Աշխատանք դասարանում
- Փակագծերում տրված տարբերակներից ընտրե՛ք ճիշտը։
Ես ձեզ /բազմիցս, բազմիցս անգամ/ զգուշացրել եմ։
Ռուսերեն այնքան գիտի, որ /հազվագյուտ, հազվադեպ / է օգտվում բառարանից։
Կարծում եմ՝ պետք է /միաժամանակ,միառժամանակ/ սպասել մինչև կճշտվեն որոշ հանգամանքներ։
Ես ձեր կարծիքը /ամբողջովին, բոլորովին/ ընդունում եմ և պատրաստեմ պաշտպանելու այն։
Տնօերենը / խստիվ, խստիվ կերպով/ արգելել է դասերի հաշվին այլ գործով զբաղվելը։
Բոլորը / հոտնկաց, հոտնկայս/ ծափահարում էին պատանի ջութակահարին։
Մրցույթի արդյունքները /առայժմ, առայժմս/ չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
Մեր փողոցի նոր գետնանցումը /արդեն, այլևս/ գործում է։
- Ընդգծե՛ք չափի երեք մակբայ։
Հիմնականում, դանդաղ, ամբողջովին, գյուղից գյուղ, վաղօրոք, եռակի։
- Ընդգծե՛ք ձևի երեք մակբայ։
Դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք։
- Ընդգծե՛ք ժամանակի երեք մակբայ։
Ավելի, ուշ,ապա, ձեռաց,այլևս, գյուղեգյուղ։
- Ընդգծե՛ք մակբայները։
Այդ հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։
Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն տեղի ունեցավ փոփոխություն։
Սպարապետի ազնվորեն հպարտ հայացքը վկայում էր նրա մեծ հոգու մասին։