§ 31. ԼՈՒՅՍ: ԼՈՒՅՍԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՀԱՄԱՍԵՌ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
§ 32. ԼՈՒՅՍԻ ԱՆԴՐԱԴԱՐՁՄԱՆ ՕՐԵՆՔԸ:
ՀԱՐԹ ՀԱՅԵԼԻ
§ 33. ԼՈՒՅՍԻ ԲԵԿՈՒՄԸ, ԼՈՒՅՍԻ ԲԵԿՄԱՆ ՕՐԵՆՔԸ
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է լույսը՝
ա) ըստ Նյուտոնի, և բ) ըստ Հյույգենսի։
ա) ըստ Նյուտոնի — լույսը մասնիկների (կորպուսկուլների) հոսք է։
բ) ըստ Հյույգենսի — լույսը ալիք է, որը տարածվում է միջավայրում։
2. Ո՞ր լուսատու մարմինն են անվանում լույսի կետային աղբյուր:
Լուսատու մարմին, որի չափերը շատ փոքր են հեռավորության համեմատ։
3. Լույսի ի՞նչ բնական և արհեստական աղբյուրներ գիտեք:
Բնական՝ Արեգակ, աստղեր, կայծակ
Արհեստական՝ լամպ, մոմ, լեդ լույս
4. Ո՞րն է Արեգակի և Լուսնի լուսարձակման տարբերությունը:
Արեգակը ինքն է լույս արձակում
Լուսինը արտացոլում է Արեգակի լույսը
5. Ի՞նչ է լույսի ճառագայթը:
Պայմանական ուղիղ գիծ, որով պատկերում ենք լույսի տարածումը
6. Ինչպե՞ս է տարածվում լույսը համասեռ միջավայրում:
Լույսը տարածվում է ուղիղ գծով
7. Ինչպե՞ս են առաջանում ստվերը և կիսաստվերը:
Ստվեր՝ լույսը լրիվ չի հասնում
Կիսաստվեր՝ լույսը մասամբ է հասնում
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր լույսն է կոչվում անդրադարձած:
Լույս, որը ընկնելով մակերեսին՝ հետ է վերադառնում
2. Ինչո՞վ են իրարից տարբերվում ցրիվ և հայելային անդրադարձումները:
Հայելային՝ հարթ մակերեսից, հստակ պատկեր
Ցրիվ՝ անհարթ մակերեսից, լույսը ցրվում է
3. Ի՞նչ է օպտիկական սկավառակը: Ինչպե՞ս են օպտիկական սկավառակի միջոցով հետազոտում լույսի անդրադարձման երևույթը:
Սարք է, որով չափում են անկյունները և ուսումնասիրում անդրադարձումը
4. Ի՞նչ է ճառագայթի անկման հարթությունը:
Հարթություն, որտեղ գտնվում են ընկնող ճառագայթը և ուղղահայացը
5. Ո՞ր անկյունն է կոչվում` ա. անկման անկյուն, բ․ անդրադարձման անկյուն:
Անկման անկյուն՝ ընկնող ճառագայթի և ուղղահայացի միջև
Անդրադարձման անկյուն՝ անդրադարձած ճառագայթի և ուղղահայացի միջև
6. Ձևակերպե՛ք լույսի անդրադարձման օրենքը:
(անկման անկյունը հավասար է անդրադարձման անկյանը)
7. Ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք, որ ընկնող և անդրադարձող ճառա-գայթները փոխադարձաբար շրջելի են:
Եթե լույսը հետ գնա նույն ճանապարհով, կստացվի նույն ճառագայթը
8. Ինչո՞ւ է առարկայի պատկերը հարթ հայելում կոչվում կեղծ: Ինչպե՞ս են կառուցում այդ կեղծ պատկերը:
Կոչվում է կեղծ, որովհետև չի ստացվում էկրանի վրա
Կառուցվում է՝ անդրադարձած ճառագայթները հետ երկարացնելով
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր երևույթն է կոչվում լույսի բեկում:
Լույսի ուղղության փոփոխություն միջավայր փոխելիս
2. Ո՞ր սարքի միջոցով են ուսումնասիրում լույսի բեկման օրենքը: Պատկերե՛ք այդ սարքի սխեման և նկարագրեք փորձի ընթացքը:
Օպտիկական սկավառակ կամ ապակե պրիզմա
(չափում են անկյունները և դիտում ճառագայթի շեղումը)
3. Ձևակերպե՛ք լույսի բեկման օրենքը:
4. Անկման, թե՞ բեկման անկյունն է ավելի մեծ, երբ լույսը՝ ա. օդից անցնում է ջուր, բ, ջրից անցնում է օդ:
Օդ — ջուր — անկման անկյունը մեծ է
Ջուր — օդ — բեկման անկյունը մեծ է
ԽՆԴԻՐ 1. Կինոէկրանից լույսի անդրադարձումը հայելայի՞ն է, թե՞ ցրիվ:
Կինոէկրանից անդրադարձումը ցրիվ է, որպեսզի բոլոր մարդիկ տեսնեն պատկերը
ԽՆԴԻՐ 2. Որքա՞ն է ընկնող և անդրադարձող ճառագայթների կազմած անկյունը, եթե անկման անկյունը 30° է:
Անդրադարձման անկյուն = 30°
Ընկնող և անդրադարձող ճառագայթների միջև անկյունը՝
30° + 30° = 60°