորել եմ առակներ և սովորել եմ շատ բանաստեղտոթյուններ, անցել ենք Ավետիք Իսահակյան։ Իմ <<Ուսումնական ամառնն>> ենք անցել, <<Ուսումնական աշունը>> ենք անցել: Ուսումնասիրել ենք հայերենի բառակազմությունը։ Նաև գնացել ենք ճամփորդության։ Գնացել ենք Պոմպեոսի թանգարան: Այդտեղ շատ հետաքրքիր էր ։

Posted in Uncategorized

Մայրենիի հաշվետվություն

Ողջույն ես Շուշանն եմ։ Ես կպատմեմ այս տարվա ձեռքբերումներիս մասին։ Ես սովորել եմ շատ ստեղծագործություններ։ Սովորել եմ Վիլյամ Սարոյանի <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը >> պատմվածքը: Սովորել եմ առակներ և սովորել եմ շատ բանաստեղտոթյուններ, անցել ենք Ավետիք Իսահակյան։ Իմ <<Ուսումնական ամառնն>> ենք անցել, <<Ուսումնական աշունը>> ենք անցել: Ուսումնասիրել ենք հայերենի բառակազմությունը։ Նաև գնացել ենք ճամփորդության։ Գնացել ենք Պոմպեոսի թանգարան: Այդտեղ շատ հետաքրքիր էր ։

Posted in Uncategorized

Christmas Celebration in Spain

Christmas Celebration in Spain
Սուրբ Ծննդյան տոնակատարությունները Իսպանիայում

Each year between December 24 and January 6, people in Spain celebrate Christmas, or Navidad in Spanish. The Spanish have a number of unique Christmas traditions.


Ամեն տարի դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Իսպանիայում մարդիկ նշում են Սուրբ Ծնունդը կամ իսպաներեն՝ Նավիդադը:  Իսպանացիները Սուրբ Ծննդյան մի շարք յուրահատուկ ավանդույթներ ունեն։




Midnight Mass
Կեսգիշերային պատարագ

Many Spanish people go to Midnight Mass on Christmas Eve, known as La Misa Del Gallo (The Mass of the Rooster). Often the main Christmas meal is eaten on Christmas Eve, just before or just after the mass.


Շատ իսպանացիներ Սուրբ Ծննդյան նախօրեին մասնակցում են կեսգիշերային պատարագին, որը հայտնի է որպես La Misa Del Gallo (Աքաղաղի պատարագ):  Հաճախ հիմնական ուտեստը ուտում են Սուրբ Ծննդյան նախօրեին՝ պատարագից անմիջապես առաջ կամ հետո:



The Three Kings
Երեք թագավորները

It’s the Three Kings, or Reyes Magos (Melchior, Gaspar and Baltazar), who bring children their gifts in Spain, not Santa Claus and on January 6, not Christmas Day.


Իսպանիայում երեխաներին նվերներ են բերում երեք արքաները կամ Ռեյես Մագոները (Մելքիորը, Գասպարը և Բալթազարը) և ոչ թե Ձմեռ պապը, այն էլ` և հունվարի 6-ին, այլ ոչ Սուրբ Ծննդյան օրը:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա 11.17.202


Գտնել թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար նշանակում է՝ թվերը վերլուծել պարզ արդադրիչների, գտնել թվերի ընդհանուր արտադրիչները և բազմապատկել իրար օրինակ՝ (36;42)=2.3=6
36 2
18 2
9 3
3 3
1

42 2
21 3
7 7
1

977. Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
ա) [18;32]=2.2.2.2.2.3.3=288
18 2
9 3
3 3
1

32 2
16 2
8 2
4 2
2 2
1
բ) [24;6]=24
24 2
12 2
6 2
3 3
1

6 2
3 3
1
գ) [75;15]=3.5.5=75
75 3
25 5
5 5
1

15 3
5 5
1
դ) [16;36]=2.2.3.3.2.2=144

16 2
8 2
4 2
2 2
1

36 2
18 2
9 3
3 3
1
ե) [27;12]=2.2.3.3.3=108
27 3
9 3
3 3
1

12 2
6 2
3 3
1
զ) [36;64]=2.2.2.2.2.2.3.3=576
36 2
18 2
9 3
3 3
1

64 2
32 2
16 2
8 2
4 2
2 2
1
է) [70;90]=2.5.3.3.7=630
70 2
35 5
7 7
1

90 2
45 5
9 3
3 3
1
ը) [132;77]=2.2.3.11.7=924
132 2
66 2
33 3
11 11
1

77 7
11 11
1
թ) [45;81]=5.3.3.3.3=405
45 5
9 3
3 3
1

81 3
27 3
9 3
3 3
1
ժ) [200;125]=2.2.2.5.5.5=1000
200 2
100 2
50 2
25 5
5 5
1

125 5
25 5
5 5
1
ժա) [65;39]=5.13.3=195
65 5
13 13
1

39 3
13 13
1
ժբ) [1;100]=100

981. Լոգասենյակի պատը, որն ունի քառակուսու ձև, երեսապատված ուղղանկյունաձև հախճասալիկներով, որոնցից ամեն մեկի երկարությունը 30 սմ է, իսկ լայնությունը՝ 27 սմ։ Ամենաքիչը ի՞նչ երկարություն կարող է ունենալ լոգասենյակի պատը։
Լուծում
[30;27]=2.5.3.3.3=270
30 2
15 3
5 5
1

27 3
9 3
3 3
1
Պատ՝. 270 հախճասալիկ

989. Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխում են 80 լ արևածաղիկի ձեթ։ Երկուլիտրանոց անոթները նույնքան են, որքան երեքլիտրանոցները։ Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված։
Պատ՝. 32 անոթ

991. Երեք հողամասերից առաջինի մակերեսը 300 հա է, երկրորդինը 2 անգամ մեծ է առաջինի մակերեսից, իսկ երրորդի մակերեսը 6 անգամ փոքր է առաջին և երկրորդ հողամասերի մակերեսների գումարից։ Որքա՞ն է երրորդ հողամասի մոկերեսը։
Լուծում
300.2=600
300+600=900
900։6=150
Պատ՝. 150 հա

Posted in Uncategorized

Բջնի բերդ


1Ենթադրվում է, որ այստեղ պահպանված են Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրեր, XII-XVII դարերի պատճենված հայերեն ձեռագրեր: Բջնին եղել է միջնադարում հայ գեղարվեստի կարևորագույն կենտրոններից մեկը:

2
Ասում են, որ ստորգետնյա երթուղին կապում է բերդը և Բջնու վանքը, որի միջոցով չորս անիվներով սայլերով սնունդ և խմիչք էր տեղափոխվում պաշարված քաղաքի բնակիչներին: Պեղումների ընթացքում հայտնաբերվել է ստորգետնյա անցման մի մասը, բայց ճանապարհի առկայությունը մասնագետների շրջանում կասկած է հարուցում: Նրանք հակված են հավատալ, որ ստորգետնյա ճանապարհի մասին պատմությունները պարզապես առասպել են, որոնք ստեղծվել են Բջնու ամրոցի պաշտպանների կողմից ՝ իրենց շահերը պաշտպանելու համար:




ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑ
March 21st, 2014|Հուշարձաններ
ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑ

Կոտայքի մարզ
գ. Բջնի
պետ. ցուցիչ` 6.19.1



Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի): Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է:

Posted in Uncategorized

Հայաստանի մայրաքաղաքները

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր



Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ


Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ



Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ


Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ


Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին



Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան


Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։
Շիրակավան



Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս



Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի



961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան


Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը

Posted in Uncategorized

Բագրատունիներ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։

Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի, Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

Posted in Uncategorized

Արտաշեսյաններ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։

Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը, կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը, ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։ Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։