Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Ամսագրային նյութեր

Մեկնաբանություն։
Ինձ շատ դուր եկավ այս գրությունը, որովհետև այն անկեղծ է և բարի։ Ես նույնպես շատ եմ սիրում Նոր տարին և հավատում եմ, որ նոր տարին լավ բաներ կբերի։ Ձյան մասին միտքը ինձ հաճելի զգացումներ տվեց, որովհետև ձյունը ինձ համար մաքրություն ու նոր սկիզբ է նշանակում։

Ազատության գաղափարը տարբեր ժամանակաշրջաններում
Մեկնաբանություն։
Ինձ համար այս նյութը շատ հասկանալի և կարևոր էր։ Այն պարզ ձևով ցույց է տալիս, որ ազատությունը բոլոր ժամանակներում մեծ արժեք է եղել մեր ժողովրդի համար։ Ես հասկացա, որ առանց ազատության չենք կարող պահել մեր լեզուն, մշակույթը և հայրենիքը։ Նյութը ստիպում է մտածել և գնահատել այն ազատությունը, որը ունենք այսօր։

Մեկնաբանություն։
Այս գրությունը ինձ շատ դուր եկավ, որովհետև այն անկեղծ է ու իրական։ Ես կարդալիս զգացի, որ այստեղ նկարագրված զգացումները շատերին են ծանոթ, նաև ինձ։ Դուր եկավ միտքը, որ հին տարին մեզ փոխում ու ուժեղացնում է։ Գրությունը հույս է տալիս և լավ տրամադրությամբ է տանում դեպի նոր տարին։

Posted in Հայոց լեզու 9

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանը հայոց լեզու և գրականություն առարկայից օգտակար էր։ Զարգացրել եմ գրավոր խոսքս, ավելի ճիշտ եմ ձևակերպում մտքերս և հասկանում գրական ստեղծագործությունների գաղափարը։ Դասերի ընթացքում գրել ենք թեստեր, որոնք օգնել են ավելի լավ պատրաստվել քննություններին։

Դժվարություններ ունեցել եմ որոշ քերականական թեմաների ժամանակ, սակայն աշխատասիրությամբ կարողացել եմ հաղթահարել դրանք։ Հաջողված եմ համարում անհատական նախագիծը, քանի որ այն իրականացրել եմ հետաքրքրությամբ։

Այս շրջանի ընթացքում սովորեցի կարևորել մայրենի լեզուն, գրագետ խոսքը և ընթերցանությունը։ Երրորդ ուսումնական շրջանի համար կցանկանայի շարունակել նման աշխատանքները։

Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագծի հաշվետվություն

Անհատական նախագծի հաշվետվություն

Անհատական նախագծի վերնագիր՝ Թարգմանություն
Ժամանակահատված՝ Շուրջտարվա
Նպատակ՝ Թարգմանությունների միջոցով սովորել ավելի լավ հասկանալ օտար լեզուներ և զարգացնել թարգմանչական հմտությունները

Այս կիսամյանկի ընթացքում ես իրականացրեցի թարգմանական անհատական նախագիծ։ Իմ նպատակը պարզ էր՝ ուզում էի ավելի լավ սովորել թարգմանել ռուսերենից հայերեն։ Թեմա ընտրեցի այն, ինչը ինձ հետաքրքիր է՝ ստեղծագործություն։
Նախագծի ընթացքում թարգմանում էի ստեղծագործություններ։Ամեն անգամ թարգմանում էի մեկ կամ երկու ստեղծագործություն։ Այդ նյութերը հիմնականում վերցնում էի ինտերնետից ռուսերեն լեզվով։Երբ սկսեցի, պարզ չէի պատկերացնում, թե ինչքան բարդ կարող է լինել թարգմանելը։ Որոշ բառեր շատ դժվար էին, բայց ժամանակի ընթացքում սովորեցի ինչպես գտնել ճիշտ տարբերակներ և օգտագործել բառարաններ ու հուսալի աղբյուրներ։

Իմ կարծիքը և սովորածը
Այս նախագիծը շատ օգտակար էր։ Սովորեցի ինչպես աշխատել տեքստի հետ, ինչպես հասկանալ օտար լեզվով գրած նյութը և ճիշտ ու պարզ ձևով փոխանցել այն հայերեն։ Սկզբում մի քիչ դժվար էր, բայց հետո արդեն ավելի հեշտ ստացվում էր։ Միաժամանակ և՛ լեզվական, և՛ ընդհանուր գիտելիքներ ձեռք բերեցի։

Եզրակացություն
Թարգմանական նախագիծը շատ բան տվեց ինձ։ Այն օգնել է ինձ լեզվային գիտելիքներս բարելավելու մեջ, սովորել եմ նոր բառեր և հմտացել եմ գրավոր աշխատանքում։ Եթե նորից նման հնարավորություն ունենամ, կուզեմ շարունակել այս աշխատանքը՝ թարգմանելով նաև այլ թեմաներով։

Աշխատանքների հղումները
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ
Անհատական նախագիծ

Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագիծ թարգմանություն

Ես գյուղի վերջին պոետն եմ հիմա…

Ես գյուղի վերջին պոետն եմ հիմա,
Համեստ է կամուրջն այս տախտակաշեն,
Մատուցվում է լուռ հրաժեշտի պատարագ
Կեչիների մեջ՝ խնկարկող ու շեն։

Մարմնեղեն մոմն իմ կվառվի-կհալչի
Ոսկեզոծ բոցով ու կհանգչի լուռ,
Ու լուսնի ժամն այս փայտե ու վայրի
Կխռպոտա իմ տասներկուերորդ ժամը տխուր։

Կապույտ դաշտերի արահետի վրա
Շուտով կհայտնվի երկաթե հյուրը,
Արշալույսներով ցողված հացահատիկը
Կհնձի նրա սև բուռը՝ անգութ ու զուր։

Ոչ կենդանի, օտար ձեռքեր են դրանք,
Այս երգերին վիճակված չէ ապրել ձեր հետ,
Միայն ձի-հասկերը՝ ոսկե ու հստակ,
Կողբան իրենց հին տիրոջն անհետ։

Քամին կծծի նրանց խրխինջը վառ՝
Հոգեհանգստի պար բռնելով մութ,
Շուտով, շուտով ժամը փայտե ու վայրի
Կխռպոտա իմ տասներկուերորդ ժամը՝ անգութշ

Տեկստի աղբյուրը

Posted in Հայոց լեզու 9

Լրացուցիչ/տնային աշխատանք

08-12.12.2025

  • Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։ 

Մամիկոնյան նախարարը հապճեպ ու կողքանց զննեց խոսողին և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը որի մեջ հանգչում էին փայտերը  մերթ պատերի մորդիները մերթ հատակին ճապաղած վագրենին ու բազմաստեղնյան աշտանակը որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր  յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանների փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մղկտում էր թախիծը խեղդում էր կոկորդը։ 

Ինչ ես խորհում սթափվելով մտքերից դարձավ նա Վարդանին լինելիքը կլինի։

Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։ 

Տիարք ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։ 

  1. Բացատրի՛ր բառերը։ 

Հապճեպ, հանգչել, ճապաղած, աշտանակ, բոլորակ , պատրույգ, որմնախորշ, եռանդ։

արագ, անջատվել, ծավալված, ճրագակալ, շրջանակ, Քուղ՝ թել կամ ժապավեն, որ դնում են լապտերի՝ լամպի՝ նավթավառի ևն պատրուգակալի մեջ և վառում:, պատի միջի խորշ, աշխուժություն

Posted in Հայոց լեզու 9

Լրացուցիչ/տնային աշխատանք

01-05.12.2025

1. Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։ 

Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային խառնիճաղանջ բազմությամբ։ Թափառական խաշնարածները խայտաբղետ հագուստներով ու զենքերով լցվել էին ամենուրեք։ Զարմանքով անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին շուկայի անհատնում բարիքներին ակնեղենի ու մետաքսի կրպակներին։ Երբեմնի անըստգյուտ քաղաքը որտեղ արգելված էր անասուն պահել կառք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները ապականվեց ձիերի ու ջորիների  անտեղությունից ողողվեց անմեղ մարդկան արյամբ։ 

Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ երեք կողմից գոտևորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բայց էր միայն Արաքս գետի կողմը որը որը պատած էր խառնախիտ այգիներով և մի հզոր ամրակուռ պարսպով։ 

Քաղաքից փոքր-ինչ դուրս  ձորալանջին սիգապանծ  վեր էր խոյանում Թովմա առաքյալի  հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով իսկ գմբեթին շողշողում էր ոսկե քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ չէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով  քարե առվակների միջոցով գիշերուզօր քչքչալով վազում էին սառնորակ ջրերը որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։  

2. Բացատրիր բառերը՝ խանիճաղանջ, խաշնարած, խայտաբղետ, անթաքույց, վեղարածածկ, ակնեղեն, կրպակ, կիրճ, խառնիխուռն, ամրակուռ, սիգապանծ, դրասանգ։ 

Հասարակ ժողովրդի ստորին խավ, հովիվ, գույնզգույն, չթաքնված, զանգակատան գլխի կոնաձև ծածկ, թանկագին քարեր, փոքրիկ խանութ, լեռնանցք, խառնաշբոթ, ամուր կոփած/պինդ, հպարտ, ծաղկաշղթա

3. Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝ մարդկային, բազմություն, մեծահարուստ, ակնեղեն, մետաքսյա, հնություն, սառնորակ։ 

մարդ+ային-արմատ+ածանց

բազում+ություն-արմատ+ածանց

մեծ+ա+հարուստ-արմատ+հոդակապ+արմատ

ակն+եղեն-արմատ+ածանց

մետաքս+յա-արմատ+ածանց

հին+ություն-արմատ+ածանց

սառը+որակ-արմատ+արմատ

4. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։ 

Իրիկնային ամպրոպաբեր ամպերը արագորեն պատում են երկինքը։

Երկինքը արագորեն պատվում էր իրիկնային ամպրոպաբեր ամպերից:
Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետ արծաթազօծ գոտին։

Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից:
Հարյուրավոր էլեկտրական լամպեր լուսավորում էին հովտի երկայնքը։

Հովիտի երկայնքը լսավորվում էր հարյուրավոր էլեկտրական լամպերից:
Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտում է որդին։

Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտվում է որդուց։

Երերկոյան ոստիկանությունը շրջապատել էր սրճարանը։

Սրճարանը շրջապատվել էր երեկոյան ոստիկանության կողմից:
Գնդիկախաղի սեղանը նրանք դրել էին դահլիճի ուղիղ կենտրոնում։

Գնդիկախաղի սեղանը դրվել էր դահլիճի ուղիղ կենտորնում նրանց կողմից:

  1. Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։ 

Երկինքը պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից։

Հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունը երկինքը պատռեց:
Ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացվել էր սառնամանիքից։

Սառնամանիքը ոչնչացրել էր ողջ բուսական և կենդանական աշխարհը:
Նիհարությունից անճանաչելիորեն սրվել էր նրա դեմքը։

Նիհարությունը անճանաչելիորեն սրել էր նրա դեմքը:
Նա հուզվում էր ամենաչնչին բաներից։

Ամենաչնչին բաները հուզում էին նրան:
Վաչեի սպանությունը դրդված էր միայն չարությունից ու նախանձից։

Միայն չարությունն ու նախանձն էի դրդել Վաչեի սպանությանը:
Նրա մտքի ընթացքը խախտվեց ջղային մի սարսուռից։ 

Նրա մտքի ընթացքը խախտեց ջրային սարսուռից:

Posted in Հայոց լեզու 9

Տեքստանյին առաջադրանքներ

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը,գոնե կիսով չափ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։ Ոստրեին թվաց՝ գուցե  ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

  1. Ո՞ր միտքն է բխում տեքստի բովանդակությունից կամ չի հակասում նրան։

Ա․ Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Բ․ Անրհարժեշտ է ընկերներ ընտրելուց առաջ ուշադիր լինել։

Գ․ Երբեք չես կարող իմնալ՝ ինչ կպատահի։

Դ․ Ձկնորսական խրճիթը գտնվում էր ծովի մոտ։

2. Առանձնացրո՛ւ նախադասություն, որտեղ համադասական շաղկապը կապել է նախադասության անդամներ։

3. Տրված նախադասության մեջ ընդգծվածն ի՞նչ պաշտոն է կատարում։

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր։

4. Տեքստից դո՛ւրս գրիր զննել բառի հոմնաիշը։

տեսնել

5. Ի՞նչ է նշանակում գործը գլուխ բերել։

հաջող ավարտել

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկբայական վերաբերական։

գուցե

7. Փոքրիկ մուկը հասկացող հայացքովզննեց նրան ։ Այս նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով է արտահայտված գոյականական անդամի լրացումը և ի՞նչ լրացում է։

որոշիչ

8. Նախադասության անդամներից որի՞ պաշտոնն է սխալ նշված։

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Մուկը- ենթակա

Լսեց- ստորոգյալ

բարձրձայն- ածական

ցավից -պատճառի պարագա

9. Ի՞նչպիսինն էր ոստրեի միսը։

Ոստրեի միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

10. Տեքստից դո՛ւրս գրիր բառ, որտեղ ե-ն հնչյունափոխվել է ի-ի։

կիսով չափ

11. Դո՛ւրս գրիր նախադասություն, որտեղ ենթակա չկա։

Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։

12. Դո՛ւրս գրիր մեկ բառ, որում գաղտնավանկ կա։

խցկվեց

13. Դո՛ւրս գրիր մեկ կրկնավոր բարդություն։

տխուր-տխուր

14. Դո՛ւրս գրիր մեկ որոշյալ դերանուն։

բոլորը

15. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։

ինչպես

16. Դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։

գցել

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Յուրօրինակ, փողկապ, կոնք, կանաչազարդ, բարձրասաղարթ, բարձրանալ, հինավուրց, փրփրադեզ, երդվել, ագեվազ, արտարբեր, աներախտ, անարդյունք, հազարաբեր, արցունք, դժխեմ, երջանիկ, մերձակա։

2. Ճշտել բառերի գրությունը՝ գրելով գծիկով, առանձին կամ կից։
հուշարձան կոթող, լեռնադահուկային, հարավ-արևմուտք, հայ-ռուսական, ձյուն-ձմեռ, մուգ կանաչ, մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի, առօրյա խոսակցական, 10-ից, նորանկախ, գողեգող, այրուձի, քաջառողջություն։

3. Հաշվի՛ր տրված բառերի վանկերի քանակը։

արահետ-3, անիրական-4, կիսաբաց-3, կոթող-2, մատենադարան-5, երաժիշտ-3, համաշխարհային-5, չարագույժ-3, հյուրասեր-3, մոխրակույտ-3։

4.  Գրի՛ր, թե տրված բառերը կազմությամբ ինչպիսին են։

Բքախեղդ, միջնապատ, ոտնաչափ, մազանոթ, ճոճաթոռ, բնավեր, ոսկրախտ, հանքափոր, սևաչյա-բարդածանցավոր, անբարետես-բարդածանցավոր, նկարազարդ, ալեծուփ։

բարդ

5. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը։

Տանուտեր, պատկեր, հավաք, միտք, գիրք, ջիղ, գիշեր, պատճեն, բեռ, մեկնակետ, մենապար, հավատարմագիր, ուղեցույց։

տանուտերեր, պատկերներ, հավաքներ, մտքեր, գրքեր, ջղեր, գիշերներ, պատճեններ, մեկնակետեր, մենապարեր, հավատարմագիրներ, ուղեցույցներ

6. Տրված նախադասություններում ընդգծիր հանգման խնդիրները /ո՞ւմ, ինչի՞ն/։
Թեք անձրևը խփում էր պատուհանի ապակիներին։
Մենք պատրաստ ենք քննության։
Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
Նոր տնօրենը սկսել էր ծանոթանալ աշխատակիցների հետ։
Մենք իրար թշնամի չենք։
Դասարանում ես բոլորի հետ մտերիմ եմ։

7. Տրված պարզ նախադասությունները դարձնել բարդ նախադասություն։

Երեկոյի տաք անձրևը ջերմացրեց նրա սիրտը, նա վերապրեց այդ արտասովոր պահը։
Քամուց մեղմ ճռնչում էր այգու դռնակը, որից մի քիչ առաջ մեկը անցավ։
Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն, ։

8. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ենթական /մեկ գծով/  և ստորգյալը /երկու գծով/։

Օդը սառն է։ օդը-ենթակա, սառը-ստորոգյալ
Ոմանք ինձ հասկանում են։ ոմանք-ենթակա, հասկանում են-ստորոգյալ
Այստեղ ապրել հնարավոր չէ։ ապրել-ենթակա, հնարավոր չէ-ստորոգյալ
Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են, դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։ այծերը-ենթակա, քայլում էին-ստորոգյալ, դունչը-ենթակա, մենկնում-ստորոգյալ, գլուխը-ենթակա, կախել-ստորոգյալ
Այդ ամենը տևում է ընդամենը մի ակնթարթ։ ամենը-ենթակա, տևում է-ստորոգյալ
Դա լսելով՝ ներկաներից մի քանիսը գունատվեցին։ մի քանիսը-ենթակա, գունատվեցին-ստորոգյալ

9. Ընդգծիր այն նախադասությունները, որտեղ կա փոխաբերություն։

Կապուտաչյա լիճը լաց էր լինում մշուշոտ քողի տակ, հետո պայծառանում էր, որովհետև մշուշը ցրվում էր, երևում էր արևը և բացվում էր նաև նրա տրամադրությունը։

Վաղարշապատը լցված էր սովալլուկ որբերի մեծ խմբով։

Ճամփեզրին կարկաչուն առվակն էր հոսում, որ իր կարկաչյունով մի զմայլելի երգ էր մրմնջում։

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։

Սյուների պես երկինք մխրճված ահռելի քերծերի վրա ո՛չ մի ծիլ, ո՛չ մի կանաչ չէր երևում,․․․

ա․ որովհետև ծիլերի դուրս գալու ժամանակը չէր,
բ․ բայց հեռվից նկատելի էին ապառաժների ծերպերին ապաստան գտած հաղարջի գաճաճ թփերը,
գ․ երևում էր, որ ամեն ինչ վաղուց այրվել է,
Դ․ պետք էր մի կերպ գտնել ճանապարհը։

11. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

1. Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։
2. Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։
3. Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։
4. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։

4, 2, 1, 3

12. Գտի՛ր նախադասությունների մեջ թույլ տված բառագործածության սխալները և ուղղիր։

Ճապոնական գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել  բույսերի վրա ՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։

ճապոնացի

Աստղագետ Վ․ Համբարձումյանը իրավմամբ  մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։

իսկապես

13. Գտի՛ր նախադասությունների մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։

Պարզ դարձավ, որ ամբոխը չեն հավատում իրենց առաջնորդին։ չի
Այդ ամենը վկայում են, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։ է

14. Կետադրի՛ր նախադասությունները։

Միակ ուղևորը, որը լռելյայն նստած լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։
Դեմուդեմ հուռթի արտերն են՝ կանաչ գոտիով, իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը՝ կռթնած իր անբաժան ձեռնափայտին, հետևում է ոչխարների հոտին։
Նրա աչքերին նայելիս թվում էր՝ կապույտ երկնքում աստղեր են առկայծում։

15. Առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։

Հարևան, մթնշաղ, հուռթի, մագիլ, քղանցք, կուլա, թառանչ, նիհար, բաժակ, խուրձ, կտրիճ, որմ, ճիրան, արգավանդ, փեշ, դրկից, փարչ, աղջամուղջ, վտիտ, պատ, հառաչ, գավաթ, տրցակ, արի։

հարևան-դրկից

մթնշաղ-աղջամուղջ

հուռթի-արգավանդ

մագիլ-ճիրան

քղանցք-փեշ

կուլա-փարչ

թառանչ-հառաչ

նիհար-վտիտ

բաժակ-գավաթ

խուրձ-տրձակ

կտրիճ-արի

որմ-պատ

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Աբեղան  խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, հետո բռնեց նրա ձեռքից և, խորհրդավոր ժպտալով, մոտեցրեց դռանը։

ճգնավոր, խորհուրդ տալ, մոտենալ, նա

Ես չհայտնեցի, որ նա իմ համար էր մտել այդ ողորմելի կերպարանքի մեջ։

կերպարանք, մտնել, չհայտնել, ես

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

17.11-21.11.2025

  •  Առանձնացրո՛ւ դիմավոր և անդեմ ձևերով գրված բառերը։

Գրած, երգող, երազում եմ, եղել է, համբերենք, կխոսեմ, մտածել, հուզվելիս, երգումէինք, խաղա,վերցրո՛ւ, ընտրել, հասած, լողացող, վերցրել էինք։

Դիմավոր-երազում եմ, համբերենք, կխոսեմ, երգում էինք, վերցրո՛ւ, վերցրել էինք

Անդեմ-գրած, երգող, եղել է, մտածել, հուզվելիս, խաղա, ընտրել, հասած, լողացող

  • Յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ դերբայն է։

Պարտված-հարակատար

Խմել-անդեմ

քանդակել-անդեմ

գրելու-ապակատար

կռվող-ենթակայական

հաղթող-ենթակայական

մտածող-ենթակայական

ընտրող-ենթակայական

աղացած-հարակատար

քնած-հարակատար

թափված-հարակատար

կարդալիս-համակատար

աշխատելիս-համակատար

վազելիս-համակատար

  • Գրել բայը խոնարհիր անկատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։

գրում եմ, գրում էի

  • Գրի՛ր և թվարկի՛ր բայի եղանակները։

սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական, հրամայական

  • Մտածել բայը խոնարհի՛ր վաղակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։

մտածել եմ, վազել էի

  • Նստել բայը խոնարհի՛ր ապակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։

նստելու եմ, նստելի էի

  • Գրեցի, գրեցիր, գրեց ․ ո՞ր ժամանակաձևով է խոնարհված բառը, ինքդ կազմի՛ր տվյալ բայի հոգնակի թիվը։

անցյալ կատարյալ, գրեցինք, գրեցիք, գրեցին

  • Տրված բայերը դարձրո՛ւ ենթադրական և հարկադրական եղանակով։ Ի՞նչ փոխեցիր։

Գրեմ , գրես գրի, գրենք, գրեք, գրեն։

Կարդայի, կարդայիր, կարդար, կարդայինք, կարդայիք, կարդային։

կգրեմ, կգրես, կգրի, կգրենք, կգրեք, կգրեն

կկարդայի, կկարդայիր,  կկարդար, կկարդայինք, կկարդայիք, կկարդային

պիտի գրեմ, պիտի գրես, պիտի գրի, պիտի գրենք, պիտի գրեք, պիտի գրեն

պիտի կարդայի, պիտի կարդայիր, պիտի կարդար, պիտի կարդայինք, պիտի կարդայիք, պիտի կարդային

  • Կազմի՛ր տրված բայերի հրամայական եղանակը՝ նշելով այս եղանակի առանձնահատկությունները։

Մտածել, խոսել, վազել, կարդալ, գրել, նստել, երգել, մաքրել, զգուշանալ։

մտածի՛ր, խոսի՛ր, վազի՛ր, կարդա՛, գրի՛, նստի՛ր, երգի՛ր, մաքրի՛ր, զգուշացի՛ր

  • Կազմի՛ր ուտել բայի հարակատար դերբայը։

կերած

Սովորի՛ր անկանոն բայերը՝ ասել, ուտել, զարկել, բացել, բերել, գալ, լալ, տալ, անել, դնել, տանել, առնել, ելնել, տեսնել, թողնել, լինել,

Անկանոն և պակասավոր բայեր՝ դառնալ, վեր կենալ, լվանալ, լվալ, հուսալ, ցանկալ, կենալ, եմ, գիտեմ, ունեմ, արժեմ, կամ։

Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագիծ թարգմանություն

«Իմ հորեղբայրը՝ ամենաազնիվ կանոնների մարդ»
(հատված «Եվգենի Օնեգին»-ից)

Իմ հորեղբայրը՝ ամենաազնիվ մարդ,
Երբ հենց լուրջ հիվանդացավ,
Նրան ստիպեց իրեն հարգել
Եվ ավելի լավ հնար չգտավ։
Նրա օրինակը – ուրիշներին դաս,
Բայց Աստվաս իմ, ինչ ձանձրույթ է
Հիվանդի կողքին օր ու գիշեր նստել,
Չշեղվել նույնիսկ մի քայլ։
Ինչ ստոր մոլորություն է
Կեսմեռին զվարճացնել,
Նրան բարձերը ուղղել,
Տխուրորեն դեղը մոտեցնել,
Հոգոց հանել ու մտածել ներսում՝
Ե՞րբ արդեն սատանան կտանի քեզ։

Տեկստի աղբյուրը։

Ալեքսանդր Բլոկ «Գիշեր, փողոց, լապտեր, դեղատուն»

Գիշեր, փողոց, լապտեր, դեղատուն,
Անիմաստ ու մթագնած լույս։
Կենալու ես էլի քառորդ դար՝
Ամեն ինչ նույնն է. ելք չկա։
Կմահանաս — ամենը նորից կսկսվի,
Բոլորը կրկնվում են նախկին պես՝
Գիշեր, սառցե ալիքներ ջրանցքի,
Դեղատուն, փողոց, լապտեր։

Տեկստի աղբյուր։