1. Տեքստից գտիր գոյականները, որոշիր քերականական հատկանիշները։
Թե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորական բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է։ Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։ Եթե մարդը երկրակեղևը ցնցող ատոմային ռումբ է պայթեցնում, Գեան պատասխանում է երկրաշարժով։ Եթե մարդը արդյունահանում է նավթ՝ Երկրի սև ոսկին, թունավոր գոլորշիներով, որոնք հավաքվում ու հեղձուցիչ ամպ են դառնում, Երկիրը պատասխանում է ջերմաստիճանի բարձրացմամբ։ Դա սառցադաշտերի հալչելու և ջրհեղեղի պատճառ է դառնում։ Մարդը դեռ չի հասկացել, որ իր հարազատ մոլորակը պատասխանում է իր ամեն մի մարտահրավերին, և զարմանում է, երբ տեղի է ունենում մի բան, որ ինքը կոչում է «բնական աղետ»։ Իրականում աղետները «արհեստական» են և տեղի են ունենում, քանի որ մարդը չի կարողանում իր մոլորակի հետ երկխոսություն վարել։ ուղական — ով, ովքեր, ինչ, ինչեր սեռական — ում, ինչի, ինչերի տրական — ում, ինչին, ինչերին հայցական — ում, ինչը, ինչերը բացառական — ումից, ինչից, ինչերից գործիական — ումով, ինչով, ինչերով ներգոյական — ինչում, ինչերում
Կա՞ նվիրված արդյոք մի վայր իրավունքին երկրիս մեջ, Այս խավարում ման գամ, գտնեմ՝ ձեռքիս լապտեր մի անշեջ։ (Թարգմանություն Աբու-լ-Ալա-ալ Մաարիից, արաբ միջնադարյան բանաստեղծ) Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ փիլիսոփա՝ Դիոգենես անունով (մ.թ.ա. 404-323), որ անմիջական հետևորդն էր Անտիսթենեսի (մ.թ.ա. 444-365)՝ ցինիզմի փիլիսոփայության հիմնադիր (ցինիզմ-ը, հայերեն՝ շնականություն-ը, չուներ այժմյան բացասական իմաստը. փիլիսոփայական այդ ուսմունքի կողմնակիցները մերժում էին գոյություն ունեցող կարգերը, ուղղությունները, կրոնը և այլն, կոչ էին անում հրաժարվել քաղաքակրթությունից և վերադառնալ նախնադարյան վիճակին։ Սակայն հետագայում շնականները այնքան հեռու գնացին պարկեշտության կանոններից, որ բառն ստացավ ներկա արգահատելի իմաստը։ Այս Դիոգենեսը, ահա, հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր…. մի տակառի մեջ։ Ու, ասում են, ձեռքին լապտեր բռնած՝ մարդ, ավելի ճիշտ՝ մեծատառով Մարդ էր որոնում։ Ահա թե որտեղից են գալիս աշխարհի շատ լեզուներում տարածում գտած այսպիսի արտահայտությունները՝ լապտերով ման գալ, ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի (հնում հայերեն ասում էին՝ լապտեր ի ձեռին որոնել)։ Եվ դարձյալ այս Դիոգենեսի մասին պատմում են, որ մի անգամ նրա աշակերտ, աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356-323) գալիս կանգնում է նրա տակառի առաջ ու ասում. «Ծերո՛ւկ, ի՞նչ կուզես, որ քեզ տամ»։ Վերջինս փիլիսոփայական հանգստությամբ պատասխանում է. «Մի կողմ գնա, արևս մի՛ ծածկիր»։ Եվ, ո՜վ զուգադիպություն, երկուսի էլ արևը խավարումո է միևնույն տարում՝ 323-ին, չնայած որ փիլիսոփան երեք անգամ ավելի կյանք էր ապրել երկրի երեսին, քան աշխարհակալը։
Առաջադրանք
Գտիր պատմական անունները, դուրս գրիր, դիմացը գրիր՝ ով ինչով էր հայտնի (ինչով էր զբաղվում)։
Արաբ միջնադարյան բանաստեղծ՝ Աբու-լ-Ալա-ալ Մաարի, ծերուկ փիլիսոփա՝ Դիոգենեսը, ցինիզմի փիլիսոփայության հիմնադիր՝ Անտիսթենեսը, աշխարհակալ՝ Ալեքսանդր Մակեդոնացին:
Գտիր արգահատելի բառի բացատրությունը։
Գթալ, խղճալ:
Քանի՞ դարձվածք կա այս հատվածում։ Որո՞նց են, ինչ են դրանք նշանակում։
Նվիրված, ապրել, անմիջական, շնականություն, քաղաքակրթություն, հնում բառերում հնչյունափոխություն կա։ Գտիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։
Նվիրված- ե-ն հնչյունափոխվել է ի-ի
Ապրել- ու-ն սղվել է
Անմիջական- ե-ն հնչյունափոխվել է ի-ի
Շնականություն- ու-ն հնչյունափոխվել է ը-ի
Քաղաքակրթություն- ի-ն հնչյունափոխվել է ը-ի
Հնում- ի-ն հնչյունափոխվել է ը-ի
Առանձնացրու -ական վերջածանցով բառերը։ -Ական ածանցի ընդհանուր իմաստը ո՞րն է։ Ի՞նչ խոսքի մաս է կազմել -ական ածանցը։
Թեմա 1․«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․ ա/ «Մարդու իրավունքներ» հասկացությունը բ/ Մարդու իրավունքների սերունդները /էլեկտրոնային դասագիրք՝ էջ 102-108, նաև այլ աղբյուրներ/․
Առաջադրանք 1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։ Մարդու իրավունքներ նշանակում է այն հիմնական իրավունքները, որոնք ունի ամեն մարդ՝ ապրելու, սովորելու, արտահայտվելու, պաշտպանված լինելու համար։ Դրանք անհրաժեշտ են, որպեսզի մարդը ապրի ազատ, անվտանգ ու արժանապատիվ կյանքով։ Իմ կարծիքով, մարդու իրավունքները կարևոր են, որովհետև․ Տալիս են ազատություն ու հնարավորություն։
2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․
Պաշտպանում են անարդարությունից
Օգնում են զարգանալ
Առաջին սերունդ — ազատության իրավունքներ (օր․՝ խոսքի, կյանքի, կրոնի)
Երկրորդ սերունդ — սոցիալական իրավունքներ (օր․՝ կրթություն, առողջապահություն, աշխատանք)
Երրորդ սերունդ — ընդհանուր իրավունքներ (օր․՝ խաղաղություն, մաքուր միջավայր)
Ֆիզիկական մեծությունների մի մասը բնութագրվում է միայն թվային արժեքով, մյուսները, բացի թվային արժեքից, բնութագրվում են նաև ուղղությամբ: Առաջինները կոչվում են սկալյար մեծություններ, իսկ երկրորդները՝ վեկտորական մեծություններ: Սկալյար մեծություններ են, օրինակ, ժամանակը, զանգվածը, անցած ճանապարհը, ճնշումը և այլն: Վեկտորական մեծություններ են տեղափոխությունը (S), արագությունը ( V ), արագացումը ( a ), ուժը (F) և այլն: Վեկտորական մեծությունները (կամ վեկտորները) նկարում պատկերվում են ուղղություն ունեցող հատվածներով: Հատվածին ուղղություն վերագրելու համար դրա ծայրակետերից մեկը ընդունվում է որպես սկիզբ (սկզբնակետ), իսկ մյուսը՝ որպես վերջ (վերջնակետ), ապա սկիզբը սլաքով միացվում է վերջին: Սլաքը ցույց է տալիս այդ վեկտորի ուղղությունը, իսկ հատվածի երկարությունը` վեկտորի թվային արժեքը (ընտրված մասշտաբին համապատասխան):
Սահմանում։ Հատվածը, որի ծայրակետերից մեկը ընտրված է որպես սկիզբ, իսկ մյուսը՝ որպես վերջ, կոչվում է ուղղորդված հատված կամ վեկտոր։ Վեկտորները նշանակում են վերևում սլաք ունեցող լատիներեն երկու մեծատառերով, որոնցից առաջին տառը վեկտորի սկիզբն է, երկրորդը՝ վերջը, օրինակ
Վեկտորները նշանակվում են նաև լատիներեն մեկ փոքրատառով, օրինակ,
Սահմանում։ Վեկտորը, որի վերջն ու սկիզբը համընկնում են, կոչվում է զրոյական վեկտոր։Զրոյական վեկտորը պատկերվում է մեկ կետով: Եթե զրոյական վեկտորի սկիզբն ու վերջը A կետն է, ապա այն նշանակում են
կամ
Սահմանում: Ոչ զրոյական AB վեկտորի երկարություն կամ մոդուլ՝ AB, կոչվում է AB հատվածի երկարությունը։
Իսկ ինչպես պարզել՝ նո՞ւյնն են վեկտորների ուղղությունները, թե՞ տարբեր: Սահմանում։ Երկու վեկտոր կոչվում են համագիծ, եթե դրանք միևնույն ուղղի կամ զուգահեռ ուղիղների վրա են, հակառակ դեպքում դրանք կոչվում են տարագիծ։ Կհամարենք, որ զրոյական վեկտորը համագիծ է ցանկացած վեկտորի։
Նկարում
վեկտորները համագիծ են, իսկ օրինակ՝
վեկտորները տարագիծ են: MM զրոյական վեկտորը համագիծ է բոլոր վեկտորներին: Ոչ զրոյական համագիծ վեկտորները կարող են ունենալ նույն ուղղությունը կամ հակառակ ուղղություններ: Առաջին դեպքում ասում են, որ վեկտորները համուղղված են, իսկ երկրորդ դեպքում՝ հակուղղված են:
Նկարում AB և CD վեկտորները համուղղված են, իսկ CD և EF վեկտորները՝ հակուղղված:
գրառումը նշանակում է, որ a և b վեկտորները համուղղված են, իսկ
գրառումը նշանակում է, որ a և b վեկտորները հակուղղված են: Զրոյական վեկտորը համարվում է համուղղված ցանկացած վեկտորի։
Զրոյական վեկտորը համարվում է համուղղված ցանկացած վեկտորի։ Սահմանում: Համուղղված և հավասար երկարություն ունեցող վեկտորները կոչվում են հավասար վեկտորներ։
a և b վեկտորների հավասարությունը գրվում է այսպես՝
Ցանկացած M կետից կարելի է տեղադրել տրված AB վեկտորին հավասար վեկտոր, ընդ որում՝ միայն մեկը։
Եթե AB վեկտորը զրոյական վեկտոր է, ապա MM վեկտորը որոնելի վեկտորն է: Ենթադրենք՝ AB վեկտորը ոչ զրոյական է: Որոնելի վեկտորը պիտի համուղղված լինի AB վեկտորին: Հետևաբար այն կարող է գտնվել կամ AB ուղղի կամ AB ուղղին զուգահեռ ուղղի վրա: M կետով տանենք AB ուղղին զուգահեռ m ուղիղը: Եթե M կետը պատկանում է AB ուղղին, ապա որպես m ուղիղ կվերցնենք AB ուղիղը:
m ուղղի վրա M կետից կարելի է տեղադրել AB հատվածին հավասար երկու հատված: Թող դրանք լինեն MK և ML հատվածները: MK և ML հակուղղված վեկտորներից մեկը, և միայն մեկը, համուղղված է AB վեկտորին: Հենց դա էլ կլինի որոնելի և միակ վեկտորը:
Առաջադրանքներ․
1)
2)
3)
4)
5)
6)
7)Գծեք AB, CD և EF վեկտորներն այնպես, որ՝
ա) AB, CD և EF վեկտորները լինեն համագիծ
բ) AB և EF վեկտորները լինեն համագիծ, իսկ AB և CD վեկտորները համագիծ չլինեն
1. Դո՛ւրս բերեք կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանեք։ «Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա՛մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա՛մ անհապաղ հրաժարվել ուսումից» Մեկնաբանություն — Սովորել հնարավոր է միայն ճշմարտության միջոցով։ Եթե մարդը ստում է՝ ինքը չի կարող իսկապես սովորել։ Պետք է կամ ամբողջությամբ անկեղծ լինել, կամ չսկսել ընդհանրապես։
«Սուտը վերջ է դնում մարդու աշխատանքին» Մեկնաբանություն — Երբ մարդը ստում է ուսուցչին կամ խմբին, նույնիսկ փոքր բանում, դա կարող է փչացնել բոլոր ջանքերը։ Ճշմարտությունն ուսման հիմքն է։
«Ձեռք բերված փորձը չի ներում այսօր սխալվելու իրավունքը» Մեկնաբանություն — Նախկին հաջողությունները չեն ազատում մարդուն ներկայում սխալներից։ Ընդհակառակը՝ որքան փորձ ունես, այնքան ավելի խիստ են պահանջները քո հանդեպ։
«Ցանկացած ջանք ավելացնում է պահանջները» Մեկնաբանություն — Աշխատելով ու զարգանալով՝ մարդը ինքն իր վրա ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում։ Աճը բերում է նոր պահանջներ։
Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արդարության վերականգնում
1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում սկսվեց հայ ժողովրդի դեմ իրականացված եղեռնը, որը պատմության մեջ հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն։ Այդ տարիներին մեկուկես միլիոն հայ սպանվեց, հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ դատարկվեցին, և շատերը ստիպված եղան լքել հայրենի տունը։ Ցեղասպանությունն ունեցավ ծանր հետևանքներ՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես․ այն ցավը, որ կրում է մեր ժողովուրդը մինչ այսօր, մեծ և խորն է։
Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր պետությունների ու կազմակերպությունների կողմից շատ կարևոր քայլ է։ Դա ոչ միայն պատմական ճշմարտության ընդունումն է, այլև արդարության վերականգնում։ Երբ մի ժողովուրդ այսքան տառապանք է տեսել, անհրաժեշտ է, որ իր ցավը ճանաչվի ու արժևորվի։ Ճանաչումը նաև ուղերձ է՝ աշխարհին, որ նման արարքները երբեք չպետք է կրկնվեն։
Ցեղասպանության ժխտումը ցավ է պատճառում ողջ հայ ժողովրդին։ Դա նշանակում է մերժել մեր նախնիների հիշատակը, նրանց կորուստը ու մեր ժողովրդի պայքարը։ Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք, որ երկրները ոչ միայն ճանաչեն ցեղասպանությունը, այլ նաև դատապարտեն այն։
Ճանաչումը նաև հույս է ստեղծում արդար ապագայի համար։ Եթե աշխարհը ընդունի պատմական սխալները, հնարավոր կլինի միասին կառուցել մի աշխարհ, որտեղ նման անարդարություններ այլևս տեղի չեն ունենա։ Սա ոչ միայն հայերի, այլ բոլոր ժողովուրդների համար կարևոր ուղերձ է։
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ ավելի է, քան պարզապես պատմության փաստ ընդունելը։ Դա արդարության վերականգնում է, հարգանքի դրսևորում մեր նախնիների հիշատակի հանդեպ և կարեւոր քայլ խաղաղ ու արդար աշխարհի կառուցման ճանապարհին։