Posted in Երկրաչափություն 9

Բազմանկյան մակերեսի այլ բանաձևեր

Բազմանկյան մակերեսը ներգծած շրջանագծի շառավղի միջոցով․

Շրջանագծին արտագծած բազմանկյան մակերեսը հավասար է դրա կիսապարագծի և ներգծած շրջանագծի շառավղի արտադրյալին։

Քառանկյան մակերեսը անկյունագծերի միջոցով․

Ուռուցիկ քառանկյան մակերեսը հավասար է դրա անկյունագծերի և դրանցով կազմված անկյան սինուսի արտադրյալի կեսին։

Առաջադրանքներ․

1)Շրջանագծին արտագծած հավասարասրուն սեղանի բարձրությունը 4 սմ է, իսկ մակերեսը՝ 60 սմ2: Գտեք սեղանի սրունքը:
60=a+b/2*4
60=2(a+b)
a+b=30
a+b=2c
c=15

2)Շրջանագծին արտագծած հավասարասրուն սեղանի սրունքը 12 դմ է, իսկ ներգծած շրջանագծի շառավիղը՝ 5 դմ: Գտեք սեղանի մակերեսը։
p=a+b+2c/2
a+b=2c
p=2c+2c/2=2c
p=2*12=24
S=5*24=120

3)Շրջանագծին արտագծած ուղղանկյուն սեղանի կողմնային կողմերը 12 սմ և 16 սմ են: Գտե՛ք
սեղանի մակերեսը:
192

4)Ուռուցիկ քառանկյան 12 դմ և 18 դմ երկարությամբ անկյունագծերի կազմած անկյունը 45° է: Գտե՛ք քառանկյան մակերեսը:
54√2

5)Զուգահեռագծի 7 սմ և 16 սմ երկարությամբ անկյունագծերի կազմած անկյունը 30° է: Գտե՛ք զուգահեռագծի մակերեսը:
0,5716*0,5=28

6)Գտեք սեղանի 6 սմ և 10 սմ երկարությամբ անկյունագծերի կազմած անկյունը, եթե դրա մակերեսը 15√3 սմ է:
60

7)Ուղղանկյան մակերեսը 36 դմ է, անկյունագիծը՝ 12 դմ: Գտեք անկյունագծերի կազմած անկյունը:
30

8)Ուղղանկյան կողմերը 6 սմ և 8 սմ են: Գտե՛ք անկյունագծերի կազմած անկյան սինուսը:

24/25

Posted in Գրականություն 9

Սասունցի Դավիթ

Ընթերցել  Թումանյանի ,,Սասունցի Դավիթ,, պոեմը։ 

Համացանիցի գտնել տեղեկություններ, մշակել և պատասխանել հարցերին։ 

1.Ի՞նչ է էպոսը։
Էպոսը ժողովրդական ծագում ունեցող ծավալուն պատմողական ստեղծագործություն է, որտեղ ներկայացվում են ժողովրդի կյանքի կարևոր իրադարձությունները, հերոսների պայքարը, սխրագործությունները։ Էպոսում հաճախ կան գերբնական ուժեր, պայքար թշնամիների դեմ, հայրենիքի պաշտպանության գաղափար։

2. Քանի՞ ճյուղից է բաղկացած ,,Սասնա ծռեր,, էպոսը ։ 
Էպոսը բաղկացած է չորս ճյուղից։

3. Ներկայացրո՛ւ յուրաքանչյուր ճյուղի գլխավոր հերոսին, նրա կատարած սխրագործությունները։
Սանասար և Բաղդասար
Գլխավոր հերոսները՝ Սանասարն ու Բաղդասարը։
Նրանք համարվում են Սասունի հիմնադիրները։ Սանասարը ծովից գտնում է կախարդական ձին՝ Քուռկիկ Ջալալին, ձեռք է բերում զենք ու զորություն և հիմնում Սասունը։

Մեծ Մհեր
Սանասարի որդին՝ Մհերը։
Նա ուժեղ ու արդար հերոս էր, պաշտպանում էր Սասունը թշնամիներից, կռվում էր արաբների դեմ, պահպանում էր ժողովրդի ազատությունը։

Սասունցի Դավիթ
Մհերի որդին՝ Դավիթը։
Նա էպոսի ամենահայտնի հերոսն է։ Փոքրուց աչքի էր ընկնում ուժով ու խիզախությամբ։ Նրա գլխավոր սխրագործությունը Մսրա Մելիքի դեմ պայքարն էր։ Դավիթը հաղթում է Մսրա Մելիքին և ազատում Սասունը բռնությունից։

Փոքր Մհեր
Դավթի որդին՝ Փոքր Մհերը։
Նա նույնպես ուժեղ ու քաջ էր, բայց իր ժամանակում արդարություն չգտավ աշխարհում։ Վերջում փակվում է Ագռավաքարում և սպասում է այն օրվան, երբ աշխարհում արդարություն կհաստատվի։

4. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն էպոսի գլխավոր հերոսները։ 
Էպոսի գլխավոր հերոսները ունեն հետևյալ ընդհանուր գծերը․
երբեմն՝ մի փոքր «ծուռ» բնավորություն (անկաշկանդ, ազատասեր վարք)
անսահման ուժ և խիզախություն
հայրենասիրություն
արդարության զգացում
հավատարմություն ժողովրդին
պայքար թշնամիների դեմ

5. Ո՞վ է քո սիրելի հերոսը, ինչո՞ւ։ 
Իմ սիրելի հերոսը Սասունցի Դավիթն է, որովհետև նա ոչ միայն ուժեղ էր, այլ նաև բարի ու արդար։ Նա չէր կռվում անձնական փառքի համար, այլ իր ժողովրդի ազատության համար։ Դավիթը համարձակ էր և երբեք չէր վախենում դժվարություններից։

,,Սասնա ծռեր,,․ համահավաք բնագիր։ 

Posted in Գրականություն 9

Էսսե

Պատերազմի և պաշարման ժամանակ մարդու իսկական բնավորությունն է բացահայտվում։ Այդպիսի դժվար իրավիճակում հայտնվել են թե՛ Թմկա տիրուհին, թե՛ Այծեմնիկը։ Սակայն նրանց ընտրած ճանապարհները տարբեր էին, և հենց այդ տարբերությունն է ցույց տալիս նրանց կերպարների էությունը։

Թմկա տիրուհին, երբ Թմկաբերդը պաշարված էր, լսում էր Շահի երգչի խոստումները։ Նրան խոստացվում էր փառք, հարստություն և թագ։ Նա սկսեց երկմտել, մտածել այդ ամենի մասին և վերջում թուլացավ։ Պաշարման պահին նա չընտրեց իր ամուսնու և հայրենիքի պաշտպանությունը, այլ բացեց բերդի դարպասները։ Նրա քայլը դավաճանություն էր և հանգեցրեց կործանման։

Իսկ Այծեմնիկը, երբ Անի քաղաքը պաշարված էր, բոլորովին այլ կերպ վարվեց։ Նա կանգնած էր պարիսպների վրա և կռվում էր թշնամու դեմ։ Նույնիսկ վիրավորվելով՝ չէր լքում իր դիրքը։ Նա իր կյանքը չէր խնայում քաղաքի պաշտպանության համար։ Այսպիսով, նման իրավիճակում նա ընտրեց պայքարը և հավատարմությունը։

Այս երկու կերպարները նման են նրանով, որ երկուսն էլ հայտնվել են պաշարման մեջ և կարևոր ընտրության առաջ։ Սակայն նրանց տարբերությունը շատ մեծ է։ Թմկա տիրուհին մտածեց իր անձնական շահի մասին, իսկ Այծեմնիկը՝ իր ժողովրդի։ Առաջինը դարձավ դավաճանության օրինակ, երկրորդը՝ հերոսության։

Կարծում եմ՝ այս կերպարները մեզ սովորեցնում են, որ ամենադժվար պահին մարդու ընտրությունն է որոշում նրա արժեքը։ Հենց այդ ընտրությամբ է որոշվում՝ նա կմնա պատմության մեջ որպես դավաճա՞ն, թե՞ որպես հերոս։