Posted in Գրականություն 9

Էսսե

Հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերից մեկը կապված է Հայոց ցեղասպանության հետ, որի հետևանքով հազարավոր մարդիկ դարձան գաղթականներ՝ զրկված իրենց տնից, ընտանիքից և կյանքից։ Նրանք հայտնվեցին սովի, աղքատության և անորոշության մեջ։ Այդ պայմաններում ապրելը ինքնին պայքար էր գոյության համար։ Բայց ինչպե՞ս էին մարդիկ կարողանում դիմանալ այս ամենին։

Կյանքի ամենածանր պայմանները հաղթահարելու համար մարդուն անհրաժեշտ են համբերություն և մարդասիրություն։

Պատմական հատվածում երևում է, որ գաղթականների վիճակը ծայրահեղ ծանր էր․ նրանք չունեին բավարար սնունդ, կացարան և աշխատանք։ Նշվում է, որ յուրաքանչյուր գաղթականի օրական տրվում էր ընդամենը 200 գրամ ալյուր, իսկ հազարավոր երեխաներ մնացել էին որբ։ Սա ցույց է տալիս, թե որքան դժվար էր նրանց գոյատևումը։

Այս իրավիճակը հստակ արտացոլվում է նաև Գուրգեն Մահարի-ի «Էջմիածնում» հատվածում։ Հեղինակը նկարագրում է փոշոտ ու կեղտոտ միջավայրը, մարդկանց կուտակումները և իր ապրած հիասթափությունը։ Նա ստիպված է լինում կորցնել իր շորերը և հագնել շատ պարզ հագուստ, ինչը սովորական պայմաններում ամոթալի կլիներ։ Սակայն այդ ծանր իրավիճակում մարդիկ այլևս չեն մտածում նման մանրուքների մասին։ Միևնույն ժամանակ, Կուշոյի կերպարը ցույց է տալիս մարդասիրության կարևորությունը․ նա օգնում է Գուրգենին՝ վերադարձնելով նրա շորերը և դառնալով նրա ընկերը։ Նույնիսկ կոնֆետ կիսելը դառնում է ջերմության ու հոգատարության դրսևորում։


Այսպիսով, ցեղասպանությունից հետո հայ գաղթականները հայտնվել էին ծայրահեղ ծանր պայմաններում՝ սովի, աղքատության և անորոշության մեջ։ Սակայն նրանց ուժ էին տալիս համբերությունը և փոխօգնությունը։ Այս թեման կարևոր է նաև այսօր, որովհետև հիշեցնում է, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում մարդը կարող է պահպանել իր մարդկայնությունը և հաղթահարել կյանքի փորձությունները։

Posted in English 9

My Blog

I have a blog. My blog is simple and interesting. It is for school, and I post my homework there.

In my blog, I write about my tasks and show my work. I write short texts, do exercises, and share my ideas. This helps me study better and remember my lessons.

Sometimes I also share my travels and post photos. I like to write about new places and my experiences.

I like my blog because it helps me learn and express myself. It is also nice to see my progress.

In the future, I want more people to see my blog and read my work.

Posted in Երկրաչափություն 9

Խնդիրներ թեստերից

1)ABCD զուգահեռագծի մեջ AB = 18, AD = 20, <ABC = 150օ:
Գտե՛ք զուգահեռագծի պարագիծը։
76

Գտե՛ք զուգահեռագծի մակերեսը։
180

Գտե՛ք B գագաթից տարված մեծ բարձրությունը։
10

2)K կետը AB հատվածի կետ է, որում՝ AK : KB = 7/4 : Գտե՛ք AK և KB հատվածների երկարությունը, եթե AB = 33 :
21, 12

3)O կենտրոնով շրջանագծի AB տրամագիծը և CD լարը հատվում են M կետում: AM = 2, MB = 16 , իսկ CM : MD = 1/2 : Գտե՛ք MD հատվածի երկարությունը։
8

4)ABC եռանկյունում AB = 8, BC = 11, AC = 14 : Գտե՛ք BK հատվածի
երկարությունը, եթե AK-ն A անկյան կիսորդն է:
4

5)Գտե՛ք y-ների առանցքին զուգահեռ և A(–6; 4) կետով անցնող ուղղի
հավասարումը։
-6

6)Գտե՛ք |a| = 6, |b| = 8 երկարությամբ վեկտորների սկալյար արտադրյալը
եթե դրանց կազմած անկյունը 60° է:

24

7)Ուղղանկյուն սեղանի փոքր հիմքի երկարությունը 4 է, մեծ սրունքի երկարությունը՝ 2, իսկ սուր անկյունը՝ 60°:
Գտե՛ք մեծ հիմքի երկարությունը։
5

Գտե՛ք միջին գծի երկարությունը։
4,5

Գտե՛ք սեղանի մեծ անկյան աստիճանային չափը:
120

8)K կետը AB հատվածի կետ է, իսկ C կետը՝ KB հատվածի: AK : KC : CB = 2 : 5 : 7: Գտե՛ք AK և CB հատվածների երկարությունը, եթե KC = 15:
6, 21

Posted in Իրավունք 9

Զանգվածային լրատվության միջոցները և մարդու իրավունքները

Ապրիլի 20-26
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 16․ 
Զանգվածային լրատվության միջոցները և մարդու իրավունքները /էլ․ դասագիրք, էջ 82-86/․
Լրացուցիչ նյութեր՝
Մարդու իրավունքների լուսաբանումը Հայաստանյան ԶԼՄ-ներում
ՀՀ օրենքը Զանգվածային լրատվության մասին

Առաջադրանք
1․ Լրատվության ի՞նչ միջոցներից եք ավելի շատ օգտվում /հեռուստատեսություն, թերթեր, ամսագրեր, համացանց, այլ աղբյուր/։ Ինչո՞վ է լրատվության այդ աղբյուրը նախընտրելի։
Ես ամենաշատը օգտվում եմ համացանցից (Telegram, լրատվական կայքեր), քանի որ այն հնարավորություն է տալիս լուրերը ստանալ ակնթարթորեն և մի քանի աղբյուրից միաժամանակ: Այն նախընտրելի է իր օպերատիվության և ազատ ընտրության հնարավորության համար:

2․ Փորձե՛ք պարզաբանել, թե որոնք են համացանցային լրատվության դրական և բացասական կողմերը։ Հիմնավորե՛ք Ձեր տեսակետը օրինակներով /բլոգային աշխատանք/․
Դրական. Տեղեկատվության արագ տարածումը և հասանելիությունը: Ցանկացած մարդ կարող է բարձրաձայնել իր խնդիրը և հետադարձ կապ ստանալ:
Բացասական. Կեղծ լուրերի տարածումը, որոնք կարող են մոլորեցնել կամ խուճապ առաջացնել: Օրինակ՝ սենսացիոն, բայց չստուգված վերնագրերը հաճախ իրականությանը չեն համապատասխանում: Ուստի կարևոր է լուրերը ստուգել պաշտոնական աղբյուրներով:

Posted in Աշխարհագրություն 9

Դաս 40 ՀՀ գյուղատնտեսությունը:Ընդհանուր բնութագիրը և 41 Հողային ֆոնդը: Գյուղատնտեսական հողաբարելավում

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ փոփոխություն է կրել գյուղատնտեսական արտադրության կազմակերպումը խորհրդային և հետխորհրդային տարիներին:
Հայաստանում կիրառվող մելորացիայի հիմնական տեսակներն են ոռոգումային մելորացիան, դրենաժային մելորացիան, աղազերծումը և հողապաշտպան անտառապատումը։ Այս միջոցառումները նպատակ ունեն բարելավել հողի որակը, բարձրացնել բերրիությունը և կանխել հողի վատացումը։

2.Գնահատե’լ գյուղատնտեսության դերը ՀՀ տնտեսության մեջ:
Գյուղատնտեսությունը կարևոր ճյուղ է․ ապահովում է սնունդ, զբաղվածություն և հումք արդյունաբերության համար, բայց կախված է բնական պայմաններից։

3.Նշե’լ գյուղատնտեսության մասնագիտացած ճյուղերը, որոնք ունեն արտահանման նշանակություն:
ՀՀ գյուղատնտեսության մեջ արտահանման նշանակություն ունեն խաղողագործությունը և գինեգործությունը, մրգաբուծությունը (հատկապես ծիրան, դեղձ, խնձոր), բանջարաբուծությունը, ծխախոտագործությունը, ինչպես նաև մասամբ անասնապահական արտադրանքը՝ միսը և կաթնամթերքը։

4.Ինչպիսի՞ն է ՀՀ հողային ֆոնդի կառուցվածքը,որտե՞ղ են տարածված խոշոր հողատարածությունները:
ՀՀ հողային ֆոնդը կազմված է գյուղատնտեսական, անտառային, բնակավայրերի և այլ հողերից։ Խոշոր գյուղատնտեսական տարածքները Արարատյան դաշտում, Արմավիրում, Շիրակում են։

5.Նշե’լ Հայաստանի մելորացիայի հիմնական տեսակները:
Հայաստանում կիրառվող մելորացիայի հիմնական տեսակներն են ոռոգումային մելորացիան, դրենաժային մելորացիան, աղազերծումը և հողապաշտպան անտառապատումը։ Այս միջոցառումները նպատակ ունեն բարելավել հողի որակը, բարձրացնել բերրիությունը և կանխել հողի վատացումը։

Posted in Կենսաբանություն 9

Գենային ճարտարագիտություն

Դասարանական աշխատանք․

  1. Գենային ճարտարագիտությունը գիտության ճյուղ է, որը զբաղվում է՝
    ա) կենդանիների վարքի ուսումնասիրությամբ
    բ) գեների փոփոխմամբ և տեղափոխմամբ
    գ) բույսերի արտաքին կառուցվածքով
    դ) մարսողական գործընթացներով
  2. Գենը իրենից ներկայացնում է՝
    ա) բջջի օրգանոիդ
    բ) սպիտակուց
    գ) ժառանգական ինֆորմացիայի միավոր
    դ) վիտամին
  3. Գենային ճարտարագիտության հիմնական նպատակն է՝
    ա) օրգանիզմների ոչնչացում
    բ) օգտակար հատկությունների ստացում
    գ) միայն հիվանդությունների առաջացում
    դ) սննդի քանակի նվազեցում
  4. Որ օրգանիզմներն են հաճախ օգտագործվում գենային ճարտարագիտությունում՝
    ա) բակտերիաներ
    բ) քարեր
    գ) մետաղներ
    դ) ջուր
  5. ԴՆԹ-ն իրենից ներկայացնում է՝
    ա) էներգիայի աղբյուր
    բ) ժառանգական ինֆորմացիա կրող նյութ
    գ) վիտամին
    դ) հորմոն
  6. Գենային ճարտարագիտության արդյունք կարող է լինել՝
    ա) նոր բույսերի տեսակներ
    բ) միայն հիվանդություններ
    գ) միայն բնական փոփոխություններ
    դ) ջրի փոփոխություն
  7. Տրանսգեն օրգանիզմը՝
    ա) ունի միայն բնական գեներ
    բ) չունի ԴՆԹ
    գ) պարունակում է օտար գեն
    դ) չի կարող բազմանալ
  8. Գենային ճարտարագիտության կիրառման ոլորտ է՝
    ա) բժշկություն
    բ) գյուղատնտեսություն
    գ) արդյունաբերություն
    դ) բոլոր նշվածները
  9. Ի՞նչ կարող է ստացվել գենային ճարտարագիտության միջոցով՝
    ա) ինսուլին
    բ) ջուր
    գ) քար
    դ) ավազ
  10. Գենային ճարտարագիտությունը թույլ է տալիս՝
    ա) վերահսկել գեների գործունեությունը
    բ) ոչնչացնել բոլոր օրգանիզմները
    գ) դադարեցնել ժառանգականությունը
    դ) փոխել մոլորակի կլիման
Posted in Русский 9

Практическая работа над грамматическими заданиями.

1. Поставьте слова в нужную форму

Ярославль находится на берегах реки Волги.
В Москве много современных зданий.
Мне нравится музыка современных российских композиторов.
Выставка картин испанских художников открылась в Эрмитаже.
У русских есть странный праздник — старый Новый год.
Агата Кристи — автор многих детективных романов.
Третьяковская галерея — один из самых известных музеев мира.
У китайских студентов сейчас урок русского языка.
Без этих книг я не смогу написать курсовую работу.
Он вчера прилетел с Канарских островов.
Во время летних каникул мы ездили в Москву.

2. Впишите нужную приставку

Алексей уже ушёл на работу?
Мы прошли мимо рынка и сразу увидели метро.
Входите, дверь не закрыта.
Вчера я вышел из дома в 8 часов.
Не уходи, ещё рано.
Занятия кончились, и мы пошли домой.
Он перешёл на другую сторону улицы.
По дороге домой я всегда захожу в магазин.
Поезд на Москву отходит в 11 часов.
Заходите, гости дорогие, садитесь!

3. Словосочетания

три:
три урока, три друга, три музея, три писателя, три рубля, три преподавателя, три подруги, три улицы, три ночи, три площади, три дочери, три задания, три упражнения

две/два:
две сестры, два брата, две девушки, два журнала, две копейки, две тетради, две школы, две собаки, две комнаты, две аудитории, два словаря, две симфонии

пять:
пять студентов, пять женщин, пять преподавателей, пять машин, пять домов, пять морей, пять врачей, пять комнат, пять телефонов, пять столов, пять ламп, пять роз

4. Сколько заплатил турист

147 + 254 + 389 + 135 + 91 + 25 = 1041 рубль

Всего: 1041 рубль

5. Вставьте глаголы

Куда ты идёшь? Видишь, здесь грязно!

По утрам бабушка ходит на рынок.

Куда ты идёшь? В университет?

Ты идёшь с нами в театр?

Каждый день я хожу на работу.

Девочка ещё маленькая и не умеет ходить.

Вчера мы целый день ходили по магазинам.

Люди несут чемоданы, они идут на вокзал.

На улице большая пробка. Все машины едут медленно.

Мой маленький брат так любит ездить на поезде!

Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագիծ

Նարինե Աբգարյան — «Մանյունյա»

Այս ստեղծագործությունում Աբգարյանը պատմում է մանկության հետաքրքիր ու զվարճալի պատմությունների մասին։ Նա ներկայացնում է երկու ընկերուհիների՝ Մանյունյայի և հեղինակի մանկության արկածները, ընտանիքը և շրջապատը։

Գրողը շատ ջերմ և հումորով է նկարագրում առօրյա կյանքը։ Ստեղծագործության մեջ երևում են ոչ միայն ուրախ, այլ նաև հուզիչ պահեր, որոնք ցույց են տալիս մարդու մեծանալու ճանապարհը։

Գրքում կարևոր տեղ ունի նաև ընտանիքի դերը, ընկերությունը և մարդկային հարաբերությունները։ Հեղինակը ցույց է տալիս, թե որքան կարևոր են մանկության հիշողությունները մարդու կյանքի համար։

Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ նույնիսկ ամենապարզ և փոքր պահերը կարող են դառնալ կյանքի ամենաթանկ հիշողությունները, և մարդը պետք է գնահատի իր անցյալը։

Աղբյուր
Գիրք՝ Նարինե Աբգարյան, «Մանյունյա», հրատարակչություն «Աստրել»

Posted in Քիմիա 9

Ածխածնի օքսիդներ

հարցեր
[ածխածին]

Ի՞նչ տարբերություն կա ածխածնի (II) օքսիդի (CO) և ածխածնի (IV) օքսիդի (CO₂) միջև՝
ա) կառուցվածքի
բ) քիմիական հատկությունների
գ) վտանգավորության առումով։
ա)CO ունի 2 ատոմ (C≡O), գծային, կա եռակի կապ
CO2 ունի 3 ատոմ (O=C=O), գծային, կա երկու կրկնակի կապ

բ)Երկուսի մոտ ել կովալենտային կապ է,
CO վերականգնիչ է (կարող է վերցնել թթվածին)
CO2 թթվային օքսիդ է (ջրի հետ տալիս է թթու՝ H₂CO₃)

գ)CO շատ թունավոր է (կապվում է արյան հեմոգլոբինի հետ)
CO2 համեմատաբար անվնաս, բայց մեծ քանակով կարող է խեղդել

2.Բացատրիր՝
ինչպիսի՞ քիմիական կապ կա CO մոլեկուլում :
CO-ում կա կովալենտ բևեռական կապ, և նաև կոորդինացիոն բաղադրիչ (C=O)

3.Լրացրու և հավասարեցրու ռեակցիան՝
ա) C + O₂ → …
բ) CO + O₂ → …
գ) CO₂ + C → …
ա)
C + O₂ = CO2
բ)
2CO + O₂ = 2CO2
գ)
CO₂ + C = 2CO


4.Քանի՞ մոլ CO կստացվի, եթե այրվի 24 գ ածխածին թթվածինը:
24 գ C = M(C)=12 =
n = 24 / 12 = 2 մոլ
Ռեակցիա՝
2C + O₂ = 2CO
=> 2 մոլ C = 2 մոլ CO


5.Ի՞նչ բանաձև ունի ածխաթթուն։ Ածխաթթուն ուժե՞ղ է, թե՞ թույլ թթու։Ի՞նչ գույնի է դառնում լակմուսը ածխաթթվի լուծույթում։
Բանաձև՝ H₂CO₃ Թույլ թթու է Լակմուսը դառնում է կարմիր

6.Ի՞նչ է նշանակում, որ թթուն երկհիմն է։
Նշանակում է՝ ունի 2 փոխարինվող H⁺ իոն

7. Գրիր ածխաթթվի առաջացման ռեակցիան։
CO₂ + H₂O = H₂CO₃

8. Ի՞նչ երկու տեսակի աղեր է առաջացնում ածխաթթուն։
Կարբոնատներ (Na₂CO₃)
Հիդրոկարբոնատներ (NaHCO₃)

9. Ո՞ր կարբոնատներն են ջրում լուծելի։
Լուծելի են՝
Na, K, NH₄ աղերը


10. Ի՞նչ է տեղի ունենում անլուծելի կարբոնատները տաքացնելիս։
Տաքացնելիս քայքայվում են՝ առաջացնելով օքսիդ + CO₂։

11. Ինչպե՞ս են ստացվում հիդրոկարբոնատները։
Ստացվում են CO₂-ի և հիմքերի փոխազդեցությունից․
CO₂ + NaOH — NaHCO₃

12. Ինչպիսի՞ նյութեր են առաջանում NaHCO₃-ի տաքացման ժամանակ։
2NaHCO₃ — Na₂CO₃ + CO₂ + H₂O

13. Ինչու՞ Ca(HCO₃)₂-ի քայքայումը կախված է ջերմաստիճանից։
Քայքայումը կախված է ջերմաստիճանից, որովհետև այն անկայուն է և հեշտորեն վերածվում է CaCO₃-ի։

14. Խնդիր 1
Քանի՞ մոլ ածխաթթու կստացվի, եթե 3 մոլ CO₂-ի միայն 1/3 մասն է փոխազդում ջրի հետ:
3 մոլ CO₂, միայն 1/3 —
3 × 1/3 = 1 մոլ H₂CO₃

Խնդիր 2
Տրված է ռեակցիան՝
CO₂ + H₂O ⇄ H₂CO₃Քանի՞ մոլ H₂CO₃ կստացվի, եթե ունենք 88 գ CO₂ (ենթադրելով՝ ամբողջը փոխազդում է)։
88 գ CO₂
M(CO₂)=44
n = 88 / 44 = 2 մոլ H₂CO₃


Խնդիր 3
Քանի՞ գրամ CO₂ կանջատվի 168 գ NaHCO₃ տաքացնելիս։Ռեակցիա՝
2NaHCO₃ → Na₂CO₃ + CO₂ + H₂O
168 գ NaHCO₃
M=84
n = 168 / 84 = 2 մոլ

2NaHCO₃ — 1CO₂
2 մոլ — 1 մոլ CO₂
M(CO₂)=44
44 գ CO₂


Խնդիր 4
Քանի՞ լիտր CO₂ (նորմալ պայմաններում) կստացվի 50 գ CaCO₃ քայքայվելիս։Ռեակցիա՝

2NaHCO₃ → Na₂CO₃ + CO₂ + H₂O
50 գ CaCO₃
M=100
n = 0.5 մոլ

CaCO₃ — CO₂ (1:1)
0.5 մոլ CO₂
V = 0.5 × 22.4 = 11.2 լ


Խնդիր 5
Քանի՞ գրամ Na₂CO₃ կստացվի, եթե ամբողջությամբ քայքայվի 84 գ NaHCO₃։
84 գ NaHCO₃
M=84 → 1 մոլ

2NaHCO₃ → Na₂CO₃
2 մոլ — 1 մոլ
1 մոլ — 0.5 մոլ Na₂CO₃

M(Na₂CO₃)=106
0.5 × 106 = 53 գ

Խնդիր 6
Քանի՞ մոլ CO₂ է անհրաժեշտ, որպեսզի 1 մոլ Na₂CO₃-ից ստացվի NaHCO₃։
Na₂CO₃ — NaHCO₃
1 մոլ Na₂CO₃ + 1 մոլ CO₂
1 մոլ CO₂