Posted in Գրականություն 8

Կարդում ենք Սահյան

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 
Ստեղծագործության մեջ հեղինակն արտահայտում է իր ցավն ու դժգոհությունը այն բանից, որ ինքն անընդհատ համբերատար է, ներողամիտ ու զոհաբերող, բայց մարդիկ չեն գնահատում դա։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 
Հեղինակին նեղություն է պատճառում մարդկանց անարդար վերաբերմունքը՝ երբ իրեն խփում են, չեն շնորհակալ լինում, վնասում են, բայց կրկին դժգոհ են մնում։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։
Ինձ կարող է նեղացնել, երբ ինձ չհասկանան կամ անարդարորեն մեղադրեն։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

30.04.2025

Աշխատանք դասարանում 
Անջատման խնդիր

Այն առարկան, որից անջատվում, ծագում կամ սկսվում է գործողությունը, կոչվում է անջատման անուղղակի խնդիր։

Անջատման անուղղակի խնդիր են պահանջում հեռանալ, անաջատվել, բաժանվել, թաքնվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել և այլ բայեր։

Դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին։

  1. Գտի՛ր և ընդգծի՛ր անջատման խնդիրները։

Արսենը քեզնից երբեք չի կարող բաժանվել։

Մարդիկ փախչում էին ստից և կեղծիքից։

Նա վաղուց էր ձանձրացել իր ընկերներից։

Թաքցրեց իր անհանգստությունը ծնողներից։

Ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել այդ ծանր մղձավանջից։

  1. Համեմատել երեք նախադասությունները։

Ես նրան չեմ զրկի այդ հաճույքից։

Ես վիրավորվեցի նրա խոսքերից։

Ես լալիս էի վիրավորանքից։

Առաջին նախադասությունը անջատման խնդիր է, երկրորդը՝ ներգործող խնդիր, երրորդը՝վերաբերության խնդիր:

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

28.04.2025

Աշխատանք դասարանում 

Բայական անդամի լրացումներ

Նախադասության այն անդամը, որը արտահայտված է բայով /դիմավոր, անդեմ/, կոչվում է բայական անդամ։

Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ, պարագաներ։

Խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ուղիղ և անուղղակի, ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարակներ։

Ուղիղ խնդիրն արտահայտվում է միայն հոլովական ձևով, իսկ անուղղակի խնդիրները թե՛ հոլովով, թե՛ հոլովակապային կապակցությամբ։

Ուղիղ խնդիր

Ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա ուղղակիորեն կրում է ենթակայի կատարած գործողությունը։

Նշել նախադասությունների ենթական և ուղիղ խնդիրը։

Պապը-ենթակա սիրում է թոռներին-ուղիղ խնդիր։

Արմենը-ենթակա բարձրաձայն կարդաց նամակը-ուղիղ խնդիր։

Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում է ում, ինչ հարցերին։

Ո՞ւմ հարցին պատասխանելիս ուղիղ խնդիրը ձևով նման է տրական հոլովին, ի՞նչ հարցին պատասխանելիս նման է ուղղական հոլովին։

Գտի՛ր ուղիղ խնդիրները, ըստ հարցադրման նշի՛ր, թե ձևով ո՞ր հոլովներին է նման։

Հրանոթի արկը սարսափահար է անում մարդկանց-ո՞ւմ։

Արևը վերևից կրակ-ի՞նչ է թափում։

Երկրաշարժը քանդել է նրա կացարանը-ի՞նչ։

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին-ո՞ւմ։

Ամպերը  ծածկեցին երկինքը-ի՞նչ։

Նա համառորեն տանջում էր բոլորին-ո՞ւմ։

Արքայազնը պաշտում էր ճոխությունը-ի՞նչ։

Նահապետը ներս հրավիրեց հարևաններին-ո՞ւմ։

Նկարիչը միշտ ընտրում էր նարնջագույնը-ի՞նչ։

Ուղիղ խնդիր պահանջում են ներգործական սեռի բայերը։ 

Հանգման խնդիր

Այն առարկան, որին տրվում կամ հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր։

Հանգման խնդիր են պահանջում հասնել, հանգել, մոտենալ, հավասարվել, մերձենալ, նվիրել, տալ, վճարել, նետել, դիպչել, բախվել, վաճառել, մատակարարել բառերը։

Հանգման խնդիրը արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով/ընդդեմ, դեմ , վրա/ և պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ն հարցերին։

Հանգման խնդիր կարող է դառնալ այն անձը, իրը, որին ՝

Ա․ մոտենում կամ հանգում է մի բան, օրինակ՝ Փոքրիկը անսպասելի փաթաթվեց իր կատվին։ /ինչին/

Բ․ տրվում, հանձնվում է որևէ բան, օրինակ՝ Դասղեկը գիրքը հանձնեց երեխային։ /ո՞ւմ/

  1.      1. Ընդգծիր հանգման խնդիրները։

Եվ նա աշխարհին պատմեց իր գլխով անցածը։

Մարդիկ հարձակվեցին տղաների վրա։

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին։

Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին։

Ես բախվեցի այդ մարդկանց անտարբերությանը։

Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին։

Նրա խոսքը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա։

Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ։

Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

Մասնական բացահայտիչ

Մասնական բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորվում է որպես, իբրև կապերով։

Մասնական բացահայտիչը հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին։

Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։

Ունի ազատ շարադասություն և կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո։

  1. Կետադրի՛ր նախադասությունները։

Որպես փորձառու որսորդ` միայն քեռի Համոն ճիշտ կողմնորոշվեց։

Միայն քեռի Համոն` որպես փորձառու որսորդ, ճիշտ կողմնորոշվեց։

Մարտինին` որպես օրինապահ զինվորի, հայտնեցին շնորհակալություն։

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։

Այսօր՝  19:00-ին, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:

Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:

Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:

3.Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

Ձորի երկու կողմում` թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում: Տեղ

Պապս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին: Ժամանակ

Երևանում՝ Աբովյան փողոցում, աշխույժ եռուզեռ է: Տեղ

Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ: Ժամանակ

Դրսում մայթերին՝ տների անկյուններում, կուտակվել էին չորացած տերևներ: Տեղ

Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից:Ժամանակ

Նա՝ բոլորովին որբ եկել էր Բաթում, իր ազգականի մոտ:Տեղ

4.Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:

Մարինեն լուռ նստել էր տանը՝ մահճակալի վրա։

Առավոտյան՝ ժամը տասին, Արամը սպասում էր ընկերներին:

Այս գիրքը վերցրել եմ գրադարանից՝ մեր տան մոտակայքի:

Մայրս որոշել է անպայման վերադառնալ հայրենիք՝ Սյունիք:

Երեկ՝ մայրամուտին, ձիով վերադառնում էի վերին գյուղերից:

Posted in Պատմություն 8

ԵՎՐՈՊԱՆ 1815-1870-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

​Նախագծի շրջանակում՝ «ՕՏՏՈ ԲԻՍՄԱՐԿԻ» և «ՋՈՒԶԵՊՊԵ ԳԱՐԻԲԱԼԴԻԻ» մասին տեղեկությունների հավաքման և դրանց հիման վրա սահիկաշար կամ պաստառ պատրաստելու համար, ներկայացնում եմ կարճ, բայց կարևոր տեղեկություններ՝ նրանց համաշխարհային պատմության մեջ ունեցած նշանակության մասին:​

ՕՏՏՈ ԲԻՍՄԱՐԿ

Կարճ կենսագրություն

Օտտո Բիսմարկը ծնվել է 1815 թվականին Պրուսիայի Շոնհաուզեն քաղաքում։ Նա եղել է Պրուսիայի վարչապետ (1862–1873) և Գերմանիայի կայսրության առաջին կայսրը (1871–1890)։​Encyclopedia Britannica

Պատմական նշանակություն

Բիսմարկը համարվում է Գերմանիայի միավորման գլխավոր ճարտարապետը։ Նա իրականացրել է մի շարք ռազմավարական պատերազմներ՝ Դանիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ, որոնց արդյունքում 39 անկախ գերմանական պետությունները միավորվեցին Պրուսիայի ղեկավարությամբ։ ​HISTORY

Նորարարություններ

Բիսմարկը նաև բարեփոխումներ է իրականացրել ներքին քաղաքականությունում՝ ներդնելով սոցիալական ապահովության համակարգեր՝ առողջապահություն, թոշակներ և աշխատավարձի ապահովագրություն։ ​HISTORY


ՋՈՒԶԵՊՊԵ ԳԱՐԻԲԱԼԴԻ

Կարճ կենսագրություն

Ջուզեպպե Գարիաբալդին ծնվել է 1807 թվականին Նիցցայում։ Նա եղել է իտալացի հեղափոխական և ռազմական առաջնորդ, ով մասնակցել է Իտալիայի միավորման գործընթացին՝ «Ռիսորջիմենտո»-ին։​

Պատմական նշանակություն

Գարիաբալդին հայտնի է իր «Կարմիր վերարկուներով» կամավորական զորքով, որոնց հետ արշավել է Սիցիլիա և Նեապոլ՝ նպաստելով Իտալիայի միավորմանը։ Նա նաև մասնակցել է Հռոմի պաշտպանությանն ընդդեմ ֆրանսիական զորքերի։ ​Encyclopedia Britannica

Աշխարհագրական նշանակություն

Գարիաբալդին նաև հայտնի է որպես «Երկու աշխարհների հերոս»՝ իր ռազմական գործողությունների համար Հարավային Ամերիկայում և Եվրոպայում։ ​


Նախագծի իրականացման առաջարկներ

Սահիկաշար պատրաստելիս՝ ընդգրկեք Բիսմարկի ռազմավարական պատերազմների քարտեզները, Գարիաբալդիի «Կարմիր վերարկուների» պատկերները և Իտալիայի միավորման գործընթացի ժամանակահատվածի քարտեզներ։

Պաստառի համար՝ օգտագործեք Բիսմարկի և Գարիաբալդիի դիմանկարները, նրանց ռազմական գործողությունների պատկերները և միավորման գործընթացի խորհրդանշանները։

Բանավոր ներկայացման համար՝ պատրաստեք կարճ պատմական ակնարկներ նրանց կենսագրությունից և կարևոր գործողություններից, ընդգծելով նրանց ներդրումը համաշխարհային պատմության մեջ։

Posted in Հանրահաշիվ 8

Քառակուսի արմատ պարունակող հավասարումներ։ Իռացիոնալ հավասարումներ

1)Լուծեք հավասարումը․

1)(√x+1)2=32
x=9

2)-4x2-16=4
-4x2=20
x2=-5
Լուծում չունի

3)(3x-1)=1,44
3x=2,44
x=2,44/3

4)(3x-1)=4
3x=5
x=5/3

5)(5+2x)=9
2x=4
x=2

6)(3x+7)=16
3x=9
x=3

7)(x2+19)=100
x2=81
x=-9;9

8)(61-x2)=25
-x2=-36
x=-6;6

9)(6x-4)=1
6x=5
x=5/6

2)Լուծեք հավասարումը․

1)3x-1 = x-5
3x-x=-5+1
2x=-4
x=-2
Չի բավարարում

2)x2-3x=x2+6x+9
-3x-6x=9
-9x=9
x=-1

3)x-2=2-x
2x=2+2
2x=4
x=2
x=0

4)x-2=8-x
2x=10
x=5

5)2x-1=8-x
3x=9
x=3

6)5x-1=3x+19
2x=20
x=10

7)√6+x=-1
լուծում չունի

10)7-3x=x+7
-4x=0
x=0

Posted in Գրականություն 8

Կարդում ենք Սահյան

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 
Հեղինակը ասում է, որ իր մահից հետո աշխարհը չի կանգնի, կյանքը կշարունակվի նույն ձևով։ Թռչունները կթռչեն, երեխաները կխաղան, բնությունը կապրի։ Նա մտածում է, որ իր բացակայությունը ոչինչ չի փոխի աշխարհի վրա, բայց մի փոքր ցավ կմնա նրա սիրելիների աչքերում։ Այս բանաստեղծությունը ցույց է տալիս, թե որքան անցողիկ է մարդը, բայց նաև որքան կարևոր է յուրաքանչյուր կյանք, թեկուզ մի պահով։

2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։ 
Ես կարծում եմ, որ այս ասույթը ճիշտ է։ Մեր կյանքում ամեն մի վայրկյան կարող է դառնալ մի նոր սկիզբ։ Երբ մենք բաց չենք թողնում պահերը, կարող ենք սովորել, օգնել ուրիշներին։ Երբեմն թվում է, թե ամեն ինչ սովորական է, բայց նույնիսկ ամենասովորական օրը կարող է բերել նոր հնարավորություն։ Պարզապես պետք է նկատել և գնահատել այդ պահերը։

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 
Թիապարտ — Նշանակում է բանտարկված, կալանավոր (հին ժամանակներում նավերում ուժով աշխատեցվող բանտարկյալներ էին)։

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 
Բանաստեղծը պատմում է մարդու բարդ բնավորության մասին։ Նա ասում է, որ երբեմն ուժեղ է, երբեմն՝ թույլ, երբեմն ուրախ ու բաց, երբեմն՝ փակ ու լուռ։ Նա նաև ցույց է տալիս, որ մարդը կարող է միաժամանակ լինել ազատ ու սահմանափակ, մշտական ու անցողիկ։ Այս բանաստեղծության մեջ հեղինակն ասում է, որ մարդ լինելը բարդ է, ու ամեն մարդ ունի իր հակասությունները։ Բայց դրա մեջ էլ է գեղեցկությունը։

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։ 

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է։ Երբեմն շատ խոսում եմ, երբեմն՝ ընդհանրապես ոչինչ չեմ ասում։ Երբեմն ինձ թվում է՝ ամեն ինչ կարող եմ անել, բայց լինում են պահեր, որ վախենում եմ անգամ փոքր քայլից։
Ես սիրում եմ մարդկանց, բայց նաև սիրում եմ մենակ մնալ։ Սիրում եմ ժպտալ, բայց լինում են օրեր, երբ տխուր եմ առանց պատճառի։
Ես ամեն օր նոր բան եմ սովորում ինձանից, և այդպես աճում եմ։
Ինձ ճանաչելու համար պետք է սիրտով նայել, ոչ միայն խոսքով։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Առուները՝ գարնան

Դրոշակն են տանում

Իրենց գլխի վերև:

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Բարդիները կարծես

Արեգակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Քամիները ծաղկանց

Ճոխ պսակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Ծաղիկների միջով

Ծաղիկների միջով

Մրջյունները մեղվի

Պաղ դիակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Բանաստեղծության առավոտը շատ գեղեցիկ և խաղաղ է։ Արևը նոր է դուրս եկել, ամեն ինչ լցված է լույսով։ Կանաչ ծառերի ու խոտերի միջով հոսում են առուները, քամին խաղում է ծաղիկների հետ, բարդիները կանգնած են արևի տակ՝ բարձր ու շքեղ։ Բնությունը արթնացել է, ամեն ինչ շարժման մեջ է։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը փոխանցում է խաղաղ և գարնանային տրամադրություն։ Ամեն բան ուրախ է՝ արև, կանաչ բնություն, ջուր, քամի, ծաղիկներ։ Բայց վերջում մի փոքր տխրություն կա՝ մեղվի մահը։ Դա ցույց է տալիս, որ կյանքում և՛ գեղեցկություն կա, և՛ տխրություն։ Ընդհանուր առմամբ, բանաստեղծությունը գեղեցիկ առավոտ է նկարագրում, բայց նաև հիշեցնում է, որ ամեն ինչ անցողիկ է։

Posted in Քիմիա 8

Քիմիա

Օքսիդացման տեսակները՝

Մետաղ + թթվածին → մետաղի օքսիդ

Մետաղ + թթվածին → ոչ մետաղի օքսիդ

Բարդ նյութ + թթվածին → օքսիդ + ջուր

Բարդ նյութ + թթվածին → օքսիդ

Բարդ նյութ + թթվածին → օքսիդներ

Տրված ռեակցիաները՝

1. 2NO + O₂ → 2NO₂

2. Mg(OH)₂ → MgO + H₂O

3. 4P + 3O₂ → 2P₂O₃

4. CH₄ + 2O₂ → CO₂ + 2H₂O

5. 2Zn + O₂ → 2ZnO

Առաջին ռեակցիան՝

1) 2NO + O₂ → 2NO₂

Բարդ նյութ (NO) միանում է թթվածնի հետ և առաջանում է նոր օքսիդ (NO₂):

=> Բարդ նյութ + թթվածին → օքսիդ

2) Mg(OH)₂ → MgO + H₂O

Սա քայքայման ռեակցիա է (ոչ մի թթվածին չի ավելանում, ուղղակի ջուր է անջատվում):

=> Բարդ նյութ → օքսիդ + ջուր

3) 4P + 3O₂ → 2P₂O₃

Ֆոսֆորը (P՝ ոչ մետաղ) միանում է թթվածնին և առաջացնում է ֆոսֆորի օքսիդ:

=> Մետաղ չէ + թթվածին → ոչ մետաղի օքսիդ

4) CH₄ + 2O₂ → CO₂ + 2H₂O

Մեթանը (CH₄) այրվում է թթվածնով՝ առաջացնելով ածխաթթու գազ և ջուր:

=> Բարդ նյութ + թթվածին → օքսիդ + ջուր

5) 2Zn + O₂ → 2ZnO

Մետաղը (ցինկը) միանում է թթվածնին՝ առաջացնելով մետաղի օքսիդ:

=> Մետաղ + թթվածին → մետաղի օքսիդ

Posted in 2024-2025

Easter in Canada

Easter in Canada

Easter in Canada is a major Christian holiday that celebrates the resurrection of Jesus Christ. It takes place in early spring, usually between late March and late April. Like in many Western countries, Easter in Canada blends religious traditions with fun, family-friendly customs that have become part of modern culture.

On Easter Sunday, people attend church services to commemorate the Resurrection. Good Friday, which marks the crucifixion of Jesus, is a solemn occasion and a public holiday in most Canadian provinces. Some provinces also recognize Easter Monday as an unofficial day of rest, often spent quietly with family.

Easter in Canada is especially joyful for children, thanks to the tradition of the Easter Bunny, who is believed to bring chocolate eggs and small gifts during the night. One of the most beloved activities is the Easter Egg Hunt, where parents hide colorful eggs around homes, backyards, or parks, and children search for them with baskets in hand. Communities and schools often organize public egg hunts, adding to the festive spirit. Instead of the red-dyed eggs common in Armenian tradition, Canadians decorate their eggs with bright colors, patterns, and stickers.

When it comes to food, Canadian Easter meals vary by region and family background. Some of the more common dishes include hot cross buns, roast ham or turkey, chocolate eggs, candy, and sometimes salmon or other types of fish, especially on Good Friday due to its religious significance.

Though not everyone in Canada celebrates Easter as a religious event—since the country is multicultural—many people still view it as a special time for family gatherings, renewal, and the arrival of spring. The overall atmosphere during Easter is joyful, warm, and full of tradition, blending old beliefs with modern festivities.