Posted in Քիմիա 9

Հալոգեններ

Հարցեր1. Լրացրու բաց թողնվածը․
ա) Հալոգենները պատկանում են ___ խմբին։
բ) Հալոգենների արտաքին էլեկտրոնների թիվը ___ է։
գ) Ամենաակտիվ հալոգենը ___ է։

ա) Հալոգենները պատկանում են 17-րդ (VIIA) խմբին։
բ) Հալոգենների արտաքին էլեկտրոնների թիվը 7 է։
գ) Ամենաակտիվ հալոգենը ֆտորն է։

2. Նշի՛ր ճիշտը կամ սխալը․
ա) Հալոգենները ոչ մետաղներ են։
բ) Բոլոր հալոգենները սենյակային ջերմաստիճանում գազ են։
գ) Հալոգենները բնության մեջ հանդիպում են ազատ վիճակում։

ա) Հալոգենները ոչ մետաղներ են։ — Ճիշտ
բ) Բոլոր հալոգենները սենյակային ջերմաստիճանում գազ են։ — Սխալ
գ) Հալոգենները բնության մեջ հանդիպում են ազատ վիճակում։ — Սխալ

3. Թվարկի՛ր հալոգենների քիմիական նշանները։
F, Cl, Br, I, At
ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ

4. Համեմատիր ֆտորը և քլորը՝ ըստ հետևյալ հատկանիշների․
ֆիզիկական վիճակ
Ֆտոր — գազ
Քլոր — գազ

ակտիվություն
Ֆտոր — շատ ակտիվ, ամենաակտիվ հալոգենն է
Քլոր — ակտիվ է, բայց ֆտորից պակաս

կիրառություն

Ֆտոր — օգտագործվում է ատամի մածուկներում, քիմիական արդյունաբերությունում
Քլոր — օգտագործվում է ջրի ախտահանման, մաքրող նյութերի և պլաստմասսայի արտադրության մեջ

5.Ինչո՞ւ հալոգենները հեշտությամբ միացնում են էլեկտրոն և դառնում բացասական իոններ։

Քանի որ հալոգենների արտաքին շերտում կա 7 էլեկտրոն, նրանց մի էլեկտրոն է պակասում մինչև կայուն վիճակ (8 էլեկտրոն)։ Այդ պատճառով նրանք հեշտությամբ միացնում են 1 էլեկտրոն և դառնում բացասական իոններ (−1)։

6.Գրիր ռեակցիայի հավասարումը․
ա) Նատրիում + քլոր
բ) Երկաթ + բրոմ

ա) Նատրիում + քլոր
2Na+Cl2​=2NaCl

բ) Երկաթ + բրոմ
2Fe+3Br2​=2FeBr3​

7. Տրված է ռեակցիան․
Cl₂ + KBr → KCl + Br₂
Ո՞ր հալոգենն է ավելի ակտիվ, հաշվիր դրա Mr-ը և հավասարեցրու ռեակցիան:


ա) Ո՞ր հալոգենն է ավելի ակտիվ

Ավելի ակտիվ է քլորը, քանի որ դուրս է մղում բրոմին նրա միացությունից։

բ) Քլորի Mr-ը
Mr(Cl2​)=2×35.5=71

գ) Հավասարեցված ռեակցիա
Cl2​+2KBr=2KCl+Br2​

8. Բարդ Ի՞նչ ծավալով քլոր պետք է հեղուկացնել 60 տ բեռնատարողությամբ երկաթուղային ցիստեռնը հեղուկ քլորով լցնելու համար:

9. Ստորև բերված ո՞ր նյութերի հետ է փոխազդում քլորը. ա) KBr, բ) NaF, գ) Lil, դ) ZnF:
Ընտրե՛ք ճիշտ պատասխանի համարը և գրեք հնարավոր ռեակցիաների հավասարումները.
Cl2​+2KBr=2KCl+Br2
Cl2​+2LiI=2LiCl+I2​

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն