Posted in Գրականություն 8

Կարդում ենք Սահյան

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 
Ստեղծագործության մեջ հեղինակն արտահայտում է իր ցավն ու դժգոհությունը այն բանից, որ ինքն անընդհատ համբերատար է, ներողամիտ ու զոհաբերող, բայց մարդիկ չեն գնահատում դա։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 
Հեղինակին նեղություն է պատճառում մարդկանց անարդար վերաբերմունքը՝ երբ իրեն խփում են, չեն շնորհակալ լինում, վնասում են, բայց կրկին դժգոհ են մնում։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։
Ինձ կարող է նեղացնել, երբ ինձ չհասկանան կամ անարդարորեն մեղադրեն։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

30.04.2025

Աշխատանք դասարանում 
Անջատման խնդիր

Այն առարկան, որից անջատվում, ծագում կամ սկսվում է գործողությունը, կոչվում է անջատման անուղղակի խնդիր։

Անջատման անուղղակի խնդիր են պահանջում հեռանալ, անաջատվել, բաժանվել, թաքնվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել և այլ բայեր։

Դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին։

  1. Գտի՛ր և ընդգծի՛ր անջատման խնդիրները։

Արսենը քեզնից երբեք չի կարող բաժանվել։

Մարդիկ փախչում էին ստից և կեղծիքից։

Նա վաղուց էր ձանձրացել իր ընկերներից։

Թաքցրեց իր անհանգստությունը ծնողներից։

Ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել այդ ծանր մղձավանջից։

  1. Համեմատել երեք նախադասությունները։

Ես նրան չեմ զրկի այդ հաճույքից։

Ես վիրավորվեցի նրա խոսքերից։

Ես լալիս էի վիրավորանքից։

Առաջին նախադասությունը անջատման խնդիր է, երկրորդը՝ ներգործող խնդիր, երրորդը՝վերաբերության խնդիր:

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

28.04.2025

Աշխատանք դասարանում 

Բայական անդամի լրացումներ

Նախադասության այն անդամը, որը արտահայտված է բայով /դիմավոր, անդեմ/, կոչվում է բայական անդամ։

Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ, պարագաներ։

Խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ուղիղ և անուղղակի, ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարակներ։

Ուղիղ խնդիրն արտահայտվում է միայն հոլովական ձևով, իսկ անուղղակի խնդիրները թե՛ հոլովով, թե՛ հոլովակապային կապակցությամբ։

Ուղիղ խնդիր

Ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա ուղղակիորեն կրում է ենթակայի կատարած գործողությունը։

Նշել նախադասությունների ենթական և ուղիղ խնդիրը։

Պապը-ենթակա սիրում է թոռներին-ուղիղ խնդիր։

Արմենը-ենթակա բարձրաձայն կարդաց նամակը-ուղիղ խնդիր։

Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում է ում, ինչ հարցերին։

Ո՞ւմ հարցին պատասխանելիս ուղիղ խնդիրը ձևով նման է տրական հոլովին, ի՞նչ հարցին պատասխանելիս նման է ուղղական հոլովին։

Գտի՛ր ուղիղ խնդիրները, ըստ հարցադրման նշի՛ր, թե ձևով ո՞ր հոլովներին է նման։

Հրանոթի արկը սարսափահար է անում մարդկանց-ո՞ւմ։

Արևը վերևից կրակ-ի՞նչ է թափում։

Երկրաշարժը քանդել է նրա կացարանը-ի՞նչ։

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին-ո՞ւմ։

Ամպերը  ծածկեցին երկինքը-ի՞նչ։

Նա համառորեն տանջում էր բոլորին-ո՞ւմ։

Արքայազնը պաշտում էր ճոխությունը-ի՞նչ։

Նահապետը ներս հրավիրեց հարևաններին-ո՞ւմ։

Նկարիչը միշտ ընտրում էր նարնջագույնը-ի՞նչ։

Ուղիղ խնդիր պահանջում են ներգործական սեռի բայերը։ 

Հանգման խնդիր

Այն առարկան, որին տրվում կամ հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր։

Հանգման խնդիր են պահանջում հասնել, հանգել, մոտենալ, հավասարվել, մերձենալ, նվիրել, տալ, վճարել, նետել, դիպչել, բախվել, վաճառել, մատակարարել բառերը։

Հանգման խնդիրը արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով/ընդդեմ, դեմ , վրա/ և պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ն հարցերին։

Հանգման խնդիր կարող է դառնալ այն անձը, իրը, որին ՝

Ա․ մոտենում կամ հանգում է մի բան, օրինակ՝ Փոքրիկը անսպասելի փաթաթվեց իր կատվին։ /ինչին/

Բ․ տրվում, հանձնվում է որևէ բան, օրինակ՝ Դասղեկը գիրքը հանձնեց երեխային։ /ո՞ւմ/

  1.      1. Ընդգծիր հանգման խնդիրները։

Եվ նա աշխարհին պատմեց իր գլխով անցածը։

Մարդիկ հարձակվեցին տղաների վրա։

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին։

Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին։

Ես բախվեցի այդ մարդկանց անտարբերությանը։

Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին։

Նրա խոսքը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա։

Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ։

Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

Մասնական բացահայտիչ

Մասնական բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորվում է որպես, իբրև կապերով։

Մասնական բացահայտիչը հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին։

Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։

Ունի ազատ շարադասություն և կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո։

  1. Կետադրի՛ր նախադասությունները։

Որպես փորձառու որսորդ` միայն քեռի Համոն ճիշտ կողմնորոշվեց։

Միայն քեռի Համոն` որպես փորձառու որսորդ, ճիշտ կողմնորոշվեց։

Մարտինին` որպես օրինապահ զինվորի, հայտնեցին շնորհակալություն։

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։

Այսօր՝  19:00-ին, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:

Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:

Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:

3.Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

Ձորի երկու կողմում` թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում: Տեղ

Պապս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին: Ժամանակ

Երևանում՝ Աբովյան փողոցում, աշխույժ եռուզեռ է: Տեղ

Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ: Ժամանակ

Դրսում մայթերին՝ տների անկյուններում, կուտակվել էին չորացած տերևներ: Տեղ

Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից:Ժամանակ

Նա՝ բոլորովին որբ եկել էր Բաթում, իր ազգականի մոտ:Տեղ

4.Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:

Մարինեն լուռ նստել էր տանը՝ մահճակալի վրա։

Առավոտյան՝ ժամը տասին, Արամը սպասում էր ընկերներին:

Այս գիրքը վերցրել եմ գրադարանից՝ մեր տան մոտակայքի:

Մայրս որոշել է անպայման վերադառնալ հայրենիք՝ Սյունիք:

Երեկ՝ մայրամուտին, ձիով վերադառնում էի վերին գյուղերից: