Posted in Ձմեռային ճամբար

Առաջին շաբաթվա ճանբարային Հաշվետություն

Առաջին օր

Ճամբարական օրերի առաջին շաբաթը սկսվեց ուրախ և հետաքրքիր։ Օրը սկսեցինք հանգիստ մթնոլորտում՝ թեյ խմելով և ընկեր Ստելլայի հետ զրուցելով։ Մենք ծանոթացանք միմյանց հետ, պատմեցինք մեր նախասիրությունների ու հետաքրքրությունների մասին։ Սա մեզ օգնեց ավելի լավ ճանաչել իրար և ստեղծել ջերմ միջավայր։

Մոտ ժամը տասին բոլորս միասին գնացինք քոլեջ։ Քայլում էինք ոգևորությամբ և ճանապարհին զրուցում տարբեր թեմաներից։ Քոլեջում մեզ դիմավորեց տնօրենը՝ ընկեր Հասմիկը, և ուղեկցեց շրջայցի ընթացքում։ Մենք տեսանք տարբեր բաժիններ և ծանոթացանք այնտեղ առաջարկվող մասնագիտություններին։ Բաժինները շատ հետաքրքիր էին և մեր մեջ մեծ հետաքրքրություն առաջացրին։

Այցելեցինք նաև դասասենյակներ և տեսանք, թե որքան հարմար և ժամանակակից են դրանք։ Քոլեջի միջավայրը մեզ դուր եկավ և ավելի հետաքրքրեց ուսումնառության հնարավորություններով։

Շրջայցից հետո վերադարձանք դասասենյակ և ծանոթացանք ընդհանուր դասացուցակին։ Մեզ բացատրեցին ուսումնական ծրագրի կառուցվածքը և զարգացման հնարավորությունները։ Օրը անցավ շատ օգտակար և ուսուցողական՝ նոր գիտելիքներով ու տպավորություններով լի։ Բացի այդ, անցկացրինք հաճելի ժամանակ ընկերական մթնոլորտում։


Երկրորդ օր

Երկրորդ օրը սկսեցինք առավոտյան պարապմունքով, որը մեզ օգնեց ավելի ակտիվ սկսել օրը։ Պարապմունքից հետո վերադարձանք դասարան և սկսեցինք մեր ամենօրյա թեյախմությունը։ Այդ ընթացքում զրուցեցինք, կիսվեցինք մեր մտքերով և նախորդ օրվա տպավորություններով։ Թեյախմությունը մեզ համար դարձավ շփման և թիմային միավորման կարևոր պահ։

Հետո մեզ միացավ ընկեր Նազելին, և սկսեցինք աշխատել երեխաների իրավունքներին նվիրված նախագծի վրա։ Քննարկեցինք կրթության իրավունքը, ազատ արտահայտվելու իրավունքը, անվտանգության և պաշտպանության կարևորությունը։ Յուրաքանչյուրս արտահայտեց իր կարծիքը և բերեց օրինակներ։ Մենք հասկացանք, որ իրավունքների հետ միասին կան նաև պարտականություններ և պատասխանատվություն։

Դրանից հետո քննարկեցինք արհեստական բանականության թեման։ Խոսեցինք նրա դրական և բացասական կողմերի մասին։ Ոմանք կարծեցին, որ AI-ն կարող է օգնել մարդկանց, իսկ մյուսները մտահոգվեցին, որ այն կարող է ազդել ստեղծագործական մտածողության վրա։

Օրը անցավ հետաքրքիր քննարկումներով և թիմային աշխատանքով։ Մենք սովորեցինք լսել միմյանց և ազատ արտահայտել մեր կարծիքները։


Երրորդ օր

Առավոտյան օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որը մեզ օգնեց լինել ավելի ակտիվ և պատրաստ դասերին։ Դրանից հետո վերադարձանք դասարան և անցկացրինք առավոտյան թեյախմություն՝ զրույցներով ու քննարկումներով։

Մեզ կրկին միացավ ընկեր Նազելին, և միասին կազմեցինք հարցեր երեխաների և ուսուցիչների համար։ Մեր նպատակը պարզելն էր, թե որքանով են դպրոցում պաշտպանված երեխաների իրավունքները և որքանով են բոլորը տեղեկացված դրանց մասին։

Այնուհետև մեզ մոտ եկավ դպրոցի հոգեբանը՝ ընկեր Սուսաննան։ Նա մեզ բաժանեց երկու խմբի և առաջարկեց քննարկել, թե ինչն է մեզ օգնում դպրոցում ավելի ապահով և վստահ զգալ։ Խմբերով ներկայացրինք մեր գաղափարները և միասին քննարկեցինք դրանք՝ լսելով ընկեր Սուսաննայի խորհուրդները։

Դասերից հետո բարձրացանք քոլեջ՝ մասնակցելու նախագծային աշխատանքների երկրորդ կուրսի ուսանողների հետ։ Մեզ օգնեց Սոնան, ով սովորում է տուրիստական բաժնում։ Նա մեզ պատմեց տուրիզմի մասին, բացատրեց ոլորտի աշխատանքը և դրա կարևորությունը։

Դրանից հետո գնացինք գրադարան, վերցրինք պատմական թեմայով խաղեր և դասարանում խաղացինք դրանք։ Խաղերը հետաքրքիր և ուսուցողական էին։

Օրվա վերջում լավ տրամադրությամբ վերադարձանք տուն՝ մեզ հետ տանելով նոր գիտելիքներ և դրական հիշողություններ։

Posted in Ձմեռային ճամբար

Արհեստական բանականություն նախագիծ

Արհեստական բանականությունը (AI)՝ հնարավորություն, թե՞ վտանգ

Արհեստական բանականությունը (AI) մեր ժամանակների ամենաարագ զարգացող տեխնոլոգիաներից մեկն է։ Այն արդեն օգտագործվում է կրթության, բժշկության, տեխնիկայի և շատ այլ ոլորտներում։ Շատերը կարծում են, որ AI-ն մեծ հնարավորություն է, իսկ մյուսները՝ որ այն կարող է վտանգներ ունենալ։ Իրականում այն կարող է լինել և՛ հնարավորություն, և՛ վտանգ՝ կախված նրանից, թե ինչպես ենք այն օգտագործում։

AI-ն մեծ հնարավորություն է, որովհետև այն կարող է օգնել մարդկանց սովորել ավելի արագ և հեշտ։ Օրինակ՝ այն կարող է օգնել ուսանողներին գտնել տեղեկություն, բացատրել դժվար թեմաներ և խնայել ժամանակ։ Բժշկության մեջ AI-ն օգնում է բժիշկներին ավելի արագ հայտնաբերել հիվանդությունները։ Այն նաև կարող է հեշտացնել մարդկանց աշխատանքը և օգնել լուծել բարդ խնդիրներ։

Սակայն AI-ն ունի նաև վտանգներ։ Եթե այն օգտագործվի սխալ, կարող է նվազեցնել մարդկանց մտածելու և ստեղծագործելու կարողությունը։ Որոշ մարդիկ կարող են չափազանց կախված դառնալ AI-ից և դադարել ինքնուրույն մտածել։ Բացի այդ, կան մտահոգություններ, որ ապագայում որոշ աշխատանքներ կարող են փոխարինվել մեքենաներով։

Ընդհանուր առմամբ, արհեստական բանականությունը ոչ միայն վտանգ է, ոչ միայն հնարավորություն։ Այն գործիք է, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք այն օգտագործում։ Եթե օգտագործենք խելամիտ և պատասխանատու ձևով, AI-ն կարող է մեծ օգուտ բերել հասարակությանը։

Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Ամսագրային նյութեր

Մեկնաբանություն։
Ինձ շատ դուր եկավ այս գրությունը, որովհետև այն անկեղծ է և բարի։ Ես նույնպես շատ եմ սիրում Նոր տարին և հավատում եմ, որ նոր տարին լավ բաներ կբերի։ Ձյան մասին միտքը ինձ հաճելի զգացումներ տվեց, որովհետև ձյունը ինձ համար մաքրություն ու նոր սկիզբ է նշանակում։

Ազատության գաղափարը տարբեր ժամանակաշրջաններում
Մեկնաբանություն։
Ինձ համար այս նյութը շատ հասկանալի և կարևոր էր։ Այն պարզ ձևով ցույց է տալիս, որ ազատությունը բոլոր ժամանակներում մեծ արժեք է եղել մեր ժողովրդի համար։ Ես հասկացա, որ առանց ազատության չենք կարող պահել մեր լեզուն, մշակույթը և հայրենիքը։ Նյութը ստիպում է մտածել և գնահատել այն ազատությունը, որը ունենք այսօր։

Մեկնաբանություն։
Այս գրությունը ինձ շատ դուր եկավ, որովհետև այն անկեղծ է ու իրական։ Ես կարդալիս զգացի, որ այստեղ նկարագրված զգացումները շատերին են ծանոթ, նաև ինձ։ Դուր եկավ միտքը, որ հին տարին մեզ փոխում ու ուժեղացնում է։ Գրությունը հույս է տալիս և լավ տրամադրությամբ է տանում դեպի նոր տարին։

Posted in Հայոց լեզու 9

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանը հայոց լեզու և գրականություն առարկայից օգտակար էր։ Զարգացրել եմ գրավոր խոսքս, ավելի ճիշտ եմ ձևակերպում մտքերս և հասկանում գրական ստեղծագործությունների գաղափարը։ Դասերի ընթացքում գրել ենք թեստեր, որոնք օգնել են ավելի լավ պատրաստվել քննություններին։

Դժվարություններ ունեցել եմ որոշ քերականական թեմաների ժամանակ, սակայն աշխատասիրությամբ կարողացել եմ հաղթահարել դրանք։ Հաջողված եմ համարում անհատական նախագիծը, քանի որ այն իրականացրել եմ հետաքրքրությամբ։

Այս շրջանի ընթացքում սովորեցի կարևորել մայրենի լեզուն, գրագետ խոսքը և ընթերցանությունը։ Երրորդ ուսումնական շրջանի համար կցանկանայի շարունակել նման աշխատանքները։

Posted in Կենսաբանություն 9

Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1. Ներկայացնել Ֆոտոսինթեզի ողջ գործընթացը։
Ֆոտոսինթեզը այն գործընթացն է, որի ժամանակ բույսերը իրենց համար սնունդ են պատրաստում։ Դա կատարվում է տերևների մեջ, որտեղ կա քլորոֆիլ։ Բույսը վերցնում է արևի լույսը, ջուրը և օդի ածխաթթու գազը։ Արևի լույսի օգնությամբ բույսը սնունդ է պատրաստում և օդ է դուրս տալիս թթվածին։

2. Որ բույսերի մոտ է տեղի ունենում ֆոտոսինթեզը։
Ֆոտոսինթեզ տեղի է ունենում բոլոր կանաչ բույսերի մոտ՝ ծառերի, ծաղիկների և խոտերի մոտ։ Քանի որ դրանք ունեն կանաչ տերևներ, կարողանում են օգտագործել արևի լույսը և պատրաստել իրենց սնունդը։

3. Ներկայացնել միտոզի փուլերը և ինչ կարևոր գործընթաց է կատարվում։
Միտոզը բջջի բաժանումն է, որի արդյունքում առաջանում են երկու նույն բջիջներ։ Սկզբում բջիջը պատրաստվում է բաժանման, հետո նրա նյութերը դասավորվում են, իսկ վերջում բջիջը բաժանվում է երկու մասի։ Միտոզի շնորհիվ օրգանիզմը աճում է և վերականգնվում։

4. Ներկայացնել մեյոզի փուլերը։
Մեյոզը բջջի բաժանման տեսակ է, որը տեղի է ունենում երկու փուլով։ Սկզբում բջիջը պատրաստվում է բաժանման, հետո նրա նյութերը բաժանվում են այնպես, որ բջիջների մեջ նյութը լինում է քիչ։ Արդյունքում առաջանում են չորս բջիջներ, որոնք իրար նման չեն։ Մեյոզը շատ կարևոր է, որովհետև դրա շնորհիվ առաջանում են սեռական բջիջներ, և հնարավոր է դառնում նոր օրգանիզմի առաջացումը։

5. Օրգանիզմների անհատական զարգացւմ (օնտոգենզ)։
Օրգանիզմների անհատական զարգացումը կոչվում է օնտոգենեզ։ Այն սկսվում է ծնվելու պահից և շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ ընթացքում օրգանիզմը աճում է, փոխվում է, ուժեղանում է և հասունանում։ Հետո գալիս է ծերացման շրջանը, և վերջում կյանքը ավարտվում է։

6. Դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանք։
Մեյոզ
Միտոզ

7. Առաջին ուսումնական շրջանի կենսաբանության հաշվետվություն։
Կենսաբանությունից ուսումնասիրեցի հիմնական թեմաները, մասնակցեցի դասերին, գրեցի թեստեր և ամրապնդեցի գիտելիքներս։ Ուսումնական շրջանը անցավ արդյունավետ և օգտակար։
Սեպտեմբեր ամսվա ամփոփում
Հոկտեմբեր ասմսվա կենսաբանաության ամփոփում
Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

Posted in Իրավունք 9

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում (իրավունք)

Մարդու իրավունքների միջազգային օր

Հաշմանդամների իրավունքներ։Հաշմանդամներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը

Մարդու իրավունքներ

Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Posted in Պատմություն 9

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում (պատմություն)

Առաջին համաշխարհային պատերազմը

Հայոց ցեղասպանությունը

Ինքնապաշտպանան մարտեր

Մայիսյան հերոսամարտերը

Պատմություն էսսե

Հայաստանի առաջին հանրապետությունը

Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը

Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը

Հայաստանի առաջին Հանրապետության ամփոփում

Արշակ Երկրորդ և Գագիկ Երկրորդ Բագրատունի

Հայաստանի առաջին հանրապետության ներքին խնդիրները՝ որպես պետականության կայացման փորձ

Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագծի հաշվետվություն

Անհատական նախագծի հաշվետվություն

Անհատական նախագծի վերնագիր՝ Թարգմանություն
Ժամանակահատված՝ Շուրջտարվա
Նպատակ՝ Թարգմանությունների միջոցով սովորել ավելի լավ հասկանալ օտար լեզուներ և զարգացնել թարգմանչական հմտությունները

Այս կիսամյանկի ընթացքում ես իրականացրեցի թարգմանական անհատական նախագիծ։ Իմ նպատակը պարզ էր՝ ուզում էի ավելի լավ սովորել թարգմանել ռուսերենից հայերեն։ Թեմա ընտրեցի այն, ինչը ինձ հետաքրքիր է՝ ստեղծագործություն։
Նախագծի ընթացքում թարգմանում էի ստեղծագործություններ։Ամեն անգամ թարգմանում էի մեկ կամ երկու ստեղծագործություն։ Այդ նյութերը հիմնականում վերցնում էի ինտերնետից ռուսերեն լեզվով։Երբ սկսեցի, պարզ չէի պատկերացնում, թե ինչքան բարդ կարող է լինել թարգմանելը։ Որոշ բառեր շատ դժվար էին, բայց ժամանակի ընթացքում սովորեցի ինչպես գտնել ճիշտ տարբերակներ և օգտագործել բառարաններ ու հուսալի աղբյուրներ։

Իմ կարծիքը և սովորածը
Այս նախագիծը շատ օգտակար էր։ Սովորեցի ինչպես աշխատել տեքստի հետ, ինչպես հասկանալ օտար լեզվով գրած նյութը և ճիշտ ու պարզ ձևով փոխանցել այն հայերեն։ Սկզբում մի քիչ դժվար էր, բայց հետո արդեն ավելի հեշտ ստացվում էր։ Միաժամանակ և՛ լեզվական, և՛ ընդհանուր գիտելիքներ ձեռք բերեցի։

Եզրակացություն
Թարգմանական նախագիծը շատ բան տվեց ինձ։ Այն օգնել է ինձ լեզվային գիտելիքներս բարելավելու մեջ, սովորել եմ նոր բառեր և հմտացել եմ գրավոր աշխատանքում։ Եթե նորից նման հնարավորություն ունենամ, կուզեմ շարունակել այս աշխատանքը՝ թարգմանելով նաև այլ թեմաներով։

Աշխատանքների հղումները
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ
Անհատական նախագիծ

Posted in English 9

Save Our Environment

Our environment is very important. A clean city is good for people, animals, and plants. We need clean air, clean water, and clean streets. Everyone can help to keep the city clean.

I try to help my environment. I do not throw rubbish on the street. I put trash in the bin. I use less plastic bags. I save water and turn off the lights at home. Sometimes I help to clean my yard with my family.

In the future, I am going to do more. I am going to plant trees and flowers. I want to help in clean-up days at school and in my city. I am going to tell my friends to keep the city clean.

We need your help to clean up our city. If we all help, our city will be clean and beautiful. Let us save our environment together.