Նա կառավարում էր երկիրը գործակալությունների միջոցով
Ինչու էին անհրաժեշտ գործակալությունները
Նրանք ունեին կարևոր դեր երկրի պաշտպանության և կարավարման գործում
Թվարկեք գործակալությունները և դրանք տնօրինող նախարարական տոհմերը:
Հազարապետ-ղեկավարում էր տնտեսական-հայրական գործը, Սպարապետ-զինվածների գլխավոր հրամանատար, մեծ դատավոր, մարդապետ-հսկում էր գանձարանը և արքունի կալվածնքերը:
Որքան էր հայոց բանակի թվաքանակը:Ինչպես էր կազմվում հայոց այրուձին:
100-120
Այն ուներ հեծելազորներ և հետևակներ
Ովքեր էին իրականացնում թագավորական ոստանի պաշտպանությունը:
Ոստանիկ Արյուձին
Ինչ էին բովանդակում (Գահնամակ) և (Զորանամակ) փաստաթղթերը:Ըստ իրենց զորքի քանակի՝ ինչ էին համարվում նախարարները:
Դրանց մեջ գրանցվում էին նախարարների պաշտոնական դիրքերը և զորքի թվաքանակը
1.Does not come 2. Do, work 3.Lives 4.Earns 5.do not want 6.Does 7.Like 8.Belongs 9.Support 10.Eats 11.Know 12.Do, break 13.Does not work 14.Hold 15.Learns.
Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝ Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը: Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:
Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:
Բնակչության տարիքային կազմը (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։
Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15-59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ: Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:
Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:
Ներկայացված են Աֆղանստանի (զարգացող) և Մեծ Բրիտանիայի (զարգացած) սեռատարիքային բուրգերը (2014թ.):
Բնակչության ծերացումը բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (\(26\)%), գերմանացիները (25%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայությունների (2%) և Քուվեյթի (\(3\)%) ժողովուրդներն են: ՀՀ-ում 60-ից բարձր տարիք ունի բնակչության 14%-ը:
Նկարում պատկերված են տարբեր երկրներին բնորոշ սեռատարիքային բուրգերի օրինակներ՝ հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը:
Աշխատանքային ռեսուրսներ
Advertisement
Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15−65 տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահասակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտելիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնագավառում։ Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քանակով, այլև որակով։ Աշխատանքային ռեսուրսների որակը որոշվում է մարդկանց կրթական մակարդակով և մասնագիտական կարողություններով։
Աշխատանքային ռեսուրսների և դրանց օգտագործման վիճակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները․
ընդհանուր թիվը
սեռատարիքային կազմը
տնտեսապես ակտիվ բնակչության թիվը
զբաղվածների ընդհանր թիվը
զբաղվածների թիվն ըստ ոլորտների և ճյուղերի
սոցիալ- դասակարգային կազմը
կրթական և մշակթային մակարդակը:
Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչթյան ընդհանր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչթյան ընդհանուր թիվը և այդ թվում աշխատունակ տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսների քանակը 2,28 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի գրեթե 70%-ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռ և Կոտայքի մարզերում:
Հարցեր և առաջադրանքներ
Նշե՜լ բնակչության սեռային կազմի և տարիքային կազմի առանձնահատկությունները տարբեր տիպի երկրներում( առաջին և երկրորդ տիպ` զարգացած և զարգացող երկրներ)։
Զարգացած (1-ին տիպ) երկրներում սեռատարիքային բուրքը գնալով լայնանում է, իսկ զարգացող (2-րդ տիպ) երկրներում նեղանում:
Նկարագրե՜ք և բացատրե՜ք բնակչության սեռատարիքային բուրգերը։
Լայն հիմքվ և նեղ գագաթվ բուրգը նշանակում է որ այդ երկրում ավելի շատ երեխաներ կան, իսկ նեղ հիմքով և համեմատած ավելի լայն գագաթով բուրգը նշանակում է որ տվյալ երկրում չափահաս մարդիկ ավելի շատ են:
Համեմատել զարգացած և զարգացող երկրների աշխատանքային ռեսուրսների զբաղվածության մակարդակն ու կառուցվածքը։
Զարգացած երկրներում մարդկանց ծնվելու քանակը ավելի քիչ է, բայց տնտեսությունը ավելի զարգացած է և աշխատելու տեղեր շատ կան, իսկ զարգացող երկրներում մարդիկ շատ են ծնվում, բայց տնտեսությունը այդքան էլ զարգացած չէ ու աշխատելու տեղեր քիչ կան:
Երկու երկրներն էլզրգացած են և երկուսի մոտ էլ կա ծերացման փուլ: Ֆրանսիայում ամենաշատը մարդիկ 50-54 տարեկան են, իսկ Գերմանիայում 55-59: Գերմանիայում բնակչության թիվը ավելի մեծ է և այնտեղ ավելի շատ է արտահայտված բնակչության ծեռացման փուլը:
Երկրագնդի բնակչության ժամանակակից տեղաբաշխումը ձևավորվել է տարածքի բնակեցման և տնտեսական յուրացման հարյուր հազարավոր տարիների ընթացքում։ Այդ տեղաբաշխումը խիստ անհավասարաչափ է։ Բնակչության տեղաբաշխում ասելով հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում ու երկրներում։ Ներկայումս բնակեցված են հս. լ. 780 և հվ. լ. 560 զուգահեռականների միջև գտնվող համարյա բոլոր ցամաքային տարածքները։ մերձբևեռային, լեռների բարձրադիր շրջանները և անապատային ընդարձակ տարածքները)։ Նախկինում ավելի սահմանափակ տարածք է բնակեցված եղել։ Ժամանակի ընթացքում բնակչության թվի աճին և գիտության ու տեխնիկայի զարգացմանը համընթաց երկրագնդի բնակեցված տարածքը ընդարձակվել է։ Տարածքի բնակեցվածության ընդհանուր պատկերը և բնակեցվածության աստիճանն արտահայտվում են բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության միջին խտությունը բնակչության թվի հարաբերությունն է տարածքի մակերեսին, այսինքն` բնակիչների միջին թվաքանակը` մեկ քառ. կմ տարածքի հաշվով (մարդ/քառ. կմ): Քարտեզ. Աշխարհի բնակչության տեղաբաշխումը Ներկայումս բնակչության տեղաբաշխումը ծայրաստիճան անհամաչափ է. մարդկանց գրեթե 70%-ն ապրում է Երկրագնդի ցամաքային տարածքի ընդամենը 7%-ի վրա։ Բնակչության տեղաբաշխման վրա ազդում են մի շարք գործոններ: Դրանց շարքում բավական մեծ է բնական գործոնների` բնական պայմանների և ռեսուրսների (ռելիեֆ, կլիման, ջրեր, հողեր և այլն) դերը, դրանց նպաստավոր լինելը բնակեցման և տնտեսական գործունեության համար: Դիտելով աշխարհի բնակչության տեղաբաշխման քարտեզը` կնկատեք, որ բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններով տարածքներում, առաջին հերթին` ջերմային տաք և բարեխառն գոտիներում գտնվող հարթավայրային և ծովափնյա շրջաններում: Միևնույն ժամանակ, խիստ նոսր են բնակեցված տունդրայի, տայգայի և անապատային բնական զոնաները, բարձր լեռնային շրջանները: Հետևաբար` մարդկանց կողմից չյուրացված կամ թույլ յուրացված տարածքներն առաջին հերթին ծայրահեղ բնական պայմաններ ունեցող վայրերն են։
Գծապատկերներից երևում է, որ աշխարհի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող շրջաններում։ Դրանք ծովի մակարդակից մինչև 500 մ բարձրության վրա գտնվող հարթավայրերն են, որոնք կազմում են ցամաքի մակերեսի 28%-ը։ Այստեղ բնակվում է երկրագնդի բնակչության 80%-ը։ Բոլոր աշխարհամասերում նկատվում են բնակչության տեղաբաշխման հետևյալ օրինաչափությունները. ա) Բնակչության խտության նվազում ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրության մեծացմանը զուգընթաց: բ) Բնակչության խիստ կենտրոնացում ծովափնյա գոտիներում։ Աշխարհի բնակչության մոտ կեսը կենտրոնացած է օվկիանոսների ափերով ձգվող 200 կիլոմետր լայնությամբ ցամաքային գոտում, որն զբաղեցնում է ցամաքի 16%-ը։ գ) Բնակչության խտության նվազում ծովերից և օվկիանոսներից տեղանքի ունեցած հեռավորության մեծացմանը զուգընթաց:
Սակայն բնական գործոնների դերը միանշանակ չէ։ Դրանք բնակչության տեղաբաշխման վրա ազդում են տնտեսական գործոնների ներգործությամբ`արտադրության տեղաբաշխման և տարածքի տնտեսական մասնագիտացման միջոցով: Բնակչության մեծ կուտակման վայրեր են զարգացած արդյունաբերական և ոռոգելի հողագործության շրջանները, օրինակ` գործարանների ու ֆաբրիկաների մեծ կուտակման շրջանները ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, կամ Նեղոս, Յանցզի ու Գանգես գետերի հովիտները, որտեղ զարգացած է ոռոգովի հողագործությունը: Բնակչության տեղաբաշխումն անընդհատ փոփոխվող պատմական գործընթաց է, որի վրա զգալի ազդեցություն ունի նաև բնակեցման ժամանակի տևողությունը, այսինքն` պատմական գործոնը։ Քաղաքակրթության հնագույն օջախներում (Չինաստան, Հնդկաստան, Հարավային Եվրոպա) բնակչության կենտրոնացումն զգալի չափով ավելի մեծ է, քան համեմատաբար նոր բնակեցված տարածաշրջաններում (Ավստրալիա, Սիբիր, և այլն)։ Աշխարհում առանձնանում են բնակչության մեծ կուտակումներ ունեցող չորս գլխավոր տարածքներ (արեալներ)։
Առաջինը Ասիա աշխարհամասի արևելքը, հարավն ու հարավ-արևելքն է, որտեղ բնակչության միջին խտությունը տեղ-տեղ հասնում է 500-1000 մարդ/քկմ-ի։ Այստեղ բնակչության մեծ կուտակմանը նպաստել են բարենպաստ բնակլիմայական պայմանները և ոռոգելի հողագործության զարգացումը:
Բնակչության մեծ կուտակման երկրորդ տարածքը Արևմտյան Եվրոպան է։ Միջին խտությունն այստեղ ավելի քան 200 մարդ/քկմ է, իսկ արդյունաբերական գլխավոր շրջաններում՝ 1000 մարդ/քկմ։ Բնակչության մեծ կուտակման երրորդ տարածքը ձևավորվել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Այստեղ նույնպես, ինչպես Արևմտյան Եվրոպայում, բնակչության բարձր խտության գլխավոր պատճառներն են բարենպաստ բնակլիմայական պայմանները, նպաստավոր աշխարհագրական դիրքը (առաջին հերթին ծովին մոտ գտնվելը) և արդյունաբերության զարգացման բարձր մակարդակը։ Բնակչության մեծ կուտակման չորրորդ արեալը ձևավորվել է ավելի ուշ Աֆրիկայում` Գվինեական ծոցին հարող գոտում: Բնակչության արագ աճի հետևանքով այս արեալի բնակչության թիվն արդեն անցել է 300 մլն-ի սահմանագիծը, ինչը զգալիորեն գերազանցում է երրորդ արեալի բնակչությանը:
Բնակչության միգրացիաները: Ամեն մի երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը և տեղաբաշխումը փոփոխվում է ոչ միայն բնական, այլև մեխանիկական շարժի՝ այսինքն միգրացիայի հաշվին։ Մարդիկ ծնվում և ապրում են մեծ մասամբ իրենց ծննդավայրում: Սակայն մարդկանց մի մասը երբեմն ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով տեղափոխվում է այլ բնակավայր, այսինքն տեղի է ունենում միգրացիա:
Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն է (աղքատություն, գործազրկություն և այլն)։ Միգրացիաները կարող են տեղի ունենալ նաև քաղաքական, ազգային, կրոնական, ընտանեկան-կենցաղային և այլ պատճառներով։ Միգրացիաները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին միգրացիաներ են էմիգրացիան (արտագաղթը) և իմիգրացիան (ներգաղթը)։ Էմիգրացիան քաղաքացիների մեկնումն է սեփական երկրից, իսկ իմիգրացիան՝ քաղաքացիների մուտքը այլ երկրներից տվյալ երկիր։ Արտաքին միգրացիաները (գաղթերը) դիտվել են վաղ ժամանակներից սկսած, պատ- մությունից հիշենք թեկուզ «ժողովուրդների մեծ գաղթը»։ Դրանք ավելի զանգվածային են դարձել աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո, պատմական նոր և նորագույն ժամանակներում։ Բավական է ասել, որ ամբողջ Ամերիկա և Ավստրալիա աշխարհամասերը, Աֆրիկայի առանձին շրջաններ բնակեցվել և յուրացվել են գլխավորապես Եվրոպայից արտագաղթածների հաշվին։ Միայն XIX դարում եվրոպական երկրներից շուրջ 60 մլն մարդ տեղափոխվել է Ամերիկա, Ավստրալիա և այլ տարածաշրջաններ։ Մինչ այդ Աֆրիկայից բռնի տեղահանվել (բռնագաղթ) և որպես ստրուկ Ամերիկայում վաճառվել է մոտավոր տվյալներով շուրջ 100 մլն սևամորթ։ Կրոնական շարժառիթով զանգվածային տեղաշարժեր են տեղի ունեցել Հնդկաստանում։ 1947թ. Հնդկաստան գաղութի անկախացումից հետո միլիոնավոր մահմեդականներ Հնդկաս- տանից գաղթել են Պակիստան, իսկ Պակիստանից միլիոնավոր հնդուականեր և բուդդա- յականներ՝ Հնդկաստան։ Քաղաքական և ազգային շարժառիթներով միգրացիայի օրինակ է Ադրբեջանից շուրջ 400 հազար հայերի հարկադրված գաղթը Հայաստանի Հանրապետություն և այլ երկրներ։ Մյուս կողմից` տարբեր տարիների և հատկապես վերջին երկու տասնամյակում, հիմնականում տնտեսական պատճառներով, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1 մլն մարդ։ Միգրացիայի մյուս տեսակը՝ ներքին միգրացիան, տեղի է ունենում պետության ներսում հետևյալ չորս ուղղությամբ` գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ։ Առավել տարածված են գյուղերից և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ միգրացիաները, որոնք նպաստում են քաղաքային բնակչության թվի աճին։ Շատ երկրներում բնակչության ներքին միգրացիաները հիմնականում տեղի են ունենում նախկինում յուրացված և խիտ բնակեցված շրջաններից դեպի նոր յուրացվող շրջաններ։
Ինչպիսի՞ն է աշխարհի բնակչության տեղաբաշխման պատկերը։
Աշխարհի բնակչության տեղաբաշխման պատկերը ներկայումս շատ անհավասարաչափ է, որովհետև աշխարհի մարդկանց մոտ 70%-ը ապրում է Երկրագնդի ցամաքային տարածքի ընդհամենը 7%-ի վրա:
Թվարկե՛լ և բնութագրե՛լ աշխարհի բնակչության կուտակման գլխավոր շրջանները։
Ասիայի արևմուտքը, հարավ-արևմուտքը, հարավը
Եվրոպայի արևմուտքը
ԱՄՆ-ի հյուսիս արևելքը
Թվարկե՛լ միգրացիայի տեսակները, և նշե՛լ գլխավոր պատճառները։
Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն( աղքատությունն, գործազրկությունն և այլ) է:
Միգրացիան լինում է արտաքին և ներքին
Արտաքին միգրացիաներ են արտագաղթը և ներգաղթը:
Ներքին միգրացիան տեղի է ունենում պետության ներսում չորս ուղղությամբ գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ ու փոքր քաղաքներից մեծ քաղաքներ:
Բակտերիաները տարածվում են օդի և շփումի միջոցով։Բակտերիաները բաղկացած են ցիպլոտազմայից որի մեջ որ կա ժառանգական նյութ, ռիբոսմներ նեռարուկներ և այլն։
2 Հարց
Օգտակար և վնասակար բակտերիաներ
Բակտերիաները լինում են օգտակար և վնասակար։ Օգտակար բակտերիաներ են կաթնաթթվային բակտերիաները, մեր օրգանիզմների բակտերիաները և այլն։ Վնասակար են համարյա բոլոր բակտերիաները և նրանք կան ամեն ինչի վրա։
3 Հարց
Բորբոսասնկերի դերը մարդու կյանքում և բնության մեջ
Բորբոսասնկերը նույնպես լինում են օգտակար և վնասակար։ Օգտակարների օգնությամբ կարելի է ստանալ կաթնամթերք։ Վնասակար բորբոսները կարող են առաջացնել գլխապտույտ, փորացավ և այլն։
4 Հարց
Օգտակար և վնասակար բորբոսներ
Օգտակար բորբոսասնկերից է պենիցիլիումը որից ստացել են պենիցիլին հակաբիոտիկը։ Օգտակար բորբոսները օգտագործվում են պնանիրների մեջ։ Վնասակար բորբոսասունկ է մուկորը և այլն։
5 Հարց
Գլխարկավոր անկերի կառուցվածք
Գլխարկավոր սունկը կազմված է պտղամարմինից և սնկամարմնից։ Պտղամարմինը ունի գլխիկ և ոտիկ
6 Հարց
Վիրուսների նշանակությունը և ինչպե՞ս է վարակում բջիջը
Վիրուսները առաջացնում են վիրուսային հիվանդություններ մարդկանց և այլ կենդանի օրգանիզմների մոտ։ Վիրուսները վարակում են մարդու թիրախ բջիջը որը սկսում է արտադրել տարբեր վիրուսներ իսկ հետո նաև կարողանում է փոխանցել այդ վիրուսները մյուս բջիջներին և այդպիսով կառաջանա հիվանդություն։
Վիրուսները ներբջջային մակաբույծներ են, որոնք առաջացնում են մարդկանց և այլ կենդանի օրգանիզմներին հիվանդություններ:
Ինչպե՞ս են բազմանում վիրուսները։
Նրանք վարակում են կենդանի օրգանիզմների բջիջները:
Նշել վիրուսների և բակտերիաների նմանությունները և տարբերությունները։
Վիրուսները և բակտերիաները չեն երևում անզեն աչքով: Վիրուսները բակտերիաներից շատ անգամներով փոքր են: Բակտերիաները և վրուսները ունեն մանրադիտակային չափսեր, բայց գտնվում են համրայ յուրաքնչյուր մակերևույթի վրա և դառնում են բազմաթիվ հիվանդությունների պատճառ: